«Աշոտ Եսայան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (33) oգտվելով ԱՎԲ |
չ +{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ}} |
|||
'''Աշոտ Կոլյայի Եսայան''' ([[7 հունվարի]], [[1951]], [[Գյումրի|Լենինական]]), ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (1990-1995): |
'''Աշոտ Կոլյայի Եսայան''' ([[7 հունվարի]], [[1951]], [[Գյումրի|Լենինական]]), ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (1990-1995): |
||
14:41, 14 Ապրիլի 2016-ի տարբերակ
Աշոտ Եսայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1974) |
Մասնագիտություն | պետական ծառայող |
Աշոտ Կոլյայի Եսայան (7 հունվարի, 1951, Լենինական), ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (1990-1995):
Կրթություն
- 1958-1968թթ. սովորել և ավարտել է Լենինականի Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը:
- 1968-1974թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
- 1980-1982թթ. - Մոսկվայի Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի ասպիրանտուրայի աշխատանքի և սոցիալական ապահովության ամբիոնի հայցորդ:
- 1982թ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի արտադրության կառավարման և աշխատանքի կազմակերպման համամիութենական գիտահետազոտական կենտրոնի միութենական հանրապետությունների սոցիալական ապահովության մինիստրությունների ղեկավար աշխատողների բարձրագույն կուրսերը:
- 1999թ. մասնակցել է Բուդապեշտում կայացած «Կազմակերպված հանցագործություն և կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթացին՝ ստանալով հավաստագիր:
- 2001թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Համաշխարհային Բանկի ինստիտուտի դասընթացին՝ «Աղքատության կրճատման ռազմավարություն»՝ ստանալով հավաստագիր:
- 2003թ. մասնակցել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ Աշխատանքի հարցերի դեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրին՝ ստանալով հավաստագիր:
- 2008թ. մասնակցել է «Դատախազական դպրոց» ՊՈԱԿ դասընթացին՝ ստանալով վկայագիր:
Աշխատանքային գործունեություն
- 1974-1987թթ. - աշխատել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրությունում որպես տեսուչ, ավագ տեսուչ, առաջատար տեսուչ, գլխավոր մասնագետ:
- 1987-1990թթ. - ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության ներման բաժնի ավագ ռեֆերենտ, ապա՝ իրավաբանական բաժնի ավագ հրահանգիչ:
- 1990-1995թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար:
- 1996-1997թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:
- 1998-1999թթ. - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, քարտուղարության պետ:
- 2000-2004թթ. - ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունների բաշխման հանձնաժողովի անդամ:
- 2000-2005թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:
- 2000-2005թթ. - ՀՀ Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով հանձնաժողովի անդամ:
- 2000-2003թթ. - ՀՀ Նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ:
- 2005թ. օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[1]:
- 2005թ. - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մարդկային զարգացման ծրագրի ազգային փորձագետ:
- 2005-2006թթ. - Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական:
- 2006-2007թթ. - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի` (UNFP) և մարդկային զարգացման ծրագրի (UNDP) ազգային փորձագետ:
- 2007-2013թթ. - ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար:
- 2013-2014թթ. - ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
- 2014 թվականից - ՀՀ գլխավոր դատախազի օգնական:
Գիտամանկավարժական գործունեությունը
- 2006-2009թթ. - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս:
- 2008 թվականից - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս:
Հասարակական գործունեությունը
- 1997 թվականից - «Հրապարակ» հասարակական, բարեգործական կազմակերպության նախագահ:
- 1997 թվականից - «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
- 1998 թվականից - «Հայաստանի մանկատներ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
Պարգևներ
- ՀՀ արդարադատության երկրորդ դասի խորհրդական:
Ազատ տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: Ամուսնացած է:
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Նարինե Բալայանը որպես ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստր |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Աշոտ Եսայան 1991 - 1995թթ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Ռաֆայել Բագոյանը որպես ՀՀ Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար |
|