«Միխայիլ Գլինկա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 63 բայտ ,  5 տարի առաջ
+{{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
(պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ)
(+{{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ)
 
1837—39 թվականներին եղել է Պալատական երգեցիկ կապելլայի կապելմայստերը։ Առաջադիմական հասարակական շարժումները, շփումը [[Ալեքսանդր Պուշկին|Ա․ Ս. Պուշկինի]], [[Ալեքսանդր Գրիբոյեդով|Ա․ Ս․ Գրիբոյեդովի]] և [[դեկաբրիստներ]]ի հետ նպաստել են Գլինկայի ստեղծագործական սկզբունքների և գեղագի–տական հայացքների ձևավորմանը։ Գլինկայի «Իվան Սուսանին»-ը ռուսական առաջին դասական օպերան է։ Արքունիքի ցանկությանը հակառակ (լիբրետտոն՝ բարոն Գ․ Ֆ․ Ոոզենի, բեմադրվել է 1836 թվականին Պետերբուրգի Մեծ թատրոնում) կոմպոզիտորը իր պատմահերոսական օպերայում փառաբանել է հայրենասեր-գյուղացուն, ժողովրդի արիությունն ու աննկուն բնավորությունը։ Գլինկայի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթային-էպիկական օպերան բեմադրվել է 1842 թվականին Պետերբուրգում (Մեծ թատրոն)։ Դիմելով Ա․ Ս․ Պուշկինի համանուն պոեմին՝ Գլինկան էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլիսոփայությունը խոր մեկնաբանում տվել բովանդակությանը։ Օպերայում օգտագործվել են արևելյան մեղեդիներ (կոմպոզիտորին հաղորդել է նկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հ․ Այվազովսկին]])։ Իր երկու օպերաներով Գլինկան նշագծել է ռուսական օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ՝ հիմնված լարված սիմֆոնիկ զարգացման, հակադիր կերպարների բախման («Իվան Սուսանին») և համադրման ու առանձին ավարտուն պատկերների հաջորդականության վրա («Ռուսլան և Լյուդմիլա»)։ Նրա «Վալսֆանտազիան» (նվագախմբային խմբ․ 1845, 1856) ոուսական սիմֆոնիկ [[վալս]]ի առաջին դասական օրինակն է։ Գլինկան ռուսական վոկալ քնարերգության զարգացման նոր շրջանի սկզբնավորողն է (ռոմանսներ Պուշկինի, Ն․ Կուկոլնիկի ն ուրիշների խոսքերով)։ «Իսպանական նախերգանքներ»-ը («Արագոնյան խոտա», 1845, «Գիշերը Մադրիդում», 1848) համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մեջ իսպանական ֆոլկլորի մշակման սկիզբը դրեցին։ Գլինկայի սիմֆոնիկ ստեղծագործություններում, մասնավորապես «Կամարինյան» սկերցոյում (1848) մշակված թեմատիկ զարգացման սկզբունքները, որ բխում են ժողովրդական արվեստից, ռուսական դասական սիմֆոնիզմի համար հիմնաքարային նշանակություն են ունեցել։ Նրա նշանավոր երկերից են նաև Ն. Կուկոլնիկի «Իշխան Իտլմսկի» ողբերգության համար գրած երաժշտությունը, գործիքային անսամբլները և այլն։ Գլինկանի արվեստը իր գաղափարական խորությամբ, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ ազգային առաջադեմ արվեստի փայլուն արտահայտությունն էր։ «Իվան Սուսանին» օպերան Երևանում բեմադրվել է 1942 թվականին (դիրիժոր՝ Մ․ Թավրիզյան, ռեժիսոր՝ Ա․ Գուլակյան, Անտոնիդայի դերում՝ Հ․ Դանիելյան)։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
== Գրականություն ==

Նավարկման ցանկ