«Վարազդատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ru:Вараздат
չ կաղապարի վերահղում using AWB
Տող 5. Տող 5.


{{կաղապար:աղբյուր|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
{{կաղապար:աղբյուր|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}



[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]

16:41, 16 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ


Վարազդատ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 374-378–ին։ Հաջորդել է հորեղբորը՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բատ Սահառունին։ Պատանեկության տարներին ապրել և կրթվել է Հռոմում։ Հահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպրապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բատ Սահառունուն։ 377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գեևիշխանությունը։Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բատ Սահաունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներումհայտնի է նաև որպես բազմզկողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։