«Հովհաննես Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 34. Տող 34.
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Քիմիական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Քիմիական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:ՀՊՃՀ շրջանավարտներ]]

08:30, 15 Մարտի 2016-ի տարբերակ

Հովհաննես Այվազյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1947(1947-11-07)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՓոքր Խանչալի, Վրաստան
ԿրթությունՀԱՊՀ (1971)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1998)
Մասնագիտությունքիմիկոս, խմբագիր և հրատարակիչ

Հովհաննես Մնացականի Այվազյան (1947, նոյեմբերի 7, Փոքր Խանչալի (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետում), հայ հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (1998), Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր (2002)։

Կենսագրություն

1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը։ 1972-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզ-տեխնիկական կենտրոնում, 1974-1979 թվականներին՝ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1979-1999 թվականներին՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ, 1999 թվականից՝ «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն։[2]

Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը հրատարակել է «Տնային տնտեսության» (1997), «Հանրամատչելի բժշկական» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր (2005–2007), «Դպրոցական մեծ» (քառահատոր, 2007–2010), «Հայաստան» (2012) հանրագիտարանները։

Եղել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահը (1994–2006), միության «Ասպնջակ» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի նախագահը (2001–2006)։ «Ասպնջակ»-ում տպագրել է Ջավախքում հայապահպանության խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածներ։

Երկեր

  • Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները, Երևան, 1998 (համահեղինակ)։
  • Հաղթանակած բանակի գեներալը, Երևան, 2001։
  • Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։
  • Աշխարհի յոթ հրաշալիքներ և... Հայաստան, Երևան, 2005։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Հաղթանակի և վերհուշի ճամփաներով, 2006։
  • Մի հայտնագործության պատմություն, 2008։
  • Հարսանիք, 2008։
  • Տիեզերք, 2008։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Էկոլոգիա, 2010։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Հաղթելու արվեստը, 2011։

Պարգևներ

  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի մեդալ (2002)։
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2012)։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։

Աղբյուրներ

  1. http://am.hayazg.info/index.php?curid=101
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 89-91.