«Արվեստի ազգային պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Պատկերասրահներ, ավելացվեց Կատեգորիա:ԱՄՆ-ի պատկերասրահներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 27. | Տող 27. | ||
|Վիքիպահեստ = |
|Վիքիպահեստ = |
||
}} |
}} |
||
'''Արվեստի ազգային պատկերասրահ''' ({{lang-en|National Gallery of Art}}), գեղարվեստի թանգարան [[Վաշինգտոն]]ում ([[ԱՄՆ]]): Թանգարանում պահվում է |
'''Արվեստի ազգային պատկերասրահ''' ({{lang-en|National Gallery of Art}}), գեղարվեստի թանգարան [[Վաշինգտոն]]ում ([[ԱՄՆ]]): Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը: Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր: Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է<ref name=ArtnewsApril2014>[http://www.museus.gov.br/wp-content/uploads/2014/04/TheArtNewspaper2013_ranking.pdf Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed], ''[[The Art Newspaper]]'', International Edition, Аперль 2014.</ref>: |
||
Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ: Այն իտալական [[Վերածնունդ|վերածննդ]]ի, հոլանդական և իսպանական [[բարոկկո]]յի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում: Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը<ref>[http://www.infoplease.com/ce6/ent/A0834945.html National Gallery of Art — Infopease.com {{ref-en}}]</ref>: |
Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ: Այն իտալական [[Վերածնունդ|վերածննդ]]ի, հոլանդական և իսպանական [[բարոկկո]]յի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում: Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը<ref>[http://www.infoplease.com/ce6/ent/A0834945.html National Gallery of Art — Infopease.com {{ref-en}}]</ref>: |
17:04, 25 փետրվարի 2016-ի տարբերակ
Արվեստի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, հրատարակչություն և ազգային թանգարան |
Երկիր | ԱՄՆ, Վաշինգտոն |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1] |
Կազմված է | National Gallery of Art - Gallery 35?, National Gallery of Art - Gallery 10?, National Gallery of Art - Gallery 06?, National Gallery of Art - Gallery 51?, National Gallery of Art - Gallery 12?, Prints in the National Gallery of Art?[2], Samuel H. Kress Collection of the National Gallery of Art?, National Gallery of Art - West Building Gallery 18? և Q118314575? |
Ղեկավարության նստավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3][4][5] |
Հիմնադրվել է | մարտի 24, 1937[1][6] |
Հիմնադիր | Էնդրյու Ուիլյամ Մելոն[1][6][7][…] և ԱՄՆ-ի կոնգրես[1][1][6][…] |
Այցելուներ | 4.200.000 (2012) |
Տնօրեն | Էրլ Ա. Պաուել |
Կայք | nga.gov |
Արվեստի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Art), գեղարվեստի թանգարան Վաշինգտոնում (ԱՄՆ): Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը: Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր: Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է[8]:
Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ: Այն իտալական վերածննդի, հոլանդական և իսպանական բարոկկոյի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում: Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը[9]:
Պատկերասրահը հիմնադրվել է 1937 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից մի քանի հավաքորդների մասնավոր հավաքածուների հիման վրա: Այսպես՝ Էնդրյու Ուիլյամ Մելոնը ոչ միայն նվիրեց իր հարուստ հավաքածուն, այլև 10 միլիոն դոլար հատկացրեց շենքի կառուցմանը: Պատկերասրահի շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին: Շենքը կառուցված է նեոդասականության ոճով ճարտարապետ Ջոն Ռասել Պոուպի նախագծով[10][11]:
Պատմություն
1920-ական թվականներին ֆինանսիստ և հավաքորդ Էնդրյու Մելոնը սկսեց հավաքել վաղ շրջանի վարպետների նկարներ և քանդակներ՝ երկրում գեղարվեստական ազգային պատկերասրահ ստեղծելու նպատակով: Հավաքածուի հիմքը կազմում էին խորհրդային իշխանությունների կողմից Էրմիտաժից վաճառված գործերը: Մելոնի մահից հետո՝ 1937 թվականի մարտի 24-ին, Կոնգրեսի երկու պալատների որոշմամբ հավաքածուի և գումարային միջոցների հիման վրա ստեղծվում է պատկերասրահը[12]:
Ճարտարապետ Ջոն Պոուպի նախագծած շենքի շինարարությունն ավարտվում է 1941 թվականին: Բացումը կատարվում է 1941 թվականի մարտի 17-ին նախագահ Ֆ. Ռուզվելտի կողմից: Այդ պահին այն աշխարհում ամենամեծ շինությունն էր՝ պատրաստված մարմարից: Թանգարանը գտնվում է 6-րդ փողոցի նախկին երկաթուղային կայարանի տեղում, որը հայտնի է նրանով, որ 1881 թվականին այնտեղ մահացու վիրավորվել է ԱՄՆ 20-րդ նախագահ Ջեյմս Գարֆիլդը:
Ինչպես և ենթադրում էր Մելոնը, ազգային պատկերասրահի հիմնումը առիթ հանդիսացավ, որ շատերը արժեքավոր շատ գործեր փոխանցեն նրան: Այդպիսի նվիրատվություններ արեցին Պոլ Միլոնը, Սեմուել Քրեսը, Ջոզեֆ Ուայդեները, Լեսինգ Ռոզենվալդը, Էդգար Ուիլյամը և այլք:
1970-ական թվականներին Էնդրյու Մելոնի զավակների՝ Պոլ Մելոնի և Էյլսա Մելոն-Բրյուսի նվիրատվությամբ կառուցվում է պատկերասրահի արևելյան մասնաշենքը, որի կառուցումն ավարտվում է 1978 թվականին (ճարտարապետ՝ Յո Մին Պեյ) և բացվում նույն թվականի հունիսի 1-ին նախագահ Ջիմի Կարտերի կողմից: Նոր շենքում իրենց տեղն են գտնում ժամանակակից նկարների, քանդակների հավաքածուներ, հիմնվում են նաև ուսումնական և հետազոտական կենտրոններ:
1999 թվականի մայիսի 23-ին համալիրը ամբողջացվում է քանդակների այգիով (անգլ.՝ Sculpture Garden): Այն ժամանակակից քանդակների բաց ցուցահանդես է:
Շենք
Արվեստի ազգային պատկերասրահն ունի երկու շենք՝ արևելյան (անգլ.՝ East Building) և արևմտյան (անգլ.՝ West Building), որոնք միացված են ստորգետնյա ընդարձակ անցումով: Արևմտյան շենքը կառուցված է նորդասականության ոճով՝ բացօթյա սյունազարդ տաղավարով և գմբեթով, որ հիշեցնում է Պանթեոնը: Արևելյան շենքը, արևմտյանի խիստ դասական ոճի հետ համեմատած, ունի երկրաչափական ձև. վերևից այն իրար միացված պրիզմաների տեսք ունի:
Հավաքածու
Արևմտյան շենքում պահվում են միջնադարից մինչև 19-րդ դարի եվրոպական հեղինակների նկարների հարուստ հավաքածուներ, ինչպես նաև 20-րդ դարի ամերիկյան գեղանկարիչների աշխատանքներ: Հավաքածուներում ներառված են Յան Վերմեերի, Ռեմբրանդտի, Կլոդ Մոնեի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները:
Արևելյան շենքում հավաքված են ժամանակակից արվեստի գործեր (սկսած 19-րդ դարի վերջից), այդ թվում՝ Պաբլո Պիկասսոյի, Անրի Մատիսի, Ջեքսոն Պոլլոքի, Էնդի Ուորհոլի, Ռոյ Ֆոքս Լիխտենշտեյնի, Ալեքսանդր Կոլդերի աշխատանքները: Այս շենքում են գտնվում նաև պատկերասրահի գրասենյակները, հետազոտական կենտրոնները:
Արևմտյան շենքից դեպի արևմուտք՝ 7-րդ փողոցում է գտնվում քանդակների այգին: 25.000մ² տարածքում գործում է հսկայական շատրվանը (ձմռանը այն վերածվում է սահադաշտի), որը շրջապատված է քարե նստարաններով, քանդակներով:
2014 թվականին պատկերասրահի հավաքածուն հարստացավ սնանկացած Կորկորանա պատկերասրահի 17.000 աշխատանքներով, այդ թվում՝ Դելակրուայի, Դեգայի, Մոնեի, Պիկասսոյի, ամերիկյան ակնառու նկարիչների աշխատանքներով:
Ղեկավարում
ԱՄՆ կառավարությունը ամենամյա հատկացումների միջոցով ֆինանսավորում է պատկերասրահը: Արվեստի բոլոր գործերը, ինչպես նաև պատկերասրահի հատուկ ծրագրերը ֆինանսավորվում են նվիրատվություններով: Պատկերասրահը պաշտոնապես չի հանդիսանում Սմիթսոնի ինստիտուտի մաս, բայց մտնում է ինստիտուտի կողմից հսկվող մշակութային 90 հաստատությունների մեջ:
Պատկերասրահ
-
Ջորջոնե, «Հովիվների երկրպագություն»
-
Ռաֆայել, «Տիրամայր»
-
Ջովաննի Բելլինի և Տիցիան, «Աստվածների խրախճանք»
-
Էլ Գրեկո, «Լաոկոոն»
-
Ռեմբրանդտ, «Հողմաղաց»
-
Ռեմբրանդտ, «Ինքնադիմանկար բերետով»
-
Յան Վերմեեր, «Նամակ գրող աղջիկը»
-
Էժեն Դելակրուա, «Կոլումբոսը և իր որդին Ռաբիդայում»
-
Էդուարդ Մանե, «Ծեր երաժիշտը»
-
Կլոդ Մոնե, «Նկարչի այգին»
-
Վան Գոգ, «Ինքնադիմանկար»
-
Պոլ Գոգեն, «Ինքնադիմանկար»
-
Պոլ Սեզան, «Կարմիր բաճկոնով տղան»
-
Վան Գոգ, «Սպիտակ հագած կինը»
-
Անրի Ռուսո, «Հասարակածային անտառ»
Գրականություն
- Walker J. National Gallery of art. — Washington, N. Y, 1979:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
- ↑ https://www.nga.gov/collection/prints.html
- ↑ Google Maps — 2005.
- ↑ https://www.nga.gov/contact-us.html
- ↑ https://www.nga.gov/visit/getting-here.html
- ↑ 6,0 6,1 6,2 Highlights of the History of the National Gallery of Art
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Аперль 2014.
- ↑ National Gallery of Art — Infopease.com (անգլ.)
- ↑ Национальная галерея искусства // Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В.М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
- ↑ Национальная галерея искусства // Энциклопедический словарь. 2009.
- ↑ National Gallery of Art — About the NGA (անգլ.)