«Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2. Տող 2.
| colorcode = red
| colorcode = red
| շտաբ = Ajoy Bhavan, Kotla Marg, Նյու Դելի, Հնդկաստան
| շտաբ = Ajoy Bhavan, Kotla Marg, Նյու Դելի, Հնդկաստան
| թերթ = New Age (անգլերեն), </br> Mukti Sangharsh (հինդի)
| թերթ = New Age (անգլերեն), <br /> Mukti Sangharsh (հինդի)
}}
}}
'''Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցություն (ՀԿԿ)''' ({{lang-hi|भारतीय कम्युनिस्ट पार्टी}}), կուսակցություն [[Հնդկաստան]]ում։ Կուսակցության հիմնադրման տարեթվի մասին տարբեր տվյալներ կան։ Ըստ կուսակցության պաշտոնական տվյալների այն ստեղծվել է [[1925]] թ․ [[դեկտեմբերի 26]]-ին՝ [[Հնդկաստան]]ի առանձին նահանգներում գործող կոմունիստական խմբերի միավորումով։
'''Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցություն (ՀԿԿ)''' ({{lang-hi|भारतीय कम्युनिस्ट पार्टी}}), կուսակցություն [[Հնդկաստան]]ում։ Կուսակցության հիմնադրման տարեթվի մասին տարբեր տվյալներ կան։ Ըստ կուսակցության պաշտոնական տվյալների այն ստեղծվել է [[1925]] թ․ [[դեկտեմբերի 26]]-ին՝ [[Հնդկաստան]]ի առանձին նահանգներում գործող կոմունիստական խմբերի միավորումով։

10:35, 14 Ապրիլի 2016-ի տարբերակ

Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն
հինդի՝ भारतीय कम्युनिस्ट पार्टी
Տեսակկոմունիստական կուսակցություն և կուսակցություն
Երկիր Հնդկաստան
ԱռաջնորդD. Raja?
Հիմնադրվածդեկտեմբերի 26, 1925
Գաղափարախոսությունկոմունիզմ, մարքսիզմ, ահաբեկչություն և anti-nationalism?
Քաղաքական հայացքձախ ուժեր
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբAjoy Bhavan, Kotla Marg, Նյու Դելի, Հնդկաստան
ԹերթNew Age (անգլերեն),
Mukti Sangharsh (հինդի)
Կայքcommunistpartyofindia.com
 Communist Party of India Վիքիպահեստում

Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցություն (ՀԿԿ) (հինդի՝ भारतीय कम्युनिस्ट पार्टी), կուսակցություն Հնդկաստանում։ Կուսակցության հիմնադրման տարեթվի մասին տարբեր տվյալներ կան։ Ըստ կուսակցության պաշտոնական տվյալների այն ստեղծվել է 1925 թ․ դեկտեմբերի 26-ին՝ Հնդկաստանի առանձին նահանգներում գործող կոմունիստական խմբերի միավորումով։

Ներկայում կուսակցությունն ունի 4 տեղ Ստորին պալատում և 3 տեղ՝ Վերին պալատում։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Ազգային խորհուրդը։ Ներկայում կուսակցության գլխավոր քարտուղարն է Արդհենդու Բուշան Բարդհանը։

Երիտասարդական թևը կոչվում է՝ «Համահնդկական երիտասարդական դաշինք»։ Կուսակցությունը հրատարակում է մի շարք պարբերականներ, որոնցից է «Նյու էյջ» («New Age») թերթը։

Պատմական ակնարկ

Կուսակցության համակիրները 2009 թ․ համընդհանուր ընտրությունների ժամանակ

Վաղ շրջան

Մինչև 1942-ը, փաստորեն, գործել է ընդհատակում։ Բոմբեյում, Բենգալիայում, Փենջաբում, Մադրասում ՀԿԿ հրատարակել է շաբաթաթերթեր և օրաթերթեր («Մազդուր քիսան», «Քրանթի» ևն), պրոպագանդել է մարքսիզմի գաղափարները, կազմակերպել բանվորական, արհմիութենական և գյուղացիական շարժումներ։ ՀԿԿ մեծ դեր է խաղացել ազգային անկախության համար և անգլական գաղութատիրության դեմ հնդիկ ժողովրդի լայն զանգվածների պայքարը համախմբելու գործում։ Երկրի անկախության ձեռք բերումից (1947) հետո ՀԿԿ իր համահնդկական կոնֆերանսում (1951) ընդունեց կուսակցության ծրագիր, ուր նշված էր, որ չնայած ՀԿԿ նպատակն է երկրում կառուցել սոցիալիստական հասարակարգ, սակայն տվյալ փուլում նա չի պահանջում Հնդկաստանում ստեղծել սոցիալիստական կարգեր՝ «տնտեսական զարգացման հետամնացության, բանվորների, գյուղացիների, աշխատավոր ինտելիգենցիայի մասսայական կազմակերպությունների թուլության պատճառով»։ 1951-ին ՀԿԿ գլխավոր քարտուղար ընտրվեց Ա. Գհոշը։

