«Գնել Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ւ: → ւ։ (7)
Տող 26. Տող 26.
}}
}}
'''Գնել Ստեփանի Գրիգորյան''' ([[1947]], [[դեկտեմբերի 29]], [[Կոտայք (գյուղ)|գ. Կոտայք]], [[Կոտայքի մարզ]] - [[2008]], [[Երևան]]), հայ պատմաբան, պատմական
'''Գնել Ստեփանի Գրիգորյան''' ([[1947]], [[դեկտեմբերի 29]], [[Կոտայք (գյուղ)|գ. Կոտայք]], [[Կոտայքի մարզ]] - [[2008]], [[Երևան]]), հայ պատմաբան, պատմական
գիտությունների թեկնածու:
գիտությունների թեկնածու։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 33. Տող 33.
== Գիտական հիմնական աշխատություններ ==
== Գիտական հիմնական աշխատություններ ==
*«Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.», Երևան, 1983։
*«Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.», Երևան, 1983։
Ուսումնասիրությունը նվիրված է զարգացած միջնադարյան Հայաստանի պետական կարևոր կազմավորումներից մեկի պատմությանը: Աշխատությունում լուսաբանվում են ոչ միայն Տարոնի և հայկական այլ իշխանությունների, այլև հարևան երկրների` Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության հետ հայկական այդ իշխանությունների ունեցած հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր:
Ուսումնասիրությունը նվիրված է զարգացած միջնադարյան Հայաստանի պետական կարևոր կազմավորումներից մեկի պատմությանը։ Աշխատությունում լուսաբանվում են ոչ միայն Տարոնի և հայկական այլ իշխանությունների, այլև հարևան երկրների` Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության հետ հայկական այդ իշխանությունների ունեցած հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր։
*«Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին X - XIV դդ.», Ս. Էջմիածին, 2002։
*«Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին X - XIV դդ.», Ս. Էջմիածին, 2002։
Աշխատությունում Գնել Գրիգորյանը կիրառել է հարցի լուսաբանման այնպիսի մոտեցում, որի շնորհիվ որոշակի են դառնում հոգևոր մարմինների կալվածքների վերաբերյալ պատկերացումները, բացահայտվում նվիրատվությունների շարժընթացը, ցույց տրվում կալվածքների կառուցվածքն ու նշանակությունը, եկամտաբերությունը, գները, դրանց նկատմամբ իրավունքի հիմնական ձևերը և այլն: Համակողմանի քննության են առնվում նվիրատվությունների արժեքն ու կառուցվածքը, նվիրատուների սոցիալական կազմը: Այդ առումով սույն մենագրությունը հայ միջնադարագիտության բնագավառում եզակի է:
Աշխատությունում Գնել Գրիգորյանը կիրառել է հարցի լուսաբանման այնպիսի մոտեցում, որի շնորհիվ որոշակի են դառնում հոգևոր մարմինների կալվածքների վերաբերյալ պատկերացումները, բացահայտվում նվիրատվությունների շարժընթացը, ցույց տրվում կալվածքների կառուցվածքն ու նշանակությունը, եկամտաբերությունը, գները, դրանց նկատմամբ իրավունքի հիմնական ձևերը և այլն։ Համակողմանի քննության են առնվում նվիրատվությունների արժեքն ու կառուցվածքը, նվիրատուների սոցիալական կազմը։ Այդ առումով սույն մենագրությունը հայ միջնադարագիտության բնագավառում եզակի է։
*«ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի 60 տարին», Երևան, 2003։
*«ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի 60 տարին», Երևան, 2003։
Գրքում ի մի է բերվել ինստիտուտի 60-ամյա կենսագրությունը, նրա ունեցած ավանդը հայագիտության զարգացման գործում:
Գրքում ի մի է բերվել ինստիտուտի 60-ամյա կենսագրությունը, նրա ունեցած ավանդը հայագիտության զարգացման գործում։
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ «Գնել Ստեփանի Գրիգորյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 304-305
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ «Գնել Ստեփանի Գրիգորյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 304-305

11:48, 24 փետրվարի 2016-ի տարբերակ

Գնել Ստեփանի Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել է1947 դեկտեմբերի 29
Ծննդավայրգ. Կոտայք, Կոտայքի մարզ
Մահացել է2008 թ.
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1967)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Սևանի Վազգենյան դպրանոց

Գնել Ստեփանի Գրիգորյան (1947, դեկտեմբերի 29, գ. Կոտայք, Կոտայքի մարզ - 2008, Երևան), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն

Գնել Գրիգորյանը ծնվել է 1947 թ. դեկտեմբերի 29 - ին Կոտայքի մարզիի Կոտայք գյուղում։ 1963 թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1967 թ. ավարտել է վերոնշյալ ինստիտուտը, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ 1969 թ. հունվարի 16 - ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, մասնագիտացել միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1982 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.» թեմայով։ 1984 թ. նշանակվել է ավագ գիտաշխատողի պաշտոնում։ 2002 թ. դարձել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն։ Գնել Գրիգորյանը Հայոց և Համաշխարհային պատմություն է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում և հանրապետության այլ բուհերում։ Վախճանվել է 2008 թ. Երևանում։

Գիտական հիմնական աշխատություններ

  • «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.», Երևան, 1983։

Ուսումնասիրությունը նվիրված է զարգացած միջնադարյան Հայաստանի պետական կարևոր կազմավորումներից մեկի պատմությանը։ Աշխատությունում լուսաբանվում են ոչ միայն Տարոնի և հայկական այլ իշխանությունների, այլև հարևան երկրների` Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության հետ հայկական այդ իշխանությունների ունեցած հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր։

  • «Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին X - XIV դդ.», Ս. Էջմիածին, 2002։

Աշխատությունում Գնել Գրիգորյանը կիրառել է հարցի լուսաբանման այնպիսի մոտեցում, որի շնորհիվ որոշակի են դառնում հոգևոր մարմինների կալվածքների վերաբերյալ պատկերացումները, բացահայտվում նվիրատվությունների շարժընթացը, ցույց տրվում կալվածքների կառուցվածքն ու նշանակությունը, եկամտաբերությունը, գները, դրանց նկատմամբ իրավունքի հիմնական ձևերը և այլն։ Համակողմանի քննության են առնվում նվիրատվությունների արժեքն ու կառուցվածքը, նվիրատուների սոցիալական կազմը։ Այդ առումով սույն մենագրությունը հայ միջնադարագիտության բնագավառում եզակի է։

  • «ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի 60 տարին», Երևան, 2003։

Գրքում ի մի է բերվել ինստիտուտի 60-ամյա կենսագրությունը, նրա ունեցած ավանդը հայագիտության զարգացման գործում։

Աղբյուրներ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ «Գնել Ստեփանի Գրիգորյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 304-305

Արտաքին հղումներ