«Արմավիրի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 14. Տող 14.
| տարածք = 1,242<ref name=hh />
| տարածք = 1,242<ref name=hh />
| մարդահամարի տարեթիվ = 01.01.2002
| մարդահամարի տարեթիվ = 01.01.2002
| բնակչություն = 323,300<ref name=hh />
| բնակչություն = 323․300<ref name=hh />
| խտություն = 260.3
| խտություն = 260.3
| փոստային ինդեքս = 0901-1149
| փոստային ինդեքս = 0901-1149

19:31, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավիր (այլ կիրառումներ)
Արմավիր
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Արմավիր
Մարզպետ Աշոտ Ղահրամանյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995[1]
Տարածաշրջանները Արմավիրի շրջան
Բաղրամյանի շրջան
Էջմիածնի շրջան[1]
Քաղաքային համայնքների թիվ 3[1]
Գյուղական համայնքների թիվ 94[1]
Գյուղական բնակավայրերի թիվ 95[1]
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

1,242[1] կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

323․300[1]
260.3/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

0901-1149
AM.AV
AM03
Կայք: armavir.mtaes.am

Արմավիրը Հայաստանի մարզերից մեկն է։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազ մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը ՀՀ–ը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ-ում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը( 9,191 բնակիչ)։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային Բաժանումը (Առ 01.01.2003 թ.). Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն. ISBN 9994100009.