«Շանհայ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 13 բայտ ,  4 տարի առաջ
չ
փոխարինվեց: 0]]թ → 0]] թ (13) oգտվելով ԱՎԲ
չ (մաքրվեց, փոխարինվեց: — → -, ։ → : (136) oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: 0]]թ → 0]] թ (13) oգտվելով ԱՎԲ)
== Պատմություն ==
=== Ստեղծումն ու զարգացումը ===
Շանհայի տարածքում առաջին մարդիկ բնակություն են հաստատել դեռևս ՔԱ. 4-րդ հազարամյակում: [[960]] թ. Շանհայը առաջին անգամ հիշատակվում է, որպես փոքրիկ գյուղակ: [[Յանգցե դինաստիա]]յի տնտեսական առաջընթացին զուգահեռ մեծանում է նաև Շանհայի տնտեսական նշանակությունը: [[1264]] թ. Շանհայը՝ մեծանալով, միանում է շրջակա գյուղերի հետ: Քաղաքում առկա էր այն ժամանակվա համար կարևոր առևտրական նավահանգիստ, որտեղից Շանհայի բամբակը ուղարկվում էր դեպի մայրաքաղաք [[Պեկին]], Չինաստանի հեռավոր քաղաքներ, ինչպես նաև արտահանվում էր Ճապոնիա: Մինչև [[Քինգ դինաստիա]]յի հաստատումը, ([[1644]]-[[1911]]) քաղաքում ստեղծվում են [[առևտուր|առևտրից]] հարստացած մեծ համքարություններ, որոնք տնօրինում էին քաղաքի [[տնտեսություն]]ը և մասամբ՝ [[քաղաքականություն]]ը:<ref name="Պատմություն">[http://www.beijing-shanghai-reise.de/china-shanghai/shanghai-geschichte.htm Ճանապարհորդություն դեպի Շանհայ. Պատմություն {{ref-de}}]</ref>
 
=== Արտասահմանյան կոնցեսիաները ===
[[Պատկեր:Shanghai1920s.jpg|մինի|230px|աջից|''Ցզյուցզյան Լու'' փողոցը Շանհայում (1920-ականներ)]]
 
[[19-րդ դար]]ի վերջից մինչև [[1920]] թ. Շանհայը դառնում է համաշխարհային նշանակություն ունեցող քաղաք: [[20-րդ դար]]ի սկզբին քաղաքի բնակչությունը հատում է մեկ միլիոնի սահմանը: 1918-ից սկսած Շանհայը դառնում է հեղափոխական քաղաքական գործիչ [[Սուն Յատ-սեն]]ի ազդեցության գոտին: Քաղաքի անունը սկսում է կապվել շվայտության, արկածախնդրության և հարստության հետ: [[Չինական համայնավարություն|Չինական համայնավարության]] արմատները մասամբ ձևավորվում են Շանհայում: 1915թ1915 թ. ''Չեն Դուսիուն'' սկսում է «Երիտասարդություն» ամսագրի հրատարակումը, որը հետագայում «նոր երիտասարդություն» (''Սյին Քինգնիան'') անունով մեծ համարում ուներ բնակչության շրջանում:
 
[[1910]]-[[1937]] թթ., մինչև [[ճապոն]]ական տիրապետության շրջանը, Շանհայը [[Խաղամոլություն|խաղամոլության]] և կազմակերպված հանցավորության կենտրոն էր: Չինական կենտրոնացված կառավարման բացակայությունը և գաղութարարների տարատեսակ հետաքրքրությունները, ինչպես նաև մեծ շահույթների առկայությունն ու քաղաքային իշխանությունների կոռումպացվածությունը հնարավորություն էին ստեղծում «կանաչ բանդաների» ծաղկման համար: «Կանաչ բանդաները» հանցավոր խմբավորումների կազմակերպված ցանց էր, որոնք միասին տիրապետում էին [[օփիում]]ի առևտրի, [[Մարմնավաճառություն|մարմնավաճառության]] և ազարտային խաղերի շուկաները:<ref name="Պատմություն"/>
 
=== Պատերազմը: Շանհայի ազատագրումն ու զարգացումը ===
=== Արդյունաբերություն ===
[[Պատկեր:Shanghai the bund from Jin Mao.JPG|մինի|200px|Շանհայի կենտրոնը]]
Ապագա առևտրային մետրոպոլ Շանհայի զարգացումը սկսել է [[1949]] թ.ից, երբ Շանհայը դարձավ Չինաստանի ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը: Զարգացած էին [[երկաթ]]ի և [[պողպատ]]ի, մետաղական վերամշակման, [[Մեքենաշինություն|մեքենաշինության]], նավաշինություն, և էլեկտրատեխնիկայի արդյունաբերությունը: ''Դենգ Սիաոպինգի''-ի կառավարման օրոք [[1984]]-ին Շանհայը հայտարարվում է արտասահմանյան ներդրումների համար ազատ քաղաք: Այս ենթատեքստում [[1990]]-ին Շանհայի [[Պուդոնգ (Շանհայ)|Պուդոնգ]] թաղամասում ստեղծվում է ազատ առևտրի գոտի, ինչպես նաև բազմաթիվ տնտեսական-զարգացման գոտիներ: [[1992]]-ին վերաբացվում է [[Շանհայի բորսա]]ն, որը [[Շենզեն]] քաղաքի բորսայի հետ մեկտեղ համարվում է Չինաստանի (բացառությամբ [[Հոն Կոնգ]]ի) ամենամեծ բորսան: 22մլ. ՏԵՈւ-ով (Twenty-foot Equivalent Unit {{ref-en}}) Շանհայի նավահանգիստը մեծությամվ երրորդն է աշխարհում, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությամբ՝ աշխարհում ամենամեծը (2006-ին 537 միլիոն տոննա):<ref name="Կլիման"/>
 
=== Տրանսպորտը ===
[[Պատկեր:Roads in Shanghai.JPG|մինի|200px|աջից|ավտոմոբիլային բազմահարկ ճանաարհներ]]
 
Քաղաքի տնտեսական նշանակության անկյունաքարերից մեկը գերազանց [[տրանսպորտ]]ն է: Շանհայը արևելյան Չինաստանի [[Երկաթուղի|երկաթուղային]] գլխավոր հանգույցն է և երկաթուղով կապվում է երկրի հյուսիսին և հարավին: Գլխավոր կայարանը գտնվում է [[Սուժու ջրանցք]]ի հյուսիսում: Շանհայը Չինաստանի միակ քաղաքն է, որ ունի երկու [[օդանավակայան]]: Միջազգային թռիչքները սպասարկում է [[Պուդոնգի միջազգային օդանավակայան]]ը, իսկ ազգային թռիչքները՝ [[Հոնգքիաոյի օդանավակայան]]ը: [[2002]] թ. [[դեկտեմբերի 31]]-ին Շանհայում բացվում է [[Գերմանիա]]յի հետ համատեղ կառուցված տրանսրապիդ գնացքը <!-- (մագնեզիումով թռչող գնացք Magnetschwebebahn ) -->: Շինարարությունը արժենում է մոտ 1,2 միլիարդ [[եվրո]]: Այս տրանսրապիդ գնացքը բացում է ժամում առավելագույնը 430 կմ արագություն:
 
Բնակչության աճի և սաստիկ տնտեսական զարգացմանը զուգահետռ 1990-ական թ թվականից Շանհայում սկսվում են խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունները, որոնց շրջանակում կառուցվում են վեցշերտանի բարձրադիր մայրուղիներ և նոր [[կամուրջ]]ներ: [[1995]]-ին հանդիսավոր կեպով բացվում է [[Շանհայի մետրոպոլիտեն]]ի 16,1 կմ երկարությամբ առաջին հատվածը: Մինչև [[2020]] թ. նախատեսված է կառուցվող 300 կմ երկարությամբ [[Մետրոպոլիտեն|մետրոյի]] և 120 կմ տրամվայի երթուղիներ:
Շանհայում է գտնվում առանց ընդհատումների գործող աշխարհի ամենահին [[տրոլեյբուս]]ային ցանցը, որը Չինաստանում ամենամեծերից է: Այն բացվել է [[1914]] թ. [[նոյեմբերի 14]]-ին: Ամբողջ քաղաքում մեծ տարածում ունի նաև [[Ավտոբուս]]ը:<br />
[[2003]]-ին քաղաքի հարավում սկսվում է 36 կմ երկարությամբ աշխարհի ամենաերկար [[Հոնգ Չժու ծովախորշի կամուրջ]]ի շինարարությունը: Կամուրջը ձգվում է Հոնգչժու ծովախորշի վրայով և Շանհայը կապում է ''Չժենջիանգ'' պրովինցիայի [[Նինգբո]] քաղաքի հետ: Ներդրումների ծավալը կազմում է 11,8 միլիարդ յուան (1,42 միլարդ [[ԱՄՆ դոլար]]): Վեցշերտանի կամուրջի շինարարությունը տևում է 5 տարի: Հանդիսավոր բացումը տեղի է ունենում [[2008]]-ին, իսկ երթևեկելի մասի բացումը՝ [[2009]]-ին:<ref>[http://www.china-guide.de/china/shanghai/verkehr.html Չինաստանի գիդ. տրանսպորտ{{ref-de}}]</ref>
 
Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին ապրել Շանհայում, անհրաժեշտ էր բնակարան ունենալու թույլատվություն: Միայն գրանցվածները կարող էին ստանալ բնակարան, աշխատանք և բրնձի օրաբաժին:
 
Ներկայումս Շանհայը պատկանում է աշխարհի ամենամած քաղաքների թվին: Պաշտոնապես վերահսկվում է քաղաքի բնակչության աճի միայն [[ներգաղթ]]ի մասը, քանի որ քաղաքի գրանցված բնակիչների բնական աճը, ինչպես և մյուս չինական քաղաքներում, սահմանափակված է մեկ երեխայի ծնունդով: Եթե 1957-ին քաղաքի մշտական բնակիչների բնական աճը մեկ տարվա կտրվածքով կազմում էր 40 տոկոս, ապա հետագայում այն արագորեն իջնում է մինչև 10 տոկոսի, և ապա՝ բացասական ցուցանիշի՝ -1,4 տոկոսի: Սակայն չնայած դրան քաղաքի բնակչությունը, սկսած 1950-ականներից, շարունակաբար աճում է: Եթե քաղաքի այժմյան սահմաններում (արվարձաններով հանդերձ) 1952թ1952 թ. ապրում էր 8,5 միլիոն մարդ, 1957-ին՝ 10,1 միլիոն, ապա դեռևս տնտեսական բարեփոխումների սկզբում՝ 1979-ին, այդ թիվը հասնում է 11,3 միլիոն-ի: 1957թ1957 թ. հիմնական քաղաքում (առանց արվարձանների) ապրում էր 6,3 միլիոն մարդ, իսկ այսօր՝ 9,2 միլիոն, իսկ արվարձանների և գյուղական վայրերի հետ՝ 13, 4 միլիոն: Բացի 13,4 միլիոն բնակիչից, որոնք բնակվում են հիմնական բնակության իրավունքով, շուրջ 3 միլիոն մարդ Շանհայում ապրում են կեցության սահմանափակ իրավունքով՝ տարեկան 6 ամիս և ավելի:
 
=== Սահմանափակ իրավունքով բնակիչներ ===
Շանհայի ժողովրդական հրապարակում (Rénmín guangchang), որը դեռևս գաղութային տարիներին ծառայում էր, որպես ձիարշավարան, քաղաքի հայրերը <!-- Stadtväter --> կառուցում են էքստրավագանդ օպերային թատրոն՝ շուրջ 40 մետր բարձրությամբ [[Շանհայի մեծ թատրոնը]]: Շինարարական աշխատանքները սկսվում են [[1994]]-ին, իսկ հանդիսավոր բացումը կայանում է [[1998]]-ին: Թատրոնի շենքում գտվում է երեք դահլիճ. հիմնական և ամենամեծ դահլիճը (1800 տեղ), միջին չափի դահլիճը՝ (600 տեղ) և 250 տեղանցող փոքր դահլիճը՝ նախատեսված կամերային երաժշտության համար: Շինության դիզայներներն էին France's Arte Jean-Marie Charpentier & Associates-ը: Գերժամանակակից ակուստիկան և կենտրոնական մեծ համերգասրահը նախագծված է այնպես, որ հնարավորություն է ընձեռում ներկայացնել բոլոր հնարավոր ֆորմատի ներկայացումներ, սկսած արևմտյան թատերական ներկայացումներից, [[օպերա]]ներից, կամերային երաժշտության համերգներից մինչև չինական օպերա և դասական գրական ստեղծագործությունների ընթերցումներ:
 
Nanjing Xi Lu-ում գտնվող ''Շանհայի կենտրոնը'' միջազգային չափանիշների հսկայական մարզահամերգային համալիր է՝ [[համերգ]]ների, [[բալետ]]ների, օպերաների, ակրոբատիկ ցուցադրումների համար: Շանհայում ակրոբատիկական խմբերի ամենօրյա ելույթները ներկայացնում են ակրոբատիկայի, ձեռնածության, Clowneinlagen, հրաշագործ կախարդների և կենդանիներով համարների ներկայացումներ: Այդ համարներից մի քանիսը, (օրինակ՝ թուր կուլ տալը, հավասարակշռության ակտերը, կրակով վարժությունները) զարգացել են դեռևս [[Հան դինաստիա]]յի ժամանակ (206-220թթ220 թթ.): Changle Lu-ի Lan Xin թատրոնը ծագում է դեռևս կայսերական ժամանակներից և ցույց է տալիս ինչպես արևմտյան, այնպես էլ չինական օպերաներ: Այնտեղ տեղի են ունենում նաև մոգության ցուցադրություններ: Որպես Բրիտանական սիրողական դրամատիկական հասարկության ''(British Amateur Dramatic Society)'' գաղութային արվեստի արտասահմանյան նստավայր, մինչև [[1933]] թվականը այս թատրոնը ամենուրեք հայտնի ''Ռեվյուների'' ներկայացման վայրն էր:
 
=== Թանգարաններ ===
[[Պատկեր:Shanghaimuseumexterior.jpg|մինի|250px|ձախից|[[Շանհայի թանգարան]]ը]]
Շանհայը հարուստ է [[թանգարան]]ներով: «Պատմության և արվեստի թանգարանը» ներկայացնում է չինական պատմական և գեղարվեստական հարուստ հավաքածուներ ([[կերամիկա]], [[հախճապակի]], [[գեղանկարչություն]] ևն), իսկ «Բնական գիտությունների թանգարանը» ցուցադրում է բազմապիսի [[կենդանաբանություն|կենդանաբանական]] ցուցանմուշներ: [[Շանհայի թանգարան]]ը քաղաքի մշակութային գլխավոր կենտրոններից է: Ստեղծվել է 1952թ1952 թ., իսկ 1992 թվականից տեղափոխվել է Շանհայի կենտրոնում գտնվող ''Ժողովրդական հրապարակի'' նոր շենք:
Շանհայի հիմնական տեսաժան վայրերից են համարվում նաև [[խեցեգործություն|խեցեգործության]] վարպետների ամեն օր 7 անգամ ցուցադրվող շոուերը, ''Գիժու''-ի գույնզգույն լաքապատ օպերային դիմակների հավաքածուն, չինական ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև սաղմոնի ձկան կաշվից կարված կոստյումները, ինչպիսին որ հագել են ''Դոնգբա''-ի ''Օրոքեն'' ժողովրդի ներկայացուցիչները: Չինական կերպարվեստի պատմության պատկերասրահում ցուցադրվում են մարտնչող թագավորության <!-- Streitenden Reiche --> ժամանակաշրջանից սկսած, ''Սոնգ''-դարաշրջանով անցած, մինչև ''Քինգ''-ի դարաշրջանի արևմտյան ազդեցությունների կերպարվեստը:
 

Նավարկման ցանկ