«Կիրակոս Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 13. Տող 13.


Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է<ref>{{cite book|author=|title=Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=|year=1976|page=էջ 296-297}}</ref>։
Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է<ref>{{cite book|author=|title=Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=|year=1976|page=էջ 296-297}}</ref>։

== Գործերը ==
Կիրակոս Գանձակեցու անունով մեզ հասել են երեք գործեր, որոնց մեջ կարևորագույնը «Պատմութիւն Հայոց»-ն է<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=202&captn=3643&wrpg=0&aupg=0 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրութեամբ Կ. Մելիք-Օհանջանեանի, Երեւան, 1961]</ref>։ «Պատմութիւնն» ունի ռուսերեն<ref>[http://www.vostlit.info/Texts/rus8/Gandzakeci/framevved.htm Киракос Гандзакеци. История Армении. Пер. Ханларян Л. А., М., Наука, 1976]</ref>, անգլերեն<ref>[http://rbedrosian.com/kgtoc.html Kirakos Ganjakets'i's History of the Armenians. Translated from Classical Armenian by Robert Bedrosian]</ref>, վրացերեն թարգմանություններ։ Մյուս գործերն են «Վարք Պօղոս եպիսկոպոսի » և «Տօնացոյց»։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ.-Կը սկսի Գրիգոր Լուսաւորիչէն։ Իր գործը սկզբնական շրջանին կը ծանրանայ եկեղեցական դէմքերու և դէպքերու վրայ ապա կը սկսի գրել քաղաքական դէպքերու մասին։ Իր պատմութեան կարևորագույն մասը կը սկսի գրել իրեն ժամանակակից անցքերու մասին, որոնք կ'իյնան 1195-1265 թուականներու միջև։ Այս շրջանի պատմութեան աղբիւրներն են ժամանակակից կարևոր անձեր ինչպէս Հեթում Ա. թագաւոր, Պռօշ իշխանը, ևայլն։ Գանձակեցիի պատմութիւնը մեզի շատ կարևոր տեղեկութուններ կու տայ յատկապէս Զաքարեան եղբայրներու, Կիլիկիոյ հայոց թագաւորութեան առաջին շրջանի և թաթարներու մասին։ Գանձակեցիի գործին մէջ կան նաև կարևոր թիւով և արժէքով գիրեր, թուղթեր, նախորդ հեղինակներու կողմէ գրուած՝ ինչպէս Ներսէս Շնորհալիի խոստովանութեան գիրը։(----)


== Աշխատություններ ==
== Աշխատություններ ==

14:20, 19 փետրվարի 2016-ի տարբերակ

Կիրակոս Գանձակեցի (1203, Գանձակի շրջան - 1271), հայ պատմիչ և եկեղեցական գործիչ։

Կյանքը

Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև Արցախի մի քանի գավառ։

Մանուկ հասակում, 1209-1212 թվականներին հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216 թվականները։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։

1225 թվականին Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236 թվականին մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։

1236 թվականին վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260 թվականին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։

Գանձակեցին պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։

Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է[1]։

Աշխատություններ

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1976. էջ էջ 296-297.