«SAT (թեստ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
oգտվելով ԱՎԲ
չ (→‎Գրելու ունակություններ: ծանոթագրությունների ամսաթվերի ձևաչափի ուղղում)
չ (oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:New SAT Logo (vector).svg|thumb|200px|SAT-ի լոգոն]]
'''SAT''', ստանդարտավորված թեստ՝ նախատեսված [[ԱՄՆ]]-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար։ Թեստը ստեղծվել է [[1926]] թ. Կրթական Թեստավորման Ծառայության կողմից։ Թեստի նպատակն է ստուգել աշակերտի իմացությունները համալսարան ընդունվելուց առաջ։ Նրա անվանումը փոփոխվել է մի քանի անգամ։ Սկզբում այն կոչվում էր Scholastic Aptitude Test, իսկ այժմ՝ Scholastic Assessment Test։
 
[[Անգլերեն]]ի և [[մաթեմատիկա]]յի իմացության ստուգման համար նախատեսված է SAT I թեստը (SAT Reasoning Test)։ Այն ստեղծվել է [[2005]] թ.-ին։ Թեստը իր մեջ ներառում է 3 մաս՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ (Mathematics, Critical Reading, Writing)։ Առավելագույն միավորը յուրաքանչյուր հատվածի համար 800 է։ Թեստի արդյունքում հանձնողը առավելագույնը կարող է հավաքել 2400, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Թեստը վճարովի է և արժե 81 ԱՄՆ [[դոլլար]] միջազգային աշակերտների համար։ ԱՄՆ-ի լավագույն բուհեր ընդունվելու համար պարտադիր է հանձնել SAT Reasoning Test-ը։
 
==Կառուցվածքը==
 
Թեստը կազմված է 3 հիմնական մասերից՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ։ Յուրաքանչյուր մասից կարելի է ստանալ առավելագույնը 800, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Ամբողջ թեստը բաժանված է 10 ենթամասերի։ Յուրաքանչյուր մաս իր մեջ ներառում է 3 ենթամաս և կա ևս 1 ենթամաս, որը կարող է լինել կամայական 3 մասերից։ Այս ենթամասից ստացված միավորների քանակը չի ազդում թեստի միավորների վրա, սակայն կարող է օգտագործվել հետագա թեստերի համար։ Թեստի ամբողջ տևողությունն է 3ժ 45 ր։ Ենթամասերի հարցերը բարդանում են ըստ հերթականության։
 
==Կարդալու ունակություններ==
* Առաջին 25 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 20 հարց՝ 5 հնարավոր պատասխաններով։
* Երկրորդ 25 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 8՝ 5 հնարավոր պատասխաններով հարց և 10 հարց, որտեղ պետք է գրել խնդրի պատասխանը։
* 20 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 16 հարց՝ 5 հնարավոր պատասխաններով։
 
===Հաշվիչի օգտագործումը===
|}
 
Գրելու ունակություններ մասը իր մեջ ներառում է հարցեր՝ 5 հնարավոր պատասխաններով և [[էսսե]] (շարադրության տեսակ)։ Միավորների 70%-ը հավաքվում է 5 հնարավոր պատասխաններով հարցերից, իսկ մնացածը՝ Էսսեից։
 
Հնարավոր պատասխաններով հարցերը լինում են մի քանի տեսակի՝ սխալի հայտնաբերում, նախադասության լրացում և տեքստի բարելավվման հարցեր։ Առաջին երկուսը ստուգում են հանձնողի քերականական իմացությունները։ Սխալի հայտնաբերման ենթամասում հարկավոր է նշել նախադասության սխալ հատվածը, իսկ եթե նախադասությունը չունի սխալ՝ ընրտել Սխալ չունի (No Error) պատասխանը։ Նախադասության լրացման ենթամասում հարկավոր է ընտրել այն բառը (բառերը), որը տեղադրելով նախադասության մեջ նախադասությունը կստանա իմաստ։ Տեքստի բարելավվման ենթամասը ստուգում է հանձնողի, տեքստը տրամաբանական վիճակի բերելու ունակությունները։ Կարող է ներկայացվել վատ գրված տեքստ և առաջադրվել հարցեր, թե ինչ փոփոխությունների միջոցով է հնարավոր տեքստը բերել տրամաբանական տեսքի։
SAT Reasoning Test-ում գրեթե բոլոր հարցերը ընտրովի պատասխաններվ հարցեր են։ Տարբերվում են միայն էսսեն և [[մաթեմատիկա]]յի այն հարցերը, որտեղ հանձնողը պետք է գրի խնդիրների պատասխանները։ Բոլոր ընտրովի պատասխաններով հարցերը ունեն 5 հնարավոր պատասխան և ճիշտ է միայն մեկը։ Բոլոր ենթամասերում հարցերը՝ ըստ հերթականության բարդանում են։ Բացառություն են կազմում միայն տեքստերը, որոնց հետևող հարցերի հերթականությունը կառուցված է ոչ թե ըստ բարդության, այլ ըստ տեքստում տրված ինֆորմացիայի հաջորդականությամբ։
 
==Թեստի գնահատումը==
 
Բոլոր հարցերը գնահատվում են հավասարաչափ։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր, սխալ պատասխանի համար՝ հանվում է 0.25, իսկ չգրված պատասխանի համար չի հանվում ոչ մի միավոր։ Այնուհետև հավաքված միավորները փոխվում են 800 միավորանոց համակարգի։
 
{| class="wikitable"
* [http://www.collegeboard.org/ College Board - կազմակերպություն, որը ղեկավարում է SAT քննությունը]
* [http://www.testverbal.ru/#!--page-1/c1lno Ցանկ, որտեղ ներառված է քննությանը պատրաստվելու 1500 բառ]
 
 
[[Կատեգորիա:Կրթությունը ԱՄՆ-ում]]

Նավարկման ցանկ