«Սլովակյան ապստամբություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
'''Սլովակյան ապստամբություն''' [[1944]], Սլովակյան ազգային ապստամբություն, սլովակ ժողովրդի հակաֆաշիստական, ազգայինազատագրական ապստամբությունը 1944 թվականի օգոստոս-հոկտեմբերին։ Կազմակերպել և ղեկավարել են [[կոմունիստ]]ները։ Ապստամբների զինված ուժերն էին [[պարտիզանական բրիգադներ]]ը (մոտ 15 հազար մարդ) և սլովակյան բանակի՝ ապստամբների կողմն անցած զորամասերը։ Ապստամբական բանակը, որ ստեղծվեց սլովակյան ապստամբության ընթացքում, հաշվվում էր շուրջ 60 հազար մարդ։ Սլովակ պարտիզանների շարքերում մարտնչում էին մոտ 3 հազար սովետական քաղաքացի, ինչպես նաև ֆրանսիացի, լեհ, բուլղարացի, ռումինացի, հունգարացի, հարավսլավացի, գերմանացի հակաֆաշիստներ։ Ապստամբության ազդակը սլովակյան խամաճիկ կառավարության համաձայնությամբ՝ գերմանաֆաշիստական զորքերի կողմից օգոստոսի 29-ին սկսված Սլովակիայի օկուպացումն էր։
 
[[Օգոստոսի 30]]-ին Սլովակյան ազգային խորհուրդը (ՍԱԽ) հայտարարեց խամաճիկ ֆաշիստ, կառավարության տապալման մասին և իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ [[Սեպտեմբերի 1]]-ին ապստամբության կեետրոն Բանսկա Բիստրիցայում ընդունվեց ՍԱԽ-ի դեկլարացիան, որտեղ նշվում էր Չեխոսլովակյան հանրապետությունը վերստեղծելու, ազգայինդեմոկրատական վերափոխումներ անցկացնելու, չեխ և սլովակ ժողովուրդների իրավահավասարությունն իրականացնելու անհրաժեշտությունը։ ՍԱԽ-ը, հենվելով ազգային կոմիտեների վրա, վերականգնեց դեմոկրատական ազատությունները, արձակեց ֆաշիստ, կուսակցություններն ու կազմակերպությունները, ազատեց քաղբանտարկյալներին և այլն։ [[Սեպտեմբերի 8]]-ին սովետական զորքերը, 1-ին չեխոսլովակյան բանակային կորպուսի հետ, Լեհաստանից շարժվեցին Սլովակիա՝ օգնելու ապստամբներին, հոկտեմբերի 6-ին գրավեցին Դուկ լյայի լեւռնանցքը։ [[Հոկտեմբերի 2]]-րդ կեսին հիտլերականները ապստամբների դեմ կենտրոնացրին խոշոր ուժեր և գրավեցին ապստաբների կարևոր հենակետերը, այդ թվում՝ Բանսկա Բիստրիցան ([[հոկտեմբերի 27]])։
 
Ապստամբները քաշվեցին լեռները և մարտական գործողություններ վարեցին մինչև [[1945]] թվականի հունվարը՝ սովետական զորքերի հետ միանալը։ Սլովակյան ապստամբությունը Չեխոսլովակիայի կոմկուսի ղեկավարությամբ սլովակ ժողովրդի հակաֆաշիստական պայքարի գագաթնակետն էր և սկիզբ դրեց ազգային-դեմոկրատական հեղափոխությանը Չեխոսլովակիայում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Սլովակիայի պատմություն]]

Նավարկման ցանկ