«Լևկիպոս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 5. | Տող 5. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Տարբեր ուսումնասիրողների տվյալներով ծնվել է [[Միլեթ]]ում, [[Աբդերա]]յում, [[Էլեա]]յում։ [[կենսագրություն|Կենսագրական]] տվյալները բավականին սուղ են, իսկ նրա աշխատությունները չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նա եղել է [[Պարմենիդես]]ի (մոտ մ.թ.ա. 540 կամ մ.թ.ա. 520-450 թթ.), [[Էմպեդոկլես]]ի (մոտ մ.թ.ա. 492–432 թթ.), [[Անաքսագորաս]]ի (մոտ մ.թ.ա. 500-428 թթ.) ժամանակակիցը և [[Դեմոկրիտես]]ի (մ.թ.ա. մոտ 460-370 թթ.) ուսուցիչն ու զինակիցը։ Ուկնդրել է [[Զենոն Էլեացի|Զենոն Էլեացուն]] (մ.թ.ա. 490-430 թթ.), սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է [[անտիկ փիլիսոփայություն|անտիկ փիլիսոփայության]] [[մատերիալիզմ|մատերիալիստական]] ավանդույթները։ |
Տարբեր ուսումնասիրողների տվյալներով ծնվել է [[Միլեթ]]ում, [[Աբդերա]]յում, [[Էլեա]]յում։ [[կենսագրություն|Կենսագրական]] տվյալները բավականին սուղ են, իսկ նրա աշխատությունները չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նա եղել է [[Պարմենիդես]]ի (մոտ մ.թ.ա. 540 կամ մ.թ.ա. 520-450 թթ.), [[Էմպեդոկլես]]ի (մոտ մ.թ.ա. 492–432 թթ.), [[Անաքսագորաս]]ի (մոտ մ.թ.ա. 500-428 թթ.) ժամանակակիցը և [[Դեմոկրիտես]]ի (մ.թ.ա. մոտ 460-370 թթ.) ուսուցիչն ու զինակիցը։ Ուկնդրել է [[Զենոն Էլեացի|Զենոն Էլեացուն]] (մ.թ.ա. 490-430 թթ.), սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է [[անտիկ փիլիսոփայություն|անտիկ փիլիսոփայության]] [[մատերիալիզմ|մատերիալիստական]] ավանդույթները։ |
||
=== Պատմական փաստերի համադրում === |
=== Պատմական փաստերի համադրում === |
||
Լևկիպոսի բուն տեքստերի համարյա լրիվ բացակայության և նրա մասին եղած տեղեկությունների աղքատիկության պատճառով առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ Լևկիպոսը գրական ֆիկցիա է ([[Էրվին Ռոդե]], [[Պաուլ Տանների]] և ուրիշներ): Սակայն [[հերկուլանում|Հերկուլանյան]] [[պապիրուս]]ներում պարունակվող նոր տվյալները հերքում են այդ դրույթը։<ref>Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.</ref> Գերմանացի անտիկագետ-պատմաբան (историк античности) [[Հերման Դիլս]]ն իր հիմնած [[դոքսոգրաֆիա]]<ref>Կարծիքների, վկայությունների համադրություն։</ref> տեսությամբ, «Doxographi graeci» (Հույների դոքսոգրաֆիա, 1879 թ.) աշխատության մեջ ապացուցում է, որ ատոմիզմի տեսության իրական հեղինակը Լևկիպոսն է։ Դեմոկրիտեսը նրանից տարբերվում է միայն որոշ մասնավոր բնագիտական հարցերում, իսկ Արիստոտելը բավական հստակ խոսում է այդ մասին։<ref>Doxographi Graeci / coll., rec., prolegomenis indicibusque instruxit Hermannus Diels. Nachdruck der 4. Auflage von 1965: de Gruyter, Berlin 1979, ISBN 3-11-001373-8[https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%87%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3/3110013738]</ref> |
Լևկիպոսի բուն տեքստերի համարյա լրիվ բացակայության և նրա մասին եղած տեղեկությունների աղքատիկության պատճառով առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ Լևկիպոսը գրական ֆիկցիա է ([[Էրվին Ռոդե]], [[Պաուլ Տանների]] և ուրիշներ): Սակայն [[հերկուլանում|Հերկուլանյան]] [[պապիրուս]]ներում պարունակվող նոր տվյալները հերքում են այդ դրույթը։<ref>Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.</ref> Գերմանացի անտիկագետ-պատմաբան (историк античности) [[Հերման Դիլս]]ն իր հիմնած [[դոքսոգրաֆիա]]<ref>Կարծիքների, վկայությունների համադրություն։</ref> տեսությամբ, «Doxographi graeci» (Հույների դոքսոգրաֆիա, 1879 թ.) աշխատության մեջ ապացուցում է, որ ատոմիզմի տեսության իրական հեղինակը Լևկիպոսն է։ Դեմոկրիտեսը նրանից տարբերվում է միայն որոշ մասնավոր բնագիտական հարցերում, իսկ Արիստոտելը բավական հստակ խոսում է այդ մասին։<ref>Doxographi Graeci / coll., rec., prolegomenis indicibusque instruxit Hermannus Diels. Nachdruck der 4. Auflage von 1965: de Gruyter, Berlin 1979, ISBN 3-11-001373-8 [https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%87%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3/3110013738]</ref> |
||
== Աշխատություններ == |
== Աշխատություններ == |
||
Շարունակելով [[Հոնիա]]յի փիլիսոփայության ավանդույթները (հատկապես [[միլեթյան դպրոց]]ի և [[Հերակլիտ]]ի), Լևկիպոսն առաջինը առաջ քաշեց ատոմիստական ուսմունքը։ Բացառված չէ, որ Լևկիպոսն իր ուսմունքի բանավոր շարադրմամբ է սահմանափակվել։ Սակայն նրա գրչին են վերագրվում «''Մեծ դիակոսմոս''» (հին հունարեն՝ «ὁ μέγας Διάκοσμος» - մեծ աշխարհստեղծում) և «''Մտքի մասին''» (հին հունարեն՝ «π. νοῦ») աշխատությունները, որոնք հետագայում [[մ.թ.ա. 4]]-րդ դարում, միավորված ներկայացվել են Դեմոկրիտեսի դպրոցի ([[Աբդերյան դպրոց]]ի) կողմից կազմված «Corpus Democriteuin»՝ Դեմոկրիտեսի երկերի ժողովածուի մեջ։<ref>Трубецкой С.Н., кн., История древней философии, т.I |
Շարունակելով [[Հոնիա]]յի փիլիսոփայության ավանդույթները (հատկապես [[միլեթյան դպրոց]]ի և [[Հերակլիտ]]ի), Լևկիպոսն առաջինը առաջ քաշեց ատոմիստական ուսմունքը։ Բացառված չէ, որ Լևկիպոսն իր ուսմունքի բանավոր շարադրմամբ է սահմանափակվել։ Սակայն նրա գրչին են վերագրվում «''Մեծ դիակոսմոս''» (հին հունարեն՝ «ὁ μέγας Διάκοσμος» - մեծ աշխարհստեղծում) և «''Մտքի մասին''» (հին հունարեն՝ «π. νοῦ») աշխատությունները, որոնք հետագայում [[մ.թ.ա. 4]]-րդ դարում, միավորված ներկայացվել են Դեմոկրիտեսի դպրոցի ([[Աբդերյան դպրոց]]ի) կողմից կազմված «Corpus Democriteuin»՝ Դեմոկրիտեսի երկերի ժողովածուի մեջ։<ref>[http://odinblago.ru/ist_drevn_filos/8 Трубецкой С.Н., кн., История древней философии, т.I]</ref> |
||
=== Մեծ Դիակոսմոս === |
=== Մեծ Դիակոսմոս === |
||
Տող 25. | Տող 25. | ||
# այդ դատարկության մեջ շարժվող ատոմներ, |
# այդ դատարկության մեջ շարժվող ատոմներ, |
||
# ատոմների մեխանիկական անհրաժեշտություն։ |
# ատոմների մեխանիկական անհրաժեշտություն։ |
||
Լևկիպոսը իրերի բազմազանությունը բացատրում է դատարկության առկայությամբ, որը և պայմանավորում է բազմաքանակ տարրերի ([[ատոմ]]ների) գոյությունը։ Ըստ նրա [[ատոմիստական տեսություն|ատոմիստական տեսության]] [[տիեզերք]]ը կառուցված է այդ տարրերից, որոնք շարժուն են, համասեռ, անընդհատ ու այդ իսկ պատճառով էլ անբաժանելի են և տարբերվում են մեծությամբ ու ձևով։ |
Լևկիպոսը իրերի բազմազանությունը բացատրում է դատարկության առկայությամբ, որը և պայմանավորում է բազմաքանակ տարրերի ([[ատոմ]]ների) գոյությունը։ Ըստ նրա [[ատոմիստական տեսություն|ատոմիստական տեսության]] [[տիեզերք]]ը կառուցված է այդ տարրերից, որոնք շարժուն են, համասեռ, անընդհատ ու այդ իսկ պատճառով էլ անբաժանելի են և տարբերվում են մեծությամբ ու ձևով։ |
||
Պահպանված մի տեքստի հիման վրա կարելի է ընդունել, որ Լևկիպոսն առաջինն է առաջադրել նաև [[պատճառականության սկզբունք|պատճառականության օրենքը]] և [[բավարար հիմունքի օրենք]]ը՝ ենթադրելով, որ գոյություն ունեցող ամեն բան ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար։ |
Պահպանված մի տեքստի հիման վրա կարելի է ընդունել, որ Լևկիպոսն առաջինն է առաջադրել նաև [[պատճառականության սկզբունք|պատճառականության օրենքը]] և [[բավարար հիմունքի օրենք]]ը՝ ենթադրելով, որ գոյություն ունեցող ամեն բան ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար։ |
||
Տող 32. | Տող 32. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
# Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.: |
# Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.: |
||
# Փիլիսոփայության պատմություն, Լևկիպ-Դեմոկրիտ[https://archive.is/20120908111844/www.philosophy.nsc.ru/BIBLIOTECA/History_of_Philosophy/LEVKIPP/LEVCIPP.htm#selection-33.0-49.188] Գրադարան ([[ռուսերեն]]) |
# Փիլիսոփայության պատմություն, Լևկիպ-Դեմոկրիտ [https://archive.is/20120908111844/www.philosophy.nsc.ru/BIBLIOTECA/History_of_Philosophy/LEVKIPP/LEVCIPP.htm#selection-33.0-49.188] Գրադարան ([[ռուսերեն]]) |
||
# Հերման Դիլս Doxographi graeci 1879, գերմաներեն |
# Հերման Դիլս Doxographi graeci 1879, գերմաներեն |
||
# Трубецкой С.Н., История древней философии, т.I[http://odinblago.ru/ist_drevn_filos/8] |
# Трубецкой С.Н., История древней философии, т.I [http://odinblago.ru/ist_drevn_filos/8] |
||
# ДИЛЬС Герман, Досократики. Историкокритический обзор и перевод А. Маковельского, ч. 1—3. Казань, 1914—1919; |
# ДИЛЬС Герман, Досократики. Историкокритический обзор и перевод А. Маковельского, ч. 1—3. Казань, 1914—1919; |
||
# ДИЛЬС Герман, Античная техника. М.—Л., 1934. Лит. |
# ДИЛЬС Герман, Античная техника. М.—Л., 1934. Лит. |
15:21, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար ենթդ․ Միլեթ |
---|---|
Մահացել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Քաղաքացիություն | Միլեթ |
Ուղղություն | Ատոմիզմ, Մատերիալիզմ և նախասոկրատյան փիլիսոփայություն |
Մասնագիտություն | փիլիսոփա և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և տիեզերագիտություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Աշակերտներ | Դեմոկրիտես |
Leucippus (philosopher) Վիքիպահեստում |
Լևկիպոս հին հունարեն՝ Λεύκιππος, մոտ մ.թ.ա. 500, - մ.թ.ա. 440 թթ.), հին հույն մատերիալիստ փիլիսոփա։ Ճշգրիտ ծննդյան վայրը հայտնի չէ։ Համարվում է ատոմիստական ուսմունքի գաղափարական հիմնադիրը։
Կենսագրություն
Տարբեր ուսումնասիրողների տվյալներով ծնվել է Միլեթում, Աբդերայում, Էլեայում։ Կենսագրական տվյալները բավականին սուղ են, իսկ նրա աշխատությունները չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նա եղել է Պարմենիդեսի (մոտ մ.թ.ա. 540 կամ մ.թ.ա. 520-450 թթ.), Էմպեդոկլեսի (մոտ մ.թ.ա. 492–432 թթ.), Անաքսագորասի (մոտ մ.թ.ա. 500-428 թթ.) ժամանակակիցը և Դեմոկրիտեսի (մ.թ.ա. մոտ 460-370 թթ.) ուսուցիչն ու զինակիցը։ Ուկնդրել է Զենոն Էլեացուն (մ.թ.ա. 490-430 թթ.), սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է անտիկ փիլիսոփայության մատերիալիստական ավանդույթները։
Պատմական փաստերի համադրում
Լևկիպոսի բուն տեքստերի համարյա լրիվ բացակայության և նրա մասին եղած տեղեկությունների աղքատիկության պատճառով առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ Լևկիպոսը գրական ֆիկցիա է (Էրվին Ռոդե, Պաուլ Տանների և ուրիշներ): Սակայն Հերկուլանյան պապիրուսներում պարունակվող նոր տվյալները հերքում են այդ դրույթը։[1] Գերմանացի անտիկագետ-պատմաբան (историк античности) Հերման Դիլսն իր հիմնած դոքսոգրաֆիա[2] տեսությամբ, «Doxographi graeci» (Հույների դոքսոգրաֆիա, 1879 թ.) աշխատության մեջ ապացուցում է, որ ատոմիզմի տեսության իրական հեղինակը Լևկիպոսն է։ Դեմոկրիտեսը նրանից տարբերվում է միայն որոշ մասնավոր բնագիտական հարցերում, իսկ Արիստոտելը բավական հստակ խոսում է այդ մասին։[3]
Աշխատություններ
Շարունակելով Հոնիայի փիլիսոփայության ավանդույթները (հատկապես միլեթյան դպրոցի և Հերակլիտի), Լևկիպոսն առաջինը առաջ քաշեց ատոմիստական ուսմունքը։ Բացառված չէ, որ Լևկիպոսն իր ուսմունքի բանավոր շարադրմամբ է սահմանափակվել։ Սակայն նրա գրչին են վերագրվում «Մեծ դիակոսմոս» (հին հունարեն՝ «ὁ μέγας Διάκοσμος» - մեծ աշխարհստեղծում) և «Մտքի մասին» (հին հունարեն՝ «π. νοῦ») աշխատությունները, որոնք հետագայում մ.թ.ա. 4-րդ դարում, միավորված ներկայացվել են Դեմոկրիտեսի դպրոցի (Աբդերյան դպրոցի) կողմից կազմված «Corpus Democriteuin»՝ Դեմոկրիտեսի երկերի ժողովածուի մեջ։[4]
Մեծ Դիակոսմոս
Դիակոսմոս (διάκοσμος, բառացի – սարքավորում, գործիք), անտիկ շրջանի ատոմիստների տերմին, որը նշանակում է «Աշխարհի կառուցվածք», «Աշխարհի կարգ»: «Մեծ դիակոսմոս»(ὁ μέγας Διάκοσμος) և «Փոքր դիակոսմոս» (ὁ μικρός Διάκοσμος), երկու փիլիսոփաների գրած ստեղծագործություններն են, որոնցից առաջինը Լևկիպոսին է պատկանում, իսկ երկրորդը՝ Դեմոկրիտեսին։ Դրանք չեն հասել մեր օրերը։ Լևկիպոսից ու Դեմոկրիտեսից հասած հատվածների և ավելի ուշ շրջանի հեղինակների վկայությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Մեծ դիակոսմոսում շարադրվել են աշխարհստեղծման ընդհանուր խնդիրները ատոմիստական մատերիալիզմի տեսանկյունից։ Իսկ Փոքր դիակոսմոսում առաջին անգամ տրվել է բնության և մարդու բնական զարգացման համընդհանուր տեսակետը։
Ատոմիստական տեսություն
Լևկիպոսն իր ատոմիստական մատերիալիզմի համակարգը կառուցել է զուտ մտահանգման ճանապարհով՝ սկիզբ առնելով Պարմենիդեսի և Զենոնի դիալեկտիկայից։ Նրանցից տրամագծորեն տարբեր ուղություն ընտրելով, միաժամանակ, ինչպես նրանք Տիեզերքը դիտում էին անշարժ, չծնված և վերջնական ամբողջություն և թույլ չէին տալիս փնտրել անսահմանություն (կա այն, ինչ կա, ինչ չկա՝ գոյություն չունի), Լևկիպոսն էլ ընդունում էր անսահման շատ, անընդհատ շարժվող էլեմենտների կամ ատոմների և ամենատարբեր ձևերի անսահման բազմազանության գոյությունը, քանի որ նրանք պատճառ չունեն այս կամ այն ձևի լինելու և քանի որ իրերն անդադար փոփոխվում ու առաջանում են (Նա գենեզիսը բացատրում էր բազմատեսակ և անվերջ շարժվող մասնիկների բազմազանությամբ): Եվ ապա նա հավասարապես ընդունում էր ինչպես գոյի, այնպես էլ չգոյի միանման առկայությունը և թե՛ մեկը, թե՛ մյուսը հավասարապես համարում էր ամեն բանի պատճառ։
Ընդունելով, որ ատոմը խիտ է և ամբողջական, նա պնդում էր, որ նրանք կազմում են «գոյի» էությունը և շարժվում են դատարկության մեջ, իսկ դատրկությունը նա անվանում էր «գոյություն չունեցող», բայց այնքան իրական էր համարում, ինչքան գոյը։[5].
Այսպիսով, Լևկիպոսը գիտության շրջանառության մեջ է դրել երեք նոր հասկացություն.
- բացարձակ դատարկություն,
- այդ դատարկության մեջ շարժվող ատոմներ,
- ատոմների մեխանիկական անհրաժեշտություն։
Լևկիպոսը իրերի բազմազանությունը բացատրում է դատարկության առկայությամբ, որը և պայմանավորում է բազմաքանակ տարրերի (ատոմների) գոյությունը։ Ըստ նրա ատոմիստական տեսության տիեզերքը կառուցված է այդ տարրերից, որոնք շարժուն են, համասեռ, անընդհատ ու այդ իսկ պատճառով էլ անբաժանելի են և տարբերվում են մեծությամբ ու ձևով։
Պահպանված մի տեքստի հիման վրա կարելի է ընդունել, որ Լևկիպոսն առաջինն է առաջադրել նաև պատճառականության օրենքը և բավարար հիմունքի օրենքը՝ ենթադրելով, որ գոյություն ունեցող ամեն բան ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար։
- «Ոչ մի իր չի ծագում առանց պատճառի, այլ ամեն ինչ ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար»:
Գրականություն
- Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.:
- Փիլիսոփայության պատմություն, Լևկիպ-Դեմոկրիտ [2] Գրադարան (ռուսերեն)
- Հերման Դիլս Doxographi graeci 1879, գերմաներեն
- Трубецкой С.Н., История древней философии, т.I [3]
- ДИЛЬС Герман, Досократики. Историкокритический обзор и перевод А. Маковельского, ч. 1—3. Казань, 1914—1919;
- ДИЛЬС Герман, Античная техника. М.—Л., 1934. Лит.
Ծանոթագրություններ
- ↑ Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.
- ↑ Կարծիքների, վկայությունների համադրություն։
- ↑ Doxographi Graeci / coll., rec., prolegomenis indicibusque instruxit Hermannus Diels. Nachdruck der 4. Auflage von 1965: de Gruyter, Berlin 1979, ISBN 3-11-001373-8 [1]
- ↑ Трубецкой С.Н., кн., История древней философии, т.I
- ↑ Phys. op. fr. 8 Dox.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևկիպոս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |