«Արևային և լուսնային հարֆեր»–ի խմբագրումների տարբերություն
+Հետաքրքիր փաստ |
|||
Տող 50. | Տող 50. | ||
Իրանում վեցերրորդ դասարանից սկսած դասավանդվում է արաբերենը որպես [[Ղուրան]]ի լեզու։ Որպեսզի աշակերտները լավ սերտեն դասը, և հիշեն, թե որ դեպքերում պետք է արտասանեն «ալ» նախածանցի լ-ն և որ դեպքերում ոչ, ստեղծվել է հետևյալ պարսկերեն նախադասությունը, որի բոլոր '''հնչյունները''' արևային (շամսի) հնչյուններից են բաղկացած՝ «'''شنل زردست'''», արտասանվում է՝ «շենել զ<u>ա</u>րդ<u>ա</u>սթ», և պարսկերենում նշանակում է՝ «թիկնոցը դեղին է»։ Բոլոր մյուս հնչյուններն լուսնային հնչյուններին են համապաստանում։ |
Իրանում վեցերրորդ դասարանից սկսած դասավանդվում է արաբերենը որպես [[Ղուրան]]ի լեզու։ Որպեսզի աշակերտները լավ սերտեն դասը, և հիշեն, թե որ դեպքերում պետք է արտասանեն «ալ» նախածանցի լ-ն և որ դեպքերում ոչ, ստեղծվել է հետևյալ պարսկերեն նախադասությունը, որի բոլոր '''հնչյունները''' արևային (շամսի) հնչյուններից են բաղկացած՝ «'''شنل زردست'''», արտասանվում է՝ «շենել զ<u>ա</u>րդ<u>ա</u>սթ», և պարսկերենում նշանակում է՝ «թիկնոցը դեղին է»։ Բոլոր մյուս հնչյուններն լուսնային հնչյուններին են համապաստանում։ |
||
Պետք է նաև նշել, որ պարսկերեն այբուբենում նման տարբերակում (արևային և լուսնային) գոյություն չունի, ինչպես նաև արաբերենում թեթև տարբերություն ունեցող հնչյունները (օրինակ՝ ظ, ز, ض և ذ) պարսկերենում նույն ձև են հնչում, որի պատճառով էլ վերոնշյալ պարսկերեն նախադասությունը կարող է ներառել բոլոր |
Պետք է նաև նշել, որ պարսկերեն այբուբենում նման տարբերակում (արևային և լուսնային) գոյություն չունի, ինչպես նաև արաբերենում թեթև տարբերություն ունեցող հնչյունները (օրինակ՝ ظ, ز, ض և ذ) պարսկերենում նույն ձև են հնչում, որի պատճառով էլ վերոնշյալ պարսկերեն նախադասությունը կարող է ներառել բոլոր 14 արևային տառերի հնչյունները։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
22:08, 22 Ապրիլի 2016-ի տարբերակ
Արևային և լուսնային հարֆեր, արաբերենի այբուբենի տառերի երկու տարատեսակներ: Դրանք տարբերվում են հնչողության տեսանկյունից. առաջինները իրենց են «ձուլում» որոշյալ հոդի («ալ») ﻝ հարֆը, իսկ երկրորդները չեն ձուլում: Արաբերենում «արև» բառը՝ աշ-շամս՝ الشمس, և «լուսին» բառը՝ ալ-կամար القمر, դրա լավագույն օրինակներն են: Այստեղից գալիս են հարֆերի անվանումները:
Հարֆեր
Արաբերենի այբուբենի նվազագույն միավորը, որն իրենից ներկայացնում է բաղաձայն ու ձայնավոր հնչույթների միություն, կոչվում է «հարֆ» (արաբ․՝ حرف): Այս եզրույթի կիրառությանը առաջին անգամ հանդիպում է միջնադարյան արաբ լեզվաբան ալ-Խալիլ իբն Ահմադի աշխատությունում։ Կոնտեքստի համաձայն՝ նա օգտագործել է այդ եզրույթը վանկաչափական նվազագույն միավոր իմաստով[1]։
Հարֆը կարելի է ձևակերպել որպես տառ, քանի որ ընդունված է ասել, որ արաբերենի այբուբենը բաղկացած է 28 հարֆերից։ Որոշ հեղինակներ այն անվանում են ամանակ՝ հունական քերականական եզրութաբանության համաձայն[2], մյուսները՝ տառ[3]։
