«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (216) oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: 5թ → 5 թ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 84. | Տող 84. | ||
[[Պատկեր:Eglise apostolique arménienne de Paris, cathédrale Saint Jean-Baptiste.jpg|մինի|align:right|Սբ. Հովհաննես Մկրտիչ, Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցի]] |
[[Պատկեր:Eglise apostolique arménienne de Paris, cathédrale Saint Jean-Baptiste.jpg|մինի|align:right|Սբ. Հովհաննես Մկրտիչ, Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցի]] |
||
Քրիստոնեական մատենագրության մեջ Հովհաննես Մկրտչի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավել: Նրա գործի և կերպարի հատկորոշմանն անդրադարձել են ինչպես Ընդհանրական Եկեղեցու հոգևոր հայրերը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետները: Դրանք, սակայն, ուղղակի կամ անուղղակի բնորոշումներ են քաղած հիմնականում Աստվածաշունչ Մատյանից և մասամբ Ավանդությունից: Ըստ այդմ՝ Հովհաննեսը հիմնականում հայտնի է «ՄԿՐՏԻՉ» բնորոշմամբ (Մատթ. 3: 1, 14: 2, Մարկ. 6: 14, Ղուկ. 7: 20, 23), քանի որ հենց նա էր, որ սկսեց կիրառել ապաշխարության մկրտությունը և մկրտեց [[Հիսուս Քրիստոս]]ին: Հայ եկեղեցական մատենագրության մեջ «Մկրտիչ» բնորոշումը ձեռք է բերել հատուկ անվան նշանակություն, սակայն սրա կողքին կա նաև «ՁԵՌՆԱԴՐՈՂ» անվանումը. պատճառն այն է, հավանաբար, որ հնում մկրտելիս ձեռքը դնում էր մկրտվողի գլխին (շնորհը փոխանցելու նշան) և ընկղմում ջրի մեջ<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 424, թ. 27բ</ref>: Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ» (Ընդհանուր մատենագրության մեջ՝ [[Հովհան Ոսկեբերան]]<ref>Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143</ref>, [[Կյուրեղ Ալեքսանդրացի]], [[Եփրեմ Ասորի]], Հայ մատենագրությամ մեջ՝ [[Վարդան Արևելցի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Առաքել Բաղիշեցի]], [[Ներսես Շնորհալի]], [[Ատոմ Անձևացի]]...): Այս անվանման գործածումը կապվում է [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]] վկայությունների հետ (հմմտ. [[Եսայի]] 40: 3, [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթ.]] 3: 3, [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկ.]] 1: 3, [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 3: 4, [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1: 23): «Ձայն» եզրույթ բազմաթիվ մեկնաբանությունների շարքում գերազանցում այն միտքը, որ ինչպես սկզբում ձայնն է լինում, ապա խոսքը, այնպես էլ սկզբում եղավ Հովհաննեսը, ապա քրիստոսը՝ Աստծո Խոսքը (Բանը): Որոշ դեպքերում մատենագրության մեջ ''Հովհաննես-ձայնը'' ներկայացվում է իբրև «ԶԱՐԹՈՒՑԻՉ». քնի թմրությունից արթնացնող ձայնն է, որն արթնացնում է մարդկությանը՝ լսելու համար [[Քրիստոս]]ի վարդապետությունը<ref>Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 90</ref>: Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)՝ Հովհաննեսին կոչում են նաև «ՀՐԵՇՏԱԿ» և «ՃԱՆԱՊԱՐՀ ՊԱՏՐԱՍՏՈՂ»: [[Գրաբար]]ում «[[Հրեշտակներ|հրեշտակ]]» բառն ունի «սուրհանդակ, Աստծո դեսպան, երկնավոր պատգամաբեր» իմաստները: Հենց այս իմաստով է [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] խոսել Հովհաննեսի մասին, ի տարբերություն եկեղեցական հայրերի, ովքեր հաճախ Հովհաննեսին «Հրեշտակ» բառի այսօրվա ընկալմամբ են ներկայացրել: Ավելին՝ հաշվի առնելով Մկրտչի խիստ և առաքինի կենցաղավարությունը՝ նրան անվանել են «հեղեղեն սերովբե», «մարմնավոր քերովբե», «հողանյութ հրեշտակ», «երկնաքաղաքացի»: |
Քրիստոնեական մատենագրության մեջ Հովհաննես Մկրտչի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավել: Նրա գործի և կերպարի հատկորոշմանն անդրադարձել են ինչպես Ընդհանրական Եկեղեցու հոգևոր հայրերը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետները: Դրանք, սակայն, ուղղակի կամ անուղղակի բնորոշումներ են քաղած հիմնականում Աստվածաշունչ Մատյանից և մասամբ Ավանդությունից: Ըստ այդմ՝ Հովհաննեսը հիմնականում հայտնի է «ՄԿՐՏԻՉ» բնորոշմամբ (Մատթ. 3: 1, 14: 2, Մարկ. 6: 14, Ղուկ. 7: 20, 23), քանի որ հենց նա էր, որ սկսեց կիրառել ապաշխարության մկրտությունը և մկրտեց [[Հիսուս Քրիստոս]]ին: Հայ եկեղեցական մատենագրության մեջ «Մկրտիչ» բնորոշումը ձեռք է բերել հատուկ անվան նշանակություն, սակայն սրա կողքին կա նաև «ՁԵՌՆԱԴՐՈՂ» անվանումը. պատճառն այն է, հավանաբար, որ հնում մկրտելիս ձեռքը դնում էր մկրտվողի գլխին (շնորհը փոխանցելու նշան) և ընկղմում ջրի մեջ<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 424, թ. 27բ</ref>: Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ» (Ընդհանուր մատենագրության մեջ՝ [[Հովհան Ոսկեբերան]]<ref>Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143</ref>, [[Կյուրեղ Ալեքսանդրացի]], [[Եփրեմ Ասորի]], Հայ մատենագրությամ մեջ՝ [[Վարդան Արևելցի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Առաքել Բաղիշեցի]], [[Ներսես Շնորհալի]], [[Ատոմ Անձևացի]]...): Այս անվանման գործածումը կապվում է [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]] վկայությունների հետ (հմմտ. [[Եսայի]] 40: 3, [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթ.]] 3: 3, [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկ.]] 1: 3, [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 