«Ռուբեն Արուտչյան»–ի խմբագրումների տարբերություն
չ →Կենսագրություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (4) |
չ փոխարինվեց: 0]]թ → 0]] թ (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 23. | Տող 23. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ռուբեն Արուտչյանը ծնվել է [[1947]] թ. [[Երևան]]ում, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ [[Սերգեյ Արուտչյան]]ի ընտանիքում։ [[1961]]-[[1964]] թթ. սովորել է [[Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան]]ում, [[1964]]-[[1970]] թթ.՝ [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի ճարտարապետական ֆակուլտետում։ |
Ռուբեն Արուտչյանը ծնվել է [[1947]] թ. [[Երևան]]ում, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ [[Սերգեյ Արուտչյան]]ի ընտանիքում։ [[1961]]-[[1964]] թթ. սովորել է [[Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան]]ում, [[1964]]-[[1970]] թթ.՝ [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի ճարտարապետական ֆակուլտետում։ |
||
[[1974]] թվականից [[Հայաստանի ճարտարապետների միություն|Հայաստանի ճարտարապետների միության]] անդամ է, [[1976]] թվականից՝ [[Հայաստանի նկարիչների միություն|Հայաստանի նկարիչների միության]] անդամ։ [[1979]]-[[1989]] թթ. դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում, [[1986]]-[[1990]]թթ. եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ [[1987]]-[[2012]] թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, [[1995]] թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ [[1990]]-[[1992]] թթ․ և [[2001]] թ. եղել է [[Երևան]] քաղաքի գլխավոր նկարիչը, [[2001]] թ.՝ [[Երևանի քաղաքապետարան]]ի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, [[2011]] թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>: |
[[1974]] թվականից [[Հայաստանի ճարտարապետների միություն|Հայաստանի ճարտարապետների միության]] անդամ է, [[1976]] թվականից՝ [[Հայաստանի նկարիչների միություն|Հայաստանի նկարիչների միության]] անդամ։ [[1979]]-[[1989]] թթ. դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում, [[1986]]-[[1990]] թթ. եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ [[1987]]-[[2012]] թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, [[1995]] թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ [[1990]]-[[1992]] թթ․ և [[2001]] թ. եղել է [[Երևան]] քաղաքի գլխավոր նկարիչը, [[2001]] թ.՝ [[Երևանի քաղաքապետարան]]ի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, [[2011]] թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>: |
||
== Ստեղծագործական գործունեություն== |
== Ստեղծագործական գործունեություն== |
||
2004 թ. հեղինակել է [[ՀՀ պաշտպանության նախարարություն|Հայաստանի պաշտպանության նախարարության]] զինանշանը, |
2004 թ. հեղինակել է [[ՀՀ պաշտպանության նախարարություն|Հայաստանի պաշտպանության նախարարության]] զինանշանը, 2006 թ.՝ [[Հոլոքոստ]]ի և [[Մեծ եղեռն|Հայոց Եղեռն]]ի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է [[Օղակաձև զբոսայգի|Երևանի Օղակաձև այգում]]։ 2012 թ. [[Լոնդոն]]ում մասնակցել է [[Թեքեյան մշակութային կենտրոն]]ի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ |
||
Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։ |
Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։ |
||
19:04, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ
Ռուբեն Արուտչյան | |
---|---|
Ի ծնե | Ռուբեն Սերգեյի Արուտչյան |
Ծնվել է | 1947, հունիսի 18 |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ |
Վախճանվել է | հունվարի 16, 2022[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և ՀԱՊՀ (1970) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն |
Հայր | Սերգեյ Արուտչյան |
Ռուբեն Սերգեյի Արուտչյան (1947, հունիսի 18, Երևան) հայ նկարիչ, ճարտարապետ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2012)։
Նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին։
Կենսագրություն
Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թ. Երևանում, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։ 1961-1964 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ 1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1979-1989 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թթ. եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թթ․ և 2001 թ. եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թ.՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ[3]:
Ստեղծագործական գործունեություն
2004 թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թ.՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ 2012 թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։
- «Անապաստաններ», 1993-1995
- «Գրկախառնություն», 1993-2000
Գեղանկարչական շարքեր՝
- «Հիմնական ձև», 1995-1998
- «Գրկախառնություն», 1993-2003
Ցուցահանդեսներ
- 1973-1991 թթ. հանրապետական, միութենական, և միջազգային ցուցահանդեսների մասնակից (պլակատ, գրաֆիկա, գեղանկար)
- 1976 թ. դիպլոմ լավագույն գրաֆիկական աշխատանքի համար (Մոսկվա)
- 1986 թ․, 1997 թթ. Մեդալներ տարվա լավագույն գրաֆիկական աշխատանքի համար (Երևան)
- 1994 թ. անհատական ցուցահանդես Երևանում
- 1997 թ. անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում և Երևանում։ Ցուցահանդեսներ ԱՄՆ- ում, Կանադայում
- 2001 թ. ցուցահանդես Ֆրանսիայում, Մոնպելյե
- 2004 թ. մասնակցել է Փարիզում Գեղանկարչական Սալոնի աճուրդին (անգլ.՝ Drouot Action House)
- 2005-2009 թթ․ որմնանկարների կատարում Երևանում , Օդեսայում
- 2012 Հայաստանի ազգային պատկերասրահ[4]
- 2015 Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[5]
Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռ. Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։
Պարգևներ
- Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսի դիպլոմ և մրցանակ (1976)
- Առաջին հանրապետական ցուցահանդեսի մրցանակ (1979, 1997)
- «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսի մեդալ՝ լավագույն գրաֆիկայի համար (1986)
- Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթի մրցանակ (1996)
- ՀՀ 50.000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակ (2000)
- Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակ (2001)
- Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (2007)
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ (2012)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2012)[6]
Ծանոթագրություններ
- ↑ Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը
- ↑ Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Աշնանը Ազգային պատկերասրահում կբացվի Արուտչյան ընտանիքի ցուցահանդեսը
- ↑ Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ
- ↑ Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Աղբյուրներ
- Հունվարի 16 մահեր
- 2022 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ՀՀ վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 1947 ծնունդներ
- Հայ նկարիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