«Նազարեթ Տաղավարյան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 25-ին, Սեբաստիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ընտանիքում (հայրը` Նահապեհ Չատրճյան, մայրը` Մարիամ Չատրճյան)։ 1869-1878 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասի Ամենափրկչյան և Կալաթա թաղամասի ազգային վարժարաններում։ 1878-1879 թվականներին սովորել է [[Փարիզ]]ի գործնական երկրագործության վարժարանում։ 1879-1881 թվականներին սովորել է է [[Ֆրանսիա]]յի երկրագործական բարձրագույն ուսումնարանում և երկրագործության գյուղատնտես-ինժեների կոչում ստացել։ 1881-1883 թվականներին. հաճախել է նաև Ծառաբուծական և Այգեբանական վարժարաններ։ 1883 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և աշխատանքի անցել երկրագործության նախարարությունում և նպատակ ունեցել եվրոպական նորագույն մեթոդները ներդնել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] երկրագործության մեջ։ Կարճ ժամանակ անց թողել է պաշտոնը և Սեբաստիա վերադարձել։ Այստեղ աշխատել է Ազգային վարժարանների տնօրեն, բարեկարգել դրանք, բարեփոխումներ կատարել ուսումնական ծրագրերում։ Ժողովրդին եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելու նպատակով, չափահասների լսարան ու կիրակնօրյա կրթարան է հիմնադրել։ Հիմնել է իգական սեռի դաստիարակության հարցերով զբաղվող Հայուհիների ընկերություն և այլն։
 
Սակայն Սեբաստիայում ցուցաբերած նրա աշխուժությունը, բնական գիտություններ տարածելու ձգտումը հարուցել է տեղի պահպանողական իշխանությունների և հայ հոգևորականների անբարեհաճությունն ու թշնամանքը, ինչի հետևանքով կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1885-86 թվականներին. աշխատել է Կոստանդնուպոլսի Արամյան վարժարանի տնօրեն և այն կարճ ժամանակում օրինակելի կրթօջախ դարձրել։ 1885-1887 թվականներին. Կոստանդնուպոլսում մասնակցել է հայերեն բնագիտական առաջին հանդեսի` «Գիտական շարժումի» հիմնադրմանը և հրատարակմանը։ Եռանդուն կերպով աշխատակցել է Կոստանդնուպոլսի և Փարիզի հայկական ու ֆրանսիական պարբերականներին։ 1885 թվականին, բնագիտական առաջադիմական հայացքների համար Կոստանդնուպոլսի պատրիարքարանի Ազգային խառը ժողովի Կրոնական ժողովը նրան բանադրել է։ 1887 թվականին, խուսափելով հալածանքներից, հրաժարվել է մանկավարժական գործունեությունից և մեկնել [[Կահիրե]], ապա` Ֆրանսիա։ 1887-1893 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և, միաժամանակ, [[Սորբոնի համալսարան]]ի բնագիտական ֆակուլտետում։ Սակայն հիվանդության պատճառով ուսումն ընդհատել է և Սեբաստիա վերադարձել։ 1890 թվականին կրկին մեկնել է Փարիզ և ուսումը շարունակել։ 1891 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1892 թվականին հընթացս մասնագիտացել է Փարիզի Պաստյորի մանրէաբանության ինստիտուտում։ 1893 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկագիտության դոկտորի կոչում ստացել։ 1893 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և Բերա թաղամասում սեփական բուժարան բացել։

Նավարկման ցանկ