«Սլովակիայի ազգային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Սլովակիայի արվեստ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 16. | Տող 16. | ||
{{Commons category|Slovenské Národné Divadlo}} |
{{Commons category|Slovenské Národné Divadlo}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Սլովակիայի արվեստ]] |
18:19, 25 Մարտի 2016-ի տարբերակ
Սլովակիայի ազգային թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային ընկերություն և թատերական կազմակերպություն |
Երկիր | Սլովակիա |
Գտնվելու վայրը | Բրատիսլավա |
Կայք | snd.sk(սլովակ.) |
Slovenské národné divadlo Վիքիպահեստում |
Սլովակիայի ազգային թատրոն (սլովակ.՝ Slovenské národné divadlo, հապավումը՝ SND), նշվում է որպես.
- ամենահին սլովակյան պրոֆեսիոնալ թատրոնը՝ բաղկացած 3 կազմերից (օպերա, բալետ և դրամատիկ),
- Նոր Վերածննդի շրջանի թատրոնի շենք Սլովակիայի Բրատիսլավա քաղաքի Հին քաղաք թաղամասում, որտեղ սկզբնապես տեղակայված էին թատրոնի կազմից երկուսը (օպերա և բալետ, դրամատիկը այլ վայրում էր),
- թատրոնի ժամանակակից շենքը Բրատիսլավայի կենտրոնում Դանուբ գետի ափին, որը բացվել է 2007 թվականի ապրիլի 14-ին։
Պատմություն
Սլովակիայի ազգային թատրոնը հիմնադրվել է 1920 թվականին Չեխոսլովակիայի ստեղծումից հետո որպես կոոպերատիվ և դարձավ պետական կազմակերպություն 1945 թվականին։ 1920-ից 1945 թվականների ընթացքում այնտեղ գործում էր միայն երաժշտախումբ։ Սլովակիայի ազգային թատրոնը ներկայացնում էր սլովակյան մշակույթը բազմաթիվ անտասահմանյան հյուրախաղերի ժամանակ։
Ստեղծվելով 1920-ականներին՝ ղեկավարները եղել են չեխ արվեստագետներ (օրինակ՝ Օսկար Նեդբալը, տնօրեն է եղել 1923-1930 թվականներին)։ Առաջինը ներկայացումը եղել է Բեդրիժ Սմետանայի չեխական «Համբույր» օպերան 1920 թվականի մարտի մեկին։ Թատրոնը սլովակացվեց աստիճանաբար։ 1932 թվականին դրամատիկ մասը բաժանվեց 2 մասի՝ ՍԱԹ սլովակյան դրամատիկ խումբ Յանկո Բորոդաչի գլխավորությամբ և ՍԱԹ չեխական դրամատիկ խմբի Վ. Շուլցի գլխավորությամբ։ Չեխական դրամատիկ խումբը դադարեց գործել, երբ նրանք ստիպված էին թողնել Սլովակիան 1938 թվականին։ Սկսած այդ ժամանակվանից՝ դրամատիկ խումբը ունեցել է միայն սլովակերեն ներկայացումներ, իսկ օպերայի մասը չեխերեն հանդես է եկել նաև մինչև 1945 թվականը։ Վերջին տարիներին օպերաները բեմադրվում են իրենց բնօրինակ լեզուներով։
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սլովակիայի ազգային թատրոն կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակիայի ազգային թատրոն» հոդվածին։ |
|