«Լևոն Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 11. Տող 11.
| մականուն =
| մականուն =
| ոճ =
| ոճ =
| ազգություն = {{դրոշավորում|Հայաստան}}
| ազգություն = հայ
| քաղաքացիություն = {{դրոշավորում|ԽՍՀՄ}}
| քաղաքացիություն = {{դրոշավորում|ԽՍՀՄ}}
| գործունեության տարիներ = [[1931]]-[[1978]]
| գործունեության տարիներ = [[1931]]-[[1978]]

21:58, 1 Ապրիլի 2016-ի տարբերակ

Լևոն Իսահակյան
Պատկեր:Levon Isahakyan.jpg
Ծնվել էապրիլի 15, 1908
ԾննդավայրԱլեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 3, 2010
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գործունեության տարիներ1931-1978
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
դերասան
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]
IMDbID ID 1136557

Լևոն Գևորգի Իսահակյան (ապրիլի 15, 1908, Ալեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն - մարտի 3, 2010), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը։[2]

Կենսագրություն

Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ Երկու տարի անց հանդիպում է ռեժիսոր Իվան Պերեստիանիի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Ավելի ուշ նա նկարահանվեց ևս 2 ֆիլմերում։ 1937 թվականին եղել է ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանի օգնականը «Սևանի ձկնորսները» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ 1939 թվականին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո՝ 1946 թվականին, Լևոնն սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին Արևմտյան Հայաստանի՝ 1915 թվականի կինոժամանակագրությունից կադրեր և բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ֆիլմի վրա Լևոնն աշխատել է Ալեքսանդր Դովժենկոյի հետ, ով ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր և սցենարիստը։

1949-1953 թվականներին Իսահակյանը եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ Հայֆիլմի ռեժիսորը։ 1963 թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի արենա» «տխուր ծաղրածու»՝ Լեոնիդ Ենգիբարյանի մասին։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։

Մրցանակներ և պարգևներ

2003 թվականին Լևոն Իսահակյանը պարգևատրվեց «Գոլոս Արմենիի» թերթի մեդալով՝ «սոցիալ-հասարակական կյանքում ակտիվ գործունեության և պետականության ամրապնդման համար»։ Ավելի ուշ ստացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի դիպլոմ՝ «արգասաբեր գործունեության համար»։ Ստացել է նաև «Հայֆիլմ-80» մեդալ, իսկ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ Ազգային կինոարխիվի նախաձեռնությամբ լույս տեսավ թվայնացված «Հայրենի երկիր» ֆիլմը։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

Տարեթիվ Ֆիլմեր
1990 Երջանկություն
1989 Հասարակ պարտականություն
1989 Սովորական հերթապահություն
1988 Հարվածին ընդառաջ
1988 При ударе
1987 Դժբախտ պատահար
1987 Վթար
1989 Երեք ոսկե սկզբունք
1982 Ինչպե՞ս պատահեց
1980 Լիրիկական քայլերթ
1970 2-Լեոնիդ-2
1963 Ճանապարհ դեպի կրկես
1959 Ցատկ անդնդի վրայով
1957 Ո՞ւմ է ժպտում կյանքը
1956 Դարեր և տարիներ
1954 Հայկական կինոհամերգ
1950 Սովետական Հայաստան
1946 Ասք ջրի մասին
1945 Հայրենի երկիր
1941 Հրդեհ անտառում
1940 Ուրախության երկիրը

Սցենարիստ

Տարեթիվ Ֆիլմ
1990 Երջանկություն
1941 Խորհրդային լեզվի դաս
1937 Պուշկինյան օրերը Հայաստանում

Խաղացած դերերը կինոյում

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1991 Ապստամբե՛ք, քաղաք, կոմս
1932 Պարտված վիշապները գյուղացի
1930 Անուշ Մոսի

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «За плечами целый век» (ռուսերեն). Еркрамас. Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին. Վերցված է 2011-04-12-ին.

Արտաքին հղումներ