«Մեգապոլիս»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1455 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(միացնել)
{{միացնել|Մեգալոպոլիս}}
[[Պատկեր:Shin1111.jpg|thumb|right|200px|right|[[Տոկիո]]ն ամենամեծ մեգապոլիսն է։]]
'''ՄեգապոլիսըՄեգապոլիս''' ([[հունարեն]]ից՝ μεγας, μεγαλου - «մեծ» և πολης - «քաղաք») բնակեզման ամենամեծ տեսակն է, որը առաջանում է շատ հարևան [[քաղաքային ագլոմերացիա]]ների կցաճումից։ Մեգապոլիսը խիստ ուրբանիզացված և տարերայնորեն կազմվող քաղաքային բնակեցման տեսակ է որոշ բարձր զարգացված երկրներում։ Տերմինը ծագում է հին հունական Մեգալոպոլ քաղաքի անվանումից, որը առաջացել է ավելի քան 35 բնակավայրերի միավորումից [[Արկադիա]] շրջանում։
 
Մեգապոլիսը քաղաքների վիթխարի կուտակում է։ Արդի Մեգալոպոլիսների հիմնական գծերն են՝ բնակչության գերկուտակումը սահմանափակ տարածության վրա, կառուցապատման գծային բնույթը (գլխավորապես տրանսպորտային մայրուղիների երկայնքով), ընդհանուր բազմակենտրոն կաոուցվածքը (պայմանավորված իրար համեմատաբար մոտ գտնվող խոշոր քաղաքների փոխազդեցությամբ), մարդու գործունեությամբ բնության հավասարակշռության խախտումը։ Առաջին անգամ Մեգալոպոլիս է անվանվել ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ծովեզերքի երկայնքով [[1000]] Կմ ձգվող ընդարձակ ուրբանիզացված գոտին (լայնությունը տեղ-տեղ՝ մինչև 200 Կմ), որը բաղկացած է միմյանց հաջորդող [[Բոստոն]]ի, [[Նյու Յորք]]ի, [[Ֆիլադելֆիա]]յի, [[Բալթիմոր]]ի, [[Վաշինգտոն]]ի [[ագլոմերացիա]]ներից, ինչպես նան շղթայի գլխավոր հանգույցների և նրա ծայրամասերում գտնվող ավելի մանր ագլոմերացիաներից (բնակչությունը՝ 40 մլն)։
{{Բնակավայրերի տեսակներ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=371}}
82 200

edits

Նավարկման ցանկ