«Ծավալային ռեզոնատոր»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (4)
չ (փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (4))
[[FileՊատկեր:CC33.jpg|thumb|Ռեզոնատոր]]
 
'''Ծավալային ռեզոնատոր''', գերբարձր հաճախականության տատանողական համակարգ։ Ծավալային ռեզոնատոր [[դիէլեկտրիկ]]ով (մեծ մասամբ՝ [[օդ]]) լցված [[ծավալ]] է, որը սահմանափակված է [[հաղորդիչ մակերևույթ]]ով կամ էլեկտրական և մագնիսական այլ հատկություններ ունեցող տարածությամբ։ Առավել տարածված են պարզագույն ձև ունեցող ([[գլան]], [[ուղղանկյուն զուգահեռանիստ]], [[գունդ]]) սնամեջ ծավալային ռեզոնատորները։
 
[[FileՊատկեր:BB22.JPG|thumb|Ռեզոնատոր]]
== Ռեզոնատորի էլեկտրամագնիսական էներգիան ==
Ծավալային ռեզոնատորում [[էլեկտրամագնիսական էներգիա]]յի կուտակումը կարելի է բացատրել հետևյալ օրինակով։ Եթե երկու անդրադարձնող զուգահեռ [[հարթություն]]ների միջև որևէ եղանակով առաջանում է հարթություններին ուղղահայաց տարածվող հարթ [[ալիք]], ապա, հասնելով հարթություններից որևէ մեկին, այն լրիվ անդրադառնում է։ Երկու հարթություններից բազմակի անդրադարձումներն առաջացնում են հակառակ ուղղություններով տարածվող և մեկը մյուսին [[ալիքների ինտերֆերենցիա|ինտերֆերենցող ալիքներ]]։ Եթե հարթությունների միջև հեռավորությունը՝ <math>L =\frac{nl}{2}</math>, (λ-ն ալիքի երկարությունն է, ո-ը՝ ամբողջ թիվ), ապա ալիքների [[ինտերֆերենցիա]]ն առաջացնում է [[կանգուն ալիք]], որի ամպլիտուդը խիստ աճում է, և երկու հարթությունների միջև կուտակվում է [[էլեկտրամագնիսական էներգիա]]։
 
== Գլանաձև ծավալային ռեզոնատոր ==
[[FileՊատկեր:MM55.JPG|thumb|Ռեզոնատոր]]
Առավել տարածված գլանաձև ծավալային [[ռեզոնատոր]]ներում տատանումների տիպերը բնորոշվում են 3 ինդեքսով՝ m, ո, p, որոնք համապատասխանում են էլեկտրական կամ [[մագնիսական դաշտ]]ի կիսալիքների թվին։ Այդ կիսալիքները բաշխվում են ռեզոնատորի [[տրամագիծ|տրամագծով]], [[շրջանագիծ|շրջանագծով]] և երկարությամբ (օրինակ` <math>E_{mnp}</math> կամ <math>H_{mnp}</math>)։ Տատանման տիպը (E կամ H) և ինդեքսները որոշում են էլեկտրական և մագնիսական դաշտերի կառուցվածքը ծավալային ռեզոնատորում։
 
== Մետաղե ծավալային ռեզոնատոր ==
[[FileՊատկեր:AA66.JPG|thumb|Ռեզոնատոր]]
[[Մետաղ]]ե սնամեջ ծավալային ռեզոնատորները սովորաբար պատրաստում են բարձր էլեկտրահաղորդականության [[մետաղ]]ներից ([[Ag]], [[Cu]] և դրանց համաձուլվածքները) կամ խոռոչը ներսից պատում են [[Ag]]-ի կամ [[Au]]-ի շերտով։ Որոշակի հաճախականության համար ծավալային ռեզոնատորները կարգավորում են ծավալը փոփոխելով։
 

Նավարկման ցանկ