«Թիամին»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
{{տես նաև | Թիամին (դեղամիջոց)}}
 
'''Թիամին''' ('''վիտամին B<sub>1</sub>'''), ջրում լուծվող [[վիտամին]], [[ծծումբ]] պարանակող հետերոցիկլիկ ազոտային միացություն։ C<sub>12</sub>H<sub>17</sub>[[Азот|N]]<sub>4</sub> բանաձևին համապատասխանող միացություն [[թթվածին|O]][[ծծումբ|S]]: Անգույն, յուրահատուկ թույլ հոտով ասեղնաձև բյուրեղներ են, ջրում լավ է լուծվում, [[սպիրտ]]ում՝ ոչ։ Տաքացնելիս քայքայվում է։ Մոլեկուլային կշիռը 337,2։ Հալման ջերմաստիճանը 233°С-ից 250°С։
 
Չի լուծվում եթերի, [[բենզոլ]]ի, քլորոֆորմի մեջ։ Թթու միջավայրում կայուն է, հիմնային միջավայրում քայքայվում է։ [[Մարդ]]ու և [[կենդանի]]ների օրգանիզմում անևրին [[ֆոսֆոր]]անում է՝ դառնալով անևրին պիրոֆոսֆատ, որը կազմում է կարբօքսիլազ ֆերմենտի ակտիվ խումբը և կարևոր է կետոթթուների փոխանակության մեջ։
 
Անևրինով հարուստ են խմորասնկերը, հացահատիկները, լյարդը և այլն։ Անևրինի բացակայությունից կամ պակասից խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը, առաջանում է բերի-բերի (պոլինևրիտ) հիվանդությունը։ Անևրին ստացվում է նաև սինթետիկ ճանապարհով։ [[Մարդ]]ը օրական, միջին հաշվով, 1-2 մգ, իսկ ծանր ֆիզիկական աշխատանքի և հղիության ժամանակ 2—3 մգ անևրինի պահանջ է զգում։
 
Հայտնի որպես վիտամին B, ածխաջրերի և ճարպերի մետաբոլիզմի պրոցեսում թիամինը կարևոր դեր է խաղում։ Այն անհրաժեշտ է աճի և զարգացման պրոցեսներիի նորմալ ընթացքի համար և օգնում է սրտի, նյարդային և մարսողական համակաարգի կայուն աշխատանքը պահպանելու համար։ Թիամինը օրգանիզմում չի կուտակվում և թունավոր չէ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:B խմբի վիտամիններ]]

Նավարկման ցանկ