«Էյրենե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 1թ → 1 թ oգտվելով ԱՎԲ
Տող 22. Տող 22.


== Աստղագիտության մեջ ==
== Աստղագիտության մեջ ==
Նրա պատվին անվանվել է աստերոիդ (14) Իռեն (1851թ
Նրա պատվին անվանվել է աստերոիդ (14) Իռեն (1851 թ


=== Ծանոթագրություններ ===
=== Ծանոթագրություններ ===

16:22, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ

Էյրենե
Տեսակհունական դիացաբանության աստված և անձնավորում
ԴիցաբանությունՀին Հունաստան
Սեռիգական
Հունական գրաձևΕἰρήνη
Լատինական գրաձևPax
Երևի համընկնում էPax?
ՀայրԶևս
ՄայրԹեմիս
ՔույրԵվնոմիա, Դիկե
Քույր/ԵղբայրԵվնոմիա և Դիկե
Հատկանիշներխաղաղության աստվածուհի
 Eirene Վիքիպահեստում

Էյրենե ', (հին հունարեն՝ Εἰρήνη, [e ː rɛ ː nɛ ː], հունարենից «խաղաղություն», «խաղաղ կյանք», իսկ հռոմեական դիցաբանության մեջ հայտնի էր Պակս – Pax անվամբ ) հին հունական դիցաբանության մեջ[1] հորաներից մեկը, մարմնավորում է խաղաղությունը, և պատկերվում էր որպես գեղեցիկ երիտասարդ կին՝ առատության եղջյուրը, գավազանը, ջահը կամ ռիթոնը ձեռքին։ Զևսի և Թեմիսի[2] դուստրն է, Դիկեի և Եվնոմիաի քույրն է։

Պատկերը եւ ատրիբուտները

Աթենքի քաղակացիները մեծ սեր էին տածում նրա հանդեպ։ Ռազմածովային հաղթանակ տանելով Եվրիմեդոնթեի մոտ (465 մ.թ.ա) և Սպարտայի հետ հաշտություն կնքելով (375 մ.թ.ա), Աթենքում հիմնվում է Էյրենեի պաշտամունքը և նրա պատվին կանգնեցում են զոհասեղաններ։ Աթենացիները նրան պատկերում էին ծաղկամանների և մետաղադրամների վրա։ Էյրենեի երդմնագիր արձանի մոտ, Աթենքում, մատուցվում էր ամենամյա պետական անարյուն զոհեր ի հիշատակ Ընդհանուր Խաղաղության օրվա։ Էյրենեի բրոնզե արձանը քանդակել էր Կեփիսոդոտուս Ավագը, ում հայրը, կամ հորեղբայրը հավանականորեն եղել է հայտնի քանդակագործ Պրաքսիտելես։ Արձանը կանգնաց էր Աթենքի շուկայի հրապարակում [3]., իսկ նրա նկարը՝ Պրիտանեայում։ Թեև օրիգինալ արձանը այժմ համարվում է կորաց, գույություն ունի Հռոմեացիների կողմից պատրաստված մարմարյա պատճենը. լավագույն ողջ մնացած պատճեններից մեկը գտնվում է Մյունխենի Glyptothek թանգարանում։ Նրա վրա պատկերված է աստվածուհին և փոքրիկ Պլուտոսը՝ առատության աստվածը, Դեմետրայի՝ հողագործության և բերքատվության աստվածուհու որդի, իր ձախ թևի վրա։ Բացակայում է Էյրենեի աջ ձեռքը, որտեղ գտնվում էր նրա գավազանը։ Նա մայրական հայացկով է նայում Պլուտոսին, նա էլ վստա հությամբ է լցված նրա հանդեպ։
Արձանը ալեգորիա (այլաբանություն) է իրենից ներկայացնում՝ Պլուտոս- Լիությունը բարգավաճում է Էյրենե- Խաղաղության ներկո։

Չորս հորաները
  • Գլխավոր դերն է տանում Արիստոփանեսի «Աշխարհ» կոմեդիայում (անձայն)։
  • Հիշատակվոմ է Եվրիփիդի [4] կողմիգ։
  • Ըստ առասպելի, հենց Թեսևսն էր հիմնել նրա պաշտամունքը՝ Ատիկայի 12 համայնքի միավորման կապակցությամբ։

Աստղագիտության մեջ

Նրա պատվին անվանվել է աստերոիդ (14) Իռեն (1851 թ)։

Ծանոթագրություններ

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.659, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.509; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  2. Гесиод. Теогония 902; Орфические гимны XLIII 2; Гигин. Мифы 183
  3. Павсаний. Описание Эллады I 8, 3
  4. См. Еврипид. Орест 1684 (Тишина)

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյրենե» հոդվածին։