«Ֆրուստրացիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: ՝ → ՝, → (3) oգտվելով ԱՎԲ
չ : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 5. Տող 5.
Մարդը, պլանավորելով իր վարքը նպատակի ձեռքբերման ճանապարհին, միաժամանակ մոբիլիզացնում է նպատակի ապահովման բլոկը որոշակի գործողություններով։ Այս դեպքում խոսում են նպատակաուղղված վարքի էներգետիկ ապահովման մասին։ Սակայն եթե ճանապարհին հանկարծակի առաջանում է խաչընդոտ, հոգեկան իրադարձությունն ընդհատվում է։ Առաջանում է [[ենթակեղև]]ային գոյացությունների, մասնավորապես [[ցանցաձև գոյացություն|ցանցաձև գոյացության]] ակտիվության մակարդակի բարձրացում։ Ընդհատման տեղում իրականանում է [[հոգեկան էներգիա]]յի բարձրացում։ Չիրացվող էներգիայի այդ ավելցուկն առաջացնումէ դիսկոմֆորտի և լարվածության զգացում, որը պետք է հանել։ Ֆրուստրացիոն վիճակի առաջացման պայմաններին են դասվում՝
Մարդը, պլանավորելով իր վարքը նպատակի ձեռքբերման ճանապարհին, միաժամանակ մոբիլիզացնում է նպատակի ապահովման բլոկը որոշակի գործողություններով։ Այս դեպքում խոսում են նպատակաուղղված վարքի էներգետիկ ապահովման մասին։ Սակայն եթե ճանապարհին հանկարծակի առաջանում է խաչընդոտ, հոգեկան իրադարձությունն ընդհատվում է։ Առաջանում է [[ենթակեղև]]ային գոյացությունների, մասնավորապես [[ցանցաձև գոյացություն|ցանցաձև գոյացության]] ակտիվության մակարդակի բարձրացում։ Ընդհատման տեղում իրականանում է [[հոգեկան էներգիա]]յի բարձրացում։ Չիրացվող էներգիայի այդ ավելցուկն առաջացնումէ դիսկոմֆորտի և լարվածության զգացում, որը պետք է հանել։ Ֆրուստրացիոն վիճակի առաջացման պայմաններին են դասվում՝
* [[պահանջմունք]]ի՝ որպես ակտիվության աղբյուր, [[դրդապատճառ]]ի՝ որպես պահանջմունքի կոնկրետ դրսևորում, նպատակների և գործողությունների առկայություն,
* [[պահանջմունք]]ի՝ որպես ակտիվության աղբյուր, [[դրդապատճառ]]ի՝ որպես պահանջմունքի կոնկրետ դրսևորում, նպատակների և գործողությունների առկայություն,
* դիմադրության առկայություն (խոչընդոտ-ֆրուստրատոր):
* դիմադրության առկայություն (խոչընդոտ-ֆրուստրատոր)։
Տարբերում են խոչընդոտների հետևյալ տեսակները՝
Տարբերում են խոչընդոտների հետևյալ տեսակները՝
# արտաքին պասիվ դիմադրություն, որի դեպքում առկա է տարրական ֆիզիկական խոչընդոտ նպատակի ձեռքբերման ճանապարհին։ Բնորոշվում է պահանջմունքի օբյեկտի՝ [[տարածություն|տարածության]] և [[ժամանակ]]ի մեջ հեռու լինելով,
# արտաքին պասիվ դիմադրություն, որի դեպքում առկա է տարրական ֆիզիկական խոչընդոտ նպատակի ձեռքբերման ճանապարհին։ Բնորոշվում է պահանջմունքի օբյեկտի՝ [[տարածություն|տարածության]] և [[ժամանակ]]ի մեջ հեռու լինելով,
Տող 13. Տող 13.
Կան դժվարություններ, որոնք միանգամայն հաղթահարելի են, սակայն դրանց հաղթահարման համար անհրաժեշտ են մեծ ջանքեր։ Ֆրուստրացիայի կոնցեպցիան այդպիսի դժվարություններին չի վերաբերում, իսկ եթե վերաբերում է, ապա միայն այն դեպքերում, երբ հաղթահարելի դժվարությունները սուբյեկտիվորեն ընկալվում են որպես անհաղթահարելի։ Ֆրուստրացիան ենթադրում է այնպիսի դժվարություններ, պատնեշներ կամ խոչընդոտներ, որոնք գտնվում են նպատակների ձեռքբերման, խնդրի լուծման, [[պահանջմունք]]ի բավարարման ճանապարհին։ Ֆրուստրացիան կենդանիների և մարդկանց մոտ ունի տարբեր նշանակություն և պատճառներ։ Կենդանիների մոտ ֆրուստրացիան պայմանավորված է դժվարություններով, որոնք առաջանում են կենսաբանական պահանջմունքների բավարարման ճանապարհին։ Երկու սահմանումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կենդանիները կենսաբանական էակներ են, իսկ մարդիկ՝ հասարակական։ [[Հոգեկան վիճակ]]ը, որն առաջանում է ֆրուստրատորով պայմանավորված, կախված է ֆրուստրատորի տիպից։ [[Սաուլ Ռոզենցվեյգ]]ը առանձնացրել է ֆրուստրացիոն իրավիճակների երեք տեսակ.
Կան դժվարություններ, որոնք միանգամայն հաղթահարելի են, սակայն դրանց հաղթահարման համար անհրաժեշտ են մեծ ջանքեր։ Ֆրուստրացիայի կոնցեպցիան այդպիսի դժվարություններին չի վերաբերում, իսկ եթե վերաբերում է, ապա միայն այն դեպքերում, երբ հաղթահարելի դժվարությունները սուբյեկտիվորեն ընկալվում են որպես անհաղթահարելի։ Ֆրուստրացիան ենթադրում է այնպիսի դժվարություններ, պատնեշներ կամ խոչընդոտներ, որոնք գտնվում են նպատակների ձեռքբերման, խնդրի լուծման, [[պահանջմունք]]ի բավարարման ճանապարհին։ Ֆրուստրացիան կենդանիների և մարդկանց մոտ ունի տարբեր նշանակություն և պատճառներ։ Կենդանիների մոտ ֆրուստրացիան պայմանավորված է դժվարություններով, որոնք առաջանում են կենսաբանական պահանջմունքների բավարարման ճանապարհին։ Երկու սահմանումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կենդանիները կենսաբանական էակներ են, իսկ մարդիկ՝ հասարակական։ [[Հոգեկան վիճակ]]ը, որն առաջանում է ֆրուստրատորով պայմանավորված, կախված է ֆրուստրատորի տիպից։ [[Սաուլ Ռոզենցվեյգ]]ը առանձնացրել է ֆրուստրացիոն իրավիճակների երեք տեսակ.
* Զրկում, որը ենթադրում է նպատակի ձեռքբերման կամ պահանջմունքի բավարարման համար անհրաժեշտ միջոցների բացակայություն.
* Զրկում, որը ենթադրում է նպատակի ձեռքբերման կամ պահանջմունքի բավարարման համար անհրաժեշտ միջոցների բացակայություն.
#Արտաքին զրկում, որի դեպքում ֆրուստրատորը գտնվում է մարդուց դուրս (օր.՝ մարդը քաղցած է, իսկ սնունդ գտնել չի կարողանում):
#Արտաքին զրկում, որի դեպքում ֆրուստրատորը գտնվում է մարդուց դուրս (օր.՝ մարդը քաղցած է, իսկ սնունդ գտնել չի կարողանում)։
#Ներքին զրկում, որի պարագայում ֆրուստրատորը գտնվում է հենց մարդու ներսում (օր.՝ տղամարդը զգացմունքներ ունի մի կնոջ հանդեպ, սակայն գիտակցում է, որ բավականաչափ գրավիչ չէ, որ արժանանա փոխադարձ [[զգացմունք]]ի):
#Ներքին զրկում, որի պարագայում ֆրուստրատորը գտնվում է հենց մարդու ներսում (օր.՝ տղամարդը զգացմունքներ ունի մի կնոջ հանդեպ, սակայն գիտակցում է, որ բավականաչափ գրավիչ չէ, որ արժանանա փոխադարձ [[զգացմունք]]ի)։
* Իրավիճակների երկրորդ տեսակին են դասվում կորուստները (օր.՝ հարազատի մահ):
* Իրավիճակների երկրորդ տեսակին են դասվում կորուստները (օր.՝ հարազատի մահ)։
* Իրավիճակների երրորդ տիպի մեջ մտնում են [[կոնֆլիկտ]]ները:
* Իրավիճակների երրորդ տիպի մեջ մտնում են [[կոնֆլիկտ]]ները։


== Վարքային դրսևորումներ ==
== Վարքային դրսևորումներ ==
Տող 22. Տող 22.
* Մոտեցում-մոտեցում, որը բնութագրվում է որպես կոնֆլիկտ հավասար վալենտականություն ունեցող երկու նպատակների միջև,
* Մոտեցում-մոտեցում, որը բնութագրվում է որպես կոնֆլիկտ հավասար վալենտականություն ունեցող երկու նպատակների միջև,
* Մոտեցում-խուսափում, որի պարագայում մարդը բախվում է փաստի հետ, որն ունի միաժամանակ դրական և բացասական վալենտականություն (օր.՝ մարդը միաժամանակ ցանկանում է ինչ-որ բան, բայց վախենում է),
* Մոտեցում-խուսափում, որի պարագայում մարդը բախվում է փաստի հետ, որն ունի միաժամանակ դրական և բացասական վալենտականություն (օր.՝ մարդը միաժամանակ ցանկանում է ինչ-որ բան, բայց վախենում է),
* Խուսափում-խուսափում, որը բնութագրում է երկու բացասական վալենտականությունների միջև կոնֆլիկտով (անհրաժեշտ է անել ինչ-որ տհաճ բան՝ պատժի վտանգի տակ):
* Խուսափում-խուսափում, որը բնութագրում է երկու բացասական վալենտականությունների միջև կոնֆլիկտով (անհրաժեշտ է անել ինչ-որ տհաճ բան՝ պատժի վտանգի տակ)։


=== Կառուցողական վարք ===
=== Կառուցողական վարք ===
Այս խմբի մեջ մտնում են այն վարքային ռեակցիաները, որոնք մնում են նորմայի սահմաններում և ընդհանուր առմամբ ապահովում են կոնստրուկտիվ վարք, որի դեպքում խոչընդոտն ուժեղացնում է [[մոտիվացիա]]ն: Մարդը չի հրաժարվում իր նպատակներից, նա ավելի մեծ համառությամբ է ձգտում նրանց։ Խոչընդոտը ինտենսիվացնում է մարդու գործողությունները, բարձրացնում ակտիվության մակարդակը։ Խոչընդոտը ստիպում է վերանայել իրավիճակը, արդեն իսկ ձեռք բերածը համեմատել կորուստների հետ, համեմատել օգտագործվող միջոցները և նպատակները, փոխել միջոցները՝ պահպանելով նպատակները։ Ֆրուստրացիայի կամ կոնֆլիկտի առաջացրած լարվածությունը կարող է նպաստել նպատակի ձեռքբերմանը՝ [[անհատ]]ի [[ուշադրություն]]ը կենտրոնացնելով կոնկրետ մոտիվի վրա, որը գործում է տվյալ պահին։ Այդ դրդապատճառը դառնում է առավել արտահայտված, իսկ մյուս մրցակցող պահանջմունքները, ցանկությունները, [[հետաքրքրություն]]ները հարաբերականորեն կորցնում են իրենց ուժը։ Ոչ էական և շեղող ասպեկտները մղվում են հետին պլան։ Արդյունքում ուժեղանում է դեռ ձեռք չբերած նպատակի գրավչությունը։ Սա նշանակում է, որ կոնստրուկտիվ վարքը բնութագրվում է՝
Այս խմբի մեջ մտնում են այն վարքային ռեակցիաները, որոնք մնում են նորմայի սահմաններում և ընդհանուր առմամբ ապահովում են կոնստրուկտիվ վարք, որի դեպքում խոչընդոտն ուժեղացնում է [[մոտիվացիա]]ն։ Մարդը չի հրաժարվում իր նպատակներից, նա ավելի մեծ համառությամբ է ձգտում նրանց։ Խոչընդոտը ինտենսիվացնում է մարդու գործողությունները, բարձրացնում ակտիվության մակարդակը։ Խոչընդոտը ստիպում է վերանայել իրավիճակը, արդեն իսկ ձեռք բերածը համեմատել կորուստների հետ, համեմատել օգտագործվող միջոցները և նպատակները, փոխել միջոցները՝ պահպանելով նպատակները։ Ֆրուստրացիայի կամ կոնֆլիկտի առաջացրած լարվածությունը կարող է նպաստել նպատակի ձեռքբերմանը՝ [[անհատ]]ի [[ուշադրություն]]ը կենտրոնացնելով կոնկրետ մոտիվի վրա, որը գործում է տվյալ պահին։ Այդ դրդապատճառը դառնում է առավել արտահայտված, իսկ մյուս մրցակցող պահանջմունքները, ցանկությունները, [[հետաքրքրություն]]ները հարաբերականորեն կորցնում են իրենց ուժը։ Ոչ էական և շեղող ասպեկտները մղվում են հետին պլան։ Արդյունքում ուժեղանում է դեռ ձեռք չբերած նպատակի գրավչությունը։ Սա նշանակում է, որ կոնստրուկտիվ վարքը բնութագրվում է՝
* Ջանքերի ինտենսիֆիկացիայով. մինչև որոշակի սահման գործում է հետևյալ սկզբունքը. որքան ավելի մեծ է խոչընդոտը, այնքան ավելի մեծ է նրանց հաղթահարման համար անհրաժեշտ մոբիլիզացիայի ուժը։ Ջանքերի այսպիսի ինտենսիֆիկացիան հաճախ հանգեցնում է խոչընդոտի հաղթահարմանը կամ [[կոնֆլիկտ]]ի լուծմանը։ Սակայն խոչընդոտի չափից ավելի մեծ լինելու դեպքում կարող է իրականանալ այլ տիպի հարմարողական գործողություններ։
* Ջանքերի ինտենսիֆիկացիայով. մինչև որոշակի սահման գործում է հետևյալ սկզբունքը. որքան ավելի մեծ է խոչընդոտը, այնքան ավելի մեծ է նրանց հաղթահարման համար անհրաժեշտ մոբիլիզացիայի ուժը։ Ջանքերի այսպիսի ինտենսիֆիկացիան հաճախ հանգեցնում է խոչընդոտի հաղթահարմանը կամ [[կոնֆլիկտ]]ի լուծմանը։ Սակայն խոչընդոտի չափից ավելի մեծ լինելու դեպքում կարող է իրականանալ այլ տիպի հարմարողական գործողություններ։
* Նպատակի ձեռքբերման միջոցների փոխարինում,
* Նպատակի ձեռքբերման միջոցների փոխարինում,
Տող 40. Տող 40.
Ոչ կոնստրուկտիվ վարքի հիմնական բնութագիրներն են են՝
Ոչ կոնստրուկտիվ վարքի հիմնական բնութագիրներն են են՝
* Ագրեսիայի դրսևորում այն մարդու կամ օբյեկտի նկատմամբ, ով հանդիսանում է ֆրուստրատորը։
* Ագրեսիայի դրսևորում այն մարդու կամ օբյեկտի նկատմամբ, ով հանդիսանում է ֆրուստրատորը։
* Ոչ միշտ է ագրեսիան ուղղվում ենթադրյալ «մեղավորի» վրա։ Մարդու բնույթից և կոնկրետ հանգամանքներից կախված ագրեսիան երբեմն չի կարող դրսևորվել ուղիղ և բացահայտ ձևով ֆրուստրատորի նկատմամբ։ Տեղի է ունենում ագրեսիայի ուղղում մեկ այլ մարդու կամ օբյեկտի վրա («քավության նոխազ»):
* Ոչ միշտ է ագրեսիան ուղղվում ենթադրյալ «մեղավորի» վրա։ Մարդու բնույթից և կոնկրետ հանգամանքներից կախված ագրեսիան երբեմն չի կարող դրսևորվել ուղիղ և բացահայտ ձևով ֆրուստրատորի նկատմամբ։ Տեղի է ունենում ագրեսիայի ուղղում մեկ այլ մարդու կամ օբյեկտի վրա («քավության նոխազ»)։
*[[Ագրեսիա]]յի ուղղում սեփական [[անձ]]ի կամ անշունչ առարկաների վրա։
*[[Ագրեսիա]]յի ուղղում սեփական [[անձ]]ի կամ անշունչ առարկաների վրա։


=== Դիմադրություն ===
=== Դիմադրություն ===
Գոյություն ունի լարվածության որոշակի շեմային մեծություն, որի գերազանցումը ունենում է որակապես այլ ներգործություն վարքի վրա։ Այդ մեծությունը կարելի է անվանել ֆրուստրացիայի հանդեպ տոլերանտություն։ Ֆրուստրացիայի նկատմամբ տոլերանտությունը բնութագրվում է խորն ապրումների և ռեակցիաների բացակայությամբ՝ չնայած ֆրուստրատորի առկայության։ Ֆրուստրացիոն իրավիճակներում հաճախ առաջանում է ֆրուստրատորի անորոշ ուժին դիմակայելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով անձը կարող է օգտագործել տարբեր [[պաշտպանական մեխանիզմ]]ներ: Օրինակ այն դեպքերում, երբ մարդը նպատակի ձեռքբերման հնարավորություն չունի, հնարավոր է [[ռացիոնալիզացիա]]յի մեխանիզմի կիրառում (նպատակի մեջ այնպիսի թերությունների հայտնաբերում, որոնք նախկինում արհամարհվում կամ բավարար ուշադրության չէին արժանանում): Ֆրուստրացիայի և կոնֆլիկտի հետևանք է հանդիսանում ֆրսուստրացնող իրավիճակներից փախուստը։ Չնայած սա կարող է որոշ չափով թեթևացնել լարվածությունը, այն հանդիսանում է բացասական ակտ, քանի որ այն չի ապահովում նպատակի ձեռքբերման հնարավորություն։ Խնդրի լուծումը այս մեխանիզմի օգնությամբ հանդիսանում է ժամանակավոր, քանի որ ֆրուստրացիայի ելակետային պատճառը պահպանվելով շարունակում է առաջացնել լարվածություն և [[դիսթրես]]:
Գոյություն ունի լարվածության որոշակի շեմային մեծություն, որի գերազանցումը ունենում է որակապես այլ ներգործություն վարքի վրա։ Այդ մեծությունը կարելի է անվանել ֆրուստրացիայի հանդեպ տոլերանտություն։ Ֆրուստրացիայի նկատմամբ տոլերանտությունը բնութագրվում է խորն ապրումների և ռեակցիաների բացակայությամբ՝ չնայած ֆրուստրատորի առկայության։ Ֆրուստրացիոն իրավիճակներում հաճախ առաջանում է ֆրուստրատորի անորոշ ուժին դիմակայելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով անձը կարող է օգտագործել տարբեր [[պաշտպանական մեխանիզմ]]ներ։ Օրինակ այն դեպքերում, երբ մարդը նպատակի ձեռքբերման հնարավորություն չունի, հնարավոր է [[ռացիոնալիզացիա]]յի մեխանիզմի կիրառում (նպատակի մեջ այնպիսի թերությունների հայտնաբերում, որոնք նախկինում արհամարհվում կամ բավարար ուշադրության չէին արժանանում)։ Ֆրուստրացիայի և կոնֆլիկտի հետևանք է հանդիսանում ֆրսուստրացնող իրավիճակներից փախուստը։ Չնայած սա կարող է որոշ չափով թեթևացնել լարվածությունը, այն հանդիսանում է բացասական ակտ, քանի որ այն չի ապահովում նպատակի ձեռքբերման հնարավորություն։ Խնդրի լուծումը այս մեխանիզմի օգնությամբ հանդիսանում է ժամանակավոր, քանի որ ֆրուստրացիայի ելակետային պատճառը պահպանվելով շարունակում է առաջացնել լարվածություն և [[դիսթրես]]։


== Հղումներ ==
== Հղումներ ==

09:31, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ֆրուստրացիա (լատին․՝ frustra ապարդյուն, անհաջող; frustratio՝ անհաջողություն, խաբկանք, ծրագրերի խանգարում), իրական կյանքում կամ երևակայության մեջ նպատակադրումների չիրականացման կամ կարիքների չբավարարման պատճառով առաջացած հոգեկան վիճակ։ Ֆրուստրացիոն վիճակն արտահայտվում է ապրումների և վարքի բնութագրական առանձնահատկություններով և պայմանավորված է օբյեկտիվորեն անհաղթահարելի կամ սուբյեկտիվորեն այդպես ընկալվող դժվարություններով, որոնք առաջանում են խնդրի լուծման կամ նպատակի ճանապարհին։ Ֆրուստրացիան իր դրսևորումն է ստանում այնպիսի զգացմունքներում ինչպիսիք են հիասթափությունը, անհանգստությունը, զայրույթը, հուսահատությունը և այլն։ Հիասթափությունից տարբերությունը նրանում է, որ ֆրուստրացիայի ժամանակ անձը շարունակում է պայքարն իր նպատակադրման իրականացման համար։

Բնութագիր

Մարդը, պլանավորելով իր վարքը նպատակի ձեռքբերման ճանապարհին, միաժամանակ մոբիլիզացնում է նպատակի ապահովման բլոկը որոշակի գործողություններով։ Այս դեպքում խոսում են նպատակաուղղված վարքի էներգետիկ ապահովման մասին։ Սակայն եթե ճանապարհին հանկարծակի առաջանում է խաչընդոտ, հոգեկան իրադարձությունն ընդհատվում է։ Առաջանում է ենթակեղևային գոյացությունների, մասնավորապես ցանցաձև գոյացության ակտիվության մակարդակի բարձրացում։ Ընդհատման տեղում իրականանում է հոգեկան էներգիայի բարձրացում։ Չիրացվող էներգիայի այդ ավելցուկն առաջացնումէ դիսկոմֆորտի և լարվածության զգացում, որը պետք է հանել։ Ֆրուստրացիոն վիճակի առաջացման պայմաններին են դասվում՝

  • պահանջմունքի՝ որպես ակտիվության աղբյուր, դրդապատճառի՝ որպես պահանջմունքի կոնկրետ դրսևորում, նպատակների և գործողությունների առկայություն,
  • դիմադրության առկայություն (խոչընդոտ-ֆրուստրատոր)։

Տարբերում են խոչընդոտների հետևյալ տեսակները՝

  1. արտաքին պասիվ դիմադրություն, որի դեպքում առկա է տարրական ֆիզիկական խոչընդոտ նպատակի ձեռքբերման ճանապարհին։ Բնորոշվում է պահանջմունքի օբյեկտի՝ տարածության և ժամանակի մեջ հեռու լինելով,
  2. արտաքին ակտիվ դիմադրություն, որի պարագայում առկա՝ շրջապատի կողմից արգելքների և պատժի վտանգ, եթե սուբյեկտը իրականացնում կամ շարունակում է իրականացնել արգելված գործողությունները,
  3. պասիվ ներքին դիմադրություն, որը բնորոշվում է թերարժեքության գիտակցված կամ չգիտակցված բարդույթներ, նպատակների իրականացման անընդունակությամբ,
  4. ակտիվ ներքին դիմադրություն, որի դեպքում մարդն ունենում է խղճի խայթ, կասկած այն բանում, արդյո՞ք իր կողմից ընտրված նպատակի ձեռքբերման միջոցները արդարացված են թե ոչ, նպատակները ինքնին բարոյական են թե ոչ։

Կան դժվարություններ, որոնք միանգամայն հաղթահարելի են, սակայն դրանց հաղթահարման համար անհրաժեշտ են մեծ ջանքեր։ Ֆրուստրացիայի կոնցեպցիան այդպիսի դժվարություններին չի վերաբերում, իսկ եթե վերաբերում է, ապա միայն այն դեպքերում, երբ հաղթահարելի դժվարությունները սուբյեկտիվորեն ընկալվում են որպես անհաղթահարելի։ Ֆրուստրացիան ենթադրում է այնպիսի դժվարություններ, պատնեշներ կամ խոչընդոտներ, որոնք գտնվում են նպատակների ձեռքբերման, խնդրի լուծման, պահանջմունքի բավարարման ճանապարհին։ Ֆրուստրացիան կենդանիների և մարդկանց մոտ ունի տարբեր նշանակություն և պատճառներ։ Կենդանիների մոտ ֆրուստրացիան պայմանավորված է դժվարություններով, որոնք առաջանում են կենսաբանական պահանջմունքների բավարարման ճանապարհին։ Երկու սահմանումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կենդանիները կենսաբանական էակներ են, իսկ մարդիկ՝ հասարակական։ Հոգեկան վիճակը, որն առաջանում է ֆրուստրատորով պայմանավորված, կախված է ֆրուստրատորի տիպից։ Սաուլ Ռոզենցվեյգը առանձնացրել է ֆրուստրացիոն իրավիճակների երեք տեսակ.

  • Զրկում, որը ենթադրում է նպատակի ձեռքբերման կամ պահանջմունքի բավարարման համար անհրաժեշտ միջոցների բացակայություն.
  1. Արտաքին զրկում, որի դեպքում ֆրուստրատորը գտնվում է մարդուց դուրս (օր.՝ մարդը քաղցած է, իսկ սնունդ գտնել չի կարողանում)։
  2. Ներքին զրկում, որի պարագայում ֆրուստրատորը գտնվում է հենց մարդու ներսում (օր.՝ տղամարդը զգացմունքներ ունի մի կնոջ հանդեպ, սակայն գիտակցում է, որ բավականաչափ գրավիչ չէ, որ արժանանա փոխադարձ զգացմունքի
  • Իրավիճակների երկրորդ տեսակին են դասվում կորուստները (օր.՝ հարազատի մահ)։
  • Իրավիճակների երրորդ տիպի մեջ մտնում են կոնֆլիկտները։

Վարքային դրսևորումներ

Ֆրուստրացիոն վիճակում մարդը կարող է դրսևորել ամենատարբեր վարք՝ կախված տարիքային, անձնային առանձնահատկություններից, ֆրուստրատորի ուժից, նպատակների գրավչությունից։ Վարքային գործողությունները կարող են բաժանվել երկու կատեգորիայի՝ վարք, որն ուղղված է մոտեցման, և վարք, որն ուղղված է խուսափման։ Ոչ բոլոր մոտեցումներն ու խուսափումներն են պարտադիր գործողություններ պահանջում։ Անհատը մոտենում է նպատակին այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեռք չի բերել, կամ հեռանում է անցանկալի օբյեկտից այնքան, մինչև վերջնական չխուսափի։ Իրավիճակները, որտեղ անհատի առջև դրված է մոտիվներին միանշանակ դրական կամ բացասական արձագանքման խնդիր, հազվադեպ են հանդիպում։ Հաճախ այդ մոտիվները որոշ չափով միմյանց հետ հակասության մեջ են մտնում։ Կոնֆլիկտի էությունը կայանում է նրանում, որ մարդը միաժամանակ երկու տարբեր ուղղություններով գնալ չէր կարող։ Մարդիկ, ըստ Կուրտ Լևինի, կոնֆլիկտային իրավիճակները հետևում են երեք հիմնական սխեմաների՝

  • Մոտեցում-մոտեցում, որը բնութագրվում է որպես կոնֆլիկտ հավասար վալենտականություն ունեցող երկու նպատակների միջև,
  • Մոտեցում-խուսափում, որի պարագայում մարդը բախվում է փաստի հետ, որն ունի միաժամանակ դրական և բացասական վալենտականություն (օր.՝ մարդը միաժամանակ ցանկանում է ինչ-որ բան, բայց վախենում է),
  • Խուսափում-խուսափում, որը բնութագրում է երկու բացասական վալենտականությունների միջև կոնֆլիկտով (անհրաժեշտ է անել ինչ-որ տհաճ բան՝ պատժի վտանգի տակ)։

Կառուցողական վարք

Այս խմբի մեջ մտնում են այն վարքային ռեակցիաները, որոնք մնում են նորմայի սահմաններում և ընդհանուր առմամբ ապահովում են կոնստրուկտիվ վարք, որի դեպքում խոչընդոտն ուժեղացնում է մոտիվացիան։ Մարդը չի հրաժարվում իր նպատակներից, նա ավելի մեծ համառությամբ է ձգտում նրանց։ Խոչընդոտը ինտենսիվացնում է մարդու գործողությունները, բարձրացնում ակտիվության մակարդակը։ Խոչընդոտը ստիպում է վերանայել իրավիճակը, արդեն իսկ ձեռք բերածը համեմատել կորուստների հետ, համեմատել օգտագործվող միջոցները և նպատակները, փոխել միջոցները՝ պահպանելով նպատակները։ Ֆրուստրացիայի կամ կոնֆլիկտի առաջացրած լարվածությունը կարող է նպաստել նպատակի ձեռքբերմանը՝ անհատի ուշադրությունը կենտրոնացնելով կոնկրետ մոտիվի վրա, որը գործում է տվյալ պահին։ Այդ դրդապատճառը դառնում է առավել արտահայտված, իսկ մյուս մրցակցող պահանջմունքները, ցանկությունները, հետաքրքրությունները հարաբերականորեն կորցնում են իրենց ուժը։ Ոչ էական և շեղող ասպեկտները մղվում են հետին պլան։ Արդյունքում ուժեղանում է դեռ ձեռք չբերած նպատակի գրավչությունը։ Սա նշանակում է, որ կոնստրուկտիվ վարքը բնութագրվում է՝

  • Ջանքերի ինտենսիֆիկացիայով. մինչև որոշակի սահման գործում է հետևյալ սկզբունքը. որքան ավելի մեծ է խոչընդոտը, այնքան ավելի մեծ է նրանց հաղթահարման համար անհրաժեշտ մոբիլիզացիայի ուժը։ Ջանքերի այսպիսի ինտենսիֆիկացիան հաճախ հանգեցնում է խոչընդոտի հաղթահարմանը կամ կոնֆլիկտի լուծմանը։ Սակայն խոչընդոտի չափից ավելի մեծ լինելու դեպքում կարող է իրականանալ այլ տիպի հարմարողական գործողություններ։
  • Նպատակի ձեռքբերման միջոցների փոխարինում,
  • Նպատակի փոփոխում. Այլընտրանքային նպատակի ընդունումը հնաևավոր է միայն զիջման ճանապարհով, և հնարավոր է, որ սկզբնական լարվածությունը մնա չլուծված,
  • Իրավիճակի վերագնահատում. Այս պարագայում անհատը սկսում է հաշվի առնել նոր տարրեր, և խնդրի համատեքստի ընկալումը ընդլայնվում է։ Իրավիճակի վերագնահատումը կարող է տեղի ունենալ ինչպես հանկարծակի՝ ինսայթի, այնպես էլ աստիճանական զարգացող գործընթացի արդյունքում։

Սրանք ֆրուստրացիայի և կոնֆլիկտի իրավիճակից դուրս գալու կոնստրուկտիվ եղանակներն են և եթե նրանք չեն հանգեցնում նպատակի ձեռբերմանը, լարվածությունը շարունակում է մեծանալ։

Կործանարար վարք

Երբ լարվածությունը հասնում է մի մակարդակի, որի ժամանակ ոչինչ չի նպաստում նպատակի ձեռքբերմանն ուղղված գործունեության, ան կրում է կործանարար բնույթ։ Դրա համար կարող են լինել մի շարք պատճառներ՝

  1. Էներգիայի մոբիլիզացիոն աճը կարող է այնքան մեծ լինել, որ հանգեցնի ջանքերի «նուրբ» կոորդինացիայի խանգարմանը,
  2. Չափազանց լարվածությունը կարող է հանգեցնել կոգնիտիվ ոլորտում սահմանափակումների (անհատն այնքան է կենտրոնանում նպատակների ձեռքբերման վրա, որ չի նկատում այլընտրանքային ճանապարհներ)
  3. Լարվածության աճը հաճախ ուղեկցվում է հուզական գրգռմամբ, որը խոչընդոտում է մտածողության և ընտրության ռացիոնալ գործընթացները

Ոչ կոնստրուկտիվ վարքի հիմնական բնութագիրներն են են՝

  • Ագրեսիայի դրսևորում այն մարդու կամ օբյեկտի նկատմամբ, ով հանդիսանում է ֆրուստրատորը։
  • Ոչ միշտ է ագրեսիան ուղղվում ենթադրյալ «մեղավորի» վրա։ Մարդու բնույթից և կոնկրետ հանգամանքներից կախված ագրեսիան երբեմն չի կարող դրսևորվել ուղիղ և բացահայտ ձևով ֆրուստրատորի նկատմամբ։ Տեղի է ունենում ագրեսիայի ուղղում մեկ այլ մարդու կամ օբյեկտի վրա («քավության նոխազ»)։
  • Ագրեսիայի ուղղում սեփական անձի կամ անշունչ առարկաների վրա։

Դիմադրություն

Գոյություն ունի լարվածության որոշակի շեմային մեծություն, որի գերազանցումը ունենում է որակապես այլ ներգործություն վարքի վրա։ Այդ մեծությունը կարելի է անվանել ֆրուստրացիայի հանդեպ տոլերանտություն։ Ֆրուստրացիայի նկատմամբ տոլերանտությունը բնութագրվում է խորն ապրումների և ռեակցիաների բացակայությամբ՝ չնայած ֆրուստրատորի առկայության։ Ֆրուստրացիոն իրավիճակներում հաճախ առաջանում է ֆրուստրատորի անորոշ ուժին դիմակայելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով անձը կարող է օգտագործել տարբեր պաշտպանական մեխանիզմներ։ Օրինակ այն դեպքերում, երբ մարդը նպատակի ձեռքբերման հնարավորություն չունի, հնարավոր է ռացիոնալիզացիայի մեխանիզմի կիրառում (նպատակի մեջ այնպիսի թերությունների հայտնաբերում, որոնք նախկինում արհամարհվում կամ բավարար ուշադրության չէին արժանանում)։ Ֆրուստրացիայի և կոնֆլիկտի հետևանք է հանդիսանում ֆրսուստրացնող իրավիճակներից փախուստը։ Չնայած սա կարող է որոշ չափով թեթևացնել լարվածությունը, այն հանդիսանում է բացասական ակտ, քանի որ այն չի ապահովում նպատակի ձեռքբերման հնարավորություն։ Խնդրի լուծումը այս մեխանիզմի օգնությամբ հանդիսանում է ժամանակավոր, քանի որ ֆրուստրացիայի ելակետային պատճառը պահպանվելով շարունակում է առաջացնել լարվածություն և դիսթրես։

Հղումներ

Գրականություն

  • Левитов, Н. Д. (1967). Фрустрация как один из видов психических состояний. Вопросы психологии, 6, 118-129.
  • Киршбаум, Э. И., & Еремеева, А. И. (2000). Состояние фрустрации//Психические состояния/Сост. и общая редакция ЛВ Куликова. СПб: Издательство «Питер, 388-393.
  • Креч Д., Крачфилд Р., Ливсон Н. Фрустрация, конфликт, защита // Вопросы психологии. 1991. - № 6. - С. 69-82.