1951-52 թթ․ ընտրություններ

Հնդկաստանի առաջին համընդհանուր ընտրություններում (1951-52) կոմունիստները ստացան 27 տեղ՝ պառլամենտի ներքին պալատում, ավելի քան 180 տեղ՝ նահանգների օրենսդրական ժողովներում։ ՀԿԿ IV համագումարը (1956) կոչ արեց հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու համար ստեղծել միասնական ազգային ճակատ։ 1957-ին, երկրորդ համընդհանուր ընտրություններում, կոմունիստները ստացան 29 տեղ՝ պառլամենտի ներքին պալատում և ավելի քան 200 տեղ՝ նահանգների օրենսդրական ժողովներում։

Ընտրությունների ժամանակ Քերալա նահանգում կոմունիստները ձայների մեծամասնություն ստացան և անկախների հետ կազմեցին կառավարություն։ Նահանգում և նահանգից դուրս բոլոր հետադիմական ուժերը համախըմբվեցին այդ կառավարության դեմ պայքարելու համար։ 1959-ին Հնդկաստանի պրեզիդենտի հրամանագրով կառավարությունը ցրվեց, այն պատճառաբանությամբ, թե իբր կոմունիստները «կորցրել են» ժողովրդի վստահությունը։ ՀԿԿ V համագումարը (1958) ընդունեց նոր կանոնադրություն, որտեղ նշված էր խաղաղ ճանապարհով Հնդկաստանում լիակատար դեմոկրատիայի և սոցիալիզմի հասնելու հնարավորության մասին։

ՀԿԿ VI համագումարը (1961) շեշտեց, որ անկախություն ձեռք բերելուց հետո իշխանության գլուխ անցած ազգային բուրժուազիան չկարողացավ իրականացնել արմատական սոցիալտնտեսական վերափոխություններ, բարելավել աշխատավորական լայն զանգվածների կյանքի պայմանները։ Կրկին խնդիր դրվեց ստեղծել լայն ազգային ճակատ՝ ռեակցիայի դեմ պայքարելու, երկիրը զարգացման առաջադիմական ուղի հանելու համար։

Կուսակցության պառակտումը և հետագա շրջան

1962-ի աշնանը չինհնդկական սահմանային կոնֆլիկտի սրման պատճառով ՀԿԿ ղեկավարության մեջ տարաձայնություններ առաջացան։ 1964-ին ՀԿԿ ղեկավար գործիչների մի խումբ՝ Չինաստանի կոմկուսակցության ղեկավարության աջակցությամբ դուրս եկավ ՀԿԿ-ից և հայտարարեց Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն (մարքսիստական) ստեղծելու մասին։

ՀԿԿ պառակտումը մեծ վնաս հասցրեց երկրի ձախ և դեմոկրատական շարժմանը։ ՀԿԿ VII համագումարը (1964) ընդունեց նոր ծրագիր, որտեղ տրվում են Հնդկաստանի սոցիալտնտ եսական զարգացման վերլուծությունն ու կուսակցության խնդիրները (Ազգայինդեմոկրատական ճակատի և ա զգայի նդեմոկրատական պետության՝ որպես սոցիալիզմի անցման փուլի, ստեղծում)։ Հիմնվելով նոր ծրագրի դրույթների, ինչպես նաև ՀԿԿ VIII (1968), IX (1971), X (1975) և XI (1978) համագումարևերի որոշումների վրա՝ ՀԿԿ ձգտում է համախմբել բոլոր ձախ և դեմոկրատակաև ուժերը խաղաղության, դեմոկրատիայի ու սոցիալական առաջադիմության ուղիով Հնդկաստանի զարգացման համար մղվող պայքարում։ ՀԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, 1969, Մոսկվա) խորհրդակցություններին և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին։

Արտաքին հղում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։