«Հեթում Բ թագավորի ճաշոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: I-րդ դար → I դար oգտվելով ԱՎԲ
Տող 7. Տող 7.
'''Հեթում Բ թագավորի ճաշոց''' հայկական մանրանկարչության հուշարձան (ձեռագիր ճաշոց)։
'''Հեթում Բ թագավորի ճաշոց''' հայկական մանրանկարչության հուշարձան (ձեռագիր ճաշոց)։


Գտնվում է [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում։ Գրվել և պատկերազարդվել է [[1286]]-ին, [[Կիլիկիա]]յում (հավանաբար Սսի գրչատներից մեկում), բարձրորակ մագաղաթի վրա, Հեթում թագաժառանգի համար (հետագայում [[Հեթում Բ]] թագավոր)։ Գրիչը և մանրանկարիչն անհայտ են։ Ճաշոցը գործածվում է եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ։ Հին և Նոր կտակարաններից ընտրված առանձին հատվածների ու աղոթքների, հոգևոր [[շարական]]ների ժողովածու է։ Դա էլ նպաստել է ձեռագրի պատկերազարդման բազմազանությանը։ «Ճաշոցի» բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ մանրանկարներում դրսևորվել են XIII-րդ դարի 2-րդ կեսի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի լավագույն առանձնահատկությունները։ Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխազարդերով, լուսանցա զարդերով ու թեմատիկ տերունական մանրանկարներով։ Դրանք էջի երկարությամբ ձգված լուսանցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», սրբերի պատկերներ, լուսանցազարդ)։ Հաճախ ամբողջ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցազարդեր։ Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկնում բարդ հորինվածքով։ Անհայտ մանրանկարիչը պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհելով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկարներին հաղորդել է պատմողական բնույթ։ Այսպես՝ «խաչից իջեցնելը» մանրանկարում զուգակցել է Քրիստոսի խաչելության և թաղման հետ կապված մի քանի դրվագներ (Հովսեփ Արմեթացին Պիղատոսից խնդրում է Քրիստոսի դիակը, խաչից իջեցնելը, թաղումը), ստեղծել բազմաֆիգուր, շարժումով հագեցված հորինվածք։ Բուսական մոտիվներով ճոխ զարդարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուրները իրենց ձգված համամասնություններով, էքսպրեսիվ շարժումներով վերարտադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիգմը («Տեսան ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Ձեռագրին առանձին ճոխություն են հաղորդում անվանաթերթերը։ Վարպետորեն միահյուսված ամենատարբեր զարդամոտիվներով (ֆանտաստիկ կենդանիներ, թըռչուններ, բուսական մոտիվներ) գլխազարդերը, լուսանցազարդերն ու գլխատառերը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ։ Մանրանկարների գեղանկարչական արտահայտչականությունը ուժգնանում է հարուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կապույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ)։
Գտնվում է [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում։ Գրվել և պատկերազարդվել է [[1286]]-ին, [[Կիլիկիա]]յում (հավանաբար Սսի գրչատներից մեկում), բարձրորակ մագաղաթի վրա, Հեթում թագաժառանգի համար (հետագայում [[Հեթում Բ]] թագավոր)։ Գրիչը և մանրանկարիչն անհայտ են։ Ճաշոցը գործածվում է եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ։ Հին և Նոր կտակարաններից ընտրված առանձին հատվածների ու աղոթքների, հոգևոր [[շարական]]ների ժողովածու է։ Դա էլ նպաստել է ձեռագրի պատկերազարդման բազմազանությանը։ «Ճաշոցի» բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ մանրանկարներում դրսևորվել են XIII դարի 2-րդ կեսի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի լավագույն առանձնահատկությունները։ Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխազարդերով, լուսանցա զարդերով ու թեմատիկ տերունական մանրանկարներով։ Դրանք էջի երկարությամբ ձգված լուսանցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», սրբերի պատկերներ, լուսանցազարդ)։ Հաճախ ամբողջ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցազարդեր։ Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկնում բարդ հորինվածքով։ Անհայտ մանրանկարիչը պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհելով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկարներին հաղորդել է պատմողական բնույթ։ Այսպես՝ «խաչից իջեցնելը» մանրանկարում զուգակցել է Քրիստոսի խաչելության և թաղման հետ կապված մի քանի դրվագներ (Հովսեփ Արմեթացին Պիղատոսից խնդրում է Քրիստոսի դիակը, խաչից իջեցնելը, թաղումը), ստեղծել բազմաֆիգուր, շարժումով հագեցված հորինվածք։ Բուսական մոտիվներով ճոխ զարդարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուրները իրենց ձգված համամասնություններով, էքսպրեսիվ շարժումներով վերարտադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիգմը («Տեսան ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Ձեռագրին առանձին ճոխություն են հաղորդում անվանաթերթերը։ Վարպետորեն միահյուսված ամենատարբեր զարդամոտիվներով (ֆանտաստիկ կենդանիներ, թըռչուններ, բուսական մոտիվներ) գլխազարդերը, լուսանցազարդերն ու գլխատառերը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ։ Մանրանկարների գեղանկարչական արտահայտչականությունը ուժգնանում է հարուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կապույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ)։


