«Պերեգրին Տուկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.
|տարիք =
|տարիք =
|մասն է = Մատանու եղբայրություն
|մասն է = Մատանու եղբայրություն
|ծննդյան թիվ = Ե. Դ. 2990թ.
|ծննդյան թիվ = Ե. Դ. 2990 թ.
|ծննդավայր =
|ծննդավայր =
|մահվան թիվ = Չ. Դ. 65թ.
|մահվան թիվ = Չ. Դ. 65 թ.
|մահվան վայր =
|մահվան վայր =
|կոչում =
|կոչում =

18:45, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ

Պերեգրին Տուկ
ՏեսակՀոբիտներ և ֆենթզի ֆիլմի կերպար
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն«Մատանիների տիրակալը»
Առաջին հիշատակում«Մատանիների տիրակալը»
Ներկայացված էՄատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Մատանու եղբայրությունը, Թագավորի վերադարձը (մուլտֆիլմ) և Appendices of The Lord of the Rings?
Մասն էՄատանու եղբայրություն
Սեռարական
Ազգությունհոբիթ
ՔաղաքացիությունՇիր
Բնակության վայրՇիր
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Ծննդյան տարեթիվԵ. Դ. 2990 թ.
Մահվան տարեթիվՉ. Դ. 65 թ.
ԸնտանիքՊալադին II, Էգլանտին Տուկ
ՀարստությունTook clan?
ԵրեխաներՖարամիր
ՄականունՊիպին, Պին, Ռազանուր
Մասնագիտությունթրավոր
Դերը կատարել ենԲիլի Բոյդ
ԵրկիրՄիջերկիր

Պերեգրին Տուկ (անգլ.՝ Peregrin Took), հոբիթ, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի գլխավոր կերպարներից մեկը: Սերում էր հայտնի Տուկերի հոբիթական ընտանիքից: Ֆրոդո Բեգինսի մտերիմ ընկերը, Մատանու եղբայրության անդամ: Գոնդորի մարտիկ: Մահվանից փրկեց Ֆարամիրին, որին ուզում էր ողջ-ողջ այրել նրա հայրը՝ Դենետոր II-ը:

Կենսագրություն

Պերեգրին Տուկը ծնվել է Ե. Դ. 2990 թվականին, Պալադին II-ի և Էգլանտին Տուկի ընտանիքում, որտեղ նա կրտսեր զավակն էր (ուներ երեք ավագ քույր՝ Պերլինա, Օչեցվետա և Դուշիցա) և միակ տղան: Նրա լավագույն ընկերը՝ Մերիադոկ Բրենդիբակը, հանդիսանում էր իր երկրորդական եղբայրը հորական կողմից:

Ե. Դ. 3018 թվականին նա դարձավ Ֆրոդո Բեգինսի՝ դեպի Ռիվենդել ուղեկցորդներից մեկը: Խորհրդի ժամանակ նրան և Մերրիին ևս նշանակեցին Մատանու պահապաններ: Պահապանները, իրենց ամբողջական կազմով հասան մինչև Պարտ Գալեն, որտեղ էլ Պիպինին և Մերրիին առևանգեցին Սարումանի օրկերը, իսկ Գոնդորի արքայազն Բոռոմիրին սպանեցին: Հետագայում երկու հոբիթները հանդիպում են էնթերին և նրանց հետ մասնակցում նշանավոր երթին դեպի Իզենգարդ:

Իզենգարդի գրավման ժամանակ պատահմամբ Պերեգրինի ձեռքն է ընկնում պալանտիրը, որը նրա ձեռքից վերցնում է Գենդալֆը: Սակայն քանի որ Պիպինը շատ հետաքրքրասեր էր, այնուամենայնիվ նրան հաջողվում է նայել պալանտիրին և ընկնել խավարի տիրակալ Սաուրոնի ազդեցության տակ: Իր հանգիստ բնավորության պատճառով Պիպինը ոչինչ չի հայտնում նրան, սակայն Գենդալֆը ստիպված է լինում հոբիթին իր հետ տանել Գոնդոր, որպեսզի Սաուրոնը չգտնի նրան:

Գոնդորում, իր փրկիչ Բոռոմիրի համար, Պերեգրինը մտնում է ծառայության նրա հոր՝ արքա Դենետոր II-ի մոտ: Գենդալֆի օգնությամբ Պիպինը փրկում է կրտսեր արքայազն Ֆարամիրի կյանքը, որին ուզում էր ողջ-ողջ այրել խելագարված Դենետորը:

Մատանու պատերազմի ավարտից հետո, Գոնդորում ասպետական կոչում ստանալով Պիպինը վերադառնում է Շիր, որտեղ ոչնչացնում է Սարումանի դիկտատուրան, որը խորամանկությամբ յուրացրել էր երկիրը:

Ի դեպ, Պիպինը հայտնի է որպես նաև ամենաբարձրահասակ հոբիթ՝ Մերրիի հետ միասին, քանի որ նրանք բավականին շատ էին խմել էնթական ջուր, որը նրանց հյուրասիրում էր էնթ Ֆանգորնը.

But amidst all these wonders Sam returned always to his astonishment at the size of Merry and Pippin; and he made them stand back to back with Frodo and himself. «But there it is: you're three inches taller than you ought to be, or I'm a dwarf.»

Պերեգրինը բարձրահասակ էր դարձել մոտ 8սմով, դրանով հոբիթների մեջ վերածվելով հսկայի:

64 թվականին Պերեգրինը և Մերիադոկը հրաժարվում են երկրի ղեկավարի պաշտոնից և ուղևորվում են ճամփորդության դեպի Ռոհան և Գոնդոր: Մեկ տարի անց նրանք մահանում են Գոնդորում և թաղվում տեղի արքայական գերեզմանատանը:

Գրականություն

  • Королёв К. Энциклопедия «Толкин и его мир». — Москва: Локид-Пресс, 2005. — С. 29. — 494 с. — 7100 экз. — ISBN 5-98601-018-3