«Տատիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: 0թ → 0 թ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 13. Տող 13.


{{Հայրաբանություն}}
{{Հայրաբանություն}}
{{Արտաքին հղումներ}}


[[Կատեգորիա:Ասորի աստվածաբաններ]]
[[Կատեգորիա:Ասորի աստվածաբաններ]]

07:30, 27 Ապրիլի 2016-ի տարբերակ

Տատիանոս
Ծնվել էմոտ 120[1]
ԾննդավայրAssyria, Հին Հռոմ
Մահացել էմոտ 173[2][3]
Մահվան վայրAssyria, Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերDiatessaron? և Address to the Greeks?
Մասնագիտությունաստվածաբան, փիլիսոփա և գրող
 Tatian Վիքիպահեստում

Տատիանոս (շուրջ 120–180 թթ.), մ.թ. II դարի քրիստոնյա աստվածաբան, ծագումով ասորի։ Ուսանել է փիլիսոփայություն, ծանոթացել զանազան խորհրսապաշտական-կրոնական համակարգերի։ Հռոմում 150 թվականին ընդունում է քրիստոնեություն։ Առավելապես հայտնի է որպես «Դիատեսսարոն Ավետարան» երկի հեղինակ, որն իրենից ներկայացնում է եկեղեցու կողմից որպես կանոնական ճանաչված չորս Ավետարանների համապատում։

«Դիատեսսարոնը» չի ընդունվել ընդհանրական եկեղեցու կողմից, թեև որոշ ժամանակ՝ մինչև մ.թ. V դար, օգտագործվում էր ասորի քրիստոնյաների կողմից։ Մինչև մեր ժամանակները պահպանվել են միայն «Դիատեսսարոնի» հատվածները։

Դիատեսարոն ավետարանը ունի 55 գլուխ։ Այս երկը 4 ավետարանների մի համապատում է։ Հետևում է Հովհաննու ավետարանի ժամանակագրական կարգին՝ դուրս թողնելով Քրիստոսի ծննդյան, սերնդաբանության հետ կապված հատվածները և այն ամենը, ինչ որ վերաբերում է տիրոջ մարդկային բնությանը։ Օգտագործում է պարականոն նյութ արտահյտում հակահրեական հայացքներ։

Ամբողջությամբ մեզ է հասել Տատիանոսի մեկ այլ երկ՝ «Ընդդեմ հույների» ջատագովական բնույթ ունեցող աշխատությունը։ Տատիանոսից մեզ հասած միակ ամբողջական գործն է։ Գրել է 195 թվականից առաջ։ Հուստինոս վկան ծանոթ է եղել այս երկին։ Հիմնական նպատակն է եղել ցույց տալ, որ Մովսեսն իր օրենքներով և վարդապետությամբ նախորդում է հույներին, և որ հունա-հռոմեական աշխարհի ներկայացուցիչները վերցրեցին հրեաների իմաստությունը, որոնք, սակայն, խեղաթյուրեցին։ Այսպիսով, ոչինչ արժեքավոր չկա հունա-հռոմեական աշխարհում։ Ընդհակառակը, այն ներկայացնում էանբարոյականության դիցապաշտություն և ընդհանուր անհաջողության մի քաոս։ Արժեզրկում է Պլատոնին Արիստոտելին և հույն բոլոր փիլիսոփաներին, բանաստեղծներին, հռետորներին և արվեստագետներին։ Այս երկը, որ ներկայացնում է Տատիանոսի վարդապետության հավատամքը, ջատագովությունից ավելի մի խիստ հարձակում է հունա-հռոմեական մշակույթի դեմ։

Աղբյուրներ

  • Եզնիկ Ծ. վարդապետ Պետրոսյան, Հայրաբանություն, գիրք Ա, Էջմիածին, 1996։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատիանոս» հոդվածին։
  1. Encyclopædia Britannica
  2. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.