«Արցախ նահանգ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (21) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 21. | Տող 21. | ||
| Վիքիպահեստում = |
| Վիքիպահեստում = |
||
}} |
}} |
||
'''Արցախ''' (նաև՝ ''Արձախ'', ''Արցախամայր''). [[Մեծ Հայք]]ի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր [[Կովկաս]]ի արևելյան և [[Հայկական Լեռնաշխարհ]]ի հյուսիս-արևելյան |
'''Արցախ''' (նաև՝ ''Արձախ'', ''Արցախամայր''). [[Մեծ Հայք]]ի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր [[Կովկաս]]ի արևելյան և [[Հայկական Լեռնաշխարհ]]ի հյուսիս-արևելյան մասում: Ընդգրկում էր այժմյան [[Լեռնային Ղարաբաղ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն]]ը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև [[Իջևան]]ի շրջանը: Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր [[Ուտիք]] նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ [[Սյունիք նահանգ|Սյունիք]]ին: Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին [[Սևանա լիճ|Սևանա լճի]] արևելյան ափով, հարավից՝ [[Արաքս|Երասխ]]ի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը: |
||
Արցախի նախարարությունը կոչվել է նաև Ծավդեացվոց կամ Ծավդեից իշխանություն, իշխանանիստ Ծավդք (Զոդ) ավանի |
Արցախի նախարարությունը կոչվել է նաև Ծավդեացվոց կամ Ծավդեից իշխանություն, իշխանանիստ Ծավդք (Զոդ) ավանի անունով: [[Առանշահիկներ]]ի թագավորության շրջանում՝ [[Դյութական]] ավանը դարձել է նահանգի կենտրոնը: Հետագայում նահանգի գլխավոր քաղաքն է եղել [[Փառնես]] (Փառիսոս) բերդավանը, Հայկական [[Փառիսոսի Թագավորություն|Փառիսոսի Թագավորության]] օրերին (X-XI դդ): |
||
==Վարչական բաժանում== |
==Վարչական բաժանում== |
||
Տող 47. | Տող 47. | ||
== Պատմական տեղեկանք == |
== Պատմական տեղեկանք == |
||
[[Պատկեր:Գանձասարի պատում.JPG|մինի|250px|Կենդանակերպ խորաքանդակ [[Գանձասար]]ում, որպես [[Խաչենի իշխանական տուն|Խաչենի իշխանական տան]] խորհրդանիշ]] |
[[Պատկեր:Գանձասարի պատում.JPG|մինի|250px|Կենդանակերպ խորաքանդակ [[Գանձասար]]ում, որպես [[Խաչենի իշխանական տուն|Խաչենի իշխանական տան]] խորհրդանիշ]] |
||
Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և |
Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ: Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ: |
||
Արցախի նախարարական տունը սերված էր [[Հայկ նահապետ|Հայկ]] նահապետի ժառանգ [[Սիսակ]]ից: Արցախի առաջին եպիսկոպոս [[Գրիգորիս]]ը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման |
Արցախի նախարարական տունը սերված էր [[Հայկ նահապետ|Հայկ]] նահապետի ժառանգ [[Սիսակ]]ից: Արցախի առաջին եպիսկոպոս [[Գրիգորիս]]ը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում: 5-րդ դարի սկզբին [[Մեսրոպ Մաշտոց]]ը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ: |
||
5-ից 6-րդ դդ Արցախը մտնում էր պարսկահպատակ [[Աղվանք|Աղվանից]] մարզպանության |
5-ից 6-րդ դդ Արցախը մտնում էր պարսկահպատակ [[Աղվանք|Աղվանից]] մարզպանության մեջ: [[Վարդանանց պատերազմ]]ի մասնակից Արցախի արյուձին [[Ավարայրի ճակատամարտ]]ում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Արցախ և այն պաշտպանեց պարսիկներից: |
||
Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի [[Առանշահիկներ]]ը 5-րդ դարի վերջում [[Վաչագան Բարեպաշտ]]ի գլխավորությամբ ստեղծեցին [[Հայոց Աղվանք|Աղվանից թագավորությունը]], որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ |
Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի [[Առանշահիկներ]]ը 5-րդ դարի վերջում [[Վաչագան Բարեպաշտ]]ի գլխավորությամբ ստեղծեցին [[Հայոց Աղվանք|Աղվանից թագավորությունը]], որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը: |
||
7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների |
7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը: 7-րդ դ կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ: Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և [[Բագրատունիներ|Բագրատունյաց]] թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ [[Դիզակ]]ում, մյուսը՝ [[Խաչենի իշխանություն|Խաչեն]]ում: Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում: 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և [[Ծար]]ա կամ Վերին Խաչենի իշխանությունները: |
||
Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին [[Զաքարյաններ|Զաքարյան]] զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու |
Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին [[Զաքարյաններ|Զաքարյան]] զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը: Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց: [[Լենկթեմուր]]ը [[1387]]–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին: 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայ պետականության վերջին բեկորները: Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ: Արցախի հայկական ֆեոդալական իշխանությունները հարատևեցին մինչև նրա միացումը Ցարական [[Ռուսաստան]]ին, որը տեղի ունեցավ [[1813]]–ին, [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]]: |
||
== Տես նաև == |
== Տես նաև == |
01:51, 14 Ապրիլի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ (այլ կիրառումներ)
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | գավառ |
Գլխավոր քաղաք | Փառնես |
Այլ քաղաքներ | Ծար, Ամարաս, Վայկունիք |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ազգային կազմ | |
Կրոնական կազմ | |
Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում: Ընդգրկում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը: Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին: Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը:
Արցախի նախարարությունը կոչվել է նաև Ծավդեացվոց կամ Ծավդեից իշխանություն, իշխանանիստ Ծավդք (Զոդ) ավանի անունով: Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը դարձել է նահանգի կենտրոնը: Հետագայում նահանգի գլխավոր քաղաքն է եղել Փառնես (Փառիսոս) բերդավանը, Հայկական Փառիսոսի Թագավորության օրերին (X-XI դդ):
Վարչական բաժանում
Արցախ աշխարհի տարածությունը կազմում էր 11.528 կմ²: Այն ուներ 12 գավառ.
