«Ծատուր Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 36. Տող 36.
Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[Անդրկովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։
Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[Անդրկովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։


«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժման պատմությունը XIX դ. 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգ-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայերի ցեղասպանությանը, 1919-1921 թվականների․ [[Կիլիկիա]]յի դեպքերին, ժողովրդական հերոս [[Անդրանիկ Օզանյան]]ի գործունեությանը և այլն։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատություն մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թթ․ հայ ժողովրդի դիմադրությունը թուրք զավթիչներին [[Սարդարապատ]]ի, [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարան]]ի, [[Ղարաքիլիսա]]յի ճակատամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել [[ՌՍՖՍՌ|Խորհրդային Ռուսաստանի]] և [[Հայաստանի Հանրապետության]] փոխհարաբերությունները և այլն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերն Աղայանը արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագրին]], անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձինս [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վերականգնման նշանակությունը և այլն։
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը 19-րդ դ. 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայերի ցեղասպանությանը, 1919-1921 թվականների [[Կիլիկիա]]յի դեպքերին, ժողովրդական հերոս [[Անդրանիկ Օզանյան]]ի գործունեությանը և այլն։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թթ․ հայ ժողովրդի դիմադրությունը թուրք զավթիչներին [[Սարդարապատ]]ի, [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարան]]ի, [[Ղարաքիլիսա]]յի ճակատամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել [[ՌՍՖՍՌ|Խորհրդային Ռուսաստանի]] և [[Հայաստանի Հանրապետության]] փոխհարաբերությունները և այլն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերն Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագրին]], անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձինս [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վերականգնման նշանակությունը և այլն։


== Երկեր==
== Երկեր==

18:30, 4 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ծատուր Պավելի Աղայան
Ծնվել է1912, հունվարի 12
ԾննդավայրՓիփ
Մահացել է1982, դեկտեմբերի 3
Մահվան վայրԵրևան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1937)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1948)
ՄասնագիտությունՊատմաբան
ԱշխատավայրԲաքվի պետական համալսարան[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] և ՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1] «Պատվո նշան» շքանշան[1] «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան
ԱնդամությունՀՀ ԳԱԱ[1][2]
ԵրեխաներՀենրի Աղայան

Ծատուր Պավելի Աղայան (1912, հունվարի 12, Փիփ - 1982, դեկտեմբերի 3, Երևան) , պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ 1950-ից)։

Կենսագրություն

Ծատուր Աղայանը ծնվել է երկրագործի ընտանիքում: 1917 թվականին Աղայանների ընտանիքը տեղափոխվել է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ` Մարտունի) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել: 1930 թվականին ավարտելով Գյանջայի (այժմ` Կիրովաբադ) մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր և Չարդախլու գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար:


Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1936, էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմա-փիլիսոփայան ինստիտուտը (19381954-1961թթ. և 1977-1979 թթ.` ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, 1949-1952 թթ. և 1969-1973 թթ.` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966 թվականից՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954 թթ.` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, 1961-1968 թթ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1968-1977 թթ.` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1979-1982 թթ.` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ 1963-1971 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3]։

Գործունեություն

Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։

«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը 19-րդ դ. 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայերի ցեղասպանությանը, 1919-1921 թվականների Կիլիկիայի դեպքերին, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի գործունեությանը և այլն։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թթ․ հայ ժողովրդի դիմադրությունը թուրք զավթիչներին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները և այլն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերն Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձինս Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն։

Երկեր

  • Արշավիր Մելիքյան, Երևան, 1969։
  • Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981։
  • Անդրանիկ: Իրադարձություններ, դեպքեր և դեմքեր, Երևան, 1995:
  • Բալկանները և Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների ազգային - ազատագրական պայքարի միասնությունը, Երևան, 1970:
  • Գեհենից վերածնունդ, Երևան, 1975:
  • Հայ ժողովրդի ազատագրական  պայքարի պատմությունից, Երևան, 1976:
  • Հայերը Թուրքիայում, Երևան, 1994:
  • Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Երևան, 1982:
  • Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ:
  • Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989:
  • Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80.

Պարգևներ

Ծատուր Աղայանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով ու պատվոգրերով:

Գրկանություն

  • Ծատուր Աղայան [կենսամատենագիտություն], Ե., 1983։

Աղբյուրներ

  • Ն. Վ. Թավաքալյան «Ծատուր Աղայան», պատմաբանասիրական հանդես № 1, 1982, էջ 229-230

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 123.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։