3: 4, [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1: 23): «Ձայն» եզրույթ բազմաթիվ մեկնաբանությունների շարքում գերազանցում այն միտքը, որ ինչպես սկզբում ձայնն է լինում, ապա խոսքը, այնպես էլ սկզբում եղավ Հովհաննեսը, ապա քրիստոսը՝ Աստծո Խոսքը (Բանը): Որոշ դեպքերում մատենագրության մեջ ''Հովհաննես-ձայնը'' ներկայացվում է իբրև «ԶԱՐԹՈՒՑԻՉ». քնի թմրությունից արթնացնող ձայնն է, որն արթնացնում է մարդկությանը՝ լսելու համար [[Քրիստոս]]ի վարդապետությունը<ref>Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 90</ref>: Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)՝ Հովհաննեսին կոչում են նաև «ՀՐԵՇՏԱԿ» և «ՃԱՆԱՊԱՐՀ ՊԱՏՐԱՍՏՈՂ»: [[Գրաբար]]ում «[[Հրեշտակներ|հրեշտակ]]» բառն ունի «սուրհանդակ, Աստծո դեսպան, երկնավոր պատգամաբեր» իմաստները: Հենց այս իմաստով է [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] խոսել Հովհաննեսի մասին, ի տարբերություն եկեղեցական հայրերի, ովքեր հաճախ Հովհաննեսին «Հրեշտակ» բառի այսօրվա ընկալմամբ են ներկայացրել: Ավելին՝ հաշվի առնելով Մկրտչի խիստ և առաքինի կենցաղավարությունը՝ նրան անվանել են «հեղեղեն սերովբե», «մարմնավոր քերովբե», «հողանյութ հրեշտակ», «երկնաքաղաքացի»: |
||
[[Պատկեր:Surp Garabed Vank (Hampikian, 1923).jpg|մինի|[[Գլակա վանք|Մշո Սուրբ Կարապետ]] |
[[Պատկեր:Surp Garabed Vank (Hampikian, 1923).jpg|մինի|[[Գլակա վանք|Մշո Սուրբ Կարապետ]] 1915 թ.]] «Ճանապարհ պատրաստող» կոչման կողքին հայ մատենագրության մեջ հանդիպում են «ԿԱՐԱՊԵՏ»<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 83, թ. 406բ</ref> կամ «ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ» (առաջնորդող, առջևից գնացող) և «ճանապարհ» անվանումները: Հովհաննեսին տրվող մակդիր-համեմատություններից է նաև «ԵՂԻԱ» անվանումը: Սա կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (տես Մատթ. 11: 14) և հինկտակարանյան մարգարեության հետ (տես Մաղ. 4: 4): Եղիա անվանելու հիմնական պատճառներն են Հովհաննեսի կերպարը, խոսքը, կենցաղը և գործը, որը բավականին համընկնում են Եղիա մարգարեի կերպարին, խոսքին, կենցաղին և գործին: Մկրտիչն անվանվում է նաև «ՃՐԱԳ», որ վկայում է Լույսի մասին. սրա զուգահեռներն են «աստղ, լուսատու, առավոտ, լուսաբեր, արուսյակ» մակդիրները: Վերջին բնորոշմանն անդրադառնալով [[Անանիա Սանահնեցի]]ն գրում է, որ Արուսյակն Արեգակից (Քրիստոս) փոքր ինչ շուտ է ծագում, և Արեգակի հայտնվելուց հետո նվազում է: Այս բնորոշումն էլ իր հերթին արտացոլանքն է Փրկչական խոսքերի. «Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով» (Հովհ. 5: 35): Քրիստոնեական մատենագրության մեջ հանդիպում է նաև «ԱՔԱՂԱՂ» անվանումը: Ընդհանրապես քրիստոնեության մեջ աքաղաղը մարմնավորում է [[մարգարե]]ների, ավելի հաճախ Հովհաննես Մկրտչին: [[Անանիա Սանահնեցի]]ն աքաղաղի փոխարեն գործածում է «ՁԱՅՆ ՀԱՒՈՒ», որը մեզ տեղեկացնում է Լույսի, Առավոտի ծագման մասին: Մկրտիչը համեմատվում է նաև այլ թռչունների՝ աղավնու, տատրակի, գարնանաբեր ծիծեռնակի հետ: |
||
Հովհաննես Մկրտիչը համարվում է [[Սուրբ Գիրք|Հին և Նոր Կտակարանների]] կամուրջը, այստեղից ելնելով նրան անվանում են նաև «ՄԻՋՆՈՐԴ»: Նա նաև «ՄԱՐԳԱՐԵ» է, վերջինը մարգարեներից, ով ի տարբերություն նախորդներին տեսավ ոչ թե ստվերը Քրիստոսի, այլ հենց Իրեն՝ Աստվածորդուն: Մկրտչի ծննդյան տոնին նվիրված [[շարական]]ում [[Գևորգ Սկևռացի|Գ. Սկևռացին]] Հովհաննեսին կոչում է «ԱՌԱՔՅԱԼ»: Մկրտիչը առաքվել էր Աստծո կողմից ([[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1: 6, 33)՝ իբրև «ԾԱՌԱ և ՍՊԱՍԱՎՈՐ», «ՔԱՐՈԶԻՉ» և «ԵՐԿՐՊԱԳՈՒ», ով դեռ մոր որովայնից սկսյալ ճանաչեց և երկրպագեց Տիրոջը ([[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 41, 44): Մկրտչին [[Ատոմ Անձևացի]]ն կոչում է նաև «ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԵՏ», քանի որ նա առաջիններից էր, որ նահատակվեց հանուն Ճշմարտության, հանուն Աստծո: Հանդիպում ենք նաև ուսուցիչ, քահանա և շատ այլ բնորոշումներ: Սուրբգրային մեկ այլ բնորոշում շատ է հանդիպում եկեղեցական մատենագրության մեջ. Հովհաննեսն անվանվում է «ՓԵՍԱՎԵՐ»՝ փեսայի բարեկամ (Հովհ. 3:29), որն արտահայտում է «շոշբեն» կոչվող հրեական հարսանեկան ավանդույթը: Համաձայն այդ վանդույթի հարսանիքներում մեծ կարևորություն ուներ «փեսայի բարեկամը», ով կազմակերպում էր պսակի ընթացքը, հրավերք էր անում, հետևում էր խնջույքին և ի վերջո հսկում էր հարսի սենյակ տանող մուտքը, որպեսզի փեսայից բացի ոչ ոք չմտնի այնտեղ: Ահա և Հովհաննեսն էլ իրեն համարում է լոկ փոսայի բարեկամ՝ շեշտելով, որ ինքը Փեսան չէ. փեսան նա է ով Հարս ունի (Հարս և Փեսա այլաբանությամբ Մկրտիչը նկատի ուներ [[Եկեղեցի]]ն և Քրիստոսին): Հատկանշական է, որ Մկրտիչը Քրիստոնեական բոլոր ավանդական եկեղեցիներում համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը՝ իր մեծությամբ այդ պաշտոնում զիջելով միայն [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնին]]: Մեծ է Մկրտչի դերը և նշանակությունը եկեղեցական մատենագրության մեջ, սակայն որքան էլ գովաբանվել է Հովհաննես Մկրտչի կերպարը, այնուամենայնիվ Քրիստոսի կողքին նրա անձը, մեծությունը, լույսը չնչին են համարել, իսկ նրա գործը ներկայացվել է իբրև սպասավորություն Հիսուս Քրիստոսի, ում մասին վկայում է հենց Հովհաննեսը. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» (Հովհ. 1: 1): Սուրբ Հովհաննես Մկրտիչն իր ուրույն ազդեցություն ունի նաև համաշխարհային և հայկական մշակույթի վրա՝ սկսած նրա անվամբ կառուցված ու կառուցվող եկեղեցիներից՝ ավարտած արվեստի ու կինոմատոգրաֆիայի գոհարներով: |
Հովհաննես Մկրտիչը համարվում է [[Սուրբ Գիրք|Հին և Նոր Կտակարանների]] կամուրջը, այստեղից ելնելով նրան անվանում են նաև «ՄԻՋՆՈՐԴ»: Նա նաև «ՄԱՐԳԱՐԵ» է, վերջինը մարգարեներից, ով ի տարբերություն նախորդներին տեսավ ոչ թե ստվերը Քրիստոսի, այլ հենց Իրեն՝ Աստվածորդուն: Մկրտչի ծննդյան տոնին նվիրված [[շարական]]ում [[Գևորգ Սկևռացի|Գ. Սկևռացին]] Հովհաննեսին կոչում է «ԱՌԱՔՅԱԼ»: Մկրտիչը առաքվել էր Աստծո կողմից ([[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1: 6, 33)՝ իբրև «ԾԱՌԱ և ՍՊԱՍԱՎՈՐ», «ՔԱՐՈԶԻՉ» և «ԵՐԿՐՊԱԳՈՒ», ով դեռ մոր որովայնից սկսյալ ճանաչեց և երկրպագեց Տիրոջը ([[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 41, 44): Մկրտչին [[Ատոմ Անձևացի]]ն կոչում է նաև «ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԵՏ», քանի որ նա առաջիններից էր, որ նահատակվեց հանուն Ճշմարտության, հանուն Աստծո: Հանդիպում ենք նաև ուսուցիչ, քահանա և շատ այլ բնորոշումներ: Սուրբգրային մեկ այլ բնորոշում շատ է հանդիպում եկեղեցական մատենագրության մեջ. Հովհաննեսն անվանվում է «ՓԵՍԱՎԵՐ»՝ փեսայի բարեկամ (Հովհ. 3:29), որն արտահայտում է «շոշբեն» կոչվող հրեական հարսանեկան ավանդույթը: Համաձայն այդ վանդույթի հարսանիքներում մեծ կարևորություն ուներ «փեսայի բարեկամը», ով կազմակերպում էր պսակի ընթացքը, հրավերք էր անում, հետևում էր խնջույքին և ի վերջո հսկում էր հարսի սենյակ տանող մուտքը, որպեսզի փեսայից բացի ոչ ոք չմտնի այնտեղ: Ահա և Հովհաննեսն էլ իրեն համարում է լոկ փոսայի բարեկամ՝ շեշտելով, որ ինքը Փեսան չէ. փեսան նա է ով Հարս ունի (Հարս և Փեսա այլաբանությամբ Մկրտիչը նկատի ուներ [[Եկեղեցի]]ն և Քրիստոսին): Հատկանշական է, որ Մկրտիչը Քրիստոնեական բոլոր ավանդական եկեղեցիներում համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը՝ իր մեծությամբ այդ պաշտոնում զիջելով միայն [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնին]]: Մեծ է Մկրտչի դերը և նշանակությունը եկեղեցական մատենագրության մեջ, սակայն որքան էլ գովաբանվել է Հովհաննես Մկրտչի կերպարը, այնուամենայնիվ Քրիստոսի կողքին նրա անձը, մեծությունը, լույսը չնչին են համարել, իսկ նրա գործը ներկայացվել է իբրև սպասավորություն Հիսուս Քրիստոսի, ում մասին վկայում է հենց Հովհաննեսը. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» (Հովհ. 1: 1): Սուրբ Հովհաննես Մկրտիչն իր ուրույն ազդեցություն ունի նաև համաշխարհային և հայկական մշակույթի վրա՝ սկսած նրա անվամբ կառուցված ու կառուցվող եկեղեցիներից՝ ավարտած արվեստի ու կինոմատոգրաֆիայի գոհարներով: |
||
17:41, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ
Հովհաննես Մկրտիչ | |
---|---|
Հովհաննես Մկրտիչը | |
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | Մ.թ.ա 5 թ. |
Ծննդավայր | Էյն Քարեմ, Հորդանանական Հուդեա[1] |
Վախճան | 30 կամ 36 թթ. |
Վախճան վայր | Machaerus, Herodian Tetrarchy[1] |
Վախճան պատճառ | գլխատում |
Թաղման վայր | Nabi Yahya Mosque |
Եկեղեցի | Հայ Առաքելական Եկեղեցի, Ասորի Արևելյան Եկեղեցի, Կաթոլիկություն, Ուղղափառություն, Անգլիկանություն, Լյութերականություն, Հինարևելյան եկեղեցիներ |
Սրբացված կարգ | սուրբ |
Պաշտամունքի վայր | Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Երուսաղեմ |
Հիշատակության օր | Հունիսի 24 (ծնունդը), օգոստոսի 29 (գլխատում), հունվարի 7 (սինաքսիս, Արևելյան Ուղղափառություն) |
Սուրբ հովանավոր | Հորդանան, Պուերտո Ռիկո, Հիվանդախնամների հոգևոր-ասպետական միաբանություն Ֆրանսիական Կանադա, Նյուֆաունդլենդ կղզի, Ֆլորենսիա, Ճենովա, Մոնզա, Պորտո, Թուրին. |
Աշխատանք | ճգնավորություն |
Պաշտոն | մարգարե |
Ազգություն | հրեա |
Բնակավայր | Judaean Desert? |
Աշակերտ | Հիսուս |
Մայր | Elizabeth?[2] |
Հայր | Զաքարիա[2] |
Հովհաննես Մկրտիչ (լատին․՝ Io[h]annes Baptista, հուն․՝ Ιωάννης ο Βαπτιστής, եբրայերեն՝ יוֹחָנָן הַמַּטְבִּיל Յոխանան բեն Սախարիա), Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկը: Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ: Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես Ավետարանում, այնպես էլ Ղուրանում:
Հովհաննես Մկրտչի ծնունդը և մանկությունը
Համաձայն Ղուկասի Ավետարանի, որն ի տարբերություն մյուսների (Մատթոեսի, Մարկոսի և Հովհաննեսի Ավետարանների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1: 5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում: Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ Գաբրիել հրեշտակապետի միջոցով՝ Տաճարում ծիսական խնկարկություն կատարելու ժամանակ: Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, Սուրբ Հոգով լցված՝ մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված Մեսիայի (Քրիստոսի) գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1: 8-25): Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է: Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է Մարիամ Կույսին, ով արդեն հղի էր Հիսուսով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1: 35-45): Հովհաննեսի ծնունդը ըստ գիտական հաշվարկների՝ համընկնում է Ք.ա. 5-4 թթ.-ի միջև: Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել Աստծուն (Ղուկ. 1: 67-75): Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանը անվանեցին Հովհաննես (հուն.՝ ioannes, եբր.՝ johohanan), որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն [3]: Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ .«նա բնակվում էր անապատում մինչև այն օրը, երբ երևաց Իսրայելում» (Ղուկ. 1: 80): Այս տողը և հատկապես անապատում բնակվելու հանգամանքը զանազան գիտական և ոչ գիտական կարծիքների առիթ է հանդիսացել, որոնք միտված են լույս սփռել Հովհաննեսի կյանքի անհայտ այդ շրջանի վրա: Շրջանառվող կարծիքներից ամենատարածվածներն են՝
- Հովհաննեսը նազովրեական ուխտ էր արել [4]
- Հովհաննեսը մանկությունից սկսյալ եղել էր եսեննական աղանդի անդամ կամ հետևորդ[5]:
Այսուհանդերձ գոյություն ունեն թե՛ առաջին, թե՛ երկրորդ վարկածները հերքող մի շարք լուրջ ու ակնհայտ դրույթներ:
Հուվհաննես Մկրտչի քարոզչությունը
Հովհաննես Մկրտչի քարոզչության մասին խոսում են բոլոր Ավետարանիչներն էլ՝ թե՛ համատեսները և թե՛ Հովհաննես Ավետարանիչը: Համաձայն նրանց նոր մարգարեն ասպարեզ ելավ, երբ արդեն հասուն երեսնամյա մարդ էր (Ղուկ. 3: 23): Հրեաների միջավայրում նրա հայտնվելն այնքան մեծ կարևորություն է ձեռք բերում (շուրջ 400 տարի Հրեաստանում մարգարե չէր եղել), որ Ղուկաս Ավետարանիչը այդ փաստն արձանագրում է պատմական 6 հանգամանքով[6] (Ղուկ. 3: 1-2)՝
- Տիբերիոս կայսեր 15-րդ տարով,
- Պոնտացի Պիղատոսի կուսակալության շրջանով,
- Հերովդես Անտիպասի չորրորդապետության շրջանով,
- Փիլիպպոսի չորրորդապետության շրջանով,
- Լյուսանիասի չորրորդապետության շրջանով,
- Աննայի և Կայիափայի քահանայապետության շրջանով:
Հովհաննեսի հայտնվելը Ավետարանիչները նաև հիմնավորում են հինկտակարանյան մարգարեություններով. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստեցե՛ք Տիրոջ Ճանապարհը, հարթեցե՛ք նրա շավիղները: Բոլոր ձորերը թող լցվե՛ն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվե՛ն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ. և ամեն մարդ կտեսնի Աստծու փրկությունը (Ղուկ. 3:4-6, հմմտ. Մարկ. 1:3-4, Մատթ. 3:3, Ես. 40:3-5), «Ահավասիկ ես ուղարկում եմ իմ պատգամավորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ» (Մարկ. 1: 2 հմմտ. Մաղ. 3: 1): Գալով ասպարեզ՝ Հովհաննեսը դիմում է ժողովրդին նույն այն խոսքերով, որոնցով հետո պետք է իր քարոզչությունը սկսեր Հիսուսը. «Ապաշխարեցե'ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3: 2): Խոսելով նոր մարգարեի քարոզչության նպատակի մասին՝ Հովհաննես Ավետարանիչը նշում է. «Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված. Նրա անունը՝ Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. 1: 6-8): Ահա Լույսին՝ Քրիստոսին նախորդելու այս հանգամանքը պատճառ է հանդիսացել Հովհաննեսին տրվող մեկ այլ անվանման՝ Հովհաննես Կարապետ (Նախակարապետ), որ նշանակում է առաջնորդ: Հայտնվելով Հրեաստանի անապատում՝ Հովհաննեսը հանդես է գալիս ցնցող քարոզչությամբ. այս քարոզը, նրա՝ մինչ այդ ունեցաց կենցաղն ու ասկետիկ կերպարը («Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի մազից զգեստ ուներ և կաշվե գոտի՝ իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր» (Մատթ. 3: 4 հմմտ. Մարկ. Ա 6)) վստահություն է ներշնչում Հովհաննեսի հանդեպ և շատերը՝ բնակչության զանազան խավեր (հմմտ. Ղուկ. 3: 7-14) հետևում են նրան և անգամ մտածում, թե գուցե Հովհաննեսն է սպասյալ Մեսիան (Ղուկ. 3: 15): Ընդհանուր առմամբ Հովահննես Կարապետի քարոզչությունը կարելի է ամփոփել 3 անունների տակ՝
- կոչ ապաշխարության,
- կոչ մկրտության,
- վկայություն իրենից հետո Եկողի մասին
Վերոնշյալ 3 կետերը, սակայն, Ավետրանում հանդես են գալիս միախառնված և հաճախ զատորոշելը բավական դժվարություն է առաջացնում: Ընդհանուր համապատկերում ակնհայտ է, որ Հովհաննեսը քարոզով փորձում էր ապաշխարության մղել մեղավոր ժողովրդին մկրտության սիմվոլիկ արարողությամբ (պետք չէ շփոթել Քրիստոնեական Մկրտության խորհրդի հետ) և որպես միջնորդ՝ պատրաստել Իսրայելին Մեսիայի գալստյանը (հմմտ. Մատթ. 3: 1-2, Մարկ. 1: 4, Ղուկ. 3: 3 ): Վերևում նշված 3 կետերը, նշենք, ներկայացնում է նաև ազգությամբ հրեա Հովսեփոս Փլաբիոս պատմիչն իր «Հրեական հնախոսություններ»-ի 18/5: 2 հատվածում[7]: Ապաշխարություն ասելով Հովհաննեսը նկատի ուներ հրաժարումը նախկին սխալ կայնքից և դարձը դեպի Աստված: Սա ի դեպ վերաբերում էր և հրեաներին, ովքեր իրեն ուղղակի ընտրյալ և փրկված էին համարում, և հեթանոսներին, ովքեր համարվում էին մեղսակիր և մերժվում էին հրեաներից: Մկրտությունը, որ կատարում էր Հովհաննեսը Հորդանան գետում (այստեղից էլ նրան տրվող Մկրտիչ մակդիրը), կատարվում էր ամբողջական ընկղմումով ջրի մեջ: Արարողությունը, որ առկա է շատ ժողովուրդների մշակույթների մեջ, թեև որոշ նմանություններով համընկնում է որոշ ծեսերի հետ, բայց և ունի որոշ ուրույն գծեր, ինչը փաստում է դրա ինքնուրույնության մասին: Ջուրը Հովհաննեսի համար ունի միստիկ, խորհրդավոր իմաստ. այն մարմնի արտաքին մաքրումից տանում է ներքին մաքրման[8]: Հստակ է նաև, որ Մկրտչի սկսած մկրտությունը նախապատրաստումն էր իր ետևից Եկողի գործունեության: Այստեղ ակնհայտ են դառնում նրա վախճանաբանական հայացքները. նա անընդհատ խոսում է դատաստանի մասին և հայտարարելով, թե դրա ժամն արդեն իսկ հասել է՝ խոստովանում է, որ իր պարտականությունը լոկ ցածր՝ նախապատրաստական աշխատանքն է. բուն գործը՝ դատն ու դատաստանը, վերապահված է իր ետևից Եկողին: Եթե առանձնացնենք Մկրտչի վախճանաբանական հայացքները, ապա կստանանք գեղեցիկ պատկերավորումներով այս հատվածները.
