«Հունգարական բուրժուական հեղափոխություն (1848-1849)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 14. Տող 14.
Վախենալով աճող ժողովրդական ակտիվությունից՝ [[1849]]-ի մայիսի 2-ին կազմավորված հունգական կառավարությունը թողտվություն ցուցաբերեց հակահեղափոխական ազնվականության, ինչպես նաև նրան պաշտպանող հունգարական բանակի հրամանատարության հանդեպ։ [[Ֆրանց Իոսիֆ]] կայսրը դիմեց [[Նիկոլայ I|Նիկոլայ I-ին]]՝ հեղափոխական Հունգարիայի դեմ օգնության խնդրանքով։ 1849-ի մայիսին ցարիզմն սկսեց զինված ինտերվենցիա։ [[Օգոստոսի 13|Օգոստոսի 13-ին]] [[Վիլագոշ]]ի մոտ հեղափոխական զորքերն անձնատուր եղան։ Հեղափոխությունը ճնշվեց։ Չնայած պարտությանը, հունգարական բուրժուական հեղափոխությունը հարված հասցրեց [[ճորտատիրական կարգեր|ֆեոդալական ճորտատիրական կարգերին]], իսկ նրա հայրենասիրական և հեղափոխական ավանդները ոգևորեցին հունգարացի ժողովրդին հանուն ազատության և անկախության մղած նրա հետագա պայքարում։ Հունգարական բուրժուական հեղափոխությանը մասնակցել են նաև [[հունգարահայեր]]։

{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=666}}

[[Կատեգորիա:Հունգարիա]]
[[Կատեգորիա:Հունգարիա]]

19:31, 9 Ապրիլի 2016-ի տարբերակ

Հունգարիայի Պետական ժողովի բացում 1848թ. հունիսի 5

Հունգարական բուրժուական հեղափոխություն (1848—1849), խնդիրն էր ճորտատիրական կարգերի վերացումը, ազգային անկախության նվաճումը։

Կազմակերպիչներ

Գլխավոր շարժիչ ուժն էին գյուղացիությունը, արհեստավորները, քաղաքային չքավորությունը և բանվորները։ Սկսվել է 1848-ի մարտի 15-ին, Պեշտի ժողովրդական ապստամբությամբ։ Ապստամբությունը գլխավորում էին Շ.Պետեֆին և Պ.Վաշվարին։

Բարեփոխումների ծրագիր

Ապստամբության ընթացքում ընդունվեց բուրժուա-դեմոկրատական ռեֆորմների ծրագիր («Տասներկու կետեր»), իշխանությունն անցավ դեմոկրատական ուժերից կազմված Հասարակության փրկության կոմիտեին, ստեղծվեցին Ազգային գվարդիայի ջոկատներ։ Մարտի 17-ին Ֆերդինանդ I կայսրը ստիպված նշանակեց «Անկախ հունգարական կառավարություն», որի մեջ մտավ նաև (դեմոկրատների կողմից) է.Կոշուտը (ֆինանսների մինիստր)։ Պետական ժողովն անցկացրեց բուրժուական ռեֆորմներ (ճորտատիրական իրավունքի, կոռի և տասանորդի, կալվածատիրական դատարանի և այլն վերացում), մտցրեց ընդհանուր հարկադրում, հռչակեց Հունգարիայի անկախությունը ֆինանսական և ռազմական հարցերում, սակայն ոչ անջատ Հաբսբուրգների կայսրությունից։

Ազգային ապստամբություն

Այս կիսամիջոցները չբավարարեցին ժողովրդական լայն զանգվածներին, որոնք պահանջում էին ավելի արմատական փոփոխություններ։ Ծավալվեց նաև հունգարական թագավորության ոչ հունգար ազգերի հակաֆեոդալական, ազգային շարժումը (Հորվաթիա, Տրանսիլվանիա, Ալովենիա, Անդրկարպատներ)։ Օգտվելով եղած հակասություններից՝ Հաբսբուրգները Հորվաթիային հրահրեցին Հունգարիայի դեմ պատերազմի, որն ավարտվեց հորվաթների պարտությամբ։ Հունգարիայի նոր կառավարիչ ընտրվեց Կոշուտը։ 1848-ի դեկտեմբերին Հաբսբուրգները, Վիեննայում դեմոկրատական ապստամբության ճնշումից հետո, իրենց գլխավոր ուժերն ուղղեցին Հունգարիայի դեմ, որի հեղափոխական ուժերն (որոնց օգնության էին եկել ավստրիացի, լեհ կամավորները, զորավարներ Յա.Բեմը, Դ.Դեմբինսկին և ուրիշներ) ամրացան Դեբրեցենում։ 1849-ի ապրիլին հունգարական զորքերը պարտության մատնեցին կայսերական զորքերին և գրեթե լիովին ազատագրեցին Հունգարիայի տարածքը։ Ապրիլի 14-ին Պետական ժողովն ընդունեց «Անկախության դեկլարացիան», համաձայն որի Հաբսբուրգները հայտարարվեցին տապալված։

Հեղափոխության տապալում

Վախենալով աճող ժողովրդական ակտիվությունից՝ 1849-ի մայիսի 2-ին կազմավորված հունգական կառավարությունը թողտվություն ցուցաբերեց հակահեղափոխական ազնվականության, ինչպես նաև նրան պաշտպանող հունգարական բանակի հրամանատարության հանդեպ։ Ֆրանց Իոսիֆ կայսրը դիմեց Նիկոլայ I-ին՝ հեղափոխական Հունգարիայի դեմ օգնության խնդրանքով։ 1849-ի մայիսին ցարիզմն սկսեց զինված ինտերվենցիա։ Օգոստոսի 13-ին Վիլագոշի մոտ հեղափոխական զորքերն անձնատուր եղան։ Հեղափոխությունը ճնշվեց։ Չնայած պարտությանը, հունգարական բուրժուական հեղափոխությունը հարված հասցրեց ֆեոդալական ճորտատիրական կարգերին, իսկ նրա հայրենասիրական և հեղափոխական ավանդները ոգևորեցին հունգարացի ժողովրդին հանուն ազատության և անկախության մղած նրա հետագա պայքարում։ Հունգարական բուրժուական հեղափոխությանը մասնակցել են նաև հունգարահայեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 666