«Ռենիում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ց: → ց։ (3)
չ փոխարինվեց: [[Image: → [[Պատկեր:
Տող 90. Տող 90.


== Բնության մեջ ==
== Բնության մեջ ==
[[Image:Molybdenit 1.jpg|thumb|left|Մոլիբդենիտ]]
[[Պատկեր:Molybdenit 1.jpg|thumb|left|Մոլիբդենիտ]]
Ռենիումը չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 7•10<sup>-8</sup> % (տարածվածությամբ 78-րդը)։ Հայտնի են ռենիումի հազվադեպ հանդիպող երեք միներալները՝
Ռենիումը չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 7•10<sup>-8</sup> % (տարածվածությամբ 78-րդը)։ Հայտնի են ռենիումի հազվադեպ հանդիպող երեք միներալները՝
*օքսիդը,
*օքսիդը,

23:27, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ

75 Վոլֆրամ

Ռենիում Օսմիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
75Re
Ռենիում
Ամուր արծաթափայլ սպիտակ, ծանր մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՌենիում / Rhenium (Re), Re, 75
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
186,207(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f14 5d5 6s2
Ատոմի շառավիղ137 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ128 պմ
Իոնի շառավիղ(+7e) 53 (+4e) 72 պմ
Էլեկտրաբացասականություն1,9 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալRe←Re3+ −0,30 В
Օքսիդացման աստիճաններ+7, +6, +5, +4, +3, +2, −1
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 759,1 (7,87) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան3459 K (3186 °C, 5767 °F)[2]
Եռման ջերմաստիճան5869 K (5596 °C, 10105 °F)
Հալման տեսակարար ջերմունակություն34 կՋ/մոլ
Հալման տեսակարար ջերմունակություն704 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն28,43[3] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ8,85 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=2,761 c=4,456[4]
C/a հարաբերություն1,614
Դեբայի ջերմաստիճան416,00 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 48,0 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
75
Ռենիում
186,207
4f145d56s2

Ռենիում (լատին․՝ Rhenium), քիմիական տարր, որի նշանն է Re, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության, VII խմբի տարր։ Կարգահամարը՝ 75, ատոմական զանգվածը՝ 186,207։

Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5p6 5d5 6s2, d-տարր է՝ պատկանում է անցումային տարրերի շարքին։ Ռենիումը բաց մոխրագույն, արծաթափայլ մետաղ է։

Անվան ծագում

Տարրի անվանումը ծագել է Գերմանիայում, լատին․՝ Rhenus - Հռենոս գետի անունից։

Պատմություն

№ 75 տարրի, որպես մանգանի նմանակի, գոյությունը կռահել է Դ․ Ի․, Մենդելեևը 1871 թվականին, նրան վերագրելով 190 ատոմական կշիռ։ Ռենիում հայտնաբերել են (կոլումբիտ միներալում, սպեկտրասկոպիական եղանակով, 1925), մոլիբդենիտից անջատել (1926) գերմանացի քիմիկոսներ Վ․ Նոդդակ և Ի․ Տակկի (Նոդդակ) ամուսինները։

Բնության մեջ

Մոլիբդենիտ

Ռենիումը չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 7•10-8 % (տարածվածությամբ 78-րդը)։ Հայտնի են ռենիումի հազվադեպ հանդիպող երեք միներալները՝

  • օքսիդը,
  • սուլֆիդը
  • ջեզկազգանիտը։

Նշանակալի քանակներով ռենիում է պարունակվում մոլիբդենիտում (0,1-10—5 %), որոշ պղինձ սուլֆիդային կոնցենտրատներում (2-5• 10-3 %), ավելի քիչ՝ կոլումբիտներում, տանտալատներում, երբեմն՝ հողային տարրերի միներալներում և այլուր։

Ֆիզիկական հատկություններ

Re,
α = 276,08 pm
c = 445,80 pm

Ռենիումը բաց մոխրագույն, արծաթափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 3180±20 °С, եռմանը՝ 5900 °С, խտությունը՝ 21030 կգ/մ3։ Դժվարահալությամբ զիջում է միայն վոլֆրամին[5], խտությամբ՝ պլատինին, ռադիումին և օսմիումին։

Բյուրեղացանցի կառուցվածքը՝ վեցանկյուն (а = 0,2760 նմ, с = 0,4458 նմ) (а = 0,2761 նմ, с = 0,4456 նմ)[6]:

Կռելի է, ենթարկվում է սառը դեֆորմացման, ունի դեֆորմացման մեծ դիմադրություն։ Ամրությունը պահպանում է անգամ երկարատև տաքացնելիս (2000 °С)։ Սովորական ջերմաստիճաններում կայուն է օդում և ջրում։

