«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 6 բայտ ,  4 տարի առաջ
չ
փոխարինվեց: 2թ → 2 թ (6) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:)
չ (փոխարինվեց: 2թ → 2 թ (6) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Death Penalty World Map.svg|thumb|Մահապատժի կիրառումն ամբողջ աշխարհում (2012թ2012 թ տվյալներով<ref name="amnesty.org">{{cite web|url=http://www.amnesty.org/en/death-penalty/abolitionist-and-retentionist-countries |title=Abolitionist and retentionist countries &#124; Amnesty International |publisher=Amnesty.org |date= |accessdate=2014 թ․ փետրվարի 11}}</ref>).<br />]]
{{Legend|#3f9bbb|Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար** (97)}}
{{Legend|#d4df5a|Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի (8)}}
== Մահապատիժը ժամանակակից աշխարհում ==
[[Պատկեր:Beccaria - Dei delitti e delle pene - 6043967 A.jpg|thumb|[[Cesare Beccaria]], ''Dei delitti e delle pene'']]
Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, [[մեղադրյալ]]ին բողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն իրականացնելը (կամ ներում ստանալը, ինչպես նաև դատապարտյալի՝ այլ պատճառներով մահանալը) տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ Օրինակ՝ [[ԱՄՆ]]-ում (Ջորջիա նահանգ) Ջեք Օլդերմենը ({{lang-en|Jack Alderman}}) կնոջը սպանելու համար դատապարտվել էր մահապատժի [[1975]] թ․ [[հունիսի 14]]-ին՝ 24 տարեկան հասակում, իսկ մահապատժի է ենթարկվել միայն [[2008]] թ․ [[սեպտեմբերի 16]]-ին՝ 57 տարեկանում, ավելի քան 33 տարի հետո։
 
Մահապատիժը պետք է իրականացնի միայն պետության լիազորված ներկայացուցիչը նշանակված ժամկետում, հակառակ դեպքում գործողությունը համարվում է [[սպանություն]] և պատժվում՝ [[օրենք]]ով։
Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ [[Պետություն|պետության]] կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից ([[նախագահ]], [[միապետ]], [[վարչապետ]], [[նահանգապետ]] և այլն)։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել [[1948]] թ․ [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։ <ref>Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4.</ref> [[Մոսկվայի պետական համալսարան]]ի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1977]] թ․ [[դեկտեմբերի 8]]-ի և [[1980]] թ․ [[դեկտեմբերի 15]]-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1989]] թ․ [[դեկտեմբերի 15]]-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։
 
[[1978]] թ. մահապատիժն արգելվում է [[Իսպանիա]]յում, 1981 թ.՝ Ֆրանսիայում։ 1990 թ.-ից մահապատիժը չեղյալ է հարտարարվում մոտ 40 երկրում ու տարածքում, այդ թվում՝ [[Ադրբեջան]]ում, [[Ալբանիա]]յում, [[Անգոլա]]յում, [[Բուլղարիա]]յում, [[Էստոնիա]]յում, [[Թուրքմենստան]]ում, [[Իռլանդիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լատվիա]]յում,<ref>[http://lenta.ru/news/2011/12/01/parliament/ В Латвии окончательно отменили смертную казнь]</ref>[[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում, [[Խորվաթիա]]յում, [[Կանադա]]յում, [[Կիպրոս]]ում, [[Ղրղզստան]]ում,<ref>В соответствии с Законом КР направленным на гуманизацию уголовного законодательства № 91 от 25 июня 2007 года</ref> [[Կոտ դ'Իվուար]]ում, [[Հայաստան]]ում, [[Հոնկոնգ]]ում, [[Հունաստան]]ում, [[ՀԱՀ]]-ում<ref>Додонов В. Н. Малиновский А. А. Основные тенденции развития зарубежного уголовного права // Журнал зарубежного законодательства и сравнительного правоведения, 2006, № 1</ref>, [[Մալթա]]յում, [[Մավրիկիա]]յում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Մեքսիկա]]յում, [[Մոզամբիկ]]ում, [[Մոլդովա]]յում, [[Նեպալ]]ում, [[Շվեյցարիա]]յում, [[Չերնոգորիա]]յում, [[Պարագվայ]]ում, [[Սերբիա]]յում, [[Սլովակիա]]յում, [[Սլովենիա]]յում, [[Հունգարիա]]յում, [[Վրաստան]]ում, [[Ուկրաինա]]յում։
Այսպիսով՝ ներկայումս կա 130 երկիր, որտեղ մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում և 68 երկիր, որտեղ դեռևս շարունակվում է կիրառվել պատժի այս տեսակը։
 
[[1965]] թ․-ից ավելի քան 52 երկրում ընդլայնվել է այն հանցագործությունների ցուցակը, որոնց դեպքում կարող է կիրառվել մահապատիժ։ [[2000]] թվականի տվյալներով 21 երկրներում նախատեսված է մահապատիժ այն հանցագործությունների համար, որոնք կապված են երկրի անվտանգության հետ ([[լրտեսություն]], [[պետական դավաճանություն]] և այլն)։ 13 երկրում մահապատիժ է նախատեսվում [[Ահաբեկչություն|ահաբեկչության]] համար, եթե այն հանգեցրել է մարդկանց մահվան, ինչպես նաև պատանդների սպանության համար։ Որոշ երկրներում մահապատիժ է կիրառվում մարդկանց առևանգման համար, եթե դա հանգեցրել է վերջիններիս մահվանը։ 21 երկրում մահապատիժ է սահմանված [[թմրանյութ]]երի ապօրինի առևտրի համար։ 13 երկրում մահապատիժ է սահմանված տնտեսական [[հանցագործություն]]ների համար (կոռուպցիա, պետական միջոցների հափշտակում, հարձակում մաքսային պաշտոնյաների վրա, զինված կողոպուտ)։ Մի շարք մուսուլմանական երկրներում մահապատիժը կիրառվում է ամուսնական դավաճանության, բռնաբարության, [[Նույնասեռականություն|նույնասեռականության]], մուսուլման կնոջ՝ ոչ [[մուսուլման]]ի հետ սեռական կապի համար։<ref>[http://imp.rudn.ru/lectures/200/R2_13.htm#w1_1 И.Юрченко. Уголовно-исполнительное право]</ref>
 
«Միջազգային համաներում» կազմակերպության տվյալներով՝ [[2006]] թ․ նվազագույնը 1591 մարդ մահապատժի է ենթարկվել 25 երկրում, և 3861 մարդ մահապատժի են դատապարտվել 55 երկրում։<ref>[http://web.archive.org/web/20030820201105/http://web.amnesty.org/pages/deathpenalty-sentences-eng Amnesty International | Working to Protect Human Rights]</ref>
 
[[2008]] թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել [[Չինաստան]]ում (1718), [[Իրան]]ում մահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, [[Սաուդյան Արաբիա]]յում՝ 102, [[ԱՄՆ]]-ում՝ 37, [[Պակիստան]]ում՝ 36, [[Իրաք]]ում՝ 34։ 2008թ․2008 թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում։<ref>[http://www.welt.de/politik/article3428138/China-ist-das-Land-mit-den-meisten-Hinrichtungen.html China ist das Land mit den meisten Hinrichtungen]{{ref-de}}</ref>
 
=== Մեծ Բրիտանիայում===

Նավարկման ցանկ