{{ՀՍՀ|հատոր=6|էջ=332}}
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=332}}

22:59, 27 Ապրիլի 2016-ի տարբերակ

Հեթում Բ թագավորի ճաշոց
Հեղինականհայտ
Տեսակկրոնական գիրք և ձեռագիր
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1286

Հեթում Բ թագավորի ճաշոց հայկական մանրանկարչության հուշարձան (ձեռագիր ճաշոց)։

Գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Գրվել և պատկերազարդվել է 1286-ին, Կիլիկիայում (հավանաբար Սսի գրչատներից մեկում), բարձրորակ մագաղաթի վրա, Հեթում թագաժառանգի համար (հետագայում Հեթում Բ թագավոր)։ Գրիչը և մանրանկարիչն անհայտ են։ Ճաշոցը գործածվում է եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ։ Հին և Նոր կտակարաններից ընտրված առանձին հատվածների ու աղոթքների, հոգևոր շարականների ժողովածու է։ Դա էլ նպաստել է ձեռագրի պատկերազարդման բազմազանությանը։ «Ճաշոցի» բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ մանրանկարներում դրսևորվել են XIII դարի 2-րդ կեսի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի լավագույն առանձնահատկությունները։ Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխազարդերով, լուսանցա զարդերով ու թեմատիկ տերունական մանրանկարներով։ Դրանք էջի երկարությամբ ձգված լուսանցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», սրբերի պատկերներ, լուսանցազարդ)։ Հաճախ ամբողջ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցազարդեր։ Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկնում բարդ հորինվածքով։ Անհայտ մանրանկարիչը պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհելով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկարներին հաղորդել է պատմողական բնույթ։ Այսպես՝ «խաչից իջեցնելը» մանրանկարում զուգակցել է Քրիստոսի խաչելության և թաղման հետ կապված մի քանի դրվագներ (Հովսեփ Արմեթացին Պիղատոսից խնդրում է Քրիստոսի դիակը, խաչից իջեցնելը, թաղումը), ստեղծել բազմաֆիգուր, շարժումով հագեցված հորինվածք։ Բուսական մոտիվներով ճոխ զարդարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուրները իրենց ձգված համամասնություններով, էքսպրեսիվ շարժումներով վերարտադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիգմը («Տեսան ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Ձեռագրին առանձին ճոխություն են հաղորդում անվանաթերթերը։ Վարպետորեն միահյուսված ամենատարբեր զարդամոտիվներով (ֆանտաստիկ կենդանիներ, թըռչուններ, բուսական մոտիվներ) գլխազարդերը, լուսանցազարդերն ու գլխատառերը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ։ Մանրանկարների գեղանկարչական արտահայտչականությունը ուժգնանում է հարուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կապույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 332