«Եռում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (15) oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.
Եռման ժամանակ հեղուկի և նրա վրայի գոլորշու ջերմաստիճանը չի փոխվում։ Այն անփոփոխ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ հեղուկը չի եռացել։
Եռման ժամանակ հեղուկի և նրա վրայի գոլորշու ջերմաստիճանը չի փոխվում։ Այն անփոփոխ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ հեղուկը չի եռացել։

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է ''եռման ջերմաստիճան'': ''Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևույթի վրա ազդող ճնշումից։'' Այդ ճնշումը մեծացնելու դեպքում հեղուկի մեջ պղպջակների աճն ու վերելքը սկսվում են ավելի բարձր ջերմաստիճանում, իսկ ճնշումը փոքրացնելու դեպքում` ավելի ցածր։ Տարբեր նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը լայնորեն օգտագործվում է [[տեխնիկա]]յում, մասնավորապես` ''[[նավթ]]ի [[Թորում|թորմ]]ան'' ընթացքում։

[[Կատեգորիա:Փուլային անցումներ]]
[[Կատեգորիա:Փուլային անցումներ]]

18:34, 11 Ապրիլի 2016-ի տարբերակ

Եռում, հեղուկի արագ գոլորշիացման պրոցես։ Եռումը հնարավոր է միայն միանգամայն որոշակի ջերմաստիճանի` եռման ջերմաստիճանի դեպքում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց` մեծանում է ջրի գոլորշիացման ինտենսիվությունը այդ պզպջակների ներսում։ Ուստի ավելանում է ջրային գոլորշու քանակությունը, իսկ դրա հետ մեկտեղ մեծանում է պղպջակների ներսի ճնշումը։ Երբ ջրի ստորին շերտերի ջերմաստիճանը մոտենում է 100 0C-ի, պղպջակների ներսում ճնշումը հավասարվում է դրանց շուրջը եղած ճնշմանը, որից հետո պղպջակները սկսում են ընդարձակվել։ Պղպջակների ծավալի մեծացման հետ աճում է նաև նրանց վրա ազդող դուրս հրող ուժը։ Այդ ուժի ազդեցությամբ առավել խոշոր պղպջակները պոկվում են անոթի պատերից և բարձրանում վեր։ Եթե ջրի վերին շերտերը դեռ չեն հասցրել տաքանալ մինչև 100 0C-ը, ապա այդպիսի ջրում պղպջակների ներսի ջրային գոլորշու մի մասը խտանում և կրկին ջուր է դառնում. այդ դեպքում փոքրանում են պղպջակների չափերը, և ծանրության ուժը ստիպում է դրանց նորից իջնել ներքև։ Այստեղ դրանք դարձյալ ընդարձակվում են և կրկին լողում վերև։ Ջրի ներսում պղպջակների փոփոխական մեծացումն ու փոքրացումն ուղեկցվում են նրանում բնորոշ ձայնային ալիքների առաջացմամբ. եռացող ջուրն «աղմկում է»:

Եռում

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում են և վեր են բարձրանում գոլորշու պղպջակները։ Դա սկսվում է այն բանից հետո, երբ պղպջակների ներսում ճնշումը հավասարվում է շրջապատվում է շրջապատող հեղուկի ճնշմանը։

Եռման ժամանակ հեղուկի և նրա վրայի գոլորշու ջերմաստիճանը չի փոխվում։ Այն անփոփոխ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ հեղուկը չի եռացել։

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևույթի վրա ազդող ճնշումից։ Այդ ճնշումը մեծացնելու դեպքում հեղուկի մեջ պղպջակների աճն ու վերելքը սկսվում են ավելի բարձր ջերմաստիճանում, իսկ ճնշումը փոքրացնելու դեպքում` ավելի ցածր։ Տարբեր նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը լայնորեն օգտագործվում է տեխնիկայում, մասնավորապես` նավթի թորման ընթացքում։