«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 27. Տող 27.


Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։
Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։

== Հռչակագիր ==
Գրել է [[Ս. Շահումյան]]ը՝ Բ. [[Կնունյանց]]ի և Ա. Զուրաբյանի ակտիվ մասնակցությամբ։ Հրատարակվել է [[1902]] թվականի հոկտեմբերին, «[[Պրոլետարիատ]]» թերթի առաջին համարում։ Մանիֆեստում հայ սոցիալ-դեմոկրատները ազդարարում էին, որ իրենց միությունը հանդիսանում է ՌՍԴԲԿ մի ճյուղ, որը կռվելու է հանուն [[Ռուսաստան]]ի պրոլետարիատի շահերի ընդհանրապես և հայկականի՝ մասնավորապես։

Մանիֆեստում առաջ են քաշված սոցիալական [[հեղափոխություն|հեղափոխության]], միապետական-բուրժուական կարգերը տապալելու, արտադրության միջոցների մասնավոր սեփականության և սոցիալական անհավասարության վերացման խնդիրներ։ Ազգային հարցում մանիֆեստը պահանջում էր կազմակերպել բոլոր ազգերի սոցիալ-դեմոկրատների միասնական [[կուսակցություն]], հասնել ազգերի իրավահավասարության, նրանց քաղաքական ազատության ու ինքնորոշման։ Այն անհրաժեշտ էր համարում ապագա «ազատ Ռուսիայում ֆեդերատիվ հասարակապետության կազմակերպությունը»։ Աշխատավորներին բացատրելով տարանջատ, մասնակի կռիվների թույլ և անբավարար լինելու պատճառները, մանիֆեստը առաջադրում էր բոլոր ազգերի պրոլետարների ընդհանուր դասակարգային կռվի տեսակետը՝ «Պրոլետարներ ամբողջ աշխարհի, միացե'ք» նշանաբանը։ Ողջունելով մանիֆեստի հրատարակումը՝ Վ. Ի. [[Լենին]]ը «Իսկրա» թերթի [[1903]] թվականի համար 33-ում («Հայ սոցիալ-դեմոկրաւոների մանիֆեստի մասին») բարձր գնահատեց Հայ սոցիալ-դեմոկրատների միության դերն ու նշանակությունը, «...մանավանդ ազգային հարցի ճիշտ դրվածքը տալու նրա ուշագրավ փորձը»։


== Աղբյուրներ և գրականություն ==
== Աղբյուրներ և գրականություն ==

11:30, 23 Ապրիլի 2016-ի տարբերակ

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Պատկեր:Logo sdhp.jpg
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան և  Լիբանան
ՀիմնադիրԱվետիս Նազարբեկյան և Մարո Նազարբեկ
Հիմնադրված1887 թ. Ժնև
Գաղափարախոսությունդեմոկրատական սոցիալիզմ
Քաղաքական հայացքձախակենտրոն և ձախ ուժեր
ՇտաբԵրևան, Հայաստան
Թերթ«Հնչակ»
 Social Democrat Hunchakian Party Վիքիպահեստում

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), հայ ազգային կուսակցություն։ 1887 թ. Ժնևում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը (Շմավոն)։ Դա Հայ ազգային կուսակցությունների շարքում երկրորդն էր՝ Արմենականների կուսակցությունից հետո։

Ստեղծումը

Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։

Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»։ Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»։ «Հնչակի տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը։

1888 թ. «Հնչակ» թերթում հրատարակվեց ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թ.։

Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։

Ծրագիրը և կառուցվածքը

Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր հեռավոր և մոտակա նպատակներից։

Ծրագիրը հայ ծողովրդի հեռավոր նպատակ էր հայտարարում սոցիալիստական հասարակության հաստատումը՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները։ Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները։

Ծրագրի մոտակա նպատակ էր հռչակվում Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Ծրագրում նշվում էր, որ այդ նպատակի իրագործումից անմիջապես հետո պետք է գործադրվեն քաղաքական ազատության ապահովման հիմնական պայմանները՝ ժողովրդական ներկայացուցիչների ընտրություններ՝ Օրենսդիր ժողով կազմակերպելու համար, նահանգային և համայնական ինքնավարության ընտրական ցենզի վերացում, մամուլի, ժողովների և այլ դեմոկրատական ազատություններ, պարտադիր կրթական համակարգ բոլորի համար։ Այս ամենից հետո իրագործվելու էր ժողովրդի տնտեսական դրության բարեփոխումը։

Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում հեղափոխությունը՝ ժողովրդական ապստամբության միջոցով։

Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։

Հռչակագիր

Գրել է Ս. Շահումյանը՝ Բ. Կնունյանցի և Ա. Զուրաբյանի ակտիվ մասնակցությամբ։ Հրատարակվել է 1902 թվականի հոկտեմբերին, «Պրոլետարիատ» թերթի առաջին համարում։ Մանիֆեստում հայ սոցիալ-դեմոկրատները ազդարարում էին, որ իրենց միությունը հանդիսանում է ՌՍԴԲԿ մի ճյուղ, որը կռվելու է հանուն Ռուսաստանի պրոլետարիատի շահերի ընդհանրապես և հայկականի՝ մասնավորապես։

Մանիֆեստում առաջ են քաշված սոցիալական հեղափոխության, միապետական-բուրժուական կարգերը տապալելու, արտադրության միջոցների մասնավոր սեփականության և սոցիալական անհավասարության վերացման խնդիրներ։ Ազգային հարցում մանիֆեստը պահանջում էր կազմակերպել բոլոր ազգերի սոցիալ-դեմոկրատների միասնական կուսակցություն, հասնել ազգերի իրավահավասարության, նրանց քաղաքական ազատության ու ինքնորոշման։ Այն անհրաժեշտ էր համարում ապագա «ազատ Ռուսիայում ֆեդերատիվ հասարակապետության կազմակերպությունը»։ Աշխատավորներին բացատրելով տարանջատ, մասնակի կռիվների թույլ և անբավարար լինելու պատճառները, մանիֆեստը առաջադրում էր բոլոր ազգերի պրոլետարների ընդհանուր դասակարգային կռվի տեսակետը՝ «Պրոլետարներ ամբողջ աշխարհի, միացե'ք» նշանաբանը։ Ողջունելով մանիֆեստի հրատարակումը՝ Վ. Ի. Լենինը «Իսկրա» թերթի 1903 թվականի համար 33-ում («Հայ սոցիալ-դեմոկրաւոների մանիֆեստի մասին») բարձր գնահատեց Հայ սոցիալ-դեմոկրատների միության դերն ու նշանակությունը, «...մանավանդ ազգային հարցի ճիշտ դրվածքը տալու նրա ուշագրավ փորձը»։

Աղբյուրներ և գրականություն

  • Յիսնամեակ Սօց. Դէմոկրատ Հնչակեան կուսակցութեան /1887-1937/, խմբ. Ստ. Սապահ-Գիւլեանի, Փրովիտէնս, 1938, 352 էջ։
  • Յուշարձան նուիրուած Սօցիալ Դէմոկրատ Հնչակեան կուսակցութեան Քառասունամեակին, տպագր. Յ. Բ. Թիւրապեան, Փարիզ, 1930, 288 էջ։
  • Աւետեան Մ., Հայ ազատագրական ազգային յիսնամեայ /1870-1920/ յուշամատեան եւ Զօր. Անդրանիկ, Փարիզ, 1954, 526 էջ։
  • Կոստանդյան Է., Ակնարկներ արևմտահայ մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի պատմության /19-րդ դարի 80-ական թվականներ/, Երևան, 2005, 175 էջ։
  • Համբարյան Ա., Ազատագրական շարժումները Արևմտյան Հայատանում /1898-1908 թթ./, Երևան, 1999, 478 էջ։
  • Հովհաննիսյան Գ., Հնչակյան կուսակցության պատմություն /1887-1915 թթ./, Երևան, 2012, 354 էջ։
  • Չելեպյան Ա., Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը, Երևան, 1990, 720 էջ։
  • Չորմիսեան Լ., Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Բ. հատ. /1878-1908 թթ./, Պէյրութ, 1974, 572 էջ։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան /1887-1962/, հատ. Ա., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1962, 640 էջ։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան /1887-1962/, հատ. Բ., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1963:
  • Սերոբեան Մ., Մեր պայքարը հայ ազատագրութեան ուղիով /վերլուծումներ Հայկական հարցին շուրջ/, Գահիրէ, 1948, 384 էջ։

Արտաքին հղումներ