«Ժորժ Պոմպիդու»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
1934 թվականին ստացել է Քաղաքագիտական գիտելիքների ազատ դպրոցի դիպլոմ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի (1939–1945) ժամանակ հարել է [[Դիմադրության շարժում|Դիմադրության շարժմանը]], [[Շառլ դը Գոլ]]ի մերձավոր գործակիցներից էր։
 
Գործուն մասնակցություն է ունեցել «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցության կազմակերպմանը։ 1958 թվականին նշանակվել է դը Գոլի կաբինետի գործերի կառավարիչ (տնօրեն), մասնակցել 1958 թվականի սահմանադրության մշակմանը։
 
1962–1968 թվականներին երկրի վարչապետն էր, իսկ 1969 թվականից՝ նախագահ։
 
Շարունակել է դը Գոլի արտաքին քաղաքական կուրսը՝ Ֆրանսիայի համար ապահովել անկախ գործողություններ միջազգային ասպարեզում՝ պահպանելով դաշնակցային հարաբերությունները արևմտյան պետությունների հետ, ինչպես նաև զարգացրել հարաբերությունները [[ԽՍՀՄ]]–ի և [[սոցիալիստական ճամբար]]ի մյուս երկրների հետ։
 
Եղել է ԽՍՀՄ–ում։ Ստորագրել է խորհրդա–ֆրանսիական արձանագրություն միջազգային կարևոր հարցերի շուրջ խորհրդակցելու վերաբերյալ (1970, [[Մոսկվա]]), «ԽՍՀՄ–ի ու Ֆրանսիայի միջև համագործակցության սկզբունքներ»-ը (1971, [[Փարիզ]]) և քաղաքական այլ փաստաթղթեր։
 
Հեղինակ է ֆրանսիական գրականության պատմության վերաբերյալ աշխատությունների։
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Պոմպիդու, Ժորժ}}
[[Կատեգորիա:Ֆրանսիայի նախագահներ]]

Նավարկման ցանկ