Սեմական լեզուներում չկան առանձին բաղաձայններ ու ձայնավորներ։ Հետևաբար, ձևաբանական նվազագույն միավորը ոչ թե վանկն է, այլ ամանակը[4]։ Հարֆն օգտագործվում է ինչպես հնչույթ, այնպես էլ գրույթ իմաստներով։ Հարֆը կարող է իր կազմում ունենալ 28 բաղաձայններից ու երեք ձայնանիշերից մեկը (ա,ու,ի)։ Բաղաձայն հնչյունը նրանում հաստատուն է, իսկ ձայնավորը կարող է փոխվել։ Գոյություն ունի նաև զրոյական ձայնավոր հասկացությունը, որը ամանակը վերածում է տառի։ Այսինքն, հարֆը միշտ ունի ձայնավոր՝ թեկուզ զրոյական։ Բաղաձայնը նույնպես կարող է լինել զրոյական . այդ դեպքում ձայնավորներն ավելի ազատ են, սակայն հարֆի կառույցը դրանից փոփոխության չի ենթարկվում։
Արևային հարֆեր
Արևային են կոչվում արաբերենի այն հարֆերը, որոնցից առաջ գրվող որոշյալ հոդի «լ» մասնիկն ասիմիլացվում է տվյալ հարֆի հետ: Արաբերենի արևային հարֆերը տասնչորսն են՝
- t: التاجر / at-tājir,
- ṯ: الثانية / aṯ-ṯāniya,
- d: الدرس / ad-dars,
- ḏ: الذاكرة / aḏ-ḏākira,
- r: الرجل / ar-rajul,
- z: الزجاج / az-zujāj,
- s: السودان/ as-Sūdān,
- š: الشمس / aš-šams,
- ṣ: الصواب / aṣ-ṣawāb,
- ḍ: الضاحية / aḍ-ḍāḥiya,
- ṭ: الطاولة / aṭ-ṭāwila,
- ẓ: الظفر / aẓ-ẓufr,
- l: اللطف / al-luṭf,
- n: النصر / an-nasr.
Լուսնային հարֆեր
Լուսնային են կոչվում արաբերենի այն հարֆերը, որոնցից առաջ գրվող որոշյալ հոդի «լ» մասնիկը չի ասիմիլացվում տվյալ հարֆի հետ:
Գրավոր լեզվում
Արաբերենի գրավոր լեզվում որոշյալ հոդը՝ ال, արաբերենի արևային հարֆերից առաջ ընդունված է գրել սաստկացնող նշանով՝ «շադդայով»:
Արևային | Լուսնային | ||||
---|---|---|---|---|---|
الشَّمْس | ash-shams | 'արև' | الْقَمَر | al-qamar | 'լուսին' |
الثِّقَة | ath-thiqah | 'հստակություն' | الْمُرْجَان | al-murjān | 'մարջան' |
Հետաքրքիր փաստեր
Իրանում վեցերրորդ դասարանից սկսած դասավանդվում է արաբերենը որպես Ղուրանի լեզու։ Որպեսզի աշակերտները լավ սերտեն դասը, և հիշեն, թե որ դեպքերում պետք է արտասանեն «ալ» նախածանցի լ-ն և որ դեպքերում ոչ, ստեղծվել է հետևյալ պարսկերեն նախադասությունը, որի բոլոր հնչյունները արևային (շամսի) հնչյուններից են բաղկացած՝ «شنل زردست», արտասանվում է՝ «շենել զարդասթ», և պարսկերենում նշանակում է՝ «թիկնոցը դեղին է»։ Բոլոր մյուս հնչյուններն լուսնային հնչյուններին են համապաստանում։
Պետք է նաև նշել, որ պարսկերեն այբուբենում նման տարբերակում (արևային և լուսնային) գոյություն չունի, ինչպես նաև արաբերենում թեթև տարբերություն ունեցող հնչյունները (օրինակ՝ ظ, ز, ض և ذ) պարսկերենում նույն ձև են հնչում, որի պատճառով էլ վերոնշյալ պարսկերեն նախադասությունը կարող է ներառել բոլոր 14 արևային տառերի հնչյունները։
Ծանոթագրություններ
- ↑ Wolfdietrich Ficsher, Zur herkunft des Grammatishen terminus Harf, Jerusalem Studies of Arabic and islam, 1989
- ↑ Габучан Г.М. К вопросу о структуре семитского слова (в связи с проблемой внутренней флексии) // «Семитские языки», вып.2, ч.2. М., Наука, 1965
- ↑ McCarthy, J. J. , Prince A.S., Foot and Word in Prosodic Morphology. The Arabic Broken Plural.”, Natural Language & Linguistic Theory 8(2),Amherst 1990
- ↑ Фролов Д.В., Классический арабский стих, М. 1991
|