- Մյուս Հաբանդ (Միւս Հաբանդ)- կենտրոնը՝ Ամարաս
- Սիսական-ի-Կոտակ կոչվել է նաև Սիսական-ի-Ոստան- կենտրոնը՝ Թաղեր
- Վայկունիք- կենտրոնը՝ Վայկունիք
- Բերդաձոր- կենտրոնը՝ Բերձոր
- Մեծ Առանք կոչվել է նաև Մեծիրանք- կենտրոնը՝ Գանձասար
- Մեծ Կվենք (Մեծ Կուենք) կոչվել է նաև Մեծ Կողմանք- կենտրոնը՝ ՞
- Հարճլանք- կենտրոնը՝ ՞
- Մուխանք- կենտրոնը՝ Գիշ
- Պիանք- կենտրոնը՝ Վարարակն
- Պարզկանք կոչվել է նաև Պարծկանք- կենտրոնը՝ ՞
- Քուստ-ի-Փառնես (Քուստ-ի-Փառնէս)- կենտրոնը՝ Փառնես (Փառնէս)
- Կողթ- կենտրոնը՝ ՞
Արցախի բաժանումը ըստ Մակար Բարխուդարյանցի
Իր «Արցախ» գրքում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը 19-րդ դարում բաժանում է Արցախը հետևյալ կերպով.
Գարգարացիների բնակության տեղը, որը սկզբում կոչվում էր Գարգար (Ցարդ ևս Գարգար է կոչուում գետակն, որ իւր սկիզբը առնում է Զառիստ սարից, բաժանում իբրև սահման Խաչեն գաւառը Վարանդայից, հոսում Գարգարացւոց դաշտի միջով և թափուում Կուր գետի մէջ), հետավայում ընդունում է Արցախ, Փոքր Սյունիք, Խաչենք, Սև Այգի և Ղարաբաղ (Մատենագրութեանց մէջ առաջին անգամ պատահում ենք Ղարաբաղ անուան, որ գործ ածած է 1388 թիւ Փրկ. Թով. Մեծ. եր. 20) անունները: Ահավասիկ այսպիսի փոփոխության ենթարկված են նաև նահանգիս բոլոր գավառների անուններն: Մեր հարգելի բանասերներներին և ընթերցողներին այսչափ փոփոխության ծանոթացնելու համար՝ հարկ համարեցինք կարգավ դասավորել այստեղ գավառներիս նախկին, փոփոխված և այժմյան անունները ծանոթագրություններով հանդերձ:
Բնության ճարտարապետն երեք մասի է բաժանել Արցախի բոլոր գավառները, որոնք են Դաշտային, Լեռնային և Հարավային կամ Ստորին, Միջին և Վերին: Դաշտային կամ Ստորին գավառներն ընկած են Երասխ և Կուր գետերի, Աղստև և Փոքր-լեռնաշղթայի միջավայրի տարածության վրա: Լեռնային կամ Միջին գավառներեն ընկած են Փոքր-լեռնաշղթայի Մեծ-լեռնաշղթայի հյուսիսային լանջերի և Ձորագետի միջև տարածված մասի վրա: Հարավային կամ Վերջին գավառներեն ընկած են Հագարի գետի ձախ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի հարավային լանջերի մեջ, Երասխից մինչև Ծար գավառի սահմանն[1]: |
Պատմական տեղեկանք
Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ: Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ:
Արցախի նախարարական տունը սերված էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակից: Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ:
5-ից 6-րդ դդ Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ: Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի արյուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Արցախ և այն պաշտպանեց պարսիկներից:
Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծեցին Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը:
7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը: 7-րդ դ կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ: Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և Բագրատունյաց թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ Դիզակում, մյուսը՝ Խաչենում: Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում: 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և Ծարա կամ Վերին Խաչենի իշխանությունները:
Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին Զաքարյան զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը: Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց: Լենկթեմուրը 1387–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին: 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայ պետականության վերջին բեկորները: Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ: Արցախի հայկական ֆեոդալական իշխանությունները հարատևեցին մինչև նրա միացումը Ցարական Ռուսաստանին, որը տեղի ունեցավ 1813–ին, Գյուլիստանի պայմանագրով:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, «Արօր» — 21-22, էջեր 21-22 — 405 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |