«Եզդիականություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
== Ուսումնասիտություն ==
Եզդիական դավանանքում կան դեռևս շատ բաներ, որոնք պարզված չեն։ Այս հետաքրքիր կրոնի մասին կան բազմաթիվ հակասական տեղեկություններ։
Օրինակ եզդիական որևէ աստվածության մասին եզդիկան տարբեր լեգենդներում կան տարբեր տեղեկություններ, որոնք միանգամայն հակասում են միմանց, իսկ սրանք էլ կարող են իրենց հերթին հակասել եզդիական հոգևորականների վկայություններին։ Սա պայմանավորված է եզդիականության բավական ուշ ծագման, մյուս համաշխարհային կրոնների նման հոգևոր ուժեղ կենտրոն չունենալու հանգամանքով։ Եզդիականությունը ավելի շուտ կարելի բնորոշել որպես առանձին հավատալիքների կոմպլեքս, քան իսլամի և քրիստոնեության նման դոգմատիկ կրոն։
 
Եզդիականությունը շուրջ 200 տարվա ուսումնասիրության պատմություն ունի, սակայն այդպես էլ չի պարզվել այս կրոնական ուղղության և ծագման խնդիրը։ Եզդիականության մասին աշխատություններում մենք շատ հաճախ հանդիպում ենք այս կրոնի սինկրետիկ լինելու մասին վկայությունների։ Գիտնականների մի մասը սխալ կերպով համարում են, որ եզդիականությունը հանդիսանում է զրադաշտականության, քրիստոնեության, իսլամի և նույնիսկ բուդդայականության ու մովսիսականության խառնուրդ։ Այս կրոնների ազդեցությունը և դրա հետևանքով առաջացած տարրերը իհարկե կան եզդիականությունում, սակայն դա չի կարելի գերագնահատել։

Նավարկման ցանկ