«Զևս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մաքրվեց, փոխարինվեց: </div> </div> → </div> oգտվելով ԱՎԲ
Տող 1023. Տող 1023.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
<div style="height: 150px; overflow: auto; padding: 3px; border:1px solid #AAAAAA;" >
<div style="height: 150px; overflow: auto; padding: 3px; border:1px solid #AAAAAA;" >
<div style="-moz-column-count:2; column-count:2; -webkit-column-count:2;">
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
</div>


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==

00:52, 10 Ապրիլի 2016-ի տարբերակ

Զևս
Տեսակորոտի աստված, հունական դիացաբանության աստված, գերագույն աստված և օլիմպիական աստված
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն և հին հունական դիցաբանություն
Սեռարական
Այլ մշակույթներումՅուպիտեր, Արամազդ, Ահուրամազդա
Երևի համընկնում էՅուպիտեր, Պերուն, Idaeus?, Ամոն[1], Baal?, Թոր և Ահուրա Մազդա[2]
ՆստավայրOlympus?
Աշակերտ էOlympus?
ՀայրԿրոնոս
ՄայրՀռեա[1][3]
ԵղբայրՊոսեյդոն և Աիդ
ՔույրՀեստիա, Դեմետրա, Հերա
Քույր/ԵղբայրՀերա[1][4], Հադես[1], Պոսեյդոն[1][5], Դեմետրա[1], Խիրոն և Հեստիա[1]
ԱմուսինՄետիս, Թեմիս և Հերա
ԿողակիցAegina?, Լետո, Լեդա, Aega?, Ալկմենե, Anaxithea?, Antiope?, Asterope?, Cabye?, Կալիստո, Carme?, Cassiopeia?, Chaldene?, Clymene?, Դանայա, Դեմետրա, Dia?, Դիոնե, Elara?, Էլեկտրա, Եվրոպա, Eurymedusa?, Եվրինոմե, Գեա, Himalia?, Hora?, Իո, Iodame?, Իզոնեա, Laodamia?, Maera?, Մայա, Մնեմոսինե, Niobe?, Nysa?, Othreis?, Pandora?, Պերսեփոնե, Pluto?, Plouto?, Protogeneia?, Սելենե, Սեմելե, Taygete?, Թալիա, Thrace?, Thyia?, Աֆրոդիտե, Calyce?, Lamia?, Պոդարգա, Պյուրրա, Կալլիոպե, Դորիս, Էքիդնա, Էոս, Eurydome?, Էտնա, Helice?, unnamed daughter of Borysthenes?, Contumelia?, Կորիֆ, Crete?, Cyrno?, Eurynome?, Նեմեսիս, Լամիա և Phthia?
ԶավակներԱրես, Աֆրոդիտե, Ապոլլոն, Հեփեստոս[6], Արտեմիս[7], Հերմես[8], Պերսեփոնե[9], Դիոնիսոս, Հեղինե Չքնաղ[10], Հորաներ, Arcesius?, Թալիա, Պոլիհիմնիա, Էրատո, Տերփսիքորա, Եվտերպե, Ուրանիա, Մելպոմենե, Կալլիոպե, Կլիո, Մինոս[11], Հեսպերիդներ, Aoide?, Էակոս[12], Melete?, Argus?, Mneme?, Thelxinoë?, Dardanus?[13][14], Իլիփիա, Հեբե[15], Ադրաստեա, Պոլիդևքոս, Ատե, Locrus?, Հերակլես[16], Պերսևս[17], Լակեդեմոն (դիցաբանություն), Garamantis?, Aegipan?, Myrmidon?, Մանես, Acragas?, Տանտալոս[18][19], Amphion?[20][21][22], Angelos?, Zethos?[21][22], Էյրենե, Դիկե, Euphrosyne?, Եվնոմիա, Թալիա, Ագլայիա, Էնիո, Պասիթեա, Acheilus?, Pirithous?, Opus?, Arcas?[23][24], Britomartis?, Atymnius?, Solymus?, Մնեմոսինե, Tityos?, Իասիոն[25][26], Corinthos?, Emathion?, Սարպեդոն[27], Ռադամանտուս[28], Cytus?, Colaxes?, Cres?, Epaphus?, Ceroessa?, Orchomenus?, Libyan Sibyl?, Sarpedon?[27][29], Arche?, Pelasgus?, Meliteus?, Latinus?, Graecus?, Zagreus?, Aethlius?, Էրսա (աստվածուհի), Pandia?, Պալիկի, Աստրաիա, Կարպո, Թալլո, Arctus?, Ատրոպե, Կլոթո, Լախեսիս, Magnes son of Aeolus?, Makedon?, Taenarus?, Crinacus?, Տիխե, Endymion?, Հարմոնիա, Ալագոնիա, Melinoe?, Achaeus?, Balius?, Xanthus?, Հելլեն, Carius?, Aletheia?, Caerus?, Litae?, Myrtilus?, Սկամանդր (դիցաբանություն), Հեկատա, Ասոպուս, Auxo?, Megaros?, Պան, Nemea?, Քարիտներ, Themides?, Iardanus?, Dysis?, Geraestus?, Olenus?, Ogygias?, Այգլե, Aetae?, Arcesilaus?, Bithynus?, Bura?, Calligeneia?, Car?, Կարնուս, Targitaus?, Chrysus?, Կորիբանտներ, Corythus?, Cronius?, Cyrnus?, Damocrateia?, Դոդոն, Dodone?, Eetion?, Ellops?, Էրիս, Ethalion?, Eubuleus?, Gargarvs?, Կաստոր և Պոլիդևքես, Հերակլես, Աթենաս, Acme?, Spartaeus?, Վասիլեա, Opus II?, Hydarnis? և Thebe?[30]
ԱսպարեզԿայծակ և որոտ
Հատկանիշներկայծակի ու որոտի աստված, բարձրագույն աստված
 Zeus Վիքիպահեստում
Զևսի կիսանդրին

Զևս[31] (հին հունարեն՝ Ζεύς, Զէոս, միկենյան di-we "Դիյ"[32], նոր հունարեն՝ Δίας, Դիաս, անգլերեն արտասանությամբ /ˈzjuːs/ or /ˈzuːs/)՝ հին հունական առասպելաբանությունում[33] երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ "Աստվածների և մարդկանց Հայրը" (πατὴρ ἀνδρῶν τε θεῶν τε, Pater Andron te theōn te), ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։

Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը (Զևս Օլիմպիացի

Զևսի ծնունդը

Քրոնոսը վստահ էր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։

Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։

Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։

Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Հավերժահասներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինւոմ, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։

Շատ ավանդույթներում նա ամուսնացած է Հերայի հետ, թեև Դոդոնայի գուշակը նշում է Դիոնաին, որպես նրա կնոջը։ Ըստ Իլիադի, նա Աֆրոդիտեի հայրն է և Դիոնայի ամուսինը։ Նա հայտնի էր իր էրոտիկ համարձակ արարքներով։ Դրանք հանգեցրել են բազմաթիվ աստվածների ու հերոսական զավակների ծնունդների, այդ թվում են՝ Աթենքը, Ապոլլոն և Արտեմիսը, Հերմեսը, Պերսեփոնեն (Դեմետրայից), Դիոնիսոսը, Պերսևսը, Հերակլեսը, Հելենե ն Տրոյայից, Մինոսը, և Մուսաները (ՄնեմոսինեիցՀերայից նա ունեցել է Արեսին, Հեբեին և Հեփեստոսին։

