«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 173 բայտ ,  4 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
չ
[[Վենետիկ]]ի '''Դոժերի պալատ''' ({{lang-it|Palazzo Ducale}}), իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձան, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից։ Գտնվում է [[Սուրբ Մարկոս]]ի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս [[9-րդ դար]]ում: Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է [[1309 թվական]]ից մինչև [[1424 թվական]]ի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ [[Ֆիլիպո Կալենդարիո]]յի կողմից։ [[1577 թվական]]ին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է [[Ռիալտոյի]] կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին։
 
Վենետիկի այս գլխավոր շենքն ամենից առաջ [[Վենետիկի հանրապետություն|Վենետիկի հանրապետության]] դոժերի նստավայրն էր։ Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և սենատը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը։ Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, ցենզորների ծառայությունը և ծովային գրատեսչությունը։ Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին։ Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ոտքերի մոտ։
 
Սուրբ Մարկոսի տաճարի, [[Սան-Մարկո]]յի գրադարանի և այլ ուրիշ շենքերի հետ Դոժերի պալատը կազմում է քաղաքի գլխավոր ճարտարապետական անսամբլը։
 
== Պատմություն==
Պալատի անունն առաջացել է [[Վենետիկի հանրապետություն|Վենետիկյան հանրապետության]] գլուխ դոժերի նստավայրից։ Ինչպես Սուրբ Մարկոսի տաճարը, այնպես էլ դոժերի պալատը կառուցվում և զարդարվում էր շատ դարեր։ [[810 թվական]]ին կառուցված նրա առաջին շենքը բոլոր կողմերից ջրով շրջապատված պատերով ու աշտարակներով ամրոց էր։ [[976 թվական]]ին հայտնիների մի մասը և ժողովուրդն ապստամբեցին Կանդիանի IV դոժի դեմ և այրեցին նրա նստավայրը։ Դրա փոխարեն վենետիկցիները կառուցեցին նոր ամրոց, բայց [[1106 թվական]]ին այն այրվեց։
 
12-րդ դարի վենետիկացի վարպետները կառուցեցին նոր պալատ, ընդ որում արդեն անհրաժեշտություն չկար այն կառուցել որպես ամրոց։ Այդ ժամանակ [[Վենետիկ]]ում արդեն չկային [[միջնադար]]յան [[Եվրոպա]]յին բնորոշ ամուր դղյակներ ու ամրոցի պատեր. այստեղ ծովը պաշտպան էր ծառայում, իսկ բերդամասերի փոխարեն հանրապետությունն ուներ հրաշալի [[նավատորմ]]: Այդ պատճառով ամրոցի պատեր և [[աշտարակ]]ներ այլևս չէին կառուցում, իսկ պահպանված խրամները լցվում էին։
== Պորտա դելա Կարտա ==
[[Պատկեր:Palazzo Ducale (Venice) - Porta della carta.jpg|մինի|ձախից|«Թղթե դուռ»]]
Սուրբ Մարկոսի հրապարակ դուրս եկող ճակատից ձախ, Դոժերի պալատի բակի մուտքը բացում է Ջովանի և Բարտոլոմեո Բոների ստեղծած «Պորտա դելա Կարտան»` ({{lang-it|Porta della Carta}}) «Թղթե դուռը»: Այն ունի վերին մասում գոթական ոճի դեկորատիվ տարրերով զարդարված նետանման կամարի ձև. գլխավոր մուտքի վրա դոժ Ֆրանչեսկո Ֆոսկարին է թևավոր առյուծի ([[Վենետիկի հանրապետություն|Վենետիկյան Հանրապետության]] խորհրդանիշ) դիմաց, իսկ վերևում Արդարադատության արձանն է։ Դռան անվան ծագումը գիտնականները երկակի են մեկնաբանում։ Հնարավոր է այն կապված է ոչ հեռու գտնվող փաստաթղթերի արխիվի հետ, կամ համաձայն այլ վարկածի` ժամանակին այնտեղ նստում էին գրագիրներ և օգնում քաղաքացիներին` փաստաթղթեր, բողոքներ, ներման գրություններ կազմել։
[[Պատկեր:Interior Palacio Ducal Venecia.jpg|մինի|Դոժերի պալատի ներքին բակը]]
«Թղթե դռնով» կարելի է անցնել Ֆոսկարիի կամարապատ պատկերասրահը, այնուհետև` Դոժերի պալատի երկհարկանի մարմարե կամարներով և հին հունական ութ քանդակներով շրջապատված բակը։Բակի կենտրոնում մինչ այժմ գտնվում են երկու շքեղ բրոնզե ջրհոր-ջրավազաններ, որոնք Վենետիկի ամենալավ ջուրն էին մատակարարում։
82 200

edits

Նավարկման ցանկ