«Դանեշմանդի ամիրայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ պատմական երկիր
[[Պատկեր:Anatolia 1097.svg|thumb|340px|right|Փոքր Ասիան 1097 թվականին]]
| Անվանում=''Comitatus Edessanus''<br />Եդեսիայի կոմսություն
'''Դանեշմանդի ամիրայություն''', թուրքմենական տոհմ արևելյան Անատոլիայում, ստեղծված [[1071]] թվականին [[Դանեշմանդ Ղազի]]ի կողմից [[Մանազկերտի ճակատամարտ]]ում տարած հաղթանակից հետո և կազմալուծված [[սելջուկներ]]ի կողմից [[1176]] թվականին։ 1134 թվականին [[Բաղդադ]]ի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց ''[[մելիք]]ի'' տիտղոս։
| Նախորդ1=Սելջուկյան սուլթանություն
| Դրոշ_Նախորդ1=Seljuqs Eagle.svg
| Նախորդ2=
| Դրոշ_Նախորդ2=
| Հաջորդ1= Իկոնիայի սուլթանություն
| Դրոշ_Հաջորդ1=Flag of Sultanate of Rum.svg
| Հիմնադրում =
| Հիմնադրման տարեթիվ= [[1071]]
| Իրադարձություն1=
| Իրադարձության տարեթիվ1=
| Իրադարձություն2=
| Իրադարձության տարեթիվ2=
| Իրադարձություն3=
| Իրադարձության տարեթիվ3=
| Իրադարձություն4=
| Իրադարձության տարեթիվ4=
| Ավարտ =
| Ավարտի տարեթիվ= [[1178]]
| Դրոշ=
| Դրոշի հոդված=
| Զինանշան= [[Պատկեր:Blason Courtenay.svg|80px]]
| Զինանշանի հոդված=
| Քարտեզ=[[Պատկեր:Anatolia 1097.svg|250px]]
| Քարտեզի տարեթիվ=Փոքր Ասիան 1097 թվականին
| Պետական կարգ=[[Միապետություն]]
| Մայրաքաղաք=[[Սեբաստիա]] <br>Նեոկայսերիա
| Պետության գլուխ=Կոմս
| Օրենսդրություն=
| Դինաստիա=
| Մակերես=
| Բնակչություն= մեծամասամբ [[հայեր]] և [[հույներ]]
| Ազգություն=
| Արժույթ=
| Կարգախոս=
| Տոն=
| Հիմն=
| Լեզու=
| Կրոն= [[հայ Առաքելական Եկեղեցի]], [[իսլամ]]
| Նշումներ=
}}
'''Դանեշմանդի ամիրայություն''', միջնադարյան պետություն [[Փոքր Ասիա]] թերակղզու կենտրոնում 1071-1178 թվականներին: Հիմնադրել է զորավար [[Դանեշմանդ Ղազի]]ն 1071 թվականին` [[Մանազկերտի ճակատամարտ]]ից հետո: 1134 թվականին [[Բաղդադ]]ի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց ''[[մելիք]]ի'' տիտղոս։


==Պատմություն==
==Պատմություն==

01:57, 19 փետրվարի 2016-ի տարբերակ


Comitatus Edessanus
Եդեսիայի կոմսություն
 Սելջուկյան սուլթանություն 1071 - 1178 Իկոնիայի սուլթանություն 
Քարտեզ


(Փոքր Ասիան 1097 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սեբաստիա
Նեոկայսերիա
Կրոն հայ Առաքելական Եկեղեցի, իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Կոմս

Դանեշմանդի ամիրայություն, միջնադարյան պետություն Փոքր Ասիա թերակղզու կենտրոնում 1071-1178 թվականներին: Հիմնադրել է զորավար Դանեշմանդ Ղազին 1071 թվականին` Մանազկերտի ճակատամարտից հետո: 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։

Պատմություն

Տոհմի հիմնադիրի մասին կան սակավաթիվ հավաստի տեղեկություններ։ Ըստ որոշ ժամանակակից (Ռիչարդ Հովհաննիսյան[1]) և միջնադրյան (Վարդան Պատմիչ, Մաթևոս Ուռհայեցի[2], Նիկիտաս Քոնիաթ) պատմիչների նա Արշակունյաց շառավիղ իսլամադավան հայ էր։ Նրա անունը՝ Դանեշմանդ Ղազի (dānishmand՝ այստեղից է ծագել տոհմի անունը) պարսկերենից թարգմանաբար նշանակում է «ուսյալ»։ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Դանեշմանդը հայտնվեց ուղիղ խաչակիրների ճամփին։ 1097 թվականին Դորիլեայի ճակատամարտում նա պարտվողի դերում հայտնվեց, իսկ 1100 թվականին նրան հաջողվեց գերի վերցնել Բոհեմունդ I-ին։ Շարունակելով ռազմարշավը Դանեշմանդը գրավեց իր ծննդավայր՝ Մալաթիան, որտեղ գոյություն ուներ հայկական իշխանություն։ Իրենց քրիստոնյաների դեմ վարած հաջող պատերազմների համար 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։