Քիմիական հատկություններ

ReH2− 9 բյուրեղացանցի կառուցվածքը

Քիմիական միացություններում ցուցաբերում է - 1-ից +7 օքսիդացման աստիճաններ, որոնցից ամենաբնորոշը +7-ն է (յոթարժեք)։

Ջրածնի, ազոտի և ածխածնի հետ չի միանում։

Թթվածնի հետ միանում է 600 °C-ից բարձր տաքացնելիս, առաջանում են Re2O7 և ReO3 օքսիդները։

Ռենիումի (VII) օքսիդը ցնդող, բաց դեղին, բյուրեղական նյութ է, եռում է 360 °C-ում։ Լուծվում է ջրում, առաջացնելով ուժեղ ռենիումական թթու, որը լուծույթը գոլորշիացնելիս քայքայվում է, անջատելով Re2O7։

Աղերը՝ պերռենատները, մեծ մասամբ ջրում լուծելի, անգույն, բյուրեղական նյութեր են (KReO4 և NH4ReO4 կարևոր ռեակտիվներ են)։

ReO3-ի նարնջագույն կարմիր բյուրեղները ալկալիների հետ առաջացնում են կանաչ, բյուրեղական ռենատներ (VI)՝ M2ReO4։

Ռենիումի (V) օքսիդը չի ստացվել, հայտնի են, սակայն, ռենատները (V) MReO3, M4Re2O7, M3ReO4։

ReO2-ի սև շագանակագույն փոշի է, ստացվում է R2O7-y ջրածնի հոսքում տաքացնելիս (300 °C), այրվում է թթվածնում, լուծվում է աղաթթվում՝ առաջացնելով H2ReCl6, որի աղերը ջրում հիդրոլիզվում են՝ անջատելով Re-ի (IV) օքսիդի հիդրատները՝ ReO2 • 2H2

Ալկալիների հետ ReO2-ը առաջացնում է ջրում անլուծելի ռենատներ (IV)՝ Na2ReO3 և այլն։

Ռենիումի (III) օքսիդը հայտնի է միայն հիդրատի ձևով՝ Re2O3 • nH2

Ռենիումի գույները տարբեր միացություններում Re
Միացություն Գույն Միացություն Գույն
ReO3
ReO2
ReF4
ReF5
Re2O7
ReCl6
Re2O5
ReBr4

Ֆտորի և քլորի հետ ռենիումը միանում է տաքացնելիս՝ առաջացնելով ReF6 և ReCl5 (մյուս հալոգենների հետ անմիջականորեն չի միանում)։ Հայտնի են նաև ռենիումի օքսիհալոգենիդները (ReOF4, ReOCl4, ReO3Br և այլն)։

Ծծմբի հետ (700-800 °C) առաջացնում է ռենիումի (IV) սուլֆիդ, որը ջրում և աղաթթվում չլուծվող բյուրեղական, սև նյութ է։

Ստացվել է նաև ռենիումի (VII) սուլֆիդը։ Ռենիումը առաջացնում է բազմաթիվ կարբոնիլներ՝ ReCl(CO)5, Re2(CO)10, K[Re(CO)5

Աղաթթվում և ֆտորաջրածնական թթվում ռենիումը չի լուծվում (անգամ 100 °C-ում), լուծվում է ազոտական, տաք և խիտ ծծմբական թթուներում, ջրածնի գերօքսիդում՝ առաջացնելով ոենիումական թթու։

Ստացում

Ռենիումի արդյունաբերական ստացման աղբյուրը մոլիբդենային և պղնձային հանքանյութերի կոնցենտրատներն են, որոնք պարունակում են համապատասխանաբար 0,01-0,04 և 0,002-0,00 3% ռենիում։ Կոնցենտրատների օքսիդացնող բովման ընթացքում ռենիումը (Re2O7) հեռանում է վառարանային գազերի հետ և կուտակվում փոշեզտիչներում։

Ռենիումի լուծույթ են անցկացնում օքսիդիչի (MnO2) առկայությամբ նոսր H2SO4-ում լուծելով, ապա անջատում ադսորբման կամ օրգանական լուծիչով լուծահանելու միջոցով։

Ստանում են NH4ReO4, որը վերականգնում են ջրածնի հոսանքում։ Ռենիումի փոշին վերամշակում են մամլման և ջերմամշակման միջոցով կամ հալում էլեկտրոնաճառագայթային վառարանում (թողարկվում է ձողիկների, լարի, ժապավենի, նրբաթերթիկի ձևով)։

Իզոտոպներ

Բնական ռենիումը բաղկացած է 185Re (37,07 %) կայուն և 187Re[7] (62,03 % T1/2= 1011 տարի) թույլ ռադիոակտիվ իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են ռենիումի 175-192 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները։

