«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ (217.76.3.232 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Բջջային ծրագրից խմբագրում
<br />Նույնասեռական հարաբերություններն ու գործողությունները գրավոր պատմության մեջ գրանցված են ինչպես որպես պաշտելի, այնպես էլ որպես դատապարտելի՝ կախված այն ձևից, որ դրանք ընդունում էին և մշակույթից, որում դրանք դրսևորվում էին։ 1800 ականների վերջերից սկսվել է շարժում, որը մեծացրել է նույնասեռականների տեսանելիությունը, ճանաչումը և օրինական իրավունքները՝ ներառյալ ամուսնության և քաղաքացիական միությունների, որդեգրման, աշխատանքի ընդունվելու, ռազմական ծառայության անցնելու և առողջապահական կառույցներից օգտվելու հավասար հնարավորությունների իրավունքները։
 
×
=== Տերմինաբանություն ===
Հայոց լեզվում գործածական էր [[«արվամոլություն»]] տերմինը, այժմ այդ տերմինը համարվում է վիրավորական և խտրական (քանի որ պարունակում է «մոլ» բացասական իմաստ արտահայտող վերջածանցը, ինչպես՝ գինեմոլ, կնամոլ, մանկամոլ, խաղամոլ, կրոնամոլ, նաև, արդեն ոչ որպես վերջածանց՝ մոլեռանդ, մոլի, մոլագար և այլն), որի փոխարեն առաջադրվում են տարբեր նոր տերմիններ. միասեռականություն, միասեռահակություն, նույնասեռականություն, նույնասեռահակություն, և այլն։ Առկա են նաև այլ տերմիններ և գործածվող բառեր, որոնցից ոմանք առավել տարածված են, քան մյուսները. երկնագույն, այրասեր, արվագետ, իգացող (նույնասեռական կանանց նկատմամբ գործածվող տերմին), նաև միջազգային նոր և հնացած տերմիններ՝ գեյ, լեսբի կամ լեսբուհի, ուրանիստ։ Որոշ դեպքերում գործածվում են այլ տերմիններ, հաճախ՝ օտարալեզու. «գալուբոյ» (ռուսերեն голубой - երկնագույն բառից), [[լեսբի]] (գալիս է Լեսբոս կղզու անունից, ուր ապրել է անտիկ բանաստեղծուհի Սափոն, որ գովերգում էր սերը կանանց միջև), նաև վիրավորական բառեր, օրինակ գյոթ (թուրքական ծագումնաբանությամբ այս բառը բառացի նշանակում է «հետույք»), և այլն։ Որոշ դեպքերում ոմանք գործածում են այլ տերմիններ՝ կախված իրենց անձնական հայացքներից և վերաբերմունքից (դրական կամ բացասական) նույնասեռականության երևույթի և նման անհատների նկատմամբ. համասեռամոլ, նույնասեռամոլ, նույնիսկ՝ համասեռամոլական, նույնասեռամոլական։ Այսօր առավել տարածված է «նույնասեռական» տերմինը, ինչպես և «միասեռական»ը։ Սակայն կարելի է վիճարկել վերջինի գործածման նպատակահարմարությունը. միասեռական (բառացի՝ (միայն) մի սեռի նկատմամբ հակում ունեցող) ըստ էության կարող են համարվել և՛ տարասեռական կանայք ու տղամարդիկ, և՛ նույնասեռական կանայք ու տղամարդիկ, որովհետև երկու դեպքում էլ անհատները գերադասում են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ բացարձակապես մեկ սեռի հետ (կին կամ տղամարդ): Նույն ձևով կիրառելի է նաև «այրասեր» տերմինը, քանզի «այրասեր» (բառացի՝ այր (տղամարդ) սիրող) կարող է անվանվել ինչպես տղամարդ նախընտրող տղամարդը, այնպես էլ տղամարդ նախընտրող կինը։ Այս առումով միասեռական են և՛ նույնասեռական, և՛ տարասեռական անհատների մեծամասնությունը, իսկ միասեռական չեն երկսեռականները, որոնք կարող են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց (ասել է թե՝ ավելի, քան մեկ սեռի) հետ։ Լայն գործածում ունի հոմոսեքսուալ բառը, որի հնացած և առավել «կլինիկական» տարբերակը հոմոսեքսուալիստ բառն է։ Ժամանակակից ռուսերենում այլևս հոմոսեքսուալիստ բառը չի կիրառվում որպես համընդհանուր ընդունված պիտակ նույնասեռականների նկատմամբ, այլ՝ հոմոսեքսուալ. նշվում է, որ տարասեռականներին, օրինակ, չեն անվանում հետերոսեքսուալիստ, այլ հետերոսեքսուալ, ուստի նույնասեռականներին էլ պետք է անվանել ոչ թե հոմոսեքսուալիստ (ինչպես ընդունված էր ԽՍՀՄ ցենզուրայում, նաև արևմուտքում երկար տարիներ), այլ՝ հոմոսեքսուալ, նույն կերպ և երկսեռականների դեպքում։<br />
Պահպանողական կրոնական ինստիտուտներն օգտագործում են «[[սոդոմական]]» տերմինը՝ խոսելով նույնասեռականների մասին։ Սա գալիս է բիբլիական Սոդոմ քաղաքի անունից (Սոդոմ և Գոմորա), որի բնակիչները հայտնի էին իրենց մեղսալից կենսակերպով։
 
==== Նոր տերմիններ ====
Կան նաև անհատներ և հետազոտողներ, որոնք համամիտ չեն տվյալ տերմինների կիրառման հետ և իրենց չեն դասակարգում վերոնշյալ կատեգորիաներում ու առաջարկում են այլընտրանքային տերմինաբանություն(նույնասեռական, [[տարասեռական]], [[երկսեռական]] տերմինների փոխարեն). պանսեքսուալիստ (pansexualist) կամ [[ամենասեռական]], [[պոլիսեքսուալիստ]] (polysexualist) կամ բազմասեռական, [[գենդեր-նեյտրալ]] կամ [[գենդեր-կույր]] (gender neutral կամ gender blind)։ Պանսեքսուալիստները նրանք են, ովքեր կարող են սեռական և էմոցիոնալ հակումներ ու զգացմունքներ ունենալ կամ տածել անհատի նկատմամբ՝ անկախ իր սեռական կողմնորոշվածությունից և դրա արտահայտման ձևից։ Պոլիսեքսուալիստները կարող են սիրել և հարաբերվել մի քանի սեռական կողմնորոշվածության տեր մարդկանց հետ, բայց ոչ բոլորի. նրանք կարող են հարաբերվել տարասեռականների, նույնասեռականների, երկսեռականների հետ, սակայն կարող են մերժել տրանսվեստիտներին կամ [[փոխսեռականներին]], տրանսսեքսուալներին կամ [[միջսեռականներին]], տրանսգենդերներին կամ [[փոխգենդերներին]]։ Գենդեր-նեյտրալ կամ գենդեր-կույր են այն անհատները, որոնք կարող են հարաբերվել անհատի հետ՝ անկախ իր կենսաբանական սեռից, սեռական կողմնորոշվածությունից և դրա արտահայտման ձևից (ձևերից), ինչպես նաև հաշվի չառնելով անհատի [[գենդերը]]՝ նրա հասարակական սեռը։
 
== Պատմությանը հայտնի նույնասեռականներ ==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