Ի սկզբանե Դանեշմանդների տերությունը տարածվում էր մեծամասամբ Հյուսիսային Անատոլիայում՝ Թոքհատ, Ամասիա և Սեբաստիա քաղաքների շուրջ։ Դանեշմանդ Ղազիի որդին՝ Գյումուշթեքին Ղազին միջամտեց Ռումի և Սելջուկյան սուլթանությունների գահակալական կռիվներին, մարտնչեց հայերի հետ Հյուսիսային Կիլիկիայում և ֆրանկերի հետ Եդեսիայի կոմսությունում, իսկ 1127 թվականին զբաղեցրեց Անկարա և Կայսերի քաղաքները։

Ի սկզբանե Սեբաստիայի շրջակայքում ամփոփված՝ Դանեշմանդները հետագայում նվաճեցին Թոքհաթի շրջակայքը, Ալբիստանի գավառակը, Նեոկեսարիան, արևմուտքում՝ Անկարան և Կայսերին, հարավում՝ Մալաթիան։ 12-րդ դարի սկզբում Դանեշմանդները Ռումի սուլթանության հակառակորդներն էին, ինչպես նաև մարտընչում էին խաչակիրների դեմ[3]։

1130 թվականին Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ը փորձեց օգնել Կիլիկյան Հայաստանին, սակայն Դանեշմանդ Ղսզիի որդին Գյումուշթեքինը ճակատամարտում սպանեց և պարտության մատնեց նրան։ Գյումուշթեքինը մահացավ 1134 թվականին, իսկ նրա որդին Մուհամմեդը զրկված էր իր հոր և պապի ռազմական ոգուց։ Նա մահացավ 1142 թվակնին։ Վերջինիս մահից հետո Դանեշմանդների ամիրայությունը բաժենվեց երկու մասի՝ ավագ որդի Յաղի-բասանը զբաղեցրեց Սեբաստիան, վերջինս պահպանեց մելիք տիտղոսը, իսկ Այն ադ-Դինը՝ Մալաթիան։

1155 թվականին սերջուկ սուլթան Կիլիջ-Արսլան II-ը հարձակվեց Յաղի-բասանյ վրա, նա օգնության խնդրանքով դիմեց մոսուլի ամիրաներ Զանգիդներին և փրվեցին։ Սակայն 1174 թվականին սերջուկները վերջիվերջո սպանեցին Սեբաստիայի տիրած վերջին Դանեշմանդ՝ Զու-ն-Նունին և զբաղեցրին նրա տիրույթները, իսկ չորս տարի անց Մալաթիայի տերերին նվաճեց Ռումի սուլթանը։

Դանեշմանդների ամիրայության կառավարիչներ

Սեբաստիայում՝

  • Դանեշմանդ Ղազի (1071—1104)
  • Ղազի Գյումուշթեքին (1104—1134) Դանեշմանդ Ղազիի որդին
  • Մուհամմադ (1134—1142) Գյումուշթեքինի որդին
  • Զու-ն-Նուն (1142) Մուհամմադի որդին
  • Յաղի-բասան (1142—1164) Մուհամմադի որդին
  • Ջամալ Ղազի (1164—1166) Յաղի-բասանի որդին
  • Շամս Իբրահիմ (1166) Մուհամմադի որդին
  • Շամս Իսմաիլ (1166—1168) Իբրահիմի որդին
  • Զու-ն-Նուն ( 1168—1174)

Մալաթիայում

  • Այն ադ-Դին (1105—1107) Գյումուշթեքինի որդին
  • Զու-լ-Կարնայն (1107—1122) Այն ադ-Դինի եղբայրը
  • Նասր ադ-Դին Մուհամմադ (1122—1152) Զու-լ-Կարնայն որդին
  • Քազիմ Ֆահր ադ-Դին (1122—1129) Զու-լ-Կարնայն որդին
  • Ափրիդուն (1176—1184) Զու-լ-Կարնայն որդին
  • Նասր ադ-Դին Մուհամմադ (կրկնակի; 1122—1152) Զու-լ-Կարնայն որդին

Ծանոթագրություններ

  1. Richard G. Hovannisian «The Armenian People from Ancient to Modern Times» Vol. 1. Chapter 10 Armenia during the Seljuk and Mongol Periods by Robert Bedrosian
  2. Մաթևոս Ուռհայեցի, ժամանակագրություն, հ. 3, Lanham, N. Y., էջ 21։
  3. Բոսվորտ Կ. Է. "Մահմեդական տոհմերը". դանեշմանդներ, 181 էջ.