«Դանեշմանդի ամիրայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Տոհմեր ՀոթՔաթ գործիքով
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Anatolia 1097.svg|thumb|340px|right|Փոքր Ասիան 1097 թվականին]]
[[Պատկեր:Anatolia 1097.svg|thumb|340px|right|Փոքր Ասիան 1097 թվականին]]
'''Դանեշմանդի ամիրայություն''' ({{lang-tr|Danişmendliler}}), թուրքմենական տոհմ արևելյան Անատոլիայում, ստեղծված [[1071]] թվականին [[Դանեշմանդ Ղազի]]ի կողմից [[Մանազկերտի ճակատամարտ]]ում տարած հաղթանակից հետո և կազմալուծված [[սելջուկներ]]ի կողմից [[1176]] թվականին։ 1134 թվականին [[Բաղդադ]]ի [[խալիֆա]] ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց ''[[մելիք]]ի'' տիտղոս։
'''Դանեշմանդի ամիրայություն''', թուրքմենական տոհմ արևելյան Անատոլիայում, ստեղծված [[1071]] թվականին [[Դանեշմանդ Ղազի]]ի կողմից [[Մանազկերտի ճակատամարտ]]ում տարած հաղթանակից հետո և կազմալուծված [[սելջուկներ]]ի կողմից [[1176]] թվականին։ 1134 թվականին [[Բաղդադ]]ի [[խալիֆա]] ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց ''[[մելիք]]ի'' տիտղոս։


==Պատմություն==
==Պատմություն==

01:38, 19 փետրվարի 2016-ի տարբերակ

Փոքր Ասիան 1097 թվականին

Դանեշմանդի ամիրայություն, թուրքմենական տոհմ արևելյան Անատոլիայում, ստեղծված 1071 թվականին Դանեշմանդ Ղազիի կողմից Մանազկերտի ճակատամարտում տարած հաղթանակից հետո և կազմալուծված սելջուկների կողմից 1176 թվականին։ 1134 թվականին Բաղդադի խալիֆա ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։

Պատմություն

Տոհմի հիմնադիրի մասին կան սակավաթիվ հավաստի տեղեկություններ։ Ըստ որոշ ժամանակակից (Ռիչարդ Հովհաննիսյան[1]) և միջնադրյան (Վարդան Պատմիչ, Մաթևոս Ուռհայեցի[2], Նիկիտաս Քոնիաթ) պատմիչների նա Արշակունյաց շառավիղ մահմեդական հայ էր։ Նրա անունը՝ Դանեշմանդ Ղազի (dānishmand՝ այստեղից է ծագել տոհմի անունը) պարսկերենից թարգմանաբար նշանակում է «ուսյալ»։ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Դանեշմանդը հայտնվեց ուղիղ խաչակիրների ճամփին։ 1097 թվականին Դորիլեայի ճակատամարտում նա պարտվողի դերում հայտնվեց, իսկ 1100 թվականին նրան հաջողվեց գերի վերցնել Բոհեմունդ I-ին։ Շարունակելով ռազմարշավը Դանեշմանդը գրավեց իր ծննդավայր՝ Մալաթիան։ Իրենց քրիստոնյաների դեմ վարած հաջող պատերազմների համար 1134 թվականին Բաղդադի խալիֆա ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։

Ի սկզբանե Դանեշմանդների տերությունը տարածվում էր մեծամասամբ Հյուսիսային Անատոլիայում՝ Թոքհատ, Ամասիա և Սեբաստիա քաղաքների շուրջ։ Դանեշմանդ Ղազիի որդին՝ Գյումուշթեքին Ղազին միջամտեց Ռումի և Սերջուկյան սուլթանությունների գահակալական կռիվներին, մարտընչեց հայերի հետ Հյուսւսային Կիլիկիայում և ֆռանկերի հետ Եդեսիայի կոմսությունում, իսկ 1127 թվականին զբաղեցրեց Անկարա և Կայսերի քաղաքները։

Ի սկզբանե Սեբաստիայի շրջակայքում ամփոփված՝ Դանեշմանդները հետագայում նվաճեցին Թոքհաթի շրջակայքը, Ալբիստանի գավառակը, Նեոկեսարիան, արևմուտքում՝ Անկարան և Կայսերին, հարավում՝ Մալաթիան։ XII դարի սկզբում Դանեշմանդները Ռումի սուլթանության հակառակորդներն էին, ինչպես նաև մարտընչում էին խաչակիրների դեմ[3]։

1130 թվականին Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ը փորձեց օգնել Կիլիկյան Հայաստանին, սակայն Դանեշմանդ Ղսզիի որդին Գյումուշթեքինը ճակատամարտում սպանեց և պարտության մատնեց նրան։ Գյումուշթեքինը մահացավ 1134 թվականին, իսկ նրա որդին Մուհամմեդը զրկված էր իր հոր և պապի ռազմական ոգուց։ Նա մահացավ 1142 թվակնին։ Վերջինիս մահից հետո Դանեշմանդների ամիրայությունը բաժենվեց երկու մասի՝ ավագ որդի Յաղի-բասանը զբաղեցրեց Սեբաստիան, վերջինս պահպանեց մելիք տիտղոսը, իսկ Այն ադ-Դինը՝ Մալաթիան։

1155 թվականին սերջուկ սուլթան Կիլիջ-Արսլան II-ը հարձակվեց Յաղի-բասանյ վրա, նա օգնության խնդրանքով դիմեց մոսուլի ամիրաներ Զանգիդներին և փրվեցին։ Սակայն 1174 թվականին սերջուկները վերջիվերջո սպանեցին Սեբաստիայի տիրած վերջին Դանեշմանդ՝ Զու-ն-Նունին և զբաղեցրին նրա տիրույթները, իսկ չորս տարի անց Մալաթիայի տերերին նվաճեց Ռումի սուլթանը։

Դանեշմանդների ամիրայության կառավարիչներ

Սեբաստիայում՝

  • Դանեշմանդ Ղազի (1071—1104)
  • Ղազի Գյումուշթեքին (1104—1134) Դանեշմանդ Ղազիի որդին
  • Մուհամմադ (1134—1142) Գյումուշթեքինի որդին
  • Զու-ն-Նուն (1142) Մուհամմադի որդին
  • Յաղի-բասան (1142—1164) Մուհամմադի որդին
  • Ջամալ Ղազի (1164—1166) Յաղի-բասանի որդին
  • Շամս Իբրահիմ (1166) Մուհամմադի որդին
  • Շամս Իսմաիլ (1166—1168) Իբրահիմի որդին
  • Զու-ն-Նուն ( 1168—1174)

Մալաթիայում

  • Այն ադ-Դին (1105—1107) Գյումուշթեքինի որդին
  • Զու-լ-Կարնայն (1107—1122) Այն ադ-Դինի եղբայրը
  • Նասր ադ-Դին Մուհամմադ (1122—1152) Զու-լ-Կարնայն որդին
  • Քազիմ Ֆահր ադ-Դին (1122—1129) Զու-լ-Կարնայն որդին
  • Ափրիդուն (1176—1184) Զու-լ-Կարնայն որդին
  • Նասր ադ-Դին Մուհամմադ (կրկնակի; 1122—1152) Զու-լ-Կարնայն որդին

Ծանոթագրություններ

  1. Richard G. Hovannisian «The Armenian People from Ancient to Modern Times» Vol. 1. Chapter 10 Armenia during the Seljuk and Mongol Periods by Robert Bedrosian
  2. Մաթևոս Ուռհայեցի 3-րդ հատոր // ժամանակագրություն. — Lanham, N. Y., 1993.
  3. Բոսվորտ Կ. Է. "Մահմեդական տոհմերը". դանեշմանդներ, 181 էջ.