«Սուրեն Սպանդարյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 17. | Տող 17. | ||
* Ընտիր երկեր, Ե., 1982։ |
* Ընտիր երկեր, Ե., 1982։ |
||
* Статьи, письма, документы, М., 1982. |
* Статьи, письма, документы, М., 1982. |
||
== Գրականություն == |
|||
* [[Սարգիս Խանոյան]], Սուրեն Սպանդարյան (կյանքն ու գործունեությունը), Ե., Պետհրատ, 1927, 31 էջ։ |
|||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
06:46, 3 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ
Սուրեն Սպանդարի Սպանդարյան (1882, դեկտեմբերի 3 - 1916, սեպտեմբերի 11) — հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա` իրավաբանական ֆակուլտետները, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ։
1907-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսովորել Բաքվի նահանգից։ 1910-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ)Կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։
1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի` Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է։[1]
Երկեր
- Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր, Ե., 1939։
- Երկեր, հատոր 1-2, Ե., 1959։
- Ընտիր երկեր, Ե., 1982։
- Статьи, письма, документы, М., 1982.
Գրականություն
- Սարգիս Խանոյան, Սուրեն Սպանդարյան (կյանքն ու գործունեությունը), Ե., Պետհրատ, 1927, 31 էջ։
Աղբյուրներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 487.