«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 6. Տող 6.
Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] ու [[Անդրեաս առաքյալ|Անդրեաս]] առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10): Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով` չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18:15, 20:3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19:27, 20:2, 21:7):
Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] ու [[Անդրեաս առաքյալ|Անդրեաս]] առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10): Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով` չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18:15, 20:3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19:27, 20:2, 21:7):
Որպես առաջին աշակերտներից մեկը` Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2:2): Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10:3, Մարկ. 3:17, Ղուկ. 6:14):
Որպես առաջին աշակերտներից մեկը` Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2:2): Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10:3, Մարկ. 3:17, Ղուկ. 6:14):
Ուսումնասիրելով Ավետարանական էջերը գտնում ենք Հովհաննես առքայալն վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.
Ուսումնասիրելով Ավետարանական էջերը` գտնում ենք Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.


* Հովհաննեսը եղբոր` Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին` կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17:1, Մարկ. 5:37, 9:1, 14:33, Ղուկ. 8:51, 9:28): Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22:8):
* Չհամարակալած ցանկի տարր
* Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար. «Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»»
Հիսուս Հովհաննեսին և Հակոբոսին անվանում է '''Որոտման որդիներ''', որ նշանակում է օժտված լինել որոտի հատկանիշներով: Այս անվանումը նրանք ստացել են թերևս իրենց նախանձախնդրության պատճառով, ինչի համար Քրիստոս քանիցս նախատում է նրանց: [[Պատկեր:HSAraqyalner.jpg|thumb|right|Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը]] Չնայած այդ հանգամանքին, Հակոբոսն ու Հովհաննեսը Պետրոսի հետ միասին եղել են [[Առաքյալներ|առաքյալների]] կորիզը: Հենց այս երեք առաքյալներն են ուղեկցում [[Քրիստոս]]ին երեք կարևոր իրադարձությունների ժամանակ.
Հիսուս Հովհաննեսին և Հակոբոսին անվանում է '''Որոտման որդիներ''', որ նշանակում է օժտված լինել որոտի հատկանիշներով: Այս անվանումը նրանք ստացել են թերևս իրենց նախանձախնդրության պատճառով, ինչի համար Քրիստոս քանիցս նախատում է նրանց: [[Պատկեր:HSAraqyalner.jpg|thumb|right|Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը]]
* Հայրոսի տուն գնալիս,
* Պայծառակերպության ժամանակ
* Գեթսեմանիի պարտեզում աղոթելիս:
Հովհաննեսի ավետարանում առաքյալներից մեկն անվանվում է Հիսուսի '''սիրելի աշակերտ''' (Հովհ. 13:23, 19:27, 20:2, 21:21): Նույն այդ աշակերտի մասին ինքը` Հովհաննես ավետարանիչը գրում է. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է» (Հովհ. 21:25)։ Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին, և հենց նրան է Քրիստոս պատվիրում խնամել իր մորը` Մարիամին:
Հովհաննեսի ավետարանում առաքյալներից մեկն անվանվում է Հիսուսի '''սիրելի աշակերտ''' (Հովհ. 13:23, 19:27, 20:2, 21:21): Նույն այդ աշակերտի մասին ինքը` Հովհաննես ավետարանիչը գրում է. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է» (Հովհ. 21:25)։ Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին, և հենց նրան է Քրիստոս պատվիրում խնամել իր մորը` Մարիամին:
Հովհաննեսի մասին հանդիպում ենք նաև ավետարանական հետևյալ տեղիներում.
Հովհաննեսի մասին հանդիպում ենք նաև ավետարանական հետևյալ տեղիներում.

09:02, 14 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ

«Հովհաննես առաքյալ», Էլ Գրեկո

Հովհաննես առաքյալ (եբրայերեն՝ יוחנן‎ «Յոհանան» - «Տերը ողորմած է», լատ. Iohannes Zebedaei) — Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան - ըստ Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Հակոբոս առաքյալի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը: Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող ըստ Հովհաննեսի ավետարանի, Հայտնության և Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի հեղինակությունը:

Հովհաննեսը Նոր Կտակարանում

Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10): Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով` չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18:15, 20:3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19:27, 20:2, 21:7): Որպես առաջին աշակերտներից մեկը` Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2:2): Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10:3, Մարկ. 3:17, Ղուկ. 6:14): Ուսումնասիրելով Ավետարանական էջերը` գտնում ենք Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.

  • Հովհաննեսը եղբոր` Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին` կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17:1, Մարկ. 5:37, 9:1, 14:33, Ղուկ. 8:51, 9:28): Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22:8):
  • Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար. «Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»»

Հիսուս Հովհաննեսին և Հակոբոսին անվանում է Որոտման որդիներ, որ նշանակում է օժտված լինել որոտի հատկանիշներով: Այս անվանումը նրանք ստացել են թերևս իրենց նախանձախնդրության պատճառով, ինչի համար Քրիստոս քանիցս նախատում է նրանց:

Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը

Հովհաննեսի ավետարանում առաքյալներից մեկն անվանվում է Հիսուսի սիրելի աշակերտ (Հովհ. 13:23, 19:27, 20:2, 21:21): Նույն այդ աշակերտի մասին ինքը` Հովհաննես ավետարանիչը գրում է. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է» (Հովհ. 21:25)։ Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին, և հենց նրան է Քրիստոս պատվիրում խնամել իր մորը` Մարիամին: Հովհաննեսի մասին հանդիպում ենք նաև ավետարանական հետևյալ տեղիներում. Մատթ. Դ 21, Ժ 3, ԺԷ 1, Մարկ. Ա 19, Ա 29, Գ 17, Ե 37, Թ 1, Թ 37, Ժ 35, Ժ 41, ԺԳ 3, ԺԴ 33, Ղուկ. Ե 10, Զ 14, Ը 51, Թ 28, Թ 49, Թ 54, ԻԲ 8:

Ըստ Գործք առաքելոցի` Պետրոսի գործունեության և վաղ Եկեղեցու դավանանքը հաստատելու ժամանակ Հովհաննեսը նրա հետ է եղել: Հովհաննեսը Եկեղեցու երեք սյուներից մեկն է եղել, ում Պողոսը հանդիպել է Երուսաղեմում (Գաղ. Բ 9):

Հովհաննեսը Սրբազան ավանդության մեջ

Համաձայն եկեղեցական ավանդության` Երուսաղեմի առաջին ժողովից հետո առաքյալները ցրվում են զանազան երկրներ: Հովհաննեսը գնում է Եփեսոս, որտեղ ընդարձակում է Պողոս առաքյալի հիմնած համայնքը, երկար ժամանակ մնում է Եփեսոսում, ապա աքսորվում է Պատմոս կղզի: Մահացել է շուրջ 100թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում: Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն` մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում: Մի պատմության համաձայն` ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»:

Հովհաննեսը հեղինակ նորկտակարանյան գրքերի

Պատկեր:Hovhannes.jpg
Հովհաննես առաքյալ, հայկական մանրանկար

Ավանդաբար Նոր Կտակարանում եղած գրքերից Հովհաննու ավետարանը, Հովհաննու ընդհանրական երեք նամակները և Հայտնության գրքի հեղինակ համարվել է Հովհաննես առաքյալը: Հովհաննու ավետարանի ներքին վկայությունները հաստատում են Հովհաննեսի հեղինակ լինելը (Հովհ. 21:25): Հօգուտ այս մոտեցման որոշ արտաքին ապացուցներ ևս կան. վաղ եկեղեցու հայրերից Իրենեոս Լուգդոնացին (+202) և Կղեմես Հռոմեացին (+101) փաստում են, որ ավետարանը գրել է Զեբեդեոսի որդի Հովհաննեսը: Հերապոլսի եպիսկոպոս Պապիասը (60-130) սակայն նշում է, որ հայտնի են եղել երկու Հովհաննեսներ` առաքյալը, որ այլևս ողջ չէր, և Երեց Հովհաննեսը, որ տակավին ողջ էր: Այս վկայությունից ելնելով որոշ գիտնականներ ավետարանի հնարավոր հեղինակ համարում են Հովհաննես Երեցին: Այնուամենակնիվ եկեղեցական ավանդությունը պնդում է, որ գիրքը գրվել է Եփեսոսում: Մեկ այլ, երրորդ և ավելի հավանական տեսակետի համաձայն` Ավետարանի շարադրման համար տեղեկությունները տվել է Հովհաննես առաքյալը, իսկ գրի է առել Հովհաննես Երեցը: Այսօր մեկ բան հստակ է, որ այս ավետարանը Հովհաննես առաքյալի հիմնած աստվածաբանական դպրոցի ծնունդ է: Այսպես է պարագան նաև Հովհաննու առաջին նամակի, որ ոճական և բովանդակային խիստ նմանություն ունի Ավետարանի հետ համեմատած: Հովհաննու Բ և Գ նամակների հավանական հեղինակ է համարվում Հովհաննես Երեցը:

Հովհաննու Հայտնություն

Հովհաննեսը ավանդաբար համարվել է նաև Հայտնության գրքի հեղինակ, բայց եթե Դ Ավետարանը և երեք թղթերը կարող էին ներագրվել Զեբեդեոսի որդի Հովհաննեսի կողմից գրված, ապա Հայտնության հեղինակի հարցն ավելի խրթին է: Եթե հաշվի առնենք այն, որ Հովհաննեսն ապրել է մինչև հռոմեական Դոմետիանոս կայսեր (81-96) ժամանակները, ապա հավանական է, որ նա է Պատմոսի տեսանողը, որի տեսիլքները գրի են առնվել Հայտնության գրքում:

Հովհաննես առաքյալի կերպարն արվեստում

Պատկեր:Verjin entrik.jpg
Խորհրդավոր ընթրիք, հայկական մանրանկար, Քրիստոսի դիմաց նստած առանց մորուքի աշակերտը Հովհաննեսն է

Հովհաննես առաքյալը նկարչության, մանրանկարչության և քանդակագործության մեջ ներկայացվել է արծվի կերպարանքով: Արծիվը խորհրդանշում է առաքյալի ունեցած հզոր ու բարձր թռչող միտքը, որով նա շարադրել է իր Ավետարանը: Պատկերագրության մեջ Հովհաննեսը ներկայացվում է առանց մորուքի` ցույց տալու համար նրա երիտասարդ տարիքը: Ավելի հաճախ «սիրելի աշակերտը» պատկերվում է Քրիստոսին ավելի մոտ կանգնած, առջևում կամ կողքին նստած:

Հիշատակության օրը

Հովհաննես առաքյալը համարվում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբերից մեկը: Նրա անունով կան բազմաթիվ եկեղեցիներ: Ավետարանչի տոնը նշվում է բոլոր ավանդական եկեղեցիների կողմից. Հայ Առաքելական Եկեղեցին Հովհաննես Ավետարանչի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ, Հունական եկեղեցին` սեպտեմբերի 26-ին և մայիսի 8-ին, իսկ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին` դեկտեմբերի 27-ին և մայիսի 6-ին:

Այցելեք նաև

Աղբյուրներ

  1. Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
  4. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:

Արտաքին հղումներ