Կիրառություն

Ռենիումը և նրա համաձուլվածքները (W, Мо, Та), որպես դժվարահալ և կոռոզիակայուն նյութեր, օգտագործվում են էլեկտրոնիկայում, օդագնացային և տիեզերական տեխնիկայում, ինչպես նաև բարձր ջերմաստիճանային (մինչև 2500 °С) թերմոզույգեր պատրաստելու համար։

Ռենիումը և նրա միացությունները նավթի կրեկինգի արդյունավետ կատալիզատորներ են։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. «Rhenium: physical properties» (անգլերեն). WebElements. Վերցված է 2013-08-17-ին.
  3. Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1995. — Т. 4. — С. 236. — 639 с. — 20 000 экз. — ISBN 5-85270-039-8
  4. «Rhenium: crystal structure» (անգլերեն). WebElements. Վերցված է 2013-08-17-ին.
  5. Коровин С. С., Букин В. И., Федоров П. И.,Резник А. М. Редкие и рассеянные элементы / Под общ. ред. Коровина С. С. — Химия и технология. — М.: МИСИС, 2003. — Т. 3.
  6. Liu, L.G.; Takahashi, T.; Bassett, W. A. (1970). «Effect of pressure and temperature on lattice parameters of rhenium». Journal of Physics and Chemistry of Solids. 31 (6): 1345–1351. Bibcode:1970JPCS...31.1345L. doi:10.1016/0022-3697(70)90138-1.
  7. Рений — статья из Большой советской энциклопедии

Գրականություն

  • Cardarelli, François (2008). Materials Handbook: A Concise Desktop Reference (2η ed.). Springer. ISBN 978-1-84628-668-1.
  • Crabtree, Robert H. (2005). The Organometallic Chemistry of the Transition Metals (4η ed.). Yale University, New Haven, Connecticut: Wiley-Interscience. ISBN 0-4716-6256-9.
  • Chandler, Harry (1998). Metallurgy for the non-metallurgist (1η ed.). ASM International. ISBN 978-0-87170-652-2.
  • Druce, Gerald (1948). Rhenium: DVI-Manganese, the Element of Atomic Number 75 (Επανέκδοση 19 Δεκεμβρίου 2013). Cambridge University Press. ISBN 978-1-10769-324-1.
  • Ebbing, Darrell D.; Gammon, Steven D. (2008). General Chemistry (9η ed.). Cengage Learning. ISBN 0-618-85748-6.
  • Emsley, J. (2003). Nature's building blocks: an A-Z guide to the elements. Oxford University Press. ISBN 0-198-50340-7.
  • Evans, Anthony M. (1993). Ore Geology and Industrial Minerals: An Introduction (PDF) (3η ed.). Oxford: Blackwell Science. ISBN 978-0-632-02953-2. Վերցված է 23 Ιανουαρίου 2014-ին.
  • Greenwood, Norman Neill; Earnshaw, Alan (1997). Chemistry of the Elements (2η ed.). Oxford: Butterworth–Heinemann. ISBN 0-7506-3365-4.
  • Heiserman, David L. (1992). Exploring Chemical Elements and Their Compounds. New York: Tab Books. ISBN 0-830-63018-X.
  • Housecroft, Catherine E.; Sharpe, Alan G. (2005). Inorganic chemistry (3η ed.). Pearson Education Limited. ISBN 978-0-1317-5553-6.
  • Mackay, Ken M.; Mackay, Rosemary Ann; Henderson, W. (2002). Introduction to modern inorganic chemistry (6η ed.). CRC Press. ISBN 978-0-7487-6420-4. Վերցված է 20 Ιανουαρίου 2014-ին.
  • Μανουσάκης, Γεώργιος Ε. (1994). Γενική και Ανόργανη Χημεία. Θεσσαλονίκη: Αφοί Κυριακίδη. ISBN 960-343-272-5.
  • Pauling, Linus (1988). General Chemistry (3η ed.). Dover Publications. ISBN 978-04866-5622-9.
  • Reed, Roger C. (2006). The Superalloys: Fundamentals and Applications (1η ed.). Cambridge University Press. ISBN 0-5218-5904-2.
  • Tοσσίδης, Ιωάννης Α. (2001). Χημεία Ενώσεων Συναρμογής. Θεσσαλονίκη: Εκδόσεις Ζήτη. ISBN 978-96043-1754-7.
  • Wiberg, Egon (2001). Inorganic chemistry. San Diego, California: Academic Press. ISBN 0-123-52651-5. OCLC 833903147. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

  • Rhenium at The Periodic Table of Videos (University of Nottingham)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։