«Վազգեն Ա Բուխարեստցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 98. Տող 98.
{{Հայաստանի ազգային հերոսներ}}
{{Հայաստանի ազգային հերոսներ}}
{{ՔՀՀ}}
{{ՔՀՀ}}



[[Կատեգորիա:1908 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1908 ծնունդներ]]

15:26, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ

Վազգեն Ա Բուխարեստցի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա
130-րդ Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսՆ.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա
Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Գահակալություն19551994 թթ.
ԻրավանախորդԳևորգ Զ Չորեքչյան
ԻրավահաջորդԳարեգին Ա
Ծնվել է1908 հոկտեմբերի 3
ԾննդավայրԲուխարեստ Բուխարեստ,
Ռումինիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 18, 1994(1994-08-18) (տարիքը 85)
Մահվան վայրԷջմիածին Վաղարշապատ,
(Հայաստան Հայաստան)
Ազգությունհայ
ԿրթությունԲուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան;
19241926 թթ. - Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարան;
1936 թ. - Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետ;
1937 թ. - գործնական մանկավարժության բաժին
ՊարգևներՀայաստանի ազգային հերոս
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան (ԽՍՀՄ)
 Vazgen I Վիքիպահեստում

Վազգեն Ա (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) (Հոկտեմբեր 3, 1908-Օգոստոս 18, 1994), Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս։

Կենսագրություն

Վազգեն Ա (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի (Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–26 թթ-ին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թ-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թ-ին՝ գործնական մանկավարժության բաժինը։

1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թ., Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թ-ի հունիսից 1938 թ-ի մայիս)։ 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44 թթ.) կազմում։ 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.)։ 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թ-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Եկեղեցական գործունեություն

Պատկեր:Vazgen I25.jpg
Վազգեն Ա կաթողիկոսը ճեմարանի շրջանավարտների հետ

Սովետական Միության փլուզումից հետո նա լայն գործունեություն ծավալեց Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կլիկիկիո ճյուղերի միավորման համար։

Վազգեն Ա-ին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։

Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։

Դեռևս 1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։

Շինարարական գործունեությունը

Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանքներ։ Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Բաքվի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները։ Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը։ Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը։

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։ 1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։ Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի)։

Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թ.) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը։ Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լեռան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»)։ Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը։ Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում։

Դեռևս 1988 թ-ի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թ-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը։ Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը։

1992 թ-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։ Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թ-ի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։ 2008 թ-ին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն։

Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978 թ.) շքանշաններով։ Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թ.), ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թ.)։ Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց՝ Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թ.) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թ., քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։

2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ.168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի կիսանդրու բացումը, որի հեղինակն է քանդակագործ Կարապետ Մխիթարյանը։ http://vazgen-a.net/

Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Գևորգ Զ
(1955 – 1954)
Վազգեն Ա
(1955 - 1994)
Գարեգին Ա
(1995 – 1999)

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: