«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 6. Տող 6.
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}


[[Կատեգորիա:Հայոց թագավորներ]]
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]

20:35, 18 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ

Պարույր Սկայորդի — մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից: Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի[1] Վարբակեսին` թագավորությունը Սարդանապալից[2] վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին` խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»[3]: Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը:

Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ Պարտատուայի հետ, որը հիշատակվում է հյուն պատմիչ Հերոդոտոսի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում:

Ծանոթագրություններ

  1. այսինքն` Մարաստանի թագավոր
  2. Ասորեստանի թագավոր
  3. Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլուխ ԻԲ