Changes

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 29 բայտ ,  3 տարի առաջ
չ
oգտվելով ԱՎԲ
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=47}}
 
'''Արծաթ''' ({{lang-lat|''Argentum''}}) քիմիական տարր է, որի նշանն է ''Ag'', տարրերի [[պարբերական համակարգ]]ի 1-ին խմբի [[քիմիական տարր]]։ [[Ազնիվ մետաղներ|Ազնիվ մետաղ]] է, պատկանում է անցումային տարրերի շարքին, կարգահամարը՝ 47, ատոմական զանգվածը՝107,868։ Արծաթը d տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 4s<sup>2</sup>4p<sup>6</sup>4d<sup>10</sup>5s<sup>1</sup>: К, L, М թաղանթները լրացված են։
 
Արծաթը գեղեցիկ, սպիտակ, փափուկ մետաղ է, խտությունը՝ 10,50 գ/սմ³, հալման ջերմաստիճան 960,5&nbsp;°C, կարծրությունը՝ 25 կգուժ/մմ², ըստ Մոսի՝ 2,5։
 
== Պատմություն ==
== Անվան ծագում ==
Ակնհայտ է, որ {{lang-ru|''серебро''}}, {{lang-pl|''srebro''}}, {{lang-bg|''сребро''}}, {{lang-cu|''сьребро''}} մտնում է ''*sьrebro'' պրոտո-սլավոնական լեզվի մեջ, որը համապատասխանում է մերձբալթյան ({{lang-lt|sidabras}} - ''sirablan'') և գերմաներեն ({{lang-got|silubr}}, {{lang-de|Silber}}, {{lang-en|silver}}) լեզուններին։
 
Արծաթի «ἄργυρος», «''árgyros''» - «արգիրոս» (սպիտակ, փայլող, փայլատակող), կապված է նրա գեղեցիկ սպիտակափայլ գույնի հետ։ Այստեղից էլ ծագել է արծաթի {{lang-lat|argentum}} - արգենտում նույնանշանակ անվանումը։
 
== Ստացում ==
Արդյունաբերության մեջ արծաթը ստանում են հիմնականում կապարի և պղնձի կոնցենտրատների վերամշակումից։ Սև պղնձից արծաթը անջատում են էլեկարոլիտային ռաֆինացման ժամանակ։ Սև [[կապար]]ից արծաթն անջատում են [[ցինկ]]ի միջոցով։ Լուծվելով ցինկում՝ այն անջատվում է ցինկի փրփուրի հետ, որից ցինկը հեռացնում են թորելով (1250 &nbsp;°C)։
 
Արծաթի վերջնական մաքրումը կատարվում է [[էլեկտրոլիզ]]ով։ Արծաթային հանքանյութերից արծաթը ստանալու համար հանքանյութերը ենթարկում են գրավիտացիոն հարստացման, ապա անջատում են արծաթը ցիանացման եղանակով։ Պիրիտային և այլ թափոննելում պարունակվող արծաթը անջատելու համար ենթարկում են քլորացնող բովման և ապա ցիանացման։ Ցիանային լուծույթից արծաթը նստեցնում են ցինկով կամ [[ալյումին]]ով։ Արծաթը անջատում են նաև իոնափոխանակման եղանակով և օրգանական լուծիչներով էքստրակտելով։
== Ֆիզիկական հատկություններ ==
[[Պատկեր:SilverUSGOV.jpg|thumb|left|Արծաթի հանքաքարը]]
Արծաթը գեղեցիկ, սպիտակափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 960,5&nbsp;°C, եռմանը՝ 2212&nbsp;°C, [[խտություն]]ը՝ 10503,4 կգ/մ<sup>3</sup>։ Արծաթը ավելի լավ է հայտնի քան մյուս [[մետաղներ]]ը, անդրադարձնում է լույսը (հատկապես ինֆրակարմիր), հաղորդում է ջերմությունը և էլեկտրականությունը։ Չափազանց պլաստիկ է, արծաթից կարելի է գլանել մինչև 10-8 մմ հաստության փայլաթիթեղ։ Քիմիապես քիչ ակտիվ, միացություններում միարժեք, երբեմն երկարժեք և եռարժեք է։
 
Արծաթը կտրվում է դանակով, 1 գրամը ձգվում է շուրջ 1800 մետր և գլանվում մինչև 0,00025 մմ հաստությամբ նրբաթիթեղի, փայլեցվում է մինչև հայելափայլի, անդրադարձման գործակիցը 95-97% է, կայուն է [[հիմքեր]]ի, [[օքսիդներ]]ի, [[կոռոզիա]]յի նկատմամբ, բայց լուծվում է խիտ [[Ազոտական թթու|ազոտական թթվում]], [[կալիումի ցիանիդ]]ի լուծույթում, անգամ օդի աննշան ծծմբային գազից սևանում է՝ ծածկվելով արծաթի սուլֆատի ¥AgS¤շերտով։ Արծաթի օրինականացված հարգերն են՝ 800,830,875,925,960։ Որքան ցածր է արծաթի հարգը, այնքան շուտ է այն սևանում։ Տարեկան հանույթը կազմում է 100000 տ, հիմնական արտահանողներն են [[Մեքսիկա]]ն, Կանադան, [[ԱՄՆ]]-ն։
 
== Քիմիական հատկություններ ==
Խոնավ օդում արծաթը կլանում է [[թթվածին]]՝ առաջացնելով օքսիդի չափազանց բարակ (~12A) պաշտպանական շերտ։
 
: <math>\mathsf{Ag + O_{2} = Ag_2O}</math>
 
Արծաթի միացությունները թթվածնի հետ ստանում են անուղղակի ճանապարհով։ Հայտնի են Ag<sub>2</sub>O և AgO կայուն և չափազանց անկայուն Ag<sub>2</sub>O<sub>3</sub> օքսիդները։
 
: <math>\mathsf{4Ag + O_{3} = Ag_2O_2 + Ag_2O}</math>
 
Ag<sub>2</sub>O լույսի ազդեցությամբ դանդաղ քայքայվող դարչնագույն բյուրեղական նյութ է։
 
: <math>\mathsf{2Ag + 1/2 O_{2} + H_2S = Ag_2S + H_2O}</math>
 
Հեշտությամբ վերականգնվում է ջրածնով։ Լուծվում է ջրում (0,013 գ/լ, 20&nbsp;°C-ում), [[թթուներ]]ում և ամոնիումի հիդրօքսիդում։
 
: <math>\mathsf{3Ag + HCl + HNO_3 = 3AgCl + NO + 2H_2O}</math>
 
Օգտագործվում է օրգանական սինթեզում, հակագազերում։ Ag<sub>2</sub>O-ի ջրային լուծույթը հիմնային է, որը, ըստ երևույթին, արծաթի հիդրօքսիդի (AgOH) առկայության արդյունք է։ AgO մուգ մոխրագույն մետաղափայլ բյուրեղական նյութ է։ Քայքայվում է 100&nbsp;° C-ում, 110 &nbsp;°C-nւմ պայթյունով։ Լուծվում է թթուներում, օքսիդիչ է։ Օգտագործվում է «գերօքսիդային» գալվանական էլեմենտներ պատրաստելիս։ Ատոմական ջրածնի և արծաթի փոխազդմամբ ստացվում է արծաթի հիդրիդը՝ AgH, որը խոնավության առկայությամբ արագ քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։
 
Սենյակային ջերմաստիճանում արծաթը փոխազդում է [[հալոգեններ]]ի հետ՝ առաջացնելով համապատասխան հալոգենիդի պաշտպանական շերտ։ Ջերմաստիճանի բարձրացումը և խոնավության առկայությունը հեշտացնում են հալոգենիդի առաջացումը։ AgF բաց դեղնավուն, ամորֆ նյութ է։ Լավ լուծվում է ջրում։ AgF<sub>2</sub> և Ag<sub>2</sub>F ջրի առկայությամբ անկայուն են։
 
: <math>\mathsf{Ag + F_{2} = 2AgF_2}</math>
 
Չոր [[օդ]]ում և տեսանելի լույսի ազդեցությամբ ֆտորիդները կայուն են։
 
: <math>\mathsf{2Ag + I_{2} = 2AgI}</math>
 
Արծաթի յոդիդը (բաց դեղնավուն բյուրեղներ) ջրում վատ լուծվող նյութ է։ Լույսի ազդեցությամբ քայքայվում է, օգտագործվում է լուսանկարչության մեջ։ Արծաթը միանում է ծծմբին և նրա ցնդող միացություններին՝ առաջացնելով սուլֆիդ՝ Ag<sub>2</sub>S , որը սև, ջրում անլուծելի լուսազգայուն նյութ է․ ստացվում է արծաթի լուծելի [[աղեր]]ի և ծծմբածխածնի փոխազդմամբ։
 
: <math>\mathsf{2Ag + S = Ag_{2}S}</math>
: <math>\mathsf{2Ag + H_{2}S = Ag_{2}S + H_{2} {\uparrow}}</math>
 
Արծաթը [[ազոտ]]ին անմիջականորեն չի միանում։ Հայտնի են անկայուն արծաթի նիտրիդը՝ Ag<sub>3</sub>N (շագանակագույն, պինդ նյութ), և արծաթի ազիդը՝ AgN<sub>3</sub> (սպիտակ բյուրեղներ, որոնք տաքացնելիս կամ հարվածից պայթում են։
 
[[Ածխածին]]ը միանում է արծաթին միայն շիկացնելիս՝ առաջացնելով արծաթի կարբիդ՝ Ag<sub>2</sub>C<sub>2</sub>, որը սպիտակ փոշի է, պայթում է հարվածից և ուժեղ լուսավորումից։
 
Մետաղների հետ արծաթը առաջացնում է [[համաձուլվածքներ]]։ Ա․ լուծվում է թթուներում միայն օքսիդիչների առկայությամբ։
 
: <math>\mathsf{Ag + FeCl_{3} = AgCl + FeCl_{2}}</math>
: <math>\mathsf{2Ag + H_2SO_{4} = Ag_2SO_{4} + SO_{2} + H_{2}O}</math>
 
Լավ լուծվում են նիտրատը, ֆտորիդը, գերքլորատը։ Լուծելի աղերը անգույն են և թունավոր։ Արծաթի սուլֆատը՝ Ag<sub>2</sub>SO<sub>4</sub>, սպիտակ բյուրեղական, ջրում վատ լուծվող նյութ է (0,79 գ, 100 մլ ջրում, 20&nbsp;°C)։
 
: <math>\mathsf{4Ag + 2H_{2}S + O_{2} = 2Ag_{2}S + 2H_{2}O}</math>
 
Արծաթի կարբոնատը՝ Ag<sub>2</sub>CO<sub>3</sub>, դեղնավուն, լուսազգայուն նյութ է, օգտագործվում է օրգանական սինթեզում։ Արծաթի աղերը համապատասխան անիոնների ավելցուկի առկայությամբ առաջացնում են կոմպլեքսային միացություններ՝ K[Ag(CN)<sub>2</sub>], K<sub>3</sub>[AgCl<sub>4</sub>] և այլն։ Արծաթի իոնների ամենաչնչին քանակներն անգամ (2,15•10<sup>-9−9</sup> գ/լ) ունեն մանրէասպան հատկություն։
 
: <math>\mathsf{ 2Na[Ag(CN)_{2}] + Zn = Na_{2}[Zn(CN)_{4}] + 2Ag}</math>
 
== Իզոտոպներ ==
Բնական արծաթը բաղկացած է <sup>107</sup>Ag(51,35 %) և <sup>109</sup>Ag(48,65 %) կայուն [[իզոտոպներ]]ից։ Արհեստականորեն ստացվել են 102-117 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենակայունը <sup>110</sup>Ag է (T<sub>1/2</sub> = 253 օր)։
 
== Կիրառություն ==
Արծաթը մեծ մասամբ օգտագործվում է համաձուլվածքների ձևով մանրադրամներ, ոսկերչական զարդեր, կենցաղային իրեր պատրաստելու համար։ Մաքուր արծաթը օգտագործվում է արտադրական սարքեր և ռադիոմասեր երեսապատելու, ցինկարծաթային կուտակիչներ պատրաստելու համար։ Մաքուր արծաթը կիրառվում է նաև քիմիական սինթեզում որպես [[կատալիզատոր]]։ Կոլոիդային արծաթը օգտագործվում է բժշկության մեջ, այն հականեխիչ միջոց է [[լորձաթաղանթ]]ի համար (արգիրոլ, պրոտարգոլ, կոլարգոլ)։
 
Թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ արծաթից պատրաստում են ապարանջաններ, մատանիներ, ականջօղեր, մանյակներ, գոտիներ, սեղանի և եկեղեցական սպասք։ Ներկայումս հատուկ հոբելյանների առիթով թողարկվում են նաև արծաթե հուշադրամներ։ Ի տարբերություն այլ [[մետաղներ]]ի՝ արծաթը գրեթե ամբողջությամբ անդրադարձնում է իր վրա ընկած տեսանելի լույսը։ Այդ հատկության շնորհիվ այն օգտագործում են հայելիների արտադրությունում։ Առաջին հայելիները եղել են արծաթե փայլաթիթեղները։
 
Հետագայում մշակվել են արծաթապատող [[լուծույթներ]], որոնք (չնչին փոփոխություններով) պահպանվել են մինչև մեր օրերը։ Արծաթապատումն իրականացվում է մետաղական արծաթով, որը ստացվում է արծաթի աղերի ամոնիակային լուծույթի և գլյուկոզայի կամ [[ֆորմալին]]ի փոխազդեցությամբ (այդ երևույթը հայտնի է որպես արծաթահայելու ռեակցիա): Արծաթապատումը կիրառվում է արդյունաբերության մեջ՝ ավտոմեքենաների ցոլարձակ լապտերների և լուսարձակների պատրաստման համար։

Նավարկման ցանկ