«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: տ , → տ, oգտվելով ԱՎԲ
Տող 44. Տող 44.
* Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ., Գ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
* Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ., Գ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
* Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
* Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
* Գևորգյան Համլետ ,,Էջեր հայոց ազատամարտի'՚, 2005, 299 էջ, 2010, 363 էջ:
* Գևորգյան Համլետ,,Էջեր հայոց ազատամարտի'՚, 2005, 299 էջ, 2010, 363 էջ:
* Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
* Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
* Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարոնոյ, Գահիրէ, 1962:
* Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարոնոյ, Գահիրէ, 1962:

07:05, 21 Ապրիլի 2016-ի տարբերակ

Գուրգեն, իրական անուն՝ Բաղդասար Մալյան (1873, Վերին Ագուլիս (Գողթան գավառում) - 1899, գ. Ցրոնք (Մշո գավառում)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Բաղդասար Մալյան
Ծնվել է1873(1873)
ԾննդավայրՎերին Ագուլիս
Մահացել է1899
Մահվան վայրՑրոնք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուհայերեն և ռուսերեն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն

Ծնվել է 1873 թ. Նախիջևանի շրջանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում մեծահարուստ առևտրականի ընտանիքում։ Կրթությունը ստացել է ծննդավայրի` Ագուլիսի դպրոցում։ 1894-1896 թվականներին ծառայել է ռուսական բանակում։

1897 թվականի հուլիսին Վազգենի (Տիգրան Տերոյան) հետ 40 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան՝ Բերկրիում, Սպահան լճի մոտ հերոսական կռիվներ է մղել քրդերի դեմ։ Խլաթում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին։ Կռիվներում համագործակցել է Վազգենի, Աղբյուր Սերոբի /Սերոբ Վարդանյան/ հետ։

Նամակագրություն է պահպանել Մշո բանտում գտնվող Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովանյան) հետ։ 1898 թ. Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՅԴ Բարձրավանդակի /Սասուն/ Պատասխանատու մարմնի անդամ։ 1898-1899 թվականներին գործել է նաև Մշո դաշտում, Սասունում։

Գուրգենը բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով՝ նախապատրաստել է ընդհանուր ապստամբության։ 1899 թ. գարնանը Մշո Ցրոնք գյուղում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է և զոհվել անհավասար կռվում։ Թաղված է Մուշի Սբ. Մարինեի թաղի գերեզմանոցում։

Գրականություն

  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ., Գ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
  • Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
  • Գևորգյան Համլետ,,Էջեր հայոց ազատամարտի'՚, 2005, 299 էջ, 2010, 363 էջ:
  • Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
  • Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարոնոյ, Գահիրէ, 1962:
  • Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան /1890-1950/, խմբ. Ս. Վրացեանի, Պոսթըն, 1950:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։