Ինչպես Ուոլտեր Բյորկերտն էր նշում իր "Հունական Կրոնը" գրքում, "Նույնիսկ աստվածները, որոնք ոչ մի արյունակցական կապի մեջ չէին նրա հետ, կոչում էին իրեն Հայր, և բոլոր աստվածները վեր էին կենում նրա ներկայությամբ"։ Հույների համար նա եղել է աստվածների թագավոր, ով վերահսկում էր տիեզերքը։ Պավսանիացին նկատում է, որ "Սա Զևսն է, թագավորն երկնքի" ասացվածքն տարածված էր բոլոր մարդկանց մոտ։ Հեսիոդոսի Թեոգոնիայում, Զևսն էր հատկացնում տարբեր աստվածներին իրենց դերերը։ Իսկ Հոմերյան Օրհներգում նա հիշատակվում էր որպես աստվածների ցեղապետ։

Նրա խորհրդանշերն էին՝ կայծակ, արծիվ, ցուլ, վահան, երկկողմանի կացինը (լաբրում) և կաղնի։ Ի հավելումն իր հնդեվրոպական ժառանգմանը, դասական «ամպ-ստեղծողին, հավաքողին» ((հուն.)Νεφεληγερέτα, Nephelēgereta) , նաև ստանում է որոշակի սրբապատկերային հատկանիշներ հնագույն Մերձավոր Արևելքի մշակույթներից, ինչպիսիք օրինակ՝ գավազանը ձեռքին։ Զևսը հաճախ պատկերված էր լինում հունական արվեստագետների մեջ մեկ կամ երկու կեցվածքով. կանգնած, առաջ քայլելիս, կայծակը իր աջ ձեռքում, կամ վեհ նստած։

Զևսն հասկացվում էր, որպես «կրակ», «թեժ նյութ, սուբստանցիա», բնակվելով եթերի մեջ, երկնքի իշխանությամբ, կազմակերպում էր տիեզերական և հասարակական կյանքի կենտրոնացումը։ Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, և հենց նա է ներդրել մարդկանց մեջ ամոթն ու խիղճը։

Զևս - ահռելի պատժող ուժ է, երբեմն նրան ասոցացնում են ճակատագրի հետ, երբեմն էլ նա ինքն է հանդես գալիս որպես էակ, ով ենթակա է Մոյրաներին – ճակատագրին։ Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, ամպրոպի և կայծակի միջոցով։ Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից։ Նա քաղաքային կյանքի հովանավորն էր, նեղացածների, վիրավորվածների պաշտպանն էր, աղերսողների հովանավորն էր։ Նվիրել էր մարդկանց օրենքները, սահմանել էր և հաստատել է արքաների իշխանությունը և լիազորությունները, նաև պահպանում էր ընտանիքը և օջախը, հետևում էր, որ պահպանվեն ավանդույթները և սովորույթները։ Նրան հնազանդվում էին մյուս աստվածները։

Դիցաբանություն

Ծագում

Կրոնոսը վստահ չեր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրանոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Կրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վաճակված ճակատագիրը տեսնելով։
Հինգին Կրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։
Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ Զևսը։ Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից, և որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Կրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։
Իսկ Զևսը մեծանում էր Կրետում[34]: Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր[35] էին վերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի Կուբետները և ամեն ամգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպիսզի Կրոնոսը չլսի լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։

Մանկությունը

Բացի այս տարբերակից, գոյություն ունի ևս մի քանի վարկածներներ.

  1. Նրան մեծացրել է Գեան։
  2. Նրան մեծացրել է հավերժահարս Ադամանթեա։ Քանի որ Կրոնոսն իշխում էր Երկրի, երկնքում և ծովի վրա, նա թաքցրեց Զևսի բարուրը, կախելով այն պարանով ծառին, և նա դադարեց լինել երկրի, ծովում ու երկնքում, այդպիսով անտեսանելի դարձավ իր հոր համար։
  3. Նրան մեծացրել է հավերժահարս Կինոսուրե։ Զևս որպես երախտիկ, տեղադրված նրա աստղերի մեջ։
  4. Նրան մեծացրել է Մելիսան, ով կերակրեց նրան այծի կաթով ու մեղրով։
  5. Նա մեծացել է հովիվի ընտանիքում, համաձայն խոստումին, որ իրենց ոչխարները կպաշտպանվեն գայլերից։

Զևսը տապալում է Կրոնոսին։ Օլիմպոսի աստվածների պայքարը տիտանների դեմ

Աճեց ու առնացավ հզոր ու սքանչելի աստված Զևսը։ Նա ըմբոստացավ հոր դեմ և նրան ստիպեց նորից լույս աշխարհ բերել կլանված երեխաներին։ Կրոնոսը բերնից իրար հետևից դուրս թափեց իր գեղեցիկ և լուսավոր աստված-զավակներին։ Նրանք պայքարի մեջ մտան Կրոնոսի ու տիտաների դեմ՝ աղխարհի տիրապետությունը նվաճելու համար։
Համառ ու ահավոր էր այդ պայքարը։ Կրոնոսի զավակները հաստատվեցին բարձրաբերձ Օլիմպոսի վրա։ Նրանց կողմն անցան նաև տիտաններից մի քանիսը և ամենից առաջ՝ տիտան Օվկիանոսը և նրա դուստր Ստիքսը՝ իր զավակների ՝ Ձգտման , Հզորության ու Հաղթանակի հետ։ Օլիմպիացի աստվածների համար դա վտանգավոր պայքար էր։ Հզոր ու ահեղ էին նրանց ոսոխները՝ տիտանները։ Բայց կիկլոպները Զևսին օգնության հասան։ Նրանք Զևսի համար որոտ և կայծակ էին կոփում, իսկ Զևսը դրանք նետում էր տիտանների վրա։ Պայքարն արդեն տասը տարի էր, ինչ շարունակվում էր, բայց հաղթանակը չէր թեքվում ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը։ Վերջապես, Զևսը վճռեց երկրի ընդերքից ազատել հարյուրաձեռք հսկաներին, և նրանց օգնութան կանչեց։ Սոսկալի և լեռան պես վիթխարի՝ նրանք ելան երկրի ենդերքից ու նետվեցին կռվի մեջ։ Նրանք լեռներից ահագին ապառաժներ էին պոկում ու շպռտում տիտանների վրա։ Բյուրավոր ժայրեր էին թռչում տիտաններին ընդառաջ, երբ նրանք մոտենում էին Օլիմպոսին։ Տնքում էր Երկիրը, թոհուբոհը հագեցրել էր օդը, շուրջ բոլորն ամեն ինչ ցնցվում էր։ Նույնիսկ Տարտարոսն էր ցնցվում այդ պայքարիգ։ Զևսը իրար հետևից նետում էր բոցեղեն կայծակներ և խլացուցիչ դղրդացող որոտներ: Բոցը բռնեց ամբողջ երկիրը, ծովերը եռացին, ծուխն ու գարշահոտությունը թանձրությամբ պատեցին ամենայն ինչ։
Վերջապես հզոր տիտանները ցնցվեցին։ Նրանց ուժը կոտրվել էր, նրանք պարտվազ էին։ Օլիմպիացիները կապկպեցին նրանց և նետեցին դշխեմ Տարտարոսը՝ հավերժական խավարի մեջ։ Տարտարոսի պղնձակոփ անխորտակելի դարբասի մոտ պահապան կանգնեցին հարյուրաձեռք հսկաները. և հսկում են նրանք, որ հզոր տիտանները Տարտարոսից դուրս չպրծնեն։ Աշխարհի վրա տիտանների իշխանության վերջը եկավ։