- «Ապաշխարեցե'ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3: 2),
- «…որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 10, Ղուկ. 3: 9),
- «Որի (Քրիստոսի - հեղինակ) քամհարը իր ձեռքում է, և կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում և հարդը կայրի անշեջ կրակով» (Մատթ. 3: 12, Ղուկ. 3: 17):
Բոլոր այս երեք հղումներն էլ մատնացույց են անում, որ անհրաժեշտ է փոխել կյանքը քանի դեռ ժամանակ կա, հակառակ դեպքում բոլոր անպիտանները և անօգուտները պետք է դատաստանի ենթարկվեն: Հովհաննեսի այս քարոզչություն այնքան մեծ ժողովրդականություն է ձեռք բերում մարդկանց շրջանում, որ նրան հարցաքննելու են գալիս անգամ հրեա առաջնորդները. այստեղ Հովհաննեսը վերջնականապես փաստում է իր՝ Քրիստոսը չլինելը և հիմնավորապես պնդում, որ ինքը մեկն է, ով պատրաստում է Աստծո Գառի՝ Քրիստոս Հիսուսի ճանապարհը, ճանապարհը Մեկի, Ումից նա չափազանց փոքր է, Ում առաջ անգամ ստրկություն չի կարող անել և արձակել Նրա կոշիկների կապերը (հմմտ. Հովհ. 1:15-28), Մեկի, ով պետք է մկրտի Հոգով և հրով (Մարկ. 1:7, Ղուկ 3:16):
Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հովհաննես Մկրտչից
Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության համաձայն Հիսուսի Մկրտությունը Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդից ճիշտ 30 տարի հետո նույն օրը: Այս Մկրտության մասին ամենաընդարձակը Ավետարանիչներից խոսում է Մատթեոսը. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Եվ ապա նրան թույլ տվեց: Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա: Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3: 13-17): Գրեթե նույնը կրկնում են նաև Ղուկաս և Մարկոս Ավետարանիչները՝ ավելացնելով միայն, որ Հիսուսը մկրտվելիս աղոթում էր (Ղուկ. 3: 21) և որ աղավնին իջավ «մարմնավոր տեսքով» (Ղուկ. 3: 22): Այն, որ ետևից Եկող ավելի Զորեղը պետք է մկրտվեր իրեն ստրուկից ցածր դասող Հովհաննեսից, զարմանք է առաջացնում Մկրտչի մոտ. նա ինքն էր ցանկանում մկրտվել Քրիստոսից, սակայն Հիսուսը պնդում է, որ Աստծո ցանկությունը Իր Մկրտությունն է և անհրաժշտ է հնազանդ լինել աստվածադիր օրենքին: Այնուհետև Ավետարանիչները խոսում են 2 հրաշքի՝ աղավնու տեսքով Սուրբ Հոգու էջքի և երկնքից հնչող ձայինի մասին: Համաձայն Հովհաննես Ավետարանչի՝ աղավնու իջնելը նշան էր Հովհաննեսի համար, որով նա պետք է ճանաչեր, որ Հիսուսն է Աստծո որդին (Հովհ. 1: 32-34): Նույն նպատակն էր հետապնդում նաև երկնքից հնչած ձայնը, որն արդեն ժողովրդի լայն զանգվածներին հայտարարեց, թե ով է Քրիստոսը:
Հովհաննես Մկրտչի բանտարկությունը և գլխատումը
Քրիստոսի մասին վկայություն տալուց հետո Հովհաննես Մկրտչին գտնում ենք բանտարկված. Այս մասին տեղեկություններ են հայտնում ինչպես համատես Ավետարանները, այնպես էլ Հովսեփոս Փլավիոս հրեա պատմագիրը: Ի մասնավորի Ղուկաս Ավետարանիչն այդ առթիվ հայտնում է. «Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից, իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդեսը գործել էր, այդ բոլորի վրայ ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց» (Ղուկ. 3: 17-18 հմմտ. Մատթ. 14: 3-4, Մարկ. 6: 17-18): Բանն այն է, որ Հերովդական ընտանիքում ամուսանկան կապերը միշտ եղել են չափազանց խճճված: Այսպես՝ Հերովդես Մեծի բազում ամուսնություններից սամարացի Մաղթակիայից ունեցած որդին էր Հերովդես Անտիպասը, ով հոր մահվանից հետո դարձավ Գալիլիայի և Պերեայի չորրորդապետը: Սա ամուսնացած էր իր հարևան Արաբիայի Նաբատեական արքա Արետաս Դ-ի դստեր հետ[9]: Սակայն ժամանակի ընթացքում, չդավաճանելով իր տոհմում արմատ գցած խառնամուսնությունների սովորությանը, ինքն էլ դիմեց նման քայլի. Այցելելով իր եղբորը՝ Փիլիպպոսին, Անտիպասը սիրահարվեց եղբոր կնոջը՝ Հերովդիային և նրան ամուսնության առաջարկ արեց: Հերովդիան, որ միևնույն ժամանակ դուստրն էր Հերովդես Անտիպասի ոչ հարազատ մեկ այլ եղբոր (այսինքն Անտիպասի զարմուհին էր), չմերժեց առաջարկը[10]: Սա հաշվի առնելով՝ Հովհաննես Մկրտիչը՝ որպես ճշմարիտ մարգարե, մի քանի պատճառ ուներ Հերովդեսին հանդիմանելու. ա. Ամուսնություն եղբոր կնոջ հետ (Մարկ 6: 18, Մատթ. 14: 4 հմմտ. Ղևտ. 20: 21, 18: 16), բ. Ամուսնություն ազգականի հետ՝ արյունապղծություն գ. Կրկնամուսնություն առանց նախկին կնոջն արձակելու [11] (հմմտ. Բ Օր. 24: 1) դ. Մի պատճառ էլ ներկայացնում է Փլավիոս պատմիչը «Հրեական հնախոսություններում» (18/5: 2). այդ պատճառը հեղափոխական գաղափարներն էին Մկրտչի խոսքում[7]: Թեև Ավետարանները չեն նշում բանտարկության վայրը, բայց Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ Մաքերոն ամրոցի անունը [12]:
Մկրտչի դատափետող ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի՝ Անտիպասի կնոջ սիրտը և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին (Մատթ. 14: 5, Մարկ. 6: 19-20): Ի վերջո հարմար առիթ ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին: Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»: Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը: Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ: Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը: Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»: Եվ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել: Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը: Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6: 22-29): Հովսեփոս Փլավիոսը հայտնում է պարուհու անունը՝ Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից)[12]: Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնի նա կատարում է իր խոստումը՝ միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու: Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք Մաղաքիա արք. Օրմանյանի այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին [13]: Ըստ Ավետարանների՝ երբ Հովհաննես Մկրտչի աշակերտներն իմանում են ուսուցչի մահվան մասին, գալիս վերցնում են մարմինը և հողին են հանձնում (Մատթ. 14: 12, Մարկ. 6: 29): Գոյություն ունեն մի շարք ավանդություններ՝ կապված Հովհաննես Մկրտչի մասունքների հետ, որոնցից հայկականը հայտնում է Ագաթանգեղոս պատմիչը՝ տեղեկացնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը Հայոց աշխարհ է բերել Մկրտչի և Աթանագինե վկայի մասունքները և ամփոփելով՝ եկեղեցի է կառուցել այդ տեղում[14]: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ բազում դեգերումներից հետո Մկրտչի գլուխն ի վերջո ընկնում է Արցախի իշխան Ջալալ Դոլայի եղբոր ձեռքը և երբ նա մերժում է իշխանին տալ սրբի գլուխը, Ջալալ Դոլան բռնի խլում է եղբորից այն և Գանձակ տանելով ամփոփում է հողում ու 1211 թ. հրաշակերտ մի եկեղեցի է կառուցում, որն անվանվում է Գանձասարի սուրբ Հովհաննես[15]:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հովհաննես Մկրտչին դասում է ամենահայտնի սրբերի շարքում և 4 տոն ունի սահմանած Մկրտչի հիշատակին՝ Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունը, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի:
Քրիստոսը և Հովհաննես Մկրտիչը
Այն, որ Հովհաննես Մկրտիչը և Հիսուսը ազգականներ էին, նշում է նաև Ղուկաս Ավետարանիչը (1: 36), սակայն, որքան էլ որ տարօրինակ է, նրանց երկխոսության կամ համատեղ գործի մեջ գրեթե չենք հանդիպում: Առկա միակ երկխոսությունն էլ իր հերթին երկու կերպարներին ներկայացնում է փոքրիկ ընդդիմության մեջ. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ի՞նձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թու՛յլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3: 13-15): Սա հաճախ ընկալվել է որպես Մկրտչի գերակայություն Հիսուսի հանդեպ: Առհասարակ այդ գաղափարն իր զարգացումն ապրեց 20-րդ դարում, երբ պատմական Հիսուսի կերպարի վերականգման աշխատանքում մեծ կարևորություն տրվեց Մկրտչի պատմական կերպարի վերականգմանը: Դրանց արդյունքում ակնհայտ դարձավ, որ նրանց 2-ի գործունեությոն մեջ բավականին շատ արտաքին նմանություններ կան: Նմանությունների օգտին էր խոսում նաև Մարկ. 6: 14, 16 հատվածը, ուր Հերովդես Անտիպասը շփոթում է Հիսուսին Հովհաննեսի հետ: Այս նմանությունները և Մկրտչի քարոզչության ժամանակագրական առաջնությունը Քրիստոսի քարոզչությունից, կարծիք ծնեցին, որ Հովհաննեսը՝ որպես արդեն իսկ հաստատված հեղինակություն, իր աշակերտների մեջ պետք է ունեցած լինի նաև Հիսուսին: Հարցը ավելի է սրվում Մատթ. 11: 2-6 հատվածում (հմմտ. Ղուկ. 7: 18-23). «Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»: Բազմաթիվ մեկնիչներ են անդրադարձել այս գայթակղիչ հատվածին, սակայն ամենատարածված մեկնաբանությունները սրանքն են.
- Հովհաննեսը չէր կասկածում, այլ ցանկանում էր ամրացնել իր աշակերտների հավատքը[16]:
- Հարցումը նպատակ էր հետապնդում արագացնել մեսիական դարաշրջանի գալուստը[17]:
- Հովհաննեսը՝ որպես պահպանողական հրեա, չէր կարողանում համակերպվել Քրիստոսի՝ Օրենքի տառին չհետևելու փաստի հետ:
Այսքանով հանդերձ չի կարելի մոռացության մատնել այն, որ Հովհաննեսի Ավետարանում Մկրտիչը չափազանց դրական է խոսում Քրիստոսի վերաբերյալ (Հովհ. 1: 29-31): Դրական վերաբերմունքն ընդգծվում է նաև հարսի ու փեսայի այլաբանական հատվածում, ուր Մկրտիչն իրեն լոկ միջնորդ է համարում Քրիստոսի և Եկեղեցու միջև՝ պնդելով, որ Քրիստոս պետք է մեծանա, իսկ ինքը՝ նվազի (Հովհ. 3: 27-30): Հետաքրքրական է նաև Հիսուսի մոտեցումը Հովհաննեսին. այն բանից հետո, երբ Մկրտչի աշակերտները մեկնում են Հիսուսի մոտից, վերջինս մի տեսակ երկխոսություն է սկսում հավաքվածների հետ, ուր բացեիբաց գովերգում է Հովհաննես Մկրտչին՝ անվանելով «առավել քան մարգարե» (Մատթ. 11: 9), «ամենամեծը կանանցից ծնվածների մեջ» (Մատթ. 11: 11), համեմատում է Հին Կտակարանի ամենանախանձախնդիր մարգարեի՝ Եղիայի հետ (Մատթ. 11: 14): Մեկ այլ հատվածում էլ Հիսուս Հովհաննեսին «ճրագ» է անվանում, որը լուսավորում էր մարդկանց (Հովհ. 5: 35): Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Հովհաննեսի և Հիսուսի միջև լարվածության վերաբերյալ կարծիքն արհեստածին է, և հստակ է, որ որպես «ճանապարհ հարթող» Մկրտիչը քաջ գիտակցում էր իր գործի կարևորությունը և Աստծո շնորհով հավատում էր Քրիստոս Աստվածորդուն, քանի որ նա էր, որ ասում էր «Նա, որ իմ հետևից էր գալու, ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար» (Հովհ. 1: 15):
Հովհաննես Մկրտչի կերպարը հայ մատենագրության մեջ
Քրիստոնեական մատենագրության մեջ Հովհաննես Մկրտչի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավել: Նրա գործի և կերպարի հատկորոշմանն անդրադարձել են ինչպես Ընդհանրական Եկեղեցու հոգևոր հայրերը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետները: Դրանք, սակայն, ուղղակի կամ անուղղակի բնորոշումներ են քաղած հիմնականում Աստվածաշունչ Մատյանից և մասամբ Ավանդությունից: Ըստ այդմ՝ Հովհաննեսը հիմնականում հայտնի է «ՄԿՐՏԻՉ» բնորոշմամբ (Մատթ. 3: 1, 14: 2, Մարկ. 6: 14, Ղուկ. 7: 20, 23), քանի որ հենց նա էր, որ սկսեց կիրառել ապաշխարության մկրտությունը և մկրտեց Հիսուս Քրիստոսին: Հայ եկեղեցական մատենագրության մեջ «Մկրտիչ» բնորոշումը ձեռք է բերել հատուկ անվան նշանակություն, սակայն սրա կողքին կա նաև «ՁԵՌՆԱԴՐՈՂ» անվանումը. պատճառն այն է, հավանաբար, որ հնում մկրտելիս ձեռքը դնում էր մկրտվողի գլխին (շնորհը փոխանցելու նշան) և ընկղմում ջրի մեջ[18]: Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ» (Ընդհանուր մատենագրության մեջ՝ Հովհան Ոսկեբերան[19], Կյուրեղ Ալեքսանդրացի, Եփրեմ Ասորի, Հայ մատենագրությամ մեջ՝ Վարդան Արևելցի, Գրիգոր Տաթևացի, Առաքել Բաղիշեցի, Ներսես Շնորհալի, Ատոմ Անձևացի...): Այս անվանման գործածումը կապվում է Սուրբ Գրքի վկայությունների հետ (հմմտ. Եսայի 40: 3, Մատթ. 3: 3, Մարկ. 1: 3, Ղուկ. 3: 4, Հովհ. 1: 23): «Ձայն» եզրույթ բազմաթիվ մեկնաբանությունների շարքում գերազանցում այն միտքը, որ ինչպես սկզբում ձայնն է լինում, ապա խոսքը, այնպես էլ սկզբում եղավ Հովհաննեսը, ապա քրիստոսը՝ Աստծո Խոսքը (Բանը): Որոշ դեպքերում մատենագրության մեջ Հովհաննես-ձայնը ներկայացվում է իբրև «ԶԱՐԹՈՒՑԻՉ». քնի թմրությունից արթնացնող ձայնն է, որն արթնացնում է մարդկությանը՝ լսելու համար Քրիստոսի վարդապետությունը[20]: Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)՝ Հովհաննեսին կոչում են նաև «ՀՐԵՇՏԱԿ» և «ՃԱՆԱՊԱՐՀ ՊԱՏՐԱՍՏՈՂ»: Գրաբարում «հրեշտակ» բառն ունի «սուրհանդակ, Աստծո դեսպան, երկնավոր պատգամաբեր» իմաստները: Հենց այս իմաստով է Սուրբ Գիրքը խոսել Հովհաննեսի մասին, ի տարբերություն եկեղեցական հայրերի, ովքեր հաճախ Հովհաննեսին «Հրեշտակ» բառի այսօրվա ընկալմամբ են ներկայացրել: Ավելին՝ հաշվի առնելով Մկրտչի խիստ և առաքինի կենցաղավարությունը՝ նրան անվանել են «հեղեղեն սերովբե», «մարմնավոր քերովբե», «հողանյութ հրեշտակ», «երկնաքաղաքացի»:
«Ճանապարհ պատրաստող» կոչման կողքին հայ մատենագրության մեջ հանդիպում են «ԿԱՐԱՊԵՏ»[21] կամ «ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ» (առաջնորդող, առջևից գնացող) և «ճանապարհ» անվանումները: Հովհաննեսին տրվող մակդիր-համեմատություններից է նաև «ԵՂԻԱ» անվանումը: Սա կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (տես Մատթ. 11: 14) և հինկտակարանյան մարգարեության հետ (տես Մաղ. 4: 4): Եղիա անվանելու հիմնական պատճառներն են Հովհաննեսի կերպարը, խոսքը, կենցաղը և գործը, որը բավականին համընկնում են Եղիա մարգարեի կերպարին, խոսքին, կենցաղին և գործին: Մկրտիչն անվանվում է նաև «ՃՐԱԳ», որ վկայում է Լույսի մասին. սրա զուգահեռներն են «աստղ, լուսատու, առավոտ, լուսաբեր, արուսյակ» մակդիրները: Վերջին բնորոշմանն անդրադառնալով Անանիա Սանահնեցին գրում է, որ Արուսյակն Արեգակից (Քրիստոս) փոքր ինչ շուտ է ծագում, և Արեգակի հայտնվելուց հետո նվազում է: Այս բնորոշումն էլ իր հերթին արտացոլանքն է Փրկչական խոսքերի. «Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով» (Հովհ. 5: 35): Քրիստոնեական մատենագրության մեջ հանդիպում է նաև «ԱՔԱՂԱՂ» անվանումը: Ընդհանրապես քրիստոնեության մեջ աքաղաղը մարմնավորում է մարգարեների, ավելի հաճախ Հովհաննես Մկրտչին: Անանիա Սանահնեցին աքաղաղի փոխարեն գործածում է «ՁԱՅՆ ՀԱՒՈՒ», որը մեզ տեղեկացնում է Լույսի, Առավոտի ծագման մասին: Մկրտիչը համեմատվում է նաև այլ թռչունների՝ աղավնու, տատրակի, գարնանաբեր ծիծեռնակի հետ:
Հովհաննես Մկրտիչը համարվում է Հին և Նոր Կտակարանների կամուրջը, այստեղից ելնելով նրան անվանում են նաև «ՄԻՋՆՈՐԴ»: Նա նաև «ՄԱՐԳԱՐԵ» է, վերջինը մարգարեներից, ով ի տարբերություն նախորդներին տեսավ ոչ թե ստվերը Քրիստոսի, այլ հենց Իրեն՝ Աստվածորդուն: Մկրտչի ծննդյան տոնին նվիրված շարականում Գ. Սկևռացին Հովհաննեսին կոչում է «ԱՌԱՔՅԱԼ»: Մկրտիչը առաքվել էր Աստծո կողմից (Հովհ. 1: 6, 33)՝ իբրև «ԾԱՌԱ և ՍՊԱՍԱՎՈՐ», «ՔԱՐՈԶԻՉ» և «ԵՐԿՐՊԱԳՈՒ», ով դեռ մոր որովայնից սկսյալ ճանաչեց և երկրպագեց Տիրոջը (Ղուկ. 41, 44): Մկրտչին Ատոմ Անձևացին կոչում է նաև «ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԵՏ», քանի որ նա առաջիններից էր, որ նահատակվեց հանուն Ճշմարտության, հանուն Աստծո: Հանդիպում ենք նաև ուսուցիչ, քահանա և շատ այլ բնորոշումներ: Սուրբգրային մեկ այլ բնորոշում շատ է հանդիպում եկեղեցական մատենագրության մեջ. Հովհաննեսն անվանվում է «ՓԵՍԱՎԵՐ»՝ փեսայի բարեկամ (Հովհ. 3:29), որն արտահայտում է «շոշբեն» կոչվող հրեական հարսանեկան ավանդույթը: Համաձայն այդ վանդույթի հարսանիքներում մեծ կարևորություն ուներ «փեսայի բարեկամը», ով կազմակերպում էր պսակի ընթացքը, հրավերք էր անում, հետևում էր խնջույքին և ի վերջո հսկում էր հարսի սենյակ տանող մուտքը, որպեսզի փեսայից բացի ոչ ոք չմտնի այնտեղ: Ահա և Հովհաննեսն էլ իրեն համարում է լոկ փոսայի բարեկամ՝ շեշտելով, որ ինքը Փեսան չէ. փեսան նա է ով Հարս ունի (Հարս և Փեսա այլաբանությամբ Մկրտիչը նկատի ուներ Եկեղեցին և Քրիստոսին): Հատկանշական է, որ Մկրտիչը Քրիստոնեական բոլոր ավանդական եկեղեցիներում համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը՝ իր մեծությամբ այդ պաշտոնում զիջելով միայն Մարիամ Աստվածածնին: Մեծ է Մկրտչի դերը և նշանակությունը եկեղեցական մատենագրության մեջ, սակայն որքան էլ գովաբանվել է Հովհաննես Մկրտչի կերպարը, այնուամենայնիվ Քրիստոսի կողքին նրա անձը, մեծությունը, լույսը չնչին են համարել, իսկ նրա գործը ներկայացվել է իբրև սպասավորություն Հիսուս Քրիստոսի, ում մասին վկայում է հենց Հովհաննեսը. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» (Հովհ. 1: 1): Սուրբ Հովհաննես Մկրտիչն իր ուրույն ազդեցություն ունի նաև համաշխարհային և հայկական մշակույթի վրա՝ սկսած նրա անվամբ կառուցված ու կառուցվող եկեղեցիներից՝ ավարտած արվեստի ու կինոմատոգրաֆիայի գոհարներով:
Հղումներ
- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 Evangelist L. t. Εὐαγγέλιον κατὰ Λουκάν — 0085.
- ↑ Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974, էջ 920, Barclay William. The Gospel of Luke, p. 17, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 768
- ↑ The Oxford bible commentary, oxford, 2007, p. 926, Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр. 265,
- ↑ Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр.265
- ↑ Barclay William. The Gospel of Luke, p.31
- ↑ 7,0 7,1 Флавий Иосиф. Иудейские Древности, В 2-х томах. Москва, 1996, стр. 223
- ↑ Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 68, Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр. 266
- ↑ Օրմանեան Մաղաքիա արք., Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997, էջ 92, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 329
- ↑ Barclay William. The Gospel of Mathew (vol 2), Edinburgh, 1975, p. 94
- ↑ Barclay William. The Gospel of Mathew (vol 2), Edinburgh, 1975, p. 94, New Bible commentary, England, 2005, стр. 923
- ↑ 12,0 12,1 Նույն տեղում
- ↑ Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 333
- ↑ Ագաթանգեղայ պատմութիւն հայոց, աշխատասիրութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Կանայանց, Տփղիս, 1909, էջ 422-423
- ↑ Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983, էջ 348
- ↑ Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 272, Մաղաքիա արք.Օրմանեան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997, էջ 191-192, William Barclay. The Gospel of Mathew, vol 2, Edinburgh,1975, p. 2
- ↑ William Barclay. The Gospel of Mathew, vol 2, Edinburgh,1975, p. 3, William Barclay. The Gospel of Luke, Edinburgh,1975, p. 89
- ↑ ՄՄ, ձեռ. Հմր. 424, թ. 27բ
- ↑ Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143
- ↑ Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 90
- ↑ ՄՄ, ձեռ. Հմր. 83, թ. 406բ
Աղբյուրներ
- Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
- Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826:
- Վարդան Արևելցի, Ճառք, Ներբողեանք, աշխատասիրությամբ Հակոբ Քյոսեյանի, Երևան, 2008:
- ՄՄ, ձեռ. Հմր. 83:
- ՄՄ, ձեռ. Հմր. 424:
- Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005:
- Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974:
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002:
- Մաղաքիա արք.Օրմանեան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
- Արթուր սարկավագ Սարգսյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի կերպարի և գործի ընկալումը (ըստ Սուրբ Գրքի, քրիստոնեական պարականոն գրականության և Հայ եկեղեցական մատենագրության վկայությունների), 2009 (ավարտաճառ, անտիպ):
- Ագաթանգեղայ պատմութիւն հայոց, աշխատասիրութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Կանայանց, Տփղիս, 1909:
- Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983:
- Флавий Иосиф. Иудейские Древности, В 2-х томах. Москва, 1996.
- Райт Н.Т, Иисус у победа Бога, Москва, 1971.
- Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.
- Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007.
- William Barclay. The Gospel of Mathew (1975), ...Luke (1975), ...Mark (1977), ...John (1975), Edinburgh.
- New Bible commentary, England, 2005.
- The Oxford bible commentary, oxford, 2007.
Արտաքին հղումներ
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |