«Ձիաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Vallée dans le marz de Vayots Dzor (8).jpg|մինի|Ձիերի արածում Վայոց Ձորում]] |
|||
'''Ձիաբուծություն''', [[անասնապահություն|անասնապահության]] ճյուղ, զբաղվում է [[ձի]]երի բուծմամբ և օգտագործմամբ։ |
'''Ձիաբուծություն''', [[անասնապահություն|անասնապահության]] ճյուղ, զբաղվում է [[ձի]]երի բուծմամբ և օգտագործմամբ։ |
||
== Ծագում == |
== Ծագում == |
06:09, 18 Մարտի 2016-ի տարբերակ
Ձիաբուծություն, անասնապահության ճյուղ, զբաղվում է ձիերի բուծմամբ և օգտագործմամբ։
Ծագում
Ծագել է Ասիայի և Եվրոպայի երկրներում մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում։ Աֆրիկա ձիեր ներմուծվել են մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում (Փոքր Ասիայի ), Ամերիկա մեր թվարկությունից առաջ 16-րդ դարում, իսկ Ավստրալիա՝ 17-րդ դարում։
Ձիաբուծությունը զարգացած է եղել նաև Հին Հայաստանում։ Ընտելացված ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը գյուղատնտեսությունը ու տրանսպորտային աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում։ Մարդը հնագույն ժամանակներից կաւտարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել տարբեր ցեղեր, որոնք միավորվում են երեք հիմնական տիպերի՝ հեծկանների, լծկանների և ծանրաքարշերի մեջ։
Ձիերի տեսակներ
1979 թվականին աշխարհում հաշվվում էր ձիերի մոտ 200 ցեղ և ցեղախումբ (առավել հայտնի են Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, անգլիայի զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի ու կլեյդեսդալյան ծանրաքարշերը, ամերիկյան վարգունները, արաբ, ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները և այլն)։ 20-րդ դարում 30-50-ական թվականներին գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես բարձր զարգացում ունեցող երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվեց գրեթե կրկնակի անգամ (1930 թվականին այն կազմել է մոտ 120 միլիոն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |