«Հոնինգում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մետաղամշակում ՀոթՔաթ գործիքով
Տող 7. Տող 7.


[[Կատեգորիա:Մետաղամշակում]]
[[Կատեգորիա:Մետաղամշակում]]
[[Կատեգորիա:Մեքենաշինություն]]

18:33, 17 Ապրիլի 2016-ի տարբերակ

Հոնինգած մակերևույթ

Հոնինգում (անգլերեն՝ honing), նախապատրաստուկների մակերևույթների վերջնամշակում մանրահատիկ հեսաններ ունեցող հատուկ գործիքով՝ հոնով։

Հոնինգումը կատարվում է հոնինգման մետաղահատ հաստոցով (5-750 մմ տրամագծով անցքերի համար)։ Հաստոցի հոնինգման գլխիկը, բացի պտտական շարժումից, իր առանցքի երկարությամբ կատարում է ետադարձ-համընթաց շարժում։ Մշակվող նախապատրաստուկն անշարժ է։ Հոնինգման հաստոցները լինում են ընդհանուր նշանակման և մասնագիտացված, միաիլ, բազմաիլ, իլերի ուղղաձիգ, հորիզոնական և թեք դիրքով։ Հոնինգումը կիրառվում է գլխավորապես միջանցիկ ու խուլ (սակավ) և աստիճանավոր գլանաձև անցքերի վերջնամշակման համար։ Հոնինգումով ստանում են մինչև 11-րդ դասի մաքրության մակերևույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 545