Զևսի պայքարը Տիփոնի դեմ

Բայց դրանով պայքարը չավարտվեց։ Գեա-Երկիրը շատ զայրացավ օլիմպիացի Զևսի վրա, որ նա այդքան անողոք վարվեց պարտված տիտանների հետ, որոնք իր զավակներն էին։ Նա ամուսնացավ դժնադեմ Տարտարոսի հետ և աշխարհ բերեց հարյուրգլխանի ահռելի հրեշ Տիփոնին։ Վիթխարի, իր հրեշային հարյուր գլխով՝ ելավ Տիփոնը երկրի ընդերքից։ Վայրենի ոռնոցով նա սասանեց օդը։ Այդ ոռնոցի մեջ և՝ շների հաչոց էր լսվում, և՝ առյուծի մռնչյուն։ Քուլա-քուլա բոց էր բարձրանում Տիփոնի շուրջը, և հողը ճոճվում էր նրա ծանր քայլերի տակ։ Աստվածները սոսկումից ցնցվեցին: Բայց շանթարձակ Զևսը խիզախությամբ նետվեց նրա վրա, և բռընկեց կռիվը։ Նորից փայլատակեցին կայծակները Զևսի ձեռքում, ալիք տալով տարածվեցին որոտի ձայները։ Երկինքն ու երկնակամարը ցնցվեցին հիմնիվեր։ Վերստին երկիրը բռնվեց վառվռուն բոցերով, ինչպես տիտանների դեմ կռվելու ժամանակ։ Հենց միայն Տիփոնի մերձենալուց ծովերը եռ էին գալիս։ Շանթարձակ Զևսի բոցեղեն կայծակները հարյուրներով ցած էին թափվում. Թվում էր, թե նրանց կրակից օդն էլ է այրվում, և այրվում են մթամած ամպրոպային ամպերը։ Զևսը մոխրացրեց Տիփոնի բոլոր հարյուր գլուխները։ Փուլ եկավ Տիփոնը երկրի վրա, նրա մարմնից մի այնպիսի տոթ էր բխում, որ չորս բոլորն ամեն ինչ հալվում էր։ Զևսը վերցրեց Տիփոնի դին և նետեց խավար Տարտարոսը, որ ծնել էր նրան։ Բայց Տարտարոսումն էլ Տիփոնը դեռ ապառնում է աստվածներին և ամենայն կենդանի արարածի։ Փոթորիկներ ու հրաբուխներ է առաջ բերում։ Նա, կես-կին կես-օձ Էքիդնայի հետ միասին, ծնել է ահռելի երկգլխանի շուն Օրփոին, դժոխքաին շուն Կերբերին, Լերնեյան հիդրային և Քիմերային։ Տիփոնը հաճախ ցնցում է երկիրը։
Հաղթեցին Օլիմպիացի աստվածներն իրենց ոսոխներին։ Այլևս ոչ ոք չէր կարող ընդդիմանալ նրանց իշխանությանը։ Այժմ արդեն նրանք կարող էին հանգիստ տիրել աշխարհին։ Նրանցից հզորագույնը՝ շանթարձակ Զևսը, իրեն վերցրեց երկինքը, Պոսեյդոնը՝ ծովը, իսկ Հադեսը՝ մեռյալ հոգիների ստորերկրյա թագավորությունը։ Իսկ երկիրը մնաց իբրև ընթհանուրի տիրապետություն։ Թեև Կրոնոսի որդիները բաժանվեցին իրար մեջ աշխարհի իշխանությունը, բայց և այնպես նրանց բոլորի վրա իշխում է երկնքի տիրակալ Զևսը. Նա՛ է իշխում մարդկանց ու աստվածների վրա, ամենայն ինչ աշխարհում նրա՛ն է ենթակա։

Տապալման փորձերը

Առաջինները, ով փորձել էին տապալել Զևսին, դա՝ Պոսեյդոն, Ապոլլոն և Հերան էին։ Այդ ըմբոստնված եռյակը շղթայել էր և արդեն ցանկանում էր գցել Զևսին Տարտարոս, բայց նրա սիրելի ներեուհի Թետիսը, օգնության էր կանչել Ուրանոսի որդի՝ Բրիարեսին, ով ազատել էր Զևսին շղթաներից և փրկել էր նրան դաժան ճակատագրից։ Չստացված ապստամբությունից հետո, Զևսը, որպես պատիժ Պոսեյդոնին և Ապոլլոնին կարկադրում է կառուցել Տրոյայի պատերը, իսկ կնոջը՝ Հերային, նա կախում է այն նույն ոսկե շղթաներով, ինչով, որ նրան էին շղթայել, երկնքի և երկրի միջև, ի ցույց բոլորին։
Երկրորդ անգամ տապալման փորձ եղավ մի մարգարեության պատճառով, որ ոչ ոք չգիտեր, բացի Գեայից և Պրոմեթևսից։ Զևսը հնագույն ու պատկառելի Գեային չհամարձակվեց անհանգստացնել, բայց Պրոմեթևսին դիմեց և պահանջեց գաղտնիքը բաց անել։ Չխոսեց Պրոմեթևս տիտանը, քանզի դաժան ու ագահ էր Զևսի իշխանությունը մարդկանց հանդեպ։ Եվ իսկույն հրամայեց Զևսը նրան շղթայակապել անխորտակելի շղթաներով և գամել ժայռի կատարին։

Զևսի կամքով ժայռին գամված Պրոմեթևսի առասպելը շարադրված ըստ Էսքիլեսի "Պրոմեթևսը շղթայված" ողբերգության։ Մի հատված.

Բայց տիտանը հավերժ չպիտի տառապի։ Նա գիտի, որ չար ճակատագիրը վրա կհասնի հզորազոր շանթարձակին։ Եվ չի խուսափի նա իր ճակատագրից։ Գիտի Պրոմեթևսը, որ Զևսի իշխանությունը հավերժ չէ. կտապալվի նա բարձրագահ արքայական Օլիմպոսից։ Պատգամախոս տիտանը գիտի նաև այն մեծ գաղտնիքը, թե Զևսն ինչպես կարող է խուսափել այդ չար ճակատագրիգ, բայց գաղտնիքը չի հայտնում Զևսին։ Ոչ մի ուժ, ոչ մի սպառնալիք, ոչ մի տառապանք չի կարող այդ գաղտնիքը կորզել հպարտ Պրոմեթևսի շուրթերից։

Վերջապես, այն հերոսը, որին վիճակված է ազատագրել Պրոմեթևսին, իր թափառումների ընթացքում հասնում է այստեղ՝ երկրի ծայրը։ Այդ հերոսը Հերակլեսն է՝ ուժեղագույնը մարդկանցից, մեծազոր՝ որպես աստված։ Նա սոսկումով է նայում Պրոմեթևսի տառապանքներին, և կարեկցանքը համակում է նրան։

Վրա հասավ ազատագրման պահը։ Բարձրագահ Օլիմպոսից այդտեղ սուրաց արագոտն Հերմեսը։ Փաղաքշուշ խոսքով դիմեց մեծազոր Պրոմեթևսին, և անհապաղ ազատություն խոստացավ, եթե բաց անի այն գաղտնիքը, թե Զևսն ինչպես պիտի խուսափի չար ճակատագրից։ Համաձայնեց, վերջապես, մեծազոր Պրոմեթևսը գաղտնիքը բագ անել և այդպես խոսեց. -Թող շանթարձակը կնության չառնի ծովային աստվածուհի Թետիսին, քանի որ ճակատագիրի աստվածուհիները՝իմաստուն մոյրաները, այդպիսի վիճակ են հանել Թետիսի համար, ով էլ լինի նրա ամուսինը, միևնույն է, Թետիսը նրանից մի զավակ կունենա, որ հորից էլ զորեղ կլինի։ Թող աստվածները Թետիսին կնության տան հերոս Պելևսին։

Սյուժեների մեջ

Նկար Առասպել Այլաբանություն


Յուպիտերի դաստիարակումը

Թաքնված մարդասպան հորից, մանուկ Զևսին կերակրում է այծ Ամալթեա։ Երեխան մեծանում է Իդա լեռան լանջերին (Կրետե), նիմփաները կերակրում են նրան վայրի մեղրով ու այծի կաթով։ Նա պատկերված է հովվերգության մթնոլորտում, պառկած է օրորոցի մեջ և շրջապատված է նիմփա- դաստիարակչուհիներով։ Այլ տարբերակ — երեխան նիմփաների ձեռքում է, որոնք բերում են նրա բերանին կաթի կուժ, մինչդեռ մյուսները հավաքում էին վայրի մեղր, իսկ հովիվը կթում է այծին։ Այծը նաև կարող է սնուցել Յուպիտերին։


Յուպիտեր և Յունոնա

Յուպիտերը նստած է անկողնու վրա, Յունոնան գրկախառնված է նրան։ Երկուսն էլ կարող են լինել կիսամերկ։ Մերձակայքում պատկերված է լինում արծիվ ու սիրամարգ, երկու աստվածների խորհրդանիշ։ Յունոնան կարող է գոտևորված լինի Վեներայի գոտիով։ Սիրո իշխանության այլաբանություն է։


Զոհաբերություն Յուպիտերի համար

Պատկերված է նստաց Յուպիտերի արձանը, ով բռնում է գավազանը, իսկ կողքին նստած է նրա արծիվը։ Արջևի պլանում պատկերված է վառվող կրակով խորանը։ Կռապաշտները (հնարավոր է Իդա լեռան աղջիկներ) աղոթում են քուրմի ղեկավարության ներքո, կամ էլ զոհաբերություն են կատարում։
Աստվածների և հսկաների պայքար


Ֆիլեմոն և Բավկիդե

Զևսը չճանաչված լինելով հայտնվում է տարեց զույգերի տանը։ Ողորմած աստուած, թույլերի և աղքատների պաշտպան։


Յուպիտեր և Թետիս

Նախկին սիրուհին աղերսում է երկնակյացին խնայել նրա տղային՝ Աքիլլեսին։ Նա գրկում է, նստած իր գահին, տիրոջ ծնկները։ Սյուժեն բնութագրված է Հոմերոսի մոտ։

Յուպիտեր և Հանիմեդ
Որպեսզի առևանգի գեղեցիկ երիտասարդին, Զևս վերափոխվում է մի հսկա արծվի։


Եվրոպայի առևանգում

Որպեսզի առևանգի գեղեցիկ իշխանուհուն, վերափոխվում է մի ցուլի։ Աղջիկը հիանում է իր գեղեցկությամբ և նստում նրա վրա, իսկ նա նետվում է ծովը և տանում է նրան իր հայրենի կղզից։


Լեդա և կարապ

Որպեսզի տիրանա անհասանելի գեղեցկուհուն, Զևս վերափոխվում է մի գեղեցիկ կարապի, ում նա թողեց մոտ գալ և խաղալ իր հետ։ Նա լույս աշխարհ բերեց Պոլիդևկին և Հեղինեին։


Դանաե և ոսկե անձրև

Որպեսզի տիրանա գեղեցկուհուն, ով կողպված է մեղքի պատճառով ստորգետնյա «բունկերի» մեջ, Զևս վերափոխվում է և դառնում է ոսկե անձրև և այդպիսով հոսում է առաստաղի միջոցով և հայտնվում է նրա անկողնում։ Նկարների մեջ հաճախ կա նաև պատկերված պառավ- աղախին։ Այս դեպքում, ոսկե անձրևը ունի երկու բացատրություն. ուղղիղ, համաձայն առասպելին՝ աղջկա համար, և փողի /գումարի ալիգորիա, որը փափկեցնում է ցանկացած տիկնոջը՝ պառավի համար։


Սատիր և Անտիոպե

Որպեսզի տիրանա կռվասեր մենադուհուն, Զևս վերափոխվում է նրանց ավանդական ուղեկից— սատիրի։
Իո և ամպը Որպեսզի տիրանա գեղեցկուհուն, Զևս վերափոխվում է և դառնում է ամպ։

Անուն

Աստծո անունը ուղղական հոլովում ՝ Ζεύς Զևս է / zdeús ։ Այն հոլովում է հետևյալ կերպ. Ζεῦ Zeû կոչական հոլով, Δία Día հայցական հոլով , Διός Diós սեռական հոլով, Διί Dií տրական հոլով։ Կենսագիր Դիոգենես Լաերտուս «Pherecydes of S yros» մեջբերումների մեջ օգտագործում էր Ζάς անունը, որպես ուղղագրություն։ Zeus դա հունական շարունակություն է Di̯ēus՝ Պրոտո Հնդեվրոպական ցերեկային երկնքի աստծո անվանը, նաև կոչվել էր Dyeus ph2tēr («Երքնային Հայր»)։ Աստվածն հայտնի էր Rigveda անունով (վեդայական սանսկրիտ Dyaus / Dyaus Pita), լատիներենից (Jupiter , որն առաջացել է Iuppiter ՝ Պրոտո հնդեվրոպական կոչական հոլովում գտնվող dyeu-ph2tēr բառից), բխող dyeu արմատից («փայլ» և իր բազմաթիվ ածանցյալներով, «Երքնային Աստված»)։ Զևս միակ աստվածն է օլիմպիական պանթեոնում, ում անունը ունի նման թափանցիկ հնդեվրոպական ստուգաբանություն։ Միկենյան հունարենում ամենավաղ հաստատված անունի ձևերից էր, di-we և di-wo, որ գրված էր գծային վանկային ձեռագրով։

Զևսի բազմազանությունը

Ըստ Կոթի ելույթից, դասական բանասերները հաշվարում էին երեք[36] Զևս՝

Զևսի անվան տարաբնույթ ձևերը

Հունարեն անվանումը Ռուսերեն անվանումը Նշանակությունը
Δάν Дан Դորիական ուղղագրությամբ
Δήν Ден Զևս անվան ուղղագրությունը[37]
Δῖος Дий Զևսի անունը[38]
Δίς Дис Զևս անվան ուղղագրությունը[37]
Ζάν Зан Դորիական ուղղագրությամբ[39]
Ζάς Зас Զևս անվան բարբառային ուղղագրությունը[40]
Ζήν Зен Զևս անվան ձևերից մեկը[41]
Ζής Зес Զևս անվան ուղղագրությունը[37]
Τάν Тан Կրետական ուղղագրությունը

Կենակիցներ և երեխաներ

Աստվածային երեխաներ
Մայրը Երեխան
Աիգե Էգիպան[42]
Անանկե[43] или Ананке[44] կամ Թեմիս 1 Մոյրաներ (ճակատագրեր)
  1. Ատրոպա
  2. Կլոթո
  3. Լաքեսիս
Ափրոդիտե
  1. Տիքե [45] 6
  2. Էրոս[46]
Դեմետրա կամ Ստիքս[43] Պերսեփոնե[47]
Դիոնե կամ Թալասա Ափրոդիտե
Էոս
  1. Հերսա
  2. Կարեա
Էրիս Լիմոս
Եվրինոմե Քարիսներ[48](Գրացիաներ) 2
  1. Ագլայիա
  2. Եվրոսինե
  3. Թալիա
Գեա Մանես
Հերա
  1. Արես[49] 3
  2. Իլիփիա [49].
  3. Էրիս
  4. Հեբե [50] 3
  5. Հեփեստոս 3
  6. Անգելոս
Լետո[51]
  1. Ապոլլոն
  2. Արտեմիս
Մայա Հերմես[52].
Մետիս Աթենաս[53] 4
Մնեմոսինե[54]
  1. Մուսաներ
    1. Աոիդե
    2. Մելետե
    3. Մնեմե
  2. Մուսաներ
    1. Կալլիոպե
    2. Կլիո
    3. Էրատո
    4. Եվտերպե
    5. Մելպոմենե
    6. Պոլիհիմնիա
    7. Տերփսիքորա
    8. Թալիա
    9. Ուրանիա
Նեմեսիս Հելենե Տրոյացի
Պերսեփոնե
  1. Զագրեոս [55],և նա ծնեց նրան կոտոշավոր մանկան[56]
  2. Մելինե
  3. Էրինիաներ (վարկած) 7
Սելենե
  1. Հերսա [57]
  2. Նեմեյան առյուծ
  3. Պանդիա[58]
Թալիա Պալիկե
Թեմիս
  1. Աստրեա[59]
  2. Էրիդանոսյան նիմփեր
  3. Նեմեսիս
  4. Հորաներ[60]
    1. Առաջին Սերունդ
      1. Աուքսո
      2. Կարպո
      3. Թալլո
    2. Երկրորդ Սերունդ
      1. Դիկե
      2. Էյրենե
      3. Եվնոմիա
    3. Երրորդ Սերունդ
      1. Փերուսա
      2. Եվփորիա
      3. Օրթոսե
Հիբրիս[61] Պան 8
Անհայտ մայր Ալեթեա
Անհայտ մայր Ատե
Անհայտ մայր Կաիրոս
Անհայտ մայր Լիտե
Կիսաստվածներ / մահկանացու երեխաներ
Մայրը Երեխան
Էգինե
  1. Էակոս
  2. Դամոկրատեա
Ալքմենե Հերակլես[62] 9
Անտիոպե[63]
  1. Զետես
  2. Ամփիոն
Անաքսիթեա Օլենուս
Աստերոպե Ակրագաս
Կալիստո Արկաս
Կալիքե
  1. Աթլիուս
  2. Էնդիմեոն
Կալիրոե Անհայտ
Կարմե Բրիտոմարտիս
Կասիոպե Ատիմնիուս
Քալդենե
  1. Սոլումնուս
  2. Միլիե
Դանայա[64] Պերսևս
Դիա[42] Պիրիթուս
Էլարա[65] Տիթիոս
Էլեկրտա[66]
  1. Դարդանոս
  2. Իասիոն
  3. Հարմոնիա
Եվրոպա[67]
  1. Մինոս
  2. Ռադամանդոս
  3. Սարպեդոն
  4. Ալագոնիա
  5. Կարնուս
  6. Դոդոն
Էվրիմեդոնդե[68] Միրմիդոն
Էվրիոդեա Արկեսիոս
Հիմալիա
  1. Կրոնիոս
  2. Սպարտեոս
  3. Կիտոս
Իդեա Կրես
Իոդամե Թեբե
Իո[69]
  1. Էրափոս
  2. Կերոեսե
Իսոնե[70] Օրքոմենոս
Լամիա
  1. Աքիլլևս
  2. Հերոփիլ [71]
  3. Սիբիլ
Լաոդամե Սարպեդոն
Լեդա[72]
  1. Պոլիդևկոս
  2. Հեղինե
Մերա[73] Լոկր
Նիոբե[74]
  1. Արգուս
  2. Պելասգուս
Օթրեիս[75] Մելիթես
Պանդորա[76]
  1. Գրեկոս
  2. Լատինոս
Պասիփեա Ամմոն
Փթիա Աքեոս
Պլուտո հավերժահարս Տանտալոս
Պոդագրե
  1. Բալիոս (ձի)
  2. Զենթոս (ձի)
Պրոտոգենե
  1. Էթլոս (հնարավոր է)[42]
  2. Օպոս
Պիրրա[77] Հելեն
Սեմելե[78] Դիոնիսոս
Տայգետե[79] Լակադեմոն
Թիա
  1. Մագնես
  2. Մակեդնոս
Տորհեբե Կարիոս
Աֆրիկյան հավերժահարս Լարբաս
Սամոթրակյան հավերժահարս Սաոն (հնարավոր է)
Սիթնիդ հավերժահարս Մեգարոս
Անհայտ մայր
  1. Կալաբրոս
  2. Գերեստոս
  3. Թենարոս
Անհայտ մայր Կորինթոս
Անհայտ մայր Կրինակոս
  1. Մոյրաները կարող էին լինել նաև Զևսի և Թեմիսի, կամ Սկզբնական աստվածություններից մեկից՝ Քաոս, Նիկտե կամ Անանկե։
  2. Քարիսներ կարող էին լինել Զևսի և Եվրինոմեի, կամ Դիոնիսոս ի ու Ափրոդիտե ի, կամ նայադ Էգլեից։
  3. Կա վարկած, որ սրանք կուսածնունդ են։
  4. Կա վարկած, որ նա կուսածնունդ է։
  5. Հելենե Լեդայի կամ Նեմեսիս
  6. Տիքեն նաև համարվում է Ափրոդիտեի և Հերմեսի դուստր։
  7. Զևս Խթոնիացի [80]
  8. Պանի մայրը նաև համարվում էր՝ Ֆիբրիդան[81], հավերժահարս Օյնեիդան[82], կամ Կալիստոն[83]։
  9. Հերակլես (առաջին) ծնվել է Լիսիփեից։ Հերակլես (չորորդ) ծնվել է Աստերիաեից
  • Սինոպեն և Մեդեան մերժել են Զևսին։
  • Ագդիստիս ծնվել է հողի վրա ընկած Զևսի սերմնահեղուկից։
  • Կուրետներ՝ հողի բուսական ուժի դեմոները ծնվել են կամ Հերայից կամ Իդից (վարկած)
  • Կորիբանտներ՝ ծնվել են Կալիոպեից։ (վարկած)

Ատրիբուտներ

  • Արծիվ (հասավ իրեն, երբ եղբայրներով բաժանուն էին թռչուներին[84])
  • Էդիս – վահան
  • Զևսի կայծակ. նյութական զենք է, յուրօրինակ ճյուղավորված, երկկողմանի, կամ եռկողմանի ատամնավոր եղան։ Բարոկկական գեղանկարչության մեջ պատկերված էր որպես կրակի կապոց, որը կարող էր պահել արծիվը իր ճանկերով։
  • Արքայական գավազան
  • Երբեմն մուրճ
  • Լծվաց արծիվներից կառքը
  • Կշեռք
  • Կաղնու ծառ

Պատկերը

Զևս կայծակը ձեռքին

Զևսը ավանդաբար պատկերված է որպես հասուն տարիքի, դեմքի ազնվական գծերով տղամարդ, եզերված խիտ գանգուրներով։ Ավելի ուշ նկարիչների ստեղծագործություններում, հատկապես Նոր Ժամանակի վարպետների մոտ, նա սիրո պատմությունների, կանանց գերող ու լքող և բազմաթիվ կերպարանքներ ունեցող հերոս է։

Կերպարափոխումները

Զևս օժտված էր ոչ միայն ուժով և արիությամբ, նա կարող էր ցանկացած ժամանակ փոխել իր արտաքին տեսքը և վերափոխվել ամեն ինչի։

  • Օձի կերպարով նա գայթակղեց Դեմետրային, հետագայում Պերսեփոնեին։
  • Ցուլի և թռչունի կերպարով գայթակղեց Եվրոպային։
  • Ցուլի տեսքով - Իոին։
  • Արծիվի վերածոխված առևանգում է Հանիմեդին։
  • Կարապի կերպարով գայթակղեց Նեմեսին կամ Լեդային։
  • Լորի կերպարով՝ Լետոին։
  • Մրջնի կերպարով՝ Էվրիմեդոնդեին։
  • Աղունիկի կերպարով՝ Փթիին։
  • Հրե տեսքով՝ Էգինեին։
  • Ոսկե անձրևի տեսքով՝ Դանային։
  • Սատիրի կերպար ընդունելով՝ Անտիոպեին։
  • Հովիվի կերպար ընդունելով՝ Մնեմոսինեին։

Սիրուհիները սովորաբար պահպանում են մարդու կերպարը, սակայն Կալիստոին նա վերափոխում է էգ արջի, իսկ Իոին՝ կովի։ Երբեմն նրան երկրպագում էին բզեզի[85] տեսքով։

Զևսի մականունները

  • Զևսի շատ կոչումները ստացվել են իր աստվածային գործառույթներից.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Ομβριος Ombrius Անձրևային
Ὑετιος Hyetius Անձրևային
Αφεσιος Aphesius Ազատ (անձրև)
Σκοτιτας Scotitas Մութ, մռայլ
Κεραυνιος Ceraunius Կայծակնաին, կայծակի հարված
Αστραπαιος Astrapaeus Կայծակնաին
Καταιβατης Cataebates Նվազող
Λαβρανδευς Labrandeus Բուռն, Կատաղած
Μαιμακτης Maemactes Փոթորկոտ
Ευηνεμος Evenemus Ուղեկցող քամի
Κονιος Conius Փոշոտ
Ικμαιος Icmaeus Խոնավ
Λιμενοσκοπος Limenoscopus Նավակայանի դիտող
Βασιλευς Basileus Թագավոր, գլխավոր, ղեկավար
Ὑπατος Hypatus Գերագույն, ամենա բարձր
Ὑπσιστος Hypsistus Գերագույն, ամենա բարձր
Κορυφαιος Coryphaeus Գլխավոր, առաջնորդ
Κτησιος Ctesius Տնային, սեփական
Ἑρκειος Herceius Բակում
Βουλαιος Bulaeus Խորհրդի, խորհուրդ տվող
Τελειος Teleus Ամուսնության ծեսեր
Αμβουλιος Ambulius Խորհրդական
Μοιραγετης Moiragetes Ճակատագրի առաջնորդ
Κλαριος Clarius Լոտերի
Σημαλεος Semaleus Նշաններ տվողն
Μηχανευς Mechaneus Հնարող
Κοσμητης Cosmetes Պատվիրատու
Επιδωτης Epidotes Լավություն պարգևոց
Πλουσιος Plusius Հարստության
Θεος Αγαθος Deus Agathus Լավություն պարգևոց
Φιλιος Philius Բարեկամության
Ξενιος Xenius Հյուրընկալող օտարին
Ἱκεσιος Hicesius Աղերսական, աղերսող
Φυξιος Phyxius Գաղթի, ապաստան
Σωτηρ Soter Փրկիչ, առաքիչ
Μειλιχιος Milichius Ողորմած
Απημιος Apemius Հառութք
Παλαμναιος Palamnaeus (Պատժող) մարդասպաններին
Καθαρσιος Catharsius Ծիսական մաքրություն
Προστροπαιος Prostropaeus Աղտոտվածության խառատ
Πανελληνιος Panhellenios Բոլոր հույների /ն / համար
Πολειυς Poleus Բոլոր քաղաք -պետությունների
Λαοιτης Laoites Մարդկանց
Ελευθεριος Eleuthereus Ազատության
Στρατιος Stratius Պատերազմի, մարտական
Αρειος Areus Պատերազմի, մարտական
Σθενιος Sthenius Ուժի, հզորության
Τροπαιος Tropaeus Ստացված չվերթ, պարտությունները
Φυξιος Phyxius Չվերթին նպաստող, աքսորել
Σωσιπολις Sosipolis Քաղակի փրկիչ
Χρυσαορευς Chrysaoreus Ոսկե Սուր
  • Տոպոգրաֆիկ տիտղոսներ.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Ὑμηττιος Hymettius Հիմետոսցի (լեռ)
Παρνηθιος Parnethius Պառնասցի (լեռ)
Ανχεσμιος Anchesmius Անքեսմոս լեռից
Νεμειος Nemeus Նեմեացի
Λαρισαιος Larisaeus Լարիսից
Απεσαντιος Apesantius Ապեսաս լեռից
Κροκεατος Croceatus Կրոկեացի
Ιθωματος Ithomatus Իթոմե լեռից
Ολυμπιος Olympius Օլիմպիացի, Օլիմպոս լեռից
Λυκαιος Lycaeus Լիքաոսցի լեռից
Κιθαιρωνιος Cithaeronius Կիթաիրոն լեռից
Λαφυστιος Laphystius Լափիստիոս լեռից
Κηναιος Cenaeus Կենաիոսցի (հրվանդան)
Αινησιος Aenesius Աինոս լեռից
Ολυμπιος Olympius Օլիմպիացի, Օլիմպոս լեռից
Δωδωναιος Dodonaeus Դոդոնայից
Πελασγιος Pelasgius
Πελασγικος Pelasgicus Պելասգիանցի
Δικταιος Dictaeus Դիկտե լեռից
Αταβυριος Atabyrius Ատաբիրիս լեռից
Καριος Carius Կարիացի (մարզ)
Λαβρανδευς Labrandeus Լաբրանդացի, Կարիա
Λαβραυνδηνος Labraundenus Լաբրանդացի, Կարիա
Καπετωλιον Capetoline Կապիտոլացի, Հռոմեացի
Βουλαιος Bulaeus Խորհուրդի դահլիճից
Αγοραιος Agoraeus Շուկայից
Σκοτιτας Scotitas Մթությունից (կաղնե անտառից)
Λευκαιος Leucaeus Սպիտակ բարդիների պուրակից
Λυκαιος Lycaeus
Λεχεατης Lecheates Գայլերից
Απομυιος Apomyius Ծննդարանից
Κλαριος Clarius Լոտերի
Τελειος Teleus Զարգացած
Μεσσαπευς Messapeus Մեսապևս (Սպարտայի հերոս)
Αρισταιος Aristaeus Արիստաիոս (Կեոսի հերոս)
  • Զևսը նաև հայտնի էր օտարերկրյա աստվածների անուններով, ում հետ նա նույնացվում էր.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Οσογωα Osogoa Կարիացի աստված
Αμμων Ammon Ամոն, եգիպտական աստված
  • Այս կոչումները բավականին անորոշ են.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Καππωτης Cappotes ---
Χαρμων Charmon ---
  • Զևսի սրբավայրերից ստացված տիտղոսները.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Ολυμπιειον Olympeum Զևսի տաճար Օլիմպիոսում
Νεμειον Nemeum Զևսի տաճար Նեմեոսում
Λυκαιον Lycaeum Զևս Լիկաիոսցու տաճար
Χρυσαορεων Chrysaoreum Զևս Քրեսաորցու տաճար
Ολυμπια Olympia Օլիմպական Խաղեր, Փառատոն
Ολυμπιεια Olympia Օլիմպական Խաղեր, Փառատոն
Νεμεα Nemea Նեմեյան Խաղեր, Փառատոն
Ιθωμαια Ithomaea Զևս Իթոմասցու փառատոն
Λυκαια Lycaea Զևս Լիկաիոսցու Փառատոն և Խաղեր
Ελευθερια Eleutheria Զևս Էլեթերիացու Փառատոն և Խաղեր
Δαιδαλα Daedala Փառատոն (Զևսի կամ Հերայի)
  • Ամսվա անունները նվիրված Զևսին
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Μαιμακτηριων Maemacterian Զևսի ամիս Մաիմակտերիոս

Անտիկ տեքստեր

Նա նվիրված է Հոմերի XXIII օրհներգը, Կալիմահի I օրհներգը և Օռփիկների XV օրհներգը։ Զևսի և կուրետների ծննդյան մասին խոսվում էր Տելեստոի մելիքեսյան պոեմում, Ֆիլիսկի կատակերգության մեջ և Տիմեսիփեի "Զևսի ծնունդ" ողբերգության մեջ։ Հոմերի մոտ նա շանթարձակ, բարձրաղմուկ, ամպաքշող, անձրև և տեղատարափ ուղարկող է։ Էվգեմերի մտածմունքով, Հունաստանի աստվածները ի սկզբանե եղել էին թագավորներ, հերոսներ, նվաճողներ կամ բարերարներ, հետագայում աստվածացնում են։ Օրինակ Էվգեմերն պնդում է, որ Զևսը մեծ ռազմիկ էր, հնագույն Կրետեի թագավոր, իսկ նրա գերեզմանը Կնոսում, ցույց էին տալիս հետաքրքրվողներին։

Զևս –հռոմեական Յուպիտեր։ Օլիմպոսի աստվածների կյանքի պատկերը տրվազ է ըստ Հոմերոսի ասեղծագործության՝ "Իլիականի" և "Ոդիսականի"։ Այդ երկերում փառաբանված են տոհմատիրական արիստոկրատիան և նրա գլուխ կանգնած բասիլևսները՝ իբրև բոլորից լավ, մնացած ժողովրդից շատ ավելի բարձր կանգնած անձինք։ Օլիմպոսի աստվածները արիստոկրատներից և բասիլևսներից տարբերվում են միայն անմահությամբ, ամենազորությամբ և հրաշքներ գործելու կարողությամբ։ Զևսն էլ մի բասիլևս է, որ տիրում է ամբողջ երկրին ու երկնքին, հենվելով աստվածների արիստոկրատիայի վրա։ Պոսեյդոնը ևս Զևսի նման իդեալականացված բասիլևս է։ Նա իշխում խ ծովի վրա՝ շրջապատված ծովային աստվածների արիստոկրատիայով։ Ուրեմն, աստվածների մեջ ևս, ինչպես մարդկանց, մենք տեսնում ենք բասիլևսներ, որոնցից յուրաքանչյուրը իշխում է իր ասպարեզում։ Զևսը տիրում է երկրին ու երկնքին, Պոսեյդոնը՝ ծովին, իսկ Հադեսը՝ ստորերկրյա թագավորությանը։ Հունաստանի կրոնի մեջ ցայտուն կերպով արտահայտված է նրա դասակարգային բնույթը։

Առասպելի քննադատությունը

Շատ աստվածներ կարող էին ներկայացնել իրական պատմական անձանց, իսկ պատմական իրադարձությունները՝ գրի բացակայության պատճառով, դարձան դիցաբանական սյուժե։

Զևսի պաշտամունքը

Զևսի պատգամախոսական տաճարները

Խոյի եղջյուրներով, Յուպիտեր-Ամմոնի տերակոտա, մ.թ.1-ին դար

Չնայած այն բանին, որ ամենա շատ պատգամախոսական տաճարներ (օռակուլ), որոնք որպես կանոն, նվիրված էին լինում Ապոլլոնին, տարբեր հերոսներին կամ աստվածներին, ինչպիսիք են Թեմիսը, գոյություն ուներ մի քանի պատգամախոսական տաճարները, որոնք նվիրված էին եղել Զևսին։

Զևսի Դոդոնի պատգամախոսական տաճարը

Զևսի Դոդոնի պատգամախոսական տաճարը Էպիրոսում, որտեղ կար ապացույց կրոնական գործունեությանը մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակից, կենտրոնացած էր սուրբ կաղնու վրա։ "Ոդիսականում" (մոտ 750 մ.թ.ա.), գուշակությունը կատարել են բոբիկ քրմերը՝ որոնք կոչվում էին Selloi, պառկաց գետնին և դիտարկելով տերևների և ճյուղերի սոսափյունը։ Այդ ժամանակին Հերոդոտոսը գրել էր, որ Դոդոնում կին քրմերը, որոնք կոչվում էին peleiades ("աղավնիներ") փոխարինել էին տղամարդկ քրմերին։

Դոդոնում Զևսի կինը համարվում էր Դիոնան՝ ում անունը Զևս անվան կանացի ձևն էր, այլ ոչ թե Հերան։ Նրա կարգավիճակը, որպես տիտանուհի, ենթադրում է, որ նա կարող էր լինել ավելի հզոր, քան նախաՀունական աստվածները, և թերևս, պատգամախոսական տաճարի իրական բնակիչ։

Զևսի Սիվայի պատգամախոսական տաճարը

Սիվայի Ամմոն պատգամախոսական տաճարը, գտնվում էր Եգիպտոսի արևմտյան անապատում։ Հերոդոտոսը նշում է իր գրարումներում, որ կար խորհրդակցություններ Զևսի Ամմոնի հետ, պարսկական պատերազմի ժամանակ։ Զևս Ամմոնը հատկապես սիրված էր Սպարտայում, որտեղ գոյություն ուներ նրա տաճարը։ Հետագայում Ալեքսանդրն է արշավում, խորհրդակցության համար Սիվայի պատգամախոսական տաճարը, որտեղ նրա աչքին երևում է Լիբյան Սիբիլը։

Զևս և այլ աստվածներ

Զևսը նույնացվել է հռոմեական Յուպիտերի հետ և ասոցացվել է չտարբերակված դասական երևակայությամբ այլ աստվածների հետ, օրինակ՝ Եգիպտական Ամմոնի և Էտրուսկական Տինիայի հետ։ Նա, Դիոնիսոսի հետ միասին, կլանել էր Ֆրիգյան գլխավոր աստծո՝ Սաբազիոսի դերը, որը հայտնի էր հռոմում Սաբազիոս անվանբ։ Սելևկյան իշխան՝ Անտիոքոս IV Եպիֆանես, կանգնեցրել էր Երուսաղեմի Հուդյան տաճարում Զևս Օլիմպիացու արձանը։ Հելենիացած հրեաները կոչվում էին այդ արձանը՝ Baal Shamen (անգլերեն, Տերն երկնքի)։ Հայկական դիցաբանության մեջ նրան համապատասխանում է մեծն Արամազդ։

Ժողովածու

  • Զևսը երբեմն նկարագրվում էր որպես միջին տարիքի մի տղամարդ, ուժեղ մկանոտ ձեռքերով, մորուքով ու բեղերով։
  • Պանդարևսին դարձրել էր քար, ոսկե շանը գողանալու համար, ով պահպանում էր նրան մանուկ ժամանակ Կրետե անձավում։
  • Զևսը սպանվել էր Սալմոնեոսին կայծակի հարվածով, իրեն նմանակելու փորձի, բրոնզե կառքը քշելու ու ամպրոպի ձայները կրկնօրինակելու համար։
  • Զևսը փոխակերպում է Պերիփասին արծվի և դարձնում է նրան թչուների թագավոր։
  • Զևսի և Հերայի ամուսնությանը հրաժարվեց ներկայանալ հավերժահարս Քելոնեն, ինչի պատճառով Զևսը նրան դարձրել էր կրիա։
  • Զևսի և Հերան Հաեմոս թագավորին և Ռոդոփե թագուհուն իրենց փառամոլության համար դարձնում են լեռներ։
  • Տանտալոսին՝ աստվածներին խաբելու փորձի համար, դատապարտում է հավերժ տանջանքների։
  • Իքսիոնին՝ Հերային ոտնահարելու համար, դատապարտում է ընդմիշտ կապել մի կրակոտ անիվին։
  • Զևսը խորտակում է Տելքիներին։
  • Կույրացնում է մարգարե Փինեսին և Հարպիաներին է ուղարկում նրա մոտ, ի պատիժ նրա, աստվածների գաղտնիքը հայտնաբերելու փորձի համար։
  • Աթենաս նրա ամենա սիրած դուստրն է և միաժամանակ – խորհրդական է։
  • Զևսի սուրբ թռչունը՝ Ոսկե Արծիվն էր, ինչպես և նա, այն խորհրդանշում էր՝ ուժ, քաջություն, և արդարության.
  • Զևսի ամենա սիրած ծառն էր կաղնի՝ ուժի խորհրդանիշ։ Նաև ձիթենին էր համալրում նրա սուրբ ծառերի շարքը։
  • Զևսի շքախումբի անդամներ՝ Զելոս, Բիա, Կրատոս և Նիկե։
  • Պատժում է Պրոմեթևսին Օլիմպիական կրակը գողանալու համար։
  • Երբ Հերան ծնում է Հեփեստոսին, Զևսը նետում է նրան Օլիմպոսից, իր տկարության պատճառով։

Զևսը մշակույթում

Պատկերասրահ

Զևս կինոյում և վիդեոխաղերում

  • Կինոյում
  1. Հերկուլեսը Նյու Յորքում (1969)
  2. Վերադառձ Օլիմպոսից (1969) (մուլտֆիլմ)
  3. Տիտանների բախում (1981)
  4. Ալեքսանդր (2004)
  5. Հերակլեսի զարմանալի արկածները (1995 -1999)
  6. Փերսի Ջեքսոն և Կայծակների հափշտակողը (2010)
  7. Տիտանների բախում (2010)
  8. Անմահները (2011)
  9. Կենդանի պողպատ (2011)
  • Վիդեոխաղերում
  1. Will Rock
  2. Dota
  3. Zeus։ Master of Olympus
  4. Age of Mythology և Age of Mythology։ The Titans
  5. God of War 2, God of War 3, God of War։ Ascension
  6. SMITE - God Reveal
  7. Civilization V

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Любкер Ф. Ζεύς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1479—1482.
  2. Λαέρτιος Δ. Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων (հին հունարեն.) — 0300.
  3. Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
  4. Любкер Ф. Ἥρα (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 603—604.
  5. Любкер Ф. Ποσειδῶν (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1094—1095.
  6. Любкер Ф. Ἥφαιστος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 602—603.
  7. Любкер Ф. Ἄρτεμις (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 163—164.
  8. Любкер Ф. Ἑρμῆς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 615—616.
  9. Любкер Ф. Περσεφόνη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1011—1012.
  10. Любкер Ф. Helena (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 597.
  11. Любкер Ф. Minos (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 873.
  12. Любкер Ф. Aeacus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 21.
  13. Любкер Ф. Dardanus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 372.
  14. Дардан (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. X. — С. 139.
  15. Любкер Ф. Ἥβη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 594.
  16. Любкер Ф. Alcmena (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 60.
  17. Любкер Ф. Perseus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1012—1014.
  18. Обнорский Н. П. Тантал (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 608.
  19. Любкер Ф. Tantalus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1342.
  20. Амфион (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 686.
  21. 21,0 21,1 Антиопа (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 848.
  22. 22,0 22,1 Антіопа (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 372.
  23. Любкер Ф. Arcas (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 126.
  24. Любкер Ф. Callisto (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 239.
  25. Любкер Ф. Iasion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 654.
  26. Н. О. Язион (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 513.
  27. 27,0 27,1 Сарпедон (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXVIIIа. — С. 444.
  28. Любкер Ф. Rhadamanthys (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1152.
  29. Sarpedōn // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 23. — P. 221.
  30. Tzetzes J., Tzetzes I. Ad Lycophronem — 1144.
  31. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 60. ISBN 99941-56-03-9.
  32. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.141
  33. Мифы народов мира. М., 1991-92. В 2-х т. Т. 1. С. 463—466, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3-х т. Т. 3. С. 502—504; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 6-7 далее
  34. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 6.
  35. Вергилий. Георгики.
  36. Цицерон. О природе богов III 53
  37. 37,0 37,1 37,2 Ферекид Сирский, фр. В1 Дильс-Кранц
  38. Нонн. Деяния Диониса I 24.
  39. Павсаний. Описание Эллады V 21, 2
  40. Ферекид Сирский, фр. В1 Дильс-Кранц = Евдем, фр.150 Верли
  41. Ферекид Сирский, фр. В1 Дильс-Кранц; Платон. Кратил 396а; Диодор Сицилийский. Историческая библиотека V 72, 2
  42. 42,0 42,1 42,2 Гигин. Мифы 155
  43. 43,0 43,1 Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  44. Платон. Государство X 617с
  45. Pind. Ol. XII
  46. Лактанций. Божественные установления I 17, 9
  47. Гесиод. Теогония 912—914; Гигин. Мифы. Введение 26
  48. Гесиод. Теогония 909; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1; Павсаний. Описание Эллады IX 35, 5
  49. 49,0 49,1 Гесиод. Теогония 922; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  50. Гесиод. Теогония 922; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1; Гигин. Мифы. Введение 24
  51. Гесиод. Теогония 918—920
  52. Гесиод. Теогония 938—939
  53. Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С. 213
  54. Гесиод. Теогония 915—917; Гимны Гомера III 429; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 3; 3, 1
  55. Нонн. Деяния Диониса V 565
  56. Еврипид. Вакханки 100
  57. Алкман, фр. 48 = Плутарх. Застольные беседы III 10, 3
  58. Гимны Гомера XXXII 15; Гигин. Мифы. Введение 28
  59. Плутарх. Почему божество медлит с воздаянием 25
  60. Гесиод. Теогония 902; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1; Диодор Сицилийский. Историческая библиотека V 72, 5; Гигин. Мифы 25; Орфические гимны XLIII 1
  61. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 4, 1
  62. Гесиод. Теогония 943—944
  63. Павсаний. Описание Эллады I 38, 9
  64. Софокл. Антигона 944—950; Гигин. Мифы 63
  65. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 4, 1; Ферекид, фр. 5 Мюллер; Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С. 453
  66. Гесиод. Перечень женщин, фр.177 М.-У.; Гигин. Мифы 155; Гигин. Мифы 250
  67. Гомер. Илиада XIII 450; XI 568
  68. Климент. Протрептик 39, 6
  69. ВТ-ЭСБЕ|Эпаф
  70. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 2. С.498
  71. Евмел. Коринфиака, фр. 8 Бернабе; Климент. Строматы I 70, 3
  72. Гесиод. Перечень женщин, фр. 24 М.-У.; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 8, 2; Гигин. Мифы 155
  73. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 2. С. 325
  74. Дионисий Галикарнасский. Римские древности I 11, 2
  75. Антонин Либерал. Метаморфозы 13, 1
  76. Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С. 159
  77. Еврипид. Мудрая Меланиппа, фр. 481 Наук; Гигин. Мифы 155
  78. Гесиод. Теогония 940—942
  79. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 1.3
  80. Орфика, фр.197 Керн; Орфические гимны LXX 2-3
  81. Схолии к Пиндару. Пифийские песни Введение // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С. 254
  82. Схолии к Феокриту. Идиллии I 3 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С. 254
  83. Эпименид, фр. 9 Якоби = Схолии к Псевдо-Еврипид. Рес 36; Схолии к Феокриту. Идиллии I 3 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С. 254; Фрагменты ранних греческих философов. Ч. 1. М., 1989. С. 78
  84. Каллимах. Гимны I 68; Псевдо-Эратосфен. Катастеризмы 30; Гигин. Астрономия II 16, 2, два последних со ссылкой на «Историю Наксоса» Аглаосфена
  85. Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С. 51

Աղբյուրներ

  • Зевс // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"