«Ազատ ոճի ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Ազատ ոճի ըմբշամարտ''' — մարզաձև, որը մտցված է օլիմպիական խաղերի ծրագրում։ Անցկացվում են աշխարհի, ...
 
No edit summary
Տող 13. Տող 13.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}

[[Կատեգորիա:Անհատական մարզաձևեր]]


[[az:Sərbəst güləş]]
[[az:Sərbəst güləş]]

11:23, 7 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ

Ազատ ոճի ըմբշամարտ — մարզաձև, որը մտցված է օլիմպիական խաղերի ծրագրում։

Անցկացվում են աշխարհի, Եվրոպայի, այլ մայրցամաքների ու պետություններիառաջնությունները։

Մրցության կանոնները

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումների ժամանակ մրցակիցները, տարբեր տեխնիկական հնարքներով ձգտում են հաղթանակի հասնել միմյանց նկատմամբ։ Հնարքներ կատարելիս արգելվում է կատարել հոդերի շարժումներին հակառակ և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 6 րոպե է։ Այն բաղկացած է 2-րոպեանոց երեք մրցամասերից` 30 վայրկյանանոց ընդմիջումներով։ Առաջին մրցամասի հաղթող է ճանաչվում ավելի շատ միավորն ունեցող ըմբիշը։ Եթե ըմբիշներից մեկի առավելությունը մեկ մրցամասում հասնում է 6 միավորի, մրցամասը դադարեցվում է և այդ մրցամասի հաղթող է ճանաչվում միավորների առավելություն ունեցող ըմբիշը։ Եթե առաջին երկու մրցամասերում հաղթում է նույն ըմբիշը։ Եթե առաջին երկու մրցամասերում հաղթում է նույն ըմբիշը, ապա նրան շնորհվում է հաղթանակ` առանց երրորդ մրցամասի անցկացման։

Մաքուր հաղթանակի դեպքում գոտեմարտն ավարտվում է։ Եթե առաջին երկու մրցամարտերն ավարտվում են և՛ մեկ, և՛ մյուս ըմբիշի հաղթանակով, ապա, առանց միավորները հաշվի առնելու, անցկացվում է երրորդ մրցամասը, որում հաղթանակը որոշվում է միավորների առավելությամբ։

Ոչ ոքիի դեպքում վիճակահանությամբ որոշվում է մրցակցի ոտքից բռնող ըմբիշը։ Եթե բռնվածք կատարող ըմբիշը 30 վայրկյանի ընթացքում միավոր չի շահում, հաղթանակը տրվում է մրցակցին։ Տեխնիկական հնարքները գնահատվում են 1,2,3 միավորով, իսկ մեծ ամպլիդուտայով (լայնույթով) կատարված հնարքը` 5 միավորով։ Գոտեմարտը վարում են 3 մրցավարներ, որոնցից մեկը` գորգի վրա։ Հաղթող է ճանաչվում մրցամարտի ավարտից հետո ավելի շատ միավորներ վաստակած մարզիկը կամ մրցակցին թիակների վրա պառկեցնող ըմբշամարտիկը։ Մարզիկները գոտեմարտում են 9 մետր տրամագիծ և փափուկ ծածկույթ ունեցող շրջանաձև մրցագորգի վրա։[1]

Աղբյուրներ

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Մարզական հանրագիտարան, Ե., 2007